Ծպտյալ հայերի խնդիր նաեւ Վրաստանու՞մ…


Ծպտյալ հայերի խնդիր նաեւ Վրաստանու՞մ
Այս հարեւան երկրում Հայոց ցեղասպանության հարցը երբեք չեն արծարծում

Վրաստանի նախագահ Միխեյիլ Սահակաշվիլին ապրիլի 14-ին, երբ երկրում նշվում էր մայրենի լեզվի տոնը, հանձնարարել է երկրի կառա-վարությանը ուժեղացնել վրացերենի ուսուցումը Վրաստանի տարբեր ազգային փոքրամասնությունների խիտ բնակության վայրերում: Վրաստանի նախագահի խոսքերով, ինքն «ուրախ կլիներ, եթե տարբեր էթնիկ խմբերի ներկայացուցիչները ավելի լայն ներկայացված լի-նեին կառավարությունում, խորհրդարանում ու բիզնեսում… Դրան հասնելու միջոցներից մեկը վրացերեն լեզվի իմացությունն է»:

Մ. Սահակաշվիլիին անհանգստացնում է, որ քաղաքացիներից մի քանի հազարը, ովքեր ապրում են էթնիկ բնակչության շրջաններում, չնա-յած ձեռնարկված միջոցների, չեն տիրապետում վրացերենին այն մակարդակով, որպեսզի նրանց մեծ մասը կարողանար «հաջող կարիերա անել», ուստի հանձնարարել է «վրացերենի ինտենսիվ դասընթացների ծրագիր մշակել երկրի էթնիկ փոքրամասնությունների համար»: Ծրագրի մշակման ու համապատասխան առաջարկներ ներկայացնելու համար երկրի կրթության նախարարությունը դիմել է Վրաստանի գիտությունների ակադեմիային, համալսարաններին ու լեզվաբանության ինստիտուտին:
Կարծում ենք, Վրաստանի ազգային փոքրամասնությունների քիչ ներկայացուցիչներ չէ, որ լավ տիրապետում են վրացերենին, նաեւ բա-նիմաց ու կրթված են, սակայն որեւէ պաշտոնի համար չեն առաջադրվել… Այնպես որ, այս ամենը ոչ թե ազգային փոքրամասնություննե-րին վրացակրթական համակարգում ներառելն է, այլ հերթական վրացականացման փորձն է… Չմոռանանք, թե ինչպես էին դեռ խորհրդային տա-րիներին սահակյանները սահակաշվիլիներ դառնում, մելիքյանները՝ մելիքաշվիլիներ, դանիելյանները՝ դանելիաներ…, որպես-զի բարձր պաշտոններ կամ բարձր վճար ունեցող աշխատանք ունենային:
Հետո դա այլ ձեւերով շարունակվեց, աներեւույթ, եւ հիմա էլ լեզվաքաղաքականության անվան տակ կփորձեն իրականացնել ազգային փոքրա-մասնությունների ձուլումը…
Ծանոթ երեւույթ է: Պարզապես պետք է հիշե՛նք, որ Թուրքիայի ու Ադրբեջանի միլիոնավոր ծպտյալ հայերի կողքին ունենք նաեւ հար-յուր հազարավոր ծպտյալ հայեր՝ Վրաստանում…
Ամեն դեպքում նախանձելի հետեւողականություն են դրսեւորում մեր հարեւանները իրենց լեզվի պահպանության առումով, ինչը չենք կարող ասել մեր լեզվի մասին: Հայաստանում առավելապես ջանում են պաշտպանել այլ լեզուների շահերը, այլալեզու կրթական կարգը, քան հայերենն ու հայեցի դաստիարակությունը:
Մի նախանձելի հետեւողականություն էլ են ցուցաբերում Վրաստանի իշխանությունները: Նրանք արգելում են հայերեն գրքերի տե-ղափոխումը իրենց երկրի տարածք: Հայաստանի քաղաքացիները Վրաստանի մաքսակետում բախվում են հայերեն գրքեր եւ ամսագրեր տեղափոխե-լու խնդրին, ինչն արդեն պարբերական բնույթ է կրում: Վերջերս այս մասին խոսեց նաեւ «Ջավախք» հայրենակցական միության ղեկավար, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը՝ նշելով, որ իր ղեկավարած միությունը գրքեր տեղափոխելու հետ կապված բազմաթիվ ահա-զանգեր է ստանում քաղաքացիներից: Թվում էր, թե նման արգելքները պետք է որ վերացած լինեին, քանի որ  Հայաստանի եւ Վրաստանի մի-ջեւ կառավարական մակարդակով տեղի ունեցած բանակցություններից հետո ՀՀ ԿԳՆ-ն հնարավորություն ստացավ հայոց լեզվի ու գրականության գրքեր մատակարարել Ջավախքի դպրոցներին, ինչպես  նաեւ Վրաստանի կողմից հայկական դպրոցներին մատակարարվող գրքերը խմբագրելու թույլտվություն ստացավ: Սակայն պատկերը բոլորովին այլ է:
Ըստ Աժ պատգամավորի, վրացական իշխանությունները վերջին շրջանում որդեգրել են այսպիսի քաղաքականություն. «Երբ Հայաստանից որե-ւէ պաշտոնատար անձ կամ պատվիրակություն է այցելում Վրաստան, նրանց պարուրում են գեղեցիկ, նուրբ ու բարի աուրայով, պաշտոնյաներին մատուցում են այն, ինչը չկա՝ թույլ չտալով շփվել եւ փաստական պատկերացում կազմել հայ համայնքի մասին»: Այս ամենը միտումնավոր է արվում «հայահալած քաղաքականության» համատեքստում»: Շ. Թորոսյանը հայտնել էր, որ իր ծնողները, ովքեր դասավանդում են Ջավախքի հայկական դպրոցներից մեկում, առանց բացատրության հեռացվել են աշխատանքից: Նրանց բախտին են արժանացել նաեւ այն հայ ուսուցիչնե-րը, ովքեր հայեցի դաստիարակություն էին տալիս հայ աշակերտներին եւ նրանց մոտ ազգային գիտակցություն ձեւավորում: Հիմա այդպի-սինները հարկադիր պարապուրդի են մատնված: Վրաստանի իշխանությունները արգելում են նաեւ որոշ հայ գործիչների մուտք գործել Վրաս-տան:
Չի կարգավորվում նաեւ հայ եկեղեցու խնդիրը: Ամենայն հայոց կաթողիկոսի Վրաստան կատարելիք այցը պարբերաբար հետաձգվում է: Այն վեր-ջերս էլ հետաձգվել էր՝ նկատի առնելով համայն Վրաստանի պատրիարք-կաթողիկոս Իլիա 2-րդի արտասահմանում բուժումից հետո վերական
գնո-ղական շրջանի անհրաժեշտությունը եւ պատրիարքի ցանկությունը՝ ուղեկցելու Նորին Սրբությանը Թբիլիսի եւ Ջավախք՝ միջեկե-ղեցական ու հովվապետական այցելության ամբողջ ընթացքում: Վրաց Եկեղեցին դիմել էր Էջմիածնին՝ վերանայելու Հայոց Հայրապետի Վրաստան այցի թվականը: Գերագույն հոգեւոր խորհուրդն ընդառաջ այս խնդրանքին հետաձգել է Կաթողիկոսի այցը Վրաստան՝ նկատի ունենալով հետաձգման վերաբերյալ նաեւ Վիրահայոց թեմի եւ Ջավախքի փոխառաջնորդության խնդրանքը:

Ահա այսպես հարեւանցիորեն դեռ հանդուրժում ենք Վրաստանի վերոնշյալ եւ այլ կամայականությունները Հայաստանի ու հայության նկատմամբ…
Օրինակ՝ անկախացած Վրաստանի պատմության մեջ ոչ մի անգամ տեղի չի ունեցել Հայոց ցեղասպանության հարցի արծարծում, չնայած այն հան-գամանքին, որ հայկական մեծ ներկայություն կա այդ երկրում: Թերեւս միայն մեկ անգամ Վրաստանի խորհրդարանում նման հիշատակում եղել է, երբ հայ ներկայացուցիչն առաջարկել է այդ օրը ոտքի կանգնել ու հարգել զոհերի հիշատակը, ու վրացի եւ ադրբեջանցի պատգամավորները շատ դժվարությամբ են ոտքի կանգնել, անգամ ոմանք տեղից չեն էլ բարձրացել: Ջավախքում, իհարկե, կան ապրիլի 24-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձաններ, վերջին տարիներին երթեր են կազմակերպվում, Թբիլիսին չի խոչընդոտում, սակայն զգուշացնում է, որ քաղաքական պաստառներ չպետք է լինեն: Վրաստանում Հայոց ցեղասպանության չհիշատակման առիթներից մեկն էլ վրացա-թուրքա-ադրբեջանական հարաբերություններն են: Այդպես էլ մեծաթիվ հայկական համայնքը, ըստ որոշ վերլուծաբանների, «հայության գործոն» չի դառնում, եւ մեղավորը ՀՀ իշխանությունների պասիվ կեցվածքն է: Վրաստանի հայ համայնքը արդեն մի քանի տարի դիմում է Վրաստանի նախագահին եւ Վրաստանի խորհրդարանին՝ խնդրանքով քննարկել Օսմանյան կայսրությունում Հայոց Ցեղասպանության հարցը, սակայն՝ ապարդյուն: Անգամ հայազգի պատգամավորները չեն արծարծում խնդիրը:
Այժմ վերստին վրացական խորհրդարանի հայազգի պատգամավորներին եւ Վրաստանի հայկական կազմակերպություններին կոչ է արվել՝ մինչեւ ապրիլի 24-ը խորհրդարանի նիստի ժամանակ հանդես գալ հայտարարությամբ ու խորհրդարանին կոչ անել՝ հարգել 1915-1923թթ. Հայոց ցեղասպանությամբ անմեղ զոհերի հիշատակը:
Վստահաբար՝ վրացի հարեւանները կրկին լռության կմատնեն այս դիմումները…
Իսկ թե ի՞նչ էր անում օրերս Հայաստանում Վրաստանի պաշտպանության նախարարը, երբ որեւէ լուրջ ռազմավարական խնդիր չունենք համա-տեղ, անդրադառնալ (գոնե դեռեւս) չենք ուզում: Հուսանք՝ գոնե հայկական կողմը վրաստանահայերի ու Ջավախքի հայերի խնդիրներն է արծ-արծել եւ Ջավախքի հայաթափումը կանխելու քայլեր է նախաձեռնել… Ինչին, սակայն, կասկածանքով ենք վերաբերում, որովհետեւ ընդհանրա-պես մեր երկրի արտաքին քաղաքականությունում վրացական «մասը» ինչ-ինչ «շահերից» ելնելով միշտ տանուլ ենք տալիս:

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 15 (191), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.