Հայ առաքելական եկեղեցին որպես ազգի միասնության գրավական, լավա հնչում չէ՞
Հենց ա՛յս վերնագրով «Ֆեյսբուք» սոցիալական կայքում տեղադրված՝ եկեղեցու այս փոքրիկ բնութագրումը տպագրում ենք առանց որեւէ խմբագ-րումների:
Ապրիլի 24-ին Համշենից մի մարդ էր եկել Հայաստան (տե՛ս http://madhab.livejournal.com/12195.html):
Համշենում այս մարդը բավական հեղինակություն ունի, համարում է իրեն հայ, ազատ խոսում է հայերեն: Գիտի գրել եւ կարդալ հայերեն՝ ինքնուսույց է:
Վերջերս Համշենի հայերի մոտ նկատվող հայկական ինքնության զարթոնքի ֆոնի տակ, նման այցելությունները առավել քան կարեւոր են:
Լինելով շատ հայրենասեր – հայասեր, համշենցիս մտածում է, որ լավ կլինի, որ իր անչափահաս որդին էլ ինչ-որ տեղ հայերեն սովորի: Որո-շում է նրան ուղարկել Պոլիս հայկական վարժարան: Վարժարանում մերժում են ընդունել երեխային, քանի որ վերջինս մուսուլման է:
Սեփ. լրատվություն
* * *
Արաբ, որոշի՛ր, արաբի՞ հետ ես, թե՞ հրեայի…
Կրկին սրվում են իսրայելա-պաղեստինյան հարաբերությունները: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, թե Պաղես-տինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասը պետք է ընտրություն կատարի «Համաս»-ի ու Իսրայելի միջեւ, հակառակ դեպքում կարող է ընդմիշտ մոռանալ խաղաղության համաձայնագրի մասին:
Իսրայելի վարչապետի մեկնաբանությունները հաջորդել են տարածված այն տեղեկատվությունից հետո, թե Կահիրեում կայացած բանակցություն-ների արդյունքում երկար տարիներ խռովություններից հետո պաղեստինյան երկու հակադիր կուսակցությունները՝ «Ֆաթահ»-ն ու «Համաս»-ը համաձայնության են եկել միասնական ջանքերով պայքարելու Պաղեստին պետության ստեղծման համար:
Դեռ 2007թ.-ից Պաղեստինի տարածքները փաստացի կառավարվում են երկու ուժերի կողմից.
1. Գազայի հատվածում, որտեղ իշխում է իսլամիստական «Համաս» շարժումը, մի շարք պետությունների ու կազմակերպությունների կող-մից համարվում է որպես ահաբեկչական կազմակերպություն, որի հետ Իսրայելը կտրականապես դեմ է բանակցություններ վարելուն:
2. Հորդանան գետի արեւմտյան հատվածում իշխում է պաղեստինյան ազգային վարչակազմը՝ «Ֆաթահ» կուսակցության առաջնորդ Մահմուդ Աբաս կող-մից:
«Պաղեստինի ազգային վարչակազմը պետք է ընտրություն կատարի՝ խաղաղություն կա՛մ Իսրայելի, կա՛մ «Համաս»-ի հետ: Քանզի երկուսի հետ միաժամանակ խաղաղությունը հնարավոր չէ»,- ասել է Նեթանյահուն՝ մեկնաբանելով այդ կուսակցությունների միջեւ ձեռք բերված հաշտութ-յունը:
Հրեաները համոզված են, որ «Համաս»-ի միակ նպատակն Իսրայել պետության ոչնչացում է, ինչի ապացույցը իսլամիստների կողմից պարբե-րաբար իրականացվող ահաբեկչական գործողություններն են:
Այսպես է պաշտոնական Թել Ավիվն արձագանքում մի ժողովրդի երկու հատվածների միավորման հերթական ու դժվարին փորձին:
Կարծես թուրքերն էլ նման մի բան մեզ են առաջարկում՝ մեր դեպքում փորձելով զատել Հայաստանն ու Սփյուռքը…
«Բաժանի՛ր, որ տիրե՛ս» հայտնի կարգախոսը թերեւս չի հնանում…
Արտակ Հայոցյան
«Լուսանցք» թիվ 16 (192), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



