ԽՍՀՄ փլուզումից հետո մեր երկրում երկու ոլորտ կա, որտեղ դեռ, այսպես ասենք, լրիվ ռեժիմով աշխատում են սովետական ոճով՝ աշխատանքի են գալիս ցերեկը ժամը 2-ից ոչ շուտ, աշխատանքը վերջացնում են ժամը 5-ից ոչ ուշ: Ու այդ երեք ժամում երեք միլիոն մուննաթ են տե-ղում քաղաքացիների գլխին:
Խոսքը քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունների եւ նոտարիատների մասին է: Երկու ոլորտում էլ աշխատող կնանիք այդպես էլ իրենց «դուքանից» դուրս չեկան, մնացին որպես ԶԱԳՍ-ի (ռուսական հապավմամբ) ու նոտարիատի «վարիչներ»: Նրանց ու համակարգե-րը փոխելու անհրաժեշտություն կա, նրանք անգամ վարչապետին են արդեն զզվացրել: Այնքան, որ գործադիր իշխանության ղեկավարը կառավարութ-յան երեկվա նիստոմ չթաքցրեց իր զայրույթը՝ ընդգծելով համատարած կոռուպցիայի երեւույթը: Դժգոհ էր հատկապես նոտարիատների գործու-նեությունից. «Մոնիտորինգի արդյունքում պարզվել է, որ ոլորտում համատարած կոռուպցիա կա: Նոտարական ծառայությունների համար այ-սօր գանձվող գումարը մի քանի անգամ գերազանցում է պետության կողմից սահմանված սակագինը: Փակ համակարգ է ստեղծվել, եւ մենք կախվածութ-յան մեջ ենք նոտարներից»:
Աստղինե Քարամյան
* * *
Հայաստանում աղքատ է յուրաքանչյուր 3-րդը
Պաշտոնավարման 50 օրերի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն ուսումնասիրել է մարդու իրավունքները Հա-յաստանում եւ անդրադարձել մարդու սոցիալական իրավունքին. «Ցավոք, այսօր մեր հասարակության մի զգալի մասը դեռեւս միայն տարրական սոցիալական ապահովության խնդիր ունի եւ դրա համար ակնկալում է պետության աջակցությունը, քանի որ նույնիսկ աշխատունակ բնակչութ-յան համար սեփական աշխատանքով բավարար միջոցներ վաստակելը միշտ չէ, որ մատչելի է»:
ՄԻՊ-ը հրապարակել է վիճակագրական տվյալներ, ըստ որոնց, ներկայումս Հայաստանում աղքատ է բնակչության 34,1 տոկոսը՝ յուրաքանչյուր 3-րդ քաղաքացին: Օրենքով ամրագրված 32 հազար 500 դրամ նվազագույն աշխատավարձի հաշվարկման հիմքում դրված չէ նվազագույն սպառողական զամբ-յուղի արժեքը, եւ այն չի դիտարկվում որպես պետության կողմից իրականացվող սոցիալական քաղաքականության, սոցիալական վճարների հաշ-վարկման հիմք: Բացի այդ, ըստ ՄԻՊ-ի, պետք է հաշվի առնել իրական գների մակարդակից բխող նվազագույն սպառողական զամբյուղի հաշվարկնե-րը, որոնցով նվազագույն զամբյուղը կազմում է ավելի քան 52 հազար դրամ. «Դա այն գումարն է, որն անհրաժեշտ է մեկ մարդուն՝ որպես նվազագույն կենսապահովման բյուջե: Վստահ եմ, որ աշխարհում գոյություն ունեցող որեւէ մեթոդաբանություն չի կարող հաստատել, որ 32 հազար 500 դրամը Հայաստանում, որպես մեկ անձի մեկ ամսվա կենսապահովման նվազագույն բյուջե, կարող է բավարար լինել»:
Կ. Անդրեասյանի համոզմամբ, Հայաստանում տնտեսական ակտիվության մակարդակի բարձրացմանը խոչընդոտող առաջնային պատճառներից են տնտեսա-կան մրցակցության պաշտպանության թերի մեխանիզմների եւ մենաշնորհային տնտեսությունների առկայությունը: Ըստ տարբեր տնտեսա-կան հետազոտությունների, միջին եւ երկարաժամկետ հեռանկարում ազատ մրցակցության պաշտպանության ներկայիս համակարգը կարող է դառնալ երկրի կայուն զարգացման, աղքատության հաղթահարման եւ տնտեսական աճի հիմնական արգելքներից մեկը: Նման իրավիճակի առկայությունը վկայում է Հայաստանում հակամենաշնորհային ինստիտուտների գործունեության անարդյունավետության մասին:
Տնտեսական ակտիվության մակարդակի բարձրացմանը խոչընդոտող մեկ այլ էական պատճառ է նա համարում հարկային ու մաքսային վատ վարչարարութ-յունը: Ծայրահեղ անհրաժեշտ են հարկային եւ մաքսային վարչարարության ոլորտում առավել կոնկրետ քայլեր, հատկապես կոռուպցիայի հաղ-թահարման, ինչպես նաեւ հարկերի վճարման ու մաքսազերծման հավասար պայմանների ապահովման ուղղություններով:«Բյուջետային մի-ջոցների սղության ՀՀ կառավարության լիովին հասկանալի փաստարկը ստիպում է անդրադառնալ այն քննադատությանը, որ կառավարման արդյունա-վետության պակասի հետեւանքով՝ բյուջետային միջոցների սխալ վերաբաշխման եւ փոշիացման պատճառով, հաճախ անհնարին է դառնում սոցիա-լապես անապահով խավերի համար անհրաժեշտ նվազագույն գումարների հատկացումը: Օրինակ, ՀՀ վերահսկիչ պալատի կողմից ընտրանքային կար-գով ստուգվել է դեպոնենտային կարգով կենսաթոշակ ստացողների 1656 գործ եւ հայտնաբերվել են տարբեր բնույթի 1157 խախտումներ: Միայն Վերահսկիչ պալատի իրականացրած ստուգումները եւհայտնաբերած խախտման փաստերն արդեն վկայում են պետության ֆինանսական սահմանափակ ռե-սուրսների հաճախ ոչ արդյունավետ օգտագործման մասին»,- ասված է պաշտպանի եզրակացությունում:
Նկատենք՝ ոչ մի նորության ասված չէ:
Ինչեւէ, պաշտպանին ուզում ենք հուշել, որ… գոնե մեզ հայտնի պատճառներով ու թեթեւ ձեռամբ… այսօր պաշտպանության կարիք ամենա-շատը նաեւ լրատվամիջոցներն ունեն: Իսկ զլմ-ներին պաշտպանելը ինքնին պաշտպանված լինել է ենթադրում: Մնում է, որ սա հասկանան ու գնահատեն գործարարները, պաշտոնյաները եւ հասարակությունն ընդհանրապես, որին գիշերուզօր պաշտպանում է լրագրողը:
Գոհար Վանեսյան
* * *
Նոր գործարան՝ «թեթեւի մեջ»
Արտաշատ քաղաքում նոր գործարան ենք ունենալու՝ 220 աշխատատեղով:
Այս մասին երեկ կառավարության նիստում հայտնեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը՝ հավելելով, թե մեր երկրում հանքային ջրերի եւ ոչ ոգելից խմիչքների արտադրություն կազմակերպելու նպատակով «Արարատ գրուպ» ընկերությունը (բաժնետերը Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության «Մարթոն ֆորեսթ գրուպ լիմիտեդ» կազմակերպությունն է) ՀՀ տարածք է ներմու-ծել ժամանակակից տեխնիկա եւ տեխնոլագիաներ:
Ծրագիրն իրականացնելու նպատակով արդեն իսկ կատարվել են մոտ 12,5 մլն. ԱՄՆ դոլարի չափով ներդրումներ՝ Արտաշատ քաղաքում շենքեր եւ շի-նություններ կառուցելու եւ ժամանակակից սարքավորումներ ներմուծելու նպատակով: Ընդհանուր առմամբ ներդրումների քանակը կկազմի մինչեւ 27 մլն. ԱՄՆ դոլար: Ըստ նախարարի, մինչեւ 220 աշխատատեղը հետագայում կրկնապատկելու ակնկալիք կա:
2010թ. ընկերությունը ֆինանսական վարձակալության պայմանագրի լրացուցիչ առդիրի համաձայն՝ ներմուծել է սարքավորումների խմբա-քանակ, որի համար անհրաժեշտություն է առաջացել երկարաձգել նշված ապրանքների նկատմամբ «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը՝ մինչեւ ֆինասնական վարձակալության ավարտը, որն ըստ պայմանագրի, սահմանվել է հենց 2015թ. վերջը:
Սեփ. լրատվություն
«Լուսանցք» թիվ 15 (191), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



