Տարածաշրջանի արգելակները թուրքական եւ ադրբեջանական մակնիշի են…

Տարածաշրջանի արգելակները թուրքական եւ ադրբեջանական մակնիշի են…
Իսկ ահաբեկչությունը արեւմտյան հովանավորներ ունի

Տարածաշրջան հերթական այցից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Բերնար Ֆասիեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) եւ Իգոր Պոպովը (ՌԴ) եղան Ե-րեւանում, Ստեփանակերտում եւ Բաքվում ու հանդես եկան նոր հայտարարությամբ: «Ապրիլի 13-ին, նախքան Բաքու մեկնելը, համանախագահնե-րը ոտքով անցան շփման գիծը, եւ այս քայլի նպատակն էր ցույց տալ 1994թ. կնքված հրադադարի ռեժիմի պահպանման եւ ամրապնդման կարեւորութ-յունը, ինչպես նաեւ այն, որ շփման գիծը չպետք է դառնա հարեւան ժողովուրդների միջեւ հարաբերությունների մշտական խոչընդոտ»,- աս-ված է հայտարարությունում:

Հանդիպումների ընթացքում համանախագահները քննարկել են Հիմնարար սկզբունքների վերաբերյալ համաձայնության գալու հաջորդ քայլերը, քանզի համարում են, որ ժամանակն է եկել վերջնականապես ընդունել Հիմնարար սկզբունքները եւ սկսել խաղաղության պայմա-նագրի մշակումը:
Համանախագահները կողմերի հետ կշարունակեն աշխատել՝ թափանցիկ եւ անկողմնակալ հետազոտություն կազմակերպելու համար: Նրանք իրենց մտահոգությունն են հայտնել ԼՂ-ում օդանավակայանի բացման հետ առաջացած լարվածության վերաբերյալ, զգուշացրել են, որ «թռիչքների կազմակերպումը օդանավակայանից եւ դեպի օդանավակայան չի կարող օգտագործվել Լեռնային Ղարաբաղի ներկայիս կարգավիճակը փոխելու համար» եւ ողջունել են կողմերի՝ քաղաքացիական օդանավերի որեւէ սպառնալիքի կամ հարձակման մերժումը, ինչպես նաեւ հարցին դիվանագիտորեն մոտենալու ու հարցը չքաղաքականացնելու հավաստիացումները:
Ապրիլի վերջին համանախագահները կայցելեն Վաշինգտոն՝ ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկելու խաղաղ կարգավորման համար ա-ռաջընթացը: Իսկ անդրադառնալով ԼՂ-ի վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության զեկույցին՝ մի շարք վերլուծաբաններ նշեցին, որ ԼՂ կարգա-վիճակին առնչվող ձեւակերպումները, սկսած 2007թ. զեկույցից, որոնք ներկայացվել են 2008թ. մարտի 11-ին, առ այսօր ոչ մի փոփո-խության չեն ենթարկվել: Մադրիդյան փաստաթուղթը ներկայացվել է հայկական եւ ադրբեջանական կողմերին 2007թ. նոյեմբերին:
Սա հիմք է տալիս պատճառահետեւանքային կապ տեսնել այս երկու իրադարձությունների միջեւ: Վերլուծաբանները հայտնել են, թե պետք է հասկանալ, որ յուրաքանչյուր սուր ձեւակերպում հավելյալ լարում կարող է առաջացնել ԼՂ-ի հիմնախնդրի կարգավորման գործընթացում: Զլմ-ներում, որպես օրինակ, նշվեց նաեւ 2010թ. նոյեմբերին Լիսաբոնում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի եզրափակիչ հռչակագրի 35-րդ կետը: Հետեւաբար, որպեսզի դժվարությամբ ընթացող խնդիրների շուրջ ինչ-ինչ եզրեր արձանագրած բանակցությունները ապարդ-յուն չլինեն, անհրաժեշտ է զգուշությամբ մոտենալ դրանց՝ առկա տարբեր հակամարտություններին: Բայց հենց այստեղ էլ հարց է առաջա-նում, իսկ գուցե ԼՂՀ-ի վերաբերյալ առանձի՞ն զեկույց պատրաստվի: Այլապես Կոսովոյի, Աբխազիայի կամ Մերձդնեստրի ու նման այլ հա-կամարտ խնդիրների համատեղ արծարծումը Արեւմուտքին հարազատ «երկակի ստանդարտների» պատճառ է դառնում…
«Սեղանին դրված» Մադրիդյան փաստաթուղթը մինչ օրս ԼՂ-ի հակամարտության կարգավորման հիմք է եղել, եւ նոր առաջարկներ դեռեւս չկան, սա-կայն 2007թ. այս կողմ տեղի են ունեցել մի շարք կարեւոր իրադարձություններ: Դրանցից են Մեծ ութնյակի Մոսկոկի եւ Լ՛Աքվիլայի գա-գաթնաժողովները, որոնց ընթացքում ՄԽ համանախագահները հակամարտության առնչությամբ հանդես են եկել հայտարարություններով, ՌԴ -նախագահ Դ. Մեդվեդեւի նախաձեռնությամբ եւ մասնակցությամբ Մայնդորֆում, Աստրախանում, Սոչիում կայացած եռակողմ (Հայաստան-Ադրբե-ջան-Ռուսաստան) հանդիպումները եւ ԵԱՀԿ Աստանայի գագաթնաժողովը:
Հանդիպումների ընթացքում եւ հատկապես 2010թ. դեկտեմբերին տեղի ունեցած Աստանայի գագաթնաժողովի շրջանակում ստորագրվել է հնգա-կողմ (ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների կողմից) հայտարարություն, ըստ որի, որպես ԼՂ հակամարտութ-յան կարգավորման հիմք են ընդունվում 3 իրավազոր սկզբունքները՝ ուժի կիրառման բացառման, տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման: Համանախագահները կարծում են, որ սա «ակնհայտ դինամիկ առաջընթաց է, որը ենթադրաբար պետք է հիմք ծառայի կամ հաշվի առնվի որեւէ պաշտոնական տվյալների հրապարակման ժամանակ»:
Եթե Պետքարտուղարությունը նախքան Կոսովոյի պաշտոնական ճանաչումը, 2006թ. սկսած, արդեն որոշակիորեն առանձնացված, ներկայացրել է Կոսո-վոյում մարդու իրավունքների եւ ժողովրդավարության վերաբերյալ զեկույց, ապա հնարավոր չէ՞ նախաձեռնել նաեւ Արցախ-ԼՂՀ-ում ժո-ղովրդավարացման գործընթացի եւ մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ մոնիտորինգ եւ հանդես գալ համանման ձեւաչափի զեկույց-ներով: Սա էլ, մեր կարծիքով, իր հերթին անուղղակիորեն կամ ուղղակիորեն դրականորեն կազդի հակամարտության կարգավորման գործընթացին:
Իսկ Ադրբեջանը ռազմաքաղաքական շանտաժի է ենթարկում համանախագահներին, նրանց այցից առաջ սահմանային գծում՝ ադրբեջանական կողմից մեծանում են հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը: Եվ սա պարբերական բնույթ է կրում, ինչի մասին արդեն գրել է «Լուսանցք»-ը: Բաքուն ռազմաքաղաքական սպառնալիքներով փորձում է «հասկացնել» համանախագահներին, որ եթե հարցը լուծում չգտնի, ինքը պատրաստ է սկսելու ռազմական գործողությունները…
Բոլորը կարծես սովորել են այս ամբարտավանությանը, բայց դա չի չեզոքացնում վտանգը: Մտահոգիչն այն է, որ իրավիճակը կարող է նաեւ նպաստավոր լինել նոր պատերազմի համար, եւ այնժամ միայն կոչեր չեն հնչի… իսկ սահմանային միջադեպերն արդեն իսկ շատ հաճախ են մարդկային զոհեր խլում:
Անգամ միջազգային թատերաբեմում են կարծիքներ հնչում, թե Ադրբեջանը տարածաշրջանի «արգելակն» է:
Մինչդեռ Ադրբեջանի նախագահն էլ իր հերթին համանախագահներից պահանջել է պահպանել «ՄԱԿ-ի ընդունած բանաձեւերը՝ միջազգային հանրությանը մեղադրելով երկակի ստանդարտների կիրառման մեջ»: Սակայն, Իլհամ Ալիեւին հիշեցրել են, որ երբ «Ադրբեջանը ռազմական ագ-րեսիա կիրառեց Արցախի ժողովրդի դեմ պատերազմ սկսելով՝ ՄԱԿ-ը եւ այլ միջազգային կազմակերպություններ հանդես եկան տասնյակ հայտա-րարություններով՝ պահանջելով դադարեցնել ռազմական գործողությունները, սակայն Ադրբեջանը «խուլ» էր»:
Ագրեսոր պետությունը դադարեցրեց ռազմական գործողությունները միայն այն ժամանակ, երբ Արցախի ինքնապաշտպանական ուժերը հետ շպրտե-ցին թշնամուն Լեռնային Ղարաբաղի անվտանգությանը սպառնացող ռազմական դիրքերից: «Ադրբեջանի միակ դերը տարածաշրջանում ոչ թե «կա-յունացնողի», այլ՝ «արգելակի» դերն է»,- գրում են միջազգային զլմ-ները:
Իսկ ահա երկխոսության կառուցման գաղափարը հնարավորինս արտացոլում է ՀՀ նախագահի ներկայիս դիրքորոշումը՝ խաղաղության պահպան-մանն ուղղված: Սերժ Սարգսյանը կարողանում է նաեւ համախմբում ձեւավորվել Հայաստանի, Արցախի եւ համայն հայության ազգային անվտան-գության առաջնայնության շուրջ, ինչն իհարկե ավելի է գրգռում թուրք-ադրբեջանական դաշինքին:
Անկարան մեկ անգամ չէ, որ հայտարարում է, թե թույլ չի տա խախտել Ադրբեջանի իրավունքները ԵԽԽՎ-ում՝ հանուն Հայաստանի շահերի: Բայց շատերի համար խիստ կասկածելի են թվում այլեւս այսօրինակ հայտարարությունները… թուրք քաղաքական գործիչների ագրեսիվ հռետորակա-նությունը հանուն Ադրբեջանի ձեւական բնույթ է կրում: Սա հասկանում են նաեւ Բաքվում,  որ Անկարան ավելի շատ փորձում է առաջ քաշել իր երկրի շահերը՝ արեւմտյան արժեքներին հակասող պահվածքը «սվաղելով» Ադրբեջանին պաշտպանելու հարցով: Իսկ «եվրաթուրք» Մեվլութ Չավու-շօղլուի փորձերը՝ վերակենդանացնել ԼՂ-ի հարցով ԵԽԽՎ-ի ենթահանձնաժողովը, որն ի սկզբանե դատապարտված էր, նույնպես կասկածելի է թվում Բաքվին:
Տեսակետ կա նաեւ, որ թուրքական կողմի այս քաղաքական ջղաձգումները պայմանավորված են հայկական հարցերում թուրքական դիվանագիտության անհաջողություններով եւ Անկարան դեռ կատաղած է, որ Երեւանը չի ընդունում Թուրքիայի որեւէ նախապայմանը՝ կապված հայտնի արձանագ-րությունների վավերացման հետ:
Անկարան չի դադարեցնում նաեւ ահաբեկչական կազմակերպությունների հետ գործակցելը: Մենք լավ ենք հիշում, թե արցախյան պատերազմի տա-րիներին ինչպես էին ադրբեջանական կողմից կռվում թուրքական «գորշ գայլերը», աֆղանական «մոջահեդները»« չեչենական «գրոհայիննե-րը», ռուս, ուկրաինացի կամ մերձբալթյան «վարձկանները» եւ այլք…
Հիմա Բաքուն փորձում է Արցախի հարցով պղտորել «Համաս» պաղեստինյան շարժմանը, իսկ Անկարան ահաբեկչական «Թալիբան» շարժման ներկա-յացուցչություն է բացելու Թուրքիայում… Ներկայացուցչության նպատակը թուրք արմատականների ու Աֆղանստանի կառավարության մի-ջեւ բանակցություններ ծավալելն է լինելու: Արեւմտյան զլմ-ները բազմիցս հաղորդել են այս մտադրությունների մասին: Ըստ զլմ-ների, նմանատիպ բանակցությունների անցկացման գաղափարը հավանության էր արժանացել ԱՄՆ վարչակազմում, ինչը դեռեւս պաշտոնա-պես չի հաստատվել Պետքարտուղարության կողմից:
Իբր այս ամենն արվում է Աֆղանստանում իրավիճակը կարգավորելու համար: Հիմա ինչպե՞ս չհավատանք այն պնդումներին, թե ԱՄՆ վարչա-խումբը համագործակցում է նաեւ Բեն Լադենի «Ալ-Ղաիդա» ահաբեկչական կազմավորման հետ: Դե, հանգիստ կարող են ասել, որ դա էլ անում են հա-նուն Երկիր մոլորակի կյանքի կարգավորման……
Հա՜, մի բան պետք է, այնուամենայնիվ, գնահատենք. չմոռանանք նշել, որ հերթական անգամ հետաձգվել են ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի համատեղ անց-կացվելիք զորավարժությունները, որը նախատեսված էր մայիսի 15-25-ը: Ադրբեջանի զլմ-ները պնդում են, թե դրանք հետաձգվել են անհայտ պատճառով ու անորոշ ժամանակով: Իսկ Բաքուն միշտ հուսով է, թե «գազա-նավթային» քաղաքականությունը իր կողմը կբերի Արեւմուտքին ու «նավթ՝ հողի (Արցախի) դիմաց» կարգախոսը կաշխատի…
Բայց այս անգամ էլ «The Financial Times» թերթն է նշել, թե «որեւէ փորձ, որ Ադրբեջանը կձեռնարկի վերադարձնելու կորցրած տարածքները՝ անհաջողության կմատնվի»:
Թերթը հեղինակային հոդվածով անդրադարձել է Ադրբեջանից Եվրոպա էներգակիրների տեղափոխմանը՝ այդ համատեքստում ընդգծելով ԼՂ-ի հիմ-նախնդրի կարգավորման անհրաժեշտությունը, նշելով որ «ԼՂ-ի հիմնախնդրի չկարգավորումը կարող է փչացնել Ադրբեջանից Եվրոպա նոր կա-ռուցվող գազատարի պլանները… 1994թ. կրակը դադարեցվել է, Լեռնային Ղարաբաղը դե ֆակտո անկախ է, սակայն պաշտոնական կարգավիճակ այդպես էլ չի ստացել»:
Շատ դիվանագետներ նույնպես Բաքվին վստահեցնում են, թե Ադրբեջանի ռազմական քայլերը անհաջողության կմատնվեն:
Ուստի՝ հայկական կողմը՝ ՀՀ-ԼՂՀ, պետք է օգտվի այս նպաստավոր պահից եւ ոչ թե սպասի միջազգային նորանոր հարմար իրավիճակների:
Պետք է ստեղծի, նախաձեռնի մեզ ամենահարմար վիճակների առաջացման քայլեր՝ կամ Արցախի անկախության ճանաչման կամ ՀՀ-ԼՂՀ վերամիավոր-մանն ուղղված:

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 15 (191), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.