Իբր ընդդիմադիրներ, հեռու՛ մնացեք հայկական ԱԵԿ-ից – «Լուսանցք»-ի գլխ. խմբագիր Արմենուհի Մելքոնյան

Իբր ընդդիմադիրներ, հեռու՛ մնացեք հայկական ԱԷԿ-ից

Վերնագրից արդեն պարզ է, թե ինչ եմ ուզում ասել. իրենց ընդդիմադիրներ համարողները քաղաքական նպատակներով շահարկում են անգամ մի կայանի թեմա, որը մեր էներգետիկ հնարավորինս անկախության եւ անվտանգության գրավականն է, հետեւաբար եւ՝ տնտեսության շարժիչ ուժը: Ծի-ծաղելին նույնիսկ այն է, որ նրանք  Երեւանում անգամ փոշոտ ամպի հայտնվելը կապել են հայկական ատոմակայանում վթարի հետ:
Ի՞նչ է, մեր քաղաքական գործիչները շաղակրատելուց զատ ուրիշ բան անել չե՞ն կարողանում, այդպե՞ս են պատկերացնում ատոմակայանում վթա-րը՝ փոշու ամպո՞վ ու վե՞րջ: Մոռանում են ասել, որ այդ փոշու ամպերը առաջ էլ էին անցնում Հայաստանի վրայով, բայց քանի որ անտառներ ունեինք, ամպերն իսկապես վրայով էին անցնում, գետնին չէին նստում: Իսկ հիմա այդ ամպերը գալիս եւ անցնում են միջով, բայց նստում են ոչ թե գետնին, այլ՝ մեր թոքերին: Սա՝ ամենապարզունակ բացատրությունն է մեր քաղաքական գործիչների համար: Իսկ ընդհանրա-պես նրանց՝ իբր ընդդիմադիրներին պատրաստ ենք լիքը թեմաներ հուշելու ընդդեմ իշխանության, միայն թե մոռանան ատոմակայանի մա-սին:

Հարգելի գործիչներ, միջուկային էներգետիկան շատ լուրջ գործ է ու ձեր խելքի բանը չէ: Միջուկային էներգետիկան շա՜տ լուրջ քաղաքակա-նություն է ու շատ հզոր տնտեսաքաղաքականություն, դուք չհասկանալով խոսում եք այդ թեմայից ու դրանով ջուր եք լցնում նրանց ջաղա-ցին, ովքեր ուզում են հայկական ԱԷԿ-ը փակել տալ ու, բառիս բուն իմաստով, չոքացնել մեր երկիրը վերջնականապես: Պարզապես լռե՛ք, անգամ քաղաքական շաղակրատի համար գոնե մեկ-մեկ լռելը անհրաժեշտություն է…
Համապատկերում տեղեկացնենք (բայց արդեն ոչ քաղաքական գործիչներին), որ «Ֆուկուսիմա» ատոմակայանի վթարից հետո միջուկային հանրութ-յունը մշակել է նախագիծ, որով առաջարկվում է ԵՄ անդամ երկրներին իրականացնել «սթրես թեստ» ատոմակայանների անվտանգության մակարդակը ավե-լի խորությամբ ուսումնասիրելու համար: «Մենք նույնպես հակված ենք կիրառել այդ մեթոդը, ստուգել մեր ատոմակայանի անվտանգութ-յունը ավելի խորացված ուսումնասիրությունների միջոցով»,– հայտարարել է կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կար-գավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը:
Ի դեպ, մասնագետի խոսքով, հետազոտության դեպքում դիտարկվելու է արտաքին գործոնների ազդեցությունը՝ այդ թվում ցունամիներ, երկրա-շարժեր, տորնադոներ, ջրհեղեղներ, փոթորիկներ: Մեծամորի ատոմակայանի դեպքում, հասկանալի պատճառներով, դիտարկվելու է երկուսը՝ երկ-րաշարժն ու փոթորիկը: «Անվտանգության խորը վերլուծությունը կտեւի երեք ամիս, որից հետո արդյունքները կներկայացնենք միջուկա-յին անվտանգության կարգավորող կոմիտեին: Աշխատանքներում հնարավոր է ընդգրկվեն տարբեր կազմակերպությունների փորձագետներ: Նախատես-վում են այնպիսի քննարկումներ, որոնք կապված են ԱԷԿ-ի աշխատանքին՝ էլեկտրասնուցման աղբյուրներից զրկված լինելու, վթարային իրա-վիճակում կառավարման, վթարային պատասխանատվության ու այլ խնդիրների հետ: Մինչեւ սեպտեմբերի վերջ ատոմակայանը դրանց արդյունքները կներկայացնի կոմիտեին»,–ասաց Ա. Մարտիրոսյանը:
Շուտով Հայաստան կգա ՄԱԳԱՏԷ-ի (միջուկային էներգետիկայի ոլորտում մասնագիտացված միջազգային կազմակերպության անգլերեն հապավումն է) փորձագիտական խումբը, որը մայիսի 15-ից մինչեւ հունիսի 1-ը կիրականացնի ատոմակայանի շահագործման անվտանգության վիճակի դիտար-կում: Սա վաղուց էր ծրագրված: Նպատակն է տեղում ստուգել, թե ինչպես է կազմակերպված ատոմակայանի շահագործման անվտանգությունը:
Մասնագետը պնդում է, որ Հայաստանի ատոմակայանը համապատասխանում է նման տիպի ատոմակայանների համար ընդունելի ռիսկի աստիճանին: 1993թ. սկսած 120 մլն դոլար է ծախսվել ԱԷԿ-ի անվտանգության աստիճանը բարձրացնելու համար:
Ավելին՝ դեռ 20 մլն դոլար էլ պետք է ծախսվի ԱԷԿ անվտանգության բարձրացման ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման համար մին-չեւ 2016թ.:
Մեր մասնագետները բացատրում են ճապոնական «Ֆուկուսիմա»-ի ու հայկական Մեծամորի ԱԷԿ-ի տարբերությունը:
Այն է՝ հայկական ատոմակայանը երկու կոնտուրանի է, իսկ ճապոնականն ունեցել է մեկը, ինչի պատճառով բարձր ջերմաստիճանի հետեւանքով ռա-դիոկատիվ նյութն անմիջապես արտանետվել է շրջակա միջավայր: «Ֆուկուսիմա»-ն կառուցվել է 60-ական թվականներին, շահագործման է հանձնվել 70-ականներին, «եռացող տիպի ատոմակայան էր», որի պաշտպանիչ կառույցը ներկայումս չի բավարարում արդի պահանջներին, իսկ դրանք ուժե-ղացված չեն եղել: «Ֆուկուսիմա»-ում տեղի ունեցած վթարը  հայկական ԱԷԿ-ում չի կրկնվի, որովհետեւ այլ են նախագիծը, կառույցները, անվտան-գության ու լվացման համակարգերը:
Հիշեցնենք, երբ 1982թ. հայկական ատոմակայանում հրդեհ էր բռնկվել, արդեն 6 ժամ անց ԱԷԿ-ը բերվել էր նախագծային դադարի ռեժիմի, իսկ բոլոր համակարգերը աշխատում էին:
Մեկ հավելում էլ. եթե, աստված մի արասցե, լինի 7 բալանոց երկրաշարժ, ատոմակայանը չի վնասվի, կշարունակի աշխատել նախագծային ռեժիմի հա-մաձայն, բայց ավտոմատ համակարգը 6 բալի դեպքում ավտոմատ կերպով կանջատի ռեակտորը: 8 բալանոց երկրաշարժի դեպքում ԱԷԿ-ի անվտանգության բո-լոր համակարգերը կլինեն աշխատանքի մեջ, կապահովեն ռեակտորի անվտանգ աշխատանքի դադարեցումը: Իսկ լրացուցիչ սեյսմակայունության աշ-խատանքներ եղել են ու կշարունակվեն մինչեւ շահագործման ավարտը:
Մեր կողմից հավելենք. մեկ անգամ չէ, որ ասել ենք, թե հավանում ենք մեր երկրի կողմից տարվող այն քաղաքականությունը, թե մինչեւ չունենանք նոր ԱԷԿ, գործողի շահագործումը չի դադարեցվի:

Աստղինե Քարամյան

«Լուսանցք» թիվ 15 (191), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.