Հայկական խոհանոց եւ… Շաբաթվա մարզական կյանքից

Հայկական խոհանոց –

(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028)
(ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

Հոնով բրնձապուր

Բաղադրությունը
Չորացրած կամ թարմ հոն – 160 գ
բրինձ – 50 գ
շաքար – 5 գ
ձիթայուղ – 30 գ
գլուխ սոխ – 30 գ
աղ, կարմիր պղպեղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը
Հոնի չիրը լվանալ, վրան տաք ջուր լցնել եւ դնել եռալու:  
Ջուրը թափել, հոնը տրորել, մաղով քամել եւ նորից լցնել ջրի մեջ: 1,5 լիտր ջրին ավելացնել 50 գրամ բրինձը, հետո ավելացնել աղն ու շաքարը:
Պատրաստել սոխառած:
Մատուցելիս ապուրին ավելացնել սոխառածն ու կարմիր պղպեղը:
Հոնով կերակուրները յուրահատուկ համ ունեն եւ բավականին առողջարար են:
Անու՛շ վայելում:

* * *

Շաբաթվա մարզական կյանքից –

Եզրափակիչ՝ երկուսի համար
Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ պատասխան խաղում «Միկա»-ն 1:0 հաշվով հաղթեց «Բանանց»-ին եւ մտավ եզրափակիչ (թիմերի առաջին խաղն ավարտվել էր ոչ-ոքի՝ 3:3):
«Ուլիս»-«Շիրակ» հանդիպումն ավարտվեց լրացուցիչ ժամանակով՝ հյուրերի հաղթանակով՝ 2:0 հաշվով: Խաղի հիմնական ժամանակն ավարտվել էր 1:0՝ հօգուտ գյումրեցիների, եւ քանի որ առաջին խաղում «Ուլիս»-ը հաղթել էր նույն հաշվով, հանդիպման մրցավարը նշանակեց լրացուցիչ 2 խաղակես, որը հաղթանակ բերեց «Շիրակ»-ին:
Այսպես՝ եզրափակչի ուղեգրին տիրացան Երեւանի «Միկա»-ն եւ Գյումրիի «Շիրակ»-ը: Եզրափակիչը կկայանա մայիսի 9-ին:

«Ղազախստանի նախագահի գավաթ»-ը
Աստանայում Հայաստանի մինչեւ 17 տարեկանների ֆուտբոլի հավաքականը 2-րդ խաղում հաղթեց Ուկրաինայի թիմին՝ 2:0 հաշվով: Իսկ նախորդ հանդիպումը Վրաստանի հավաքականի հետ ավարտվել էր պարտությամբ՝ 3:5: Ապրիլի 29-ին հայ պատանիները կմրցեն Թուրքիայի թիմի հետ:
                         Խ Հ  Ո  Պ  Գ   Մ
1. Վրաստան    2  1  0  1  6-5  3
2. Հայաստան  2  1  0  1  5-5  3
3. Թուրքիա      2  1  0  1  3-3  3
4. Ուկրաինա    2  1  0  1  2-3  3

*  *  *
3-րդ խաղում մեր պատանիները ցավոք զիջեցին Թուրքիայի իրենց հասակակիցներին` 0:2: Մեր թիմը 7-8-րդ տեղերի համար պայքարում հանդիպեց Ուզբեկստանի ընտրանու հետ եւ հաղթեց 2:0 հաշվով:
Մրցաշարի գլխավոր մրցանակը կվիճարկեն Ուկրաինայի եւ Ադրբեջանի հավաքականները: 3-րդ տեղի համար կխաղան Ղազախստանի ու Թուրքիայի, 5-րդ տեղի համար` Վրաստանի եւ Իրանի պատանեկան ընտրանիները:

Սամբոյի մրցանակակիրները
Վանաձորի «Հայաստան» մարզական միության համալիրում տեղի ունեցավ սամբոյի ՀՀ 2011թ. առաջնությունը: Մասնակցեցին 113 մարզիկ՝ Երեւանից, ՀՀ մարզերից ու ԼՂՀ-ից: Ըստ քաշային կարգերի, հաղթողներ ու մրցանակակիրներ դարձան.
52 կգ քաշային կարգ – 1. Տիգրան Կիրակոսյան-ԲԿՄԱ (Վանաձոր), 2. Աղասի Նազունց-Աբովյան, 3. Աշոտ Հովասափյան-Վանաձոր եւ Գրիգոր Մխիթարյան-Գյումրի: 57 կգ քաշային կարգ – 1. Վահան Վարդանյան-Գյումրի, 2. Արեն Անտոնյան-Վանաձոր, 3. Մխիթար Գալստյան-Նոր Հաճըն եւ Գոռ Մաիլյան-Գյումրի: 62 կգ քաշային կարգ – 1. Փայլակ Վարդազարյան-Գյումրի, 2. Տիգրան Վարոսյան-Վանաձոր, 3. Վահրամ Գրիգորյան-Երեւան եւ Արթուր Սահակ-յան-Սպիտակ: 68 կգ քաշային կարգ – 1. Անդրանիկ Նաղդալյան-Աբովյան, 2. Արմեն Սաքանյան- Վանաձոր, 3. Վաչիկ Վարդանյան-Երեւան եւ Գարիկ Քոսակյան-Նոր Հաճըն: 74 կգ քաշային կարգ – 1. Աշոտ Դանիելյան-Արցախ, 2. Հակոբ Մարգարյան- ԲԿՄԱ (Գյումրի), 3. Ալբերտ Քարհանյան- Աբովյան եւ Արմեն Մարգարյան-Երեւան: 82 կգ քաշային կարգ – 1.Մավրիկ Նասիբյան-Արցախ, 2. Արամ Հարությունյան-Աբովյան, 3. Մուշեղ Հովսեփյան-Արցախ եւ Կարեն Ջանոյան-Գյումրի: 90 կգ քաշային կարգ – 1. Արմեն Իսպիրյան-Երեւան, 2. Միքայել Շահնազարյան-Աբովյան, 3. Գեւորգ Ղամբարյան-Վանաձոր եւ Արմեն Սիրականյան-Աբովյան: 100 կգ քաշային կարգ – 1. Արսեն Բիլյան-Աբովյան, 2. Տիգրան Անտոնյան-Երեւան, 3. Արշակ Մելոյան-Սպիտակ եւ Սար-գիս Սարգսյան-Արտաշատ: +100 կգ քաշային կարգ – 1. Հովհաննես Մուրադյան-Նոր Հաճըն, 2. Էդուարդ Ղուբատյան-Վանաձոր, 3. Գարիկ Հարություն-յան-Երեւան եւ Արսեն Խաչատրյան-ՀՀ ոստիկանություն:

Առանց մեդալների
Հայ ձյուդոյիստները չկարողացան պարգեւներ նվաճել Ստամբուլում կայացած Եվրոպայի առաջնությանը: Հայաստանի հավաքականը մասնակցեց 6 մարզիկներով:

* * *
Իսկ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի «Արենա» մարզապալատում ընթացող World Children's Games փառատոնի ծրագրով ձյուդոյի մրցում-ների առաջին օրը մեր դեռահասների հավաքականը նվաճեց 1-ական արծաթե եւ բրո
նզե մեդալ:

38 կգ քաշային կարգում չարենցավանցի Էդգար Գառնիկյանը հաղթելով 2 գոտեմարտերում, մտավ եզրափակիչ, որտեղ միավորներով պարտվեց ռումինա-ցի մարզիկին: 42 կգ քաշային կարգում հանդես եկող երեւանցի Գոռ Հակոբյանը երկրորդ փուլում պարտվեց ռուս մրցակցին, սակայն սփոփիչ մենամարտում 10:0 հաշվով հաղթելով իր ախոյանին, արժանացավ բրոնզե մեդալի: 46 կգ քաշային կարգում Սամվել Խաչատրյանը բավարարվեց 5-րդ տե-ղով:
Ապրիլի 29-ին տատամի մտան 50, 55, 60, +60 կգ քաշային կարգի ձյուդոյիստները:

Վիկի հաղթանակը՝ ապրիլի 24-ին
Հայ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը հաղթեց կոլումբիացի Յոնի Պերեսի հետ մենամարտում եւ տիրացավ IBO վարկածով աշխարհի չեմպիոնի կոչմանը՝ թեթեւագույն քաշում: Լոս Անջելեսում կայացած իր մենամարտը Վիկը նվիրել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նրա գոտու վրա գրված էր՝ 1915:
35-ամյա Վիկ Դարչինյանը պրոֆեսիոնալ ռինգում տոնել է 35 հաղթանակ (27-ը նոկաուտով), ունի 3 պարտություն եւ 1՝ ոչ-ոքի: Ապրիլի 24-ի առավոտյան Լոս Անջելեսի «Nokia» սրահում մենամարտն ընդհատվել է 5-րդ ռաունդում, քանզի Պերեսը արյունահոսության պատճառով չի կարո-ղացել շարունակել մենամարտը: Հայ բռնցքամարտիկը, ինչպես եւ խոստացել էր, ամբողջ աշխարհին եւս մեկ անգամ հիշեցրեց 1915թ. մասին. բացի այն, որ նրա գոտու վրա գրված էր «1915», մենամարտից հետո տված հարցազրույցում նա խոսել է Մեծ Եղեռնի մասին:

Արոնյանը՝ ուժեղագույն շախմատիստ
Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը պրոֆեսիոնալ շախմատիստների ասոցիացիայի կողմից ճանաչվել է աշխարհի լավագույն շախմատիստը ամե-նաբարձր՝ 2119 միավոր վարկանիշով: 2-րդ տեղում է Հիկարու Նակամուրան` ԱՄՆ-ից, 3-րդն ուկրաինացի Վասիլի Իվանչուկն է: Պրոֆեսիոնալ շախմատիստների ասոցիացիան արդեն 3-րդ անգամ է լավագույնը ճանաչում Լ. Արոնյանին, ով Հայաստանում շարունակում է իր ուսումնամարզական հավաքը` նախապատրաստվելով մայիսին Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում մեկնարկող շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի հավակնորդ-ների մրցաշարին:

Հայուհին եզրափակիչում
Շախմատի ԱՄՆ-ի առաջնությունում կայացան եզրափակիչ մրցախաղերի առաջին փուլերը:
Մեր ազգակից Տաթեւ Աբրահամյանը սպիտակներով ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Աննա Զատոնսկիխի հետ:

Դավիթ Խաչատրյանի հաղթանակը շատ կարևոր է
Ապրիլի 28-ին «Հենարան» մամուլի ակումբի հյուրերն էին «Պրոֆեսիոնալ «Արմֆայթինգ» ֆեդերացիայի» նախագահ Հայկ Ղուկասյանը, խա-ռը մենամարտերի հավաքականի առաջատար մարզիկ Դավիթ Խաչատրյանն ու աշխարհի կրկնակի չեմպիոն, հոլանդահայ Հրաչո Դարպինյանը, ով միշտ ներ-կայացել է ՀՀ դրոշի ներքո եւ այսուհետ հանդես կգա կիսածանր 93 կգ քաշային կարգում:
«Մայիսի 6-ին Ուկրաինայի Սիմֆերոպոլ քաղաքում տեղի է ունենալու «ProFC» վարկածով աշխարհի թիմային առաջնությունը: Հայաստա-նից կմասնակցի միայն Դավիթ Խաչատրյանը: Նրա մրցակիցը կլինի Ռուսաստանի Դաշնությունը ներկայացնող Մագոմեդ Սադուլաեւը: Մեր մար-զիկն այս պահին գերազանց մարզավիճակում է, իսկ հաղթանակը մեզ համար շատ կարեւոր է: Հաջողության հասնելու դեպքում օգոստոսին Դավի-թը կմենամարտի աշխարհի չեմպիոնի գոտու համար»,- ընդգծել է Հայկ Ղուկասյանը:
Դավիթ Խաչատրյանը, իր հերթին, նշել է, որ մարտական է տրամադրված եւ ռինգ է դուրս գալու միայն հաղթանակի համար:
Ինչ վերաբերվում է Հրաչո Դարպինյանին, նշենք, որ նա, իր իսկ խոսքերով, շատ ուրախ է Հայաստանում գտնվելու, առավել եւս` Հայաստանի ազգա-յին հավաքականի կազմում մրցելու հնարավորության համար: «Լավ է, երբ կարողանում ես մի լավ բան անել հայրենիքիդ համար: Չնայած ապ-րում եմ Հոլանդիայում, միշտ ներկայանում եմ Հայաստանի դրոշի ներքո: Հույս ունեմ, որ հայ մարզասերների ակնկալիքները կարդարաց-նեմ»,- ասել է Դարպինյանը:
«Դրսում գործող հայազգի շատ մարզիկներ ունենք, մեկը մյուսից բարձրակարգ: Մեր նպատակն է բարձրացնել հայոց եռագույնը բոլոր կարե-ւոր ստուգատեսների ժամանակ: Այնպես որ, ամեն ինչ անելու ենք` նրանց մեր հավաքականում ընդգրկելու համար: Այսօր արդեն մեր թիմում է Գոռ Հարությունյանը`« ProFC» վարկածով աշխարհի չեմպիոնը, Հրաչո Դարպինյանը` աշխարհի կրկնակի չեմպիոնը: Վստահ եմ, որ շուտով կկարո-ղանանք նաեւ նոր անուններ նշել»,- ավելացրեց ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանը:
 
Առողջություն՝ Նազիկին
«Էրեբունիե բժշկական կենտրոնում վիրահատեցին ծանրամարտի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնուհի Նազիկ Ավդալյանին: Հիշեցնենք, որ Նա-զիկը իր ավտոմեքենայով ավտովթարի էր ենթարկվել ապրիլի 26-ին Գյումրի-Վանաձոր ավտոմայրուղու վրա:
Առողջապահության նախարարի մամլո խոսնակ Շուշան Հունանյանը հայտնել է, որ իրականացվել է ողնաշարի ֆիքսացիա: Մարզուհու վիճակը նորմալ է:

Արսեն Պետրոսյան

«Լուսանցք» թիվ 16 (192), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.