Ցեղասպանության միա՛յն ճանաչումը բավարար չէ. Իսկ դատապարտումը հայրենիքի վերադարձն է հայերին…

Ի գիտություն հաշտարարներին –

Ցեղասպանության միա՛յն ճանաչումը բավարար չէ
Իսկ նաեւ դատապարտումը հայրենիքի վերադա՛րձն է ցեղասպանվածների ժառանգներին՝ մե՛զ

Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը, Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը մարդաշատ էին մինչեւ ուշ գիշեր: Բազմա-հազար այցելուները հայաստանահայեր, արցախահայեր եւ սփյուռքահայեր էին, ինչպես նաեւ՝ այլազգիներ աշխարհի տարբեր երկրներից:
…Հերթական անգամ քննարկման թեմա դարձավ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ամենամյա ապրիլքսանչորսյան ուղերձը, որում նա խուսափեց «Ցե-ղասպանություն» բառն արտասանել՝ գործածելով «Մեծ Եղեռն» հայերեն արտահայտությունը: «Մենք ակնածանքով հիշում ենք 96 տարի առաջ տեղի ունեցած սահմռկեցուցիչ դեպքերը, որոնք հանգեցրին 20-րդ դարի վատթարագույն նախճիրներից մեկին: 1915թ. Օսմանյան կայսրության վեր-ջին շրջանում ջարդերին եւ տեղահանություններին զոհ դարձան 1,5 միլիոն հայեր: Ես մշտապես հայտնել եմ իմ սեփական գնահատականը 1915թ. տեղի ունեցածի վերաբերյալ, եւ պատմության մասին իմ դիրքորոշումը չի փոխվել»,- հայտարարել է նա:

Ըստ նրա՝ պետություններն ավելի հզոր են, երբ  պատշաճ կերպով ճանաչում են կնճռոտ անցյալն ու աշխատում վերակառուցել փոխըմբռնման կա-մուրջները, որպեսզի վաղվա օրն ավելի լավը լինի: «Միացյալ Նահանգներն այս դասը քաղել է իր իսկ պատմության մութ գլուխներից: Ես պաշտպանում եմ Հայաստանում ու Թուրքիայում անհատների կողմից ձեռնարկված խիզախ քայլերն ուղղված ընդհանուր անցյալի ճանաչման շուրջ երկխոսությանը: Այսօր, երբ մենք ոգեկոչում ենք Մեծ Եղեռնը եւ հիշատակի տուրք ենք մատուցում նրանց, ովքեր իրենց մահկանա-ցուն են կնքել, մենք նաեւ վերստին պարտավորություն ենք ստանձնում ապահովել, որ նման կործանարար դեպքեր այլեւս երբեք չկրկնվեն: Սա մե-րօրյա նպատակ է, որին լծված են հազարավոր ամերիկահայեր»:
Եվ ահա նորից կրքեր բորբոքվեցին, թե Օբաման չարտասանեց «Ցեղասպանություն» բառը: Բայց, մեր խորին համոզմամբ, «Մեծ Եղեռն» եզ-րույթի կիրառումը որեւէ բանով չի տարբերվում «Ցեղասպանություն» բառից, ինչպես հրեաների պարագայում համարժեք գործածվում են «Հոլոքոսթ» («Ողջակիզում») եւ «Ցեղասպանություն» բառերը:
Այնպես որ, ոչինչ չի փոխվելու, եթե ԱՄՆ նախագահ Օբաման, ՌԴ նախագահ Մեդվեդեւը կամ Ֆրանսիայի նախագահ Սարկոզին  նույնիսկ միասնա-բար արտասանեն «Ցեղասպանություն» բառը եւ  անգամ միասին հարգանքի տուրք մատուցեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում……
Հաստատ ոչինչ չի փոխվելու նրանց կամ նրանց նմանների պարզապես բարոյական աջակցությունից: Պետք է հասկանանք, որ Ռուսաստանի եւ Ֆրանսիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը այդպես էլ «օդում» կմնա, քանի դեռ այդ եւ շուրջ 20 այլ երկր-ներ, որոնք ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը, չխզեն բոլոր կապերը Թուրքիայի հետ (քաղաքական, տնտեսական, մշակութային, մարզա-կան եւ այլն)՝ որպես բարբարոս ու ցեղասպան երկրի, մինչեւ Անկարան պաշտոնապես չճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ այսպիսով հարգե-լով նաեւ այն ճանաչած երկրների պետական որոշումները… Հիմա ի՞նչ կավելանա այս ամենին, եթե ԱՄՆ-ն էլ դառնա՝ ասենք 25-րդ երկիրը, որը հայտարարում է հայերի նկատմամբ կատարված ցեղասպանության մասին: Բարոյական հարված է հասցնում Թուրքիային եւ՝ ուրիշ ոչինչ…
Այսինքն՝ լինելու՞ է փոխհատուցում, թե՞ ոչ: Փոխհատուցում՝ բարոյական, նյութական եւ հողային-տարածքային: Եթե անգամ բացառապես բա-րոյական եւ նյութական փոխհատուցման հարց դրվի, ապա պետք է դիտարկել, որ Հայոց Ցեղասպանությունը ճանաչվել է, սակայն չի դատապարտվել… Դա-տապարտումը ենթադրում է ցեղասպանված հայերի ժառանգների վերադարձը իրենց հայրենիք, միաժամանակ՝ հայրենիքի վերադարձը՝ ժառանգնե-րին… Այն հայրենիքի, որտեղ ցեղասպանվել են այդ ժառանգների նախնիները, որից հետո էլ հայությունը կորցրել է իր բնական ու պատ-մական հայրենիքի այդ հատվածը՝ Արեւմտյան Հայաստանը, որն այսօր Թուրքիա են կոչում:
Չէ՞ որ այս ամենին հետեւել է նաեւ հայոց հայրենիքի մյուս հատվածների կորուստը՝ Նախիջեւանը, Արցախը, Ուտիքը եւ այլ տարածքներ (Ադրբեջանն է զավթել) եւ Ջավախքը (Վրաստանն է զավթել)……
«Օսմանյան կայսրությունում 20-րդ դարասկզբի կատարվածը վայրագ ցեղերի կողմից հրեշավոր ոճրագործություն էր, եւ այսօրը, հիշատակի օր լինելուց բացի, պետք է լինի ոգեկոչման, ոգեշնչման օր, որովհետեւ այդ վայրագ ցեղերը չկարողացան մեր հոգիները մեր մարմինների հետ սպանել»,- ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ հավելել, որ ՊՆ համար ապրիլի 24-ը նախեւառաջ պարտավորվածության օր է. անել ամեն ինչ, որ այսուհետ նման ոճրագործություններ չլինեն: Կարծում եմ՝ ՊՆ Ս. Օհանյանը կամ մեկ այլ նախարար մի օր կխոսի ոչ միայն ոճրագործությունները կանխելու պարտավորվածության, այլեւ՝ վրեժխնդրության մասին…
Նաեւ օտարների համար անչափ կարեւոր է, որ Հայոց Ցեղասպանությունը ճանաչեն նաեւ մյուս պետությունները, որպեսզի ոչ միայն մեր ազգի, այլեւ որեւէ ազգի նկատմամբ այսպիսի ոճրագործություններ չլինեն:
Իսկ պաշտոնական Անկարան, չնայած ամերիկահայ համայնքի դժգոհությանը, խորը ափսոսանք է հայտնել ապրիլի 24-ին ցեղասպանության զոհե-րի հիշատակի օրվա առիթով ԱՄՆ նախագահ Օբամայի ուղերձի առումով՝ այն որակելով «միակողմանի»՝ նշելով, թե  «հայտարարությունը աղավա-ղում է պատմական փաստերը: Հետեւաբար, մենք այն համարում ենք շատ խնդրահարույց եւ խորապես ափսոսում ենք այդ կապակցությամբ: Պատմական վիճելի իրադարձությունները արդարության ընտրովի իմաստով մեկնաբանող միակողմանի հայտարարությունները խոչընդոտում են ճշմար-տության ըմբռնմանը», – ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունում: Թուրքերը «ակնկալում են», որ Միացյալ Նահանգները նպաստի Թուր-քիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների նորմալացման գործընթացին, այլ ոչ թե ավելի դժվարացնի այն: Այստեղ կրկին հիշում ենք հայ-թուրքական հորջորջվող արձանագրությունների խայծը…
Չնայած, ինչպես վերը նշեցինք, Օբաման խուսափել է 1915թ. իրադարձությունները «Ցեղասպանություն» որակել՝ դրանք անվանելով «Մեծ Ե-ղեռն», եւ այդ «սարսափելի իրադարձությունների լիակատար, շիտակ եւ արդարացի ճանաչման»-ն ուղղված կոչ է արել, բայց միեւնույնն է՝ Անկա-րան զայրացել է, որ «բարեկամ եւ դաշնակից Միացյալ Նահանգների նախագահը պետք է հաղորդակից լիներ նաեւ Թուրքիայի ցավին եւ ուղերձ հրապարակեր նոր տեսանկյունից…
Իսկ այդ նոր տեսանկյունը, ըստ թուրքերի, այն է, որ իրենք այլեւս չեն խոչընդոտում Թուրքիայում Հայոց Ցեղասպանության թեմայի արծարծումը: Ավելին՝ Ցեղասպանության 96-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություններ են եղել այդ երկրում, որից գլխավորը տե-ղի է ունեցել Ստամբուլի կենտրոնական «Թաքսիմ» հրապարակում: Այնտեղ շուրջ 200 մարդ է հավաքվել՝ հարգանքի տուրք մատուցելու Ցեղաս-պանության զոհերի հիշատակին: Միջոցառումը կրել է «Այս ցավը բոլորինս է» անունը: Իսկ այդ ժամանակ Ստամբուլում եղած «Հետք»-ի թղթակիցը հայտնել է, որ ակցիայի մասնակիցների անվտանգությունը պաշտպանում էին մեծաթիվ ոստիկաններ, քանի որ մի քանի մետրի վրա հակառակ բովանդակության պիկետ էին անցկացնում մարքսիզմ-լենինիզմի հետեւորդ «Ժողովրդական ազատագրական» կուսակցության անդամները՝ Քեմալի ու Լենինի նկարներով, հակահայկական բովանդակության պաստառներով… Ահա այս «երկկողմանի» գործելակերպի մասին են երեւի թուր-քերն ակնարկել ԱՄՆ նախագահին՝ «միակողմանի» լինելու մեջ մեղադրելով: Երեւի Օբաման, ըստ Անկարայի, պետք է նշեր եւ՛ 1,5 մլն. ցե-ղասպանված հայերի, եւ՛ կոտորածներից պաշտպանվող հայերի կողմից կազմակերպված ինքնապաշտպանական փոքր դիմադրություններից սատկած (թուրքական մտածելակերպով՝ «ցեղասպանված») թուրքերի մասին…
Անկարայի «բարեգթության» հետեւանքով, Ստամբուլից բացի, նմանատիպ միջոցառումներ են տեղի ունեցել նաեւ Անկարա, Իզմիր, Դիարբեքիր, Բոդրում քաղաքներում:
Թուրքիայում կազմակերպվել է նաեւ Ցեղասպանությանը նվիրված քննարկում՝ «Ո՛չ ռասիզմին ու ազգայնամոլությանը» կազմակերպության նախաձեռնությամբ՝ արեւմտահայության զանգվածային ջարդերին նվիրված, եւ կրել է «Ի՛նչ է եղել 1915թ. ապրիլի 24-ին» խորագիրը:
Ըստ թուրքական զլմ-ների, այդ քննարկմանը մասնակցել են հայկական «Ակոս» եւ թուրքական թերթերի լրագրողներ, մի շարք կազմակերպութ-յունների ներկայացուցիչներ, ինչպեսեւ՝ Հրանտ Դինքի փաստաբան Ֆեթհիյե Չեթինը: Քննարկման մասնակիցներն անհրաժեշտ են համարել, որ թուրքական պետությունն ընդունի Հայոց Ցեղասպանությունը եւ հնարավորություն տա վերականգնելու արդարությունը: Նրանք կարեւո-րել են նաեւ այն հանգամանքը, որ վերջին շրջանում Թուրքիայում էլ է արդեն հիշատակվում ապրիլի 24-ը: Նշենք, որ Հայոց Ցեղասպա-նության զոհերի հիշատակման արարողություն է տեղի ունեցել նաեւ Ստամբուլի «Աթ» հրապարակում՝ Մարդու իրավունքների պաշտպանութ-յան Ստամբուլի մասնաճյուղի նախաձեռնությամբ, որը բոլոր քաղաքացիներին հրավիրել է ապրիլի 24-ին այդ հրապարակ՝ հարգելու ան-մեղ հայ զոհերի հիշատակը: Ընտրված վայրը պատահական չէր. նախկին Մեհդեհանե, այժմյան Սուլթանահմեդ թաղամասում էր, որ 1915թ. ապրի-լի 24-ի գիշերը հայ մտավորականներին ձերբակալեցին իրենց տներում ու տարան առանց տունդարձի…
Ահա այսպես Անկարան փորձում է այլեւս չեզոքացնել Հայոց Ցեղասպանության միջազգային քննարկումները, ինչը հասել է մի վտանգա-վոր եզրագծի, որից արդեն սարսափում են թուրքերը: Գուցե որոշ միջազգային կառույցներ նույնպես ձգտում են հարցը ներթուրքական դարձնել, սակայն հայերն այդ կարծիքին չեն: Հայության զգալի մասը համոզվում է, որ Ցեղասպանության հարցով ժամանակն է դիմել նաեւ իրավական լուրջ քայլերի… Ցեղասպանությունը ճանաչելուց զատ արդեն կարեւորվում է իրավական փոխհատուցման հարցը, ինչն էլ սկսել է մտահոգել Անկարային, եւ թուրքերը «փափկել» են…
Բայց սա այն չէ, որ կարելի է պարտություն որակել: Սա խորամանկ քայլերից մեկն է, որ անպակաս է «թուրքական քաղաքականություն» ասվածից: Թուրքերի համար Հայոց Ցեղասպանության խնդիրը «արգելված գոտի» է մնացել եւ՝ չպետք է խաբվել:
Ինչպես հիմա Ադրբեջանում են գործում «արգելված գոտիներ», այնպես էլ Հայ դատը՝ Հայկական հարցն է այդպիսի կարգավիճակում Թուրքիա-յում:
Իսկ պաշտոնական Բաքվի կամայականությունների առումով հիշեցնենք, որ Նախիջեւան այցելած Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան այդ-պես էլ չեղավ Ջուղայի ավերված գերեզմանոցում: «Ցավոք սրտի, չկարողացա այցելել Ջուղա, հուսով եմ հաջորդ անգամ դա ինձ կհաջողվի. ես հայտնել էի իմ այդ ցանկությունը Թալիբովին (Նախիջեւանի ինքնավար մարզի ղեկավար)»,-ասել էր նա: Բայց ԱՄՆ դեսպանն անգամ չբարձրաձայ-նեց, թե ինչու նրան այդպես էլ հնարավորություն չտվեցին գնալ Ջուղայի գերեզման:
Փոխարենը հայկական զլմ-ները հիշեցրեցին, որ դեռ 2006թ., երբ ադրբեջանցի զինվորները Ջուղայում 3 հազ. խաչքար ավերեցին, պաշտո-նական Բաքուն թույլ չտվեց, որպեսզի եվրախորհրդարանի ստեղծած հանձնաժողովն այցելի Ջուղայի գերեզմանոց: Այս ավերված գերեզմանատու-նը Ադրբեջանում միակ «արգելված գոտին» չէ: Արգելված են նաեւ Արցախից զավթված տարածքները, որտեղ անգամ միջազգային փորձագետները մուտք գոր-ծել չեն կարող:
Մեկ այլ «արգելված գոտի» էլ ունենք Վրաստանում եւ, կրկին, Հայոց Ցեղասպանության խնդրի արծարծման առումով: Չնայած այս անգամ վիրահայերը բողոքի միջոցառում էին կազմակերպել նաեւ Վրաստանում Թուրքիայի դեսպանատան մոտ, որտեղ համախմբված բարձրաձայնել են. «Մենք հի-շում եւ պայքարում ենք հանուն արդարության», եւ հարյուրավոր հայեր պահանջել են ճանաչել 1915թ. Հայոց Ցեղասպանությունը. «Հա-վաքվել ենք, որպեսզի պաշտպանենք մեր իրավունքները եւ պայքարենք Թուրքիայի վարած՝ Ցեղասպանության ժխտողական քաղաքականության դեմ»: Ապրիլի 23-ին Թբիլիսիում կայացել է նաեւ ջահերով երթ:
Ինչեւէ, դառնանք Թուրքիային: Այստեղ կարծիք կա, որ 2015թ. Թուրքիան «կրակն է ընկնելու»: Լրագրող եւ վերլուծաբան Մեհմեթ Ալի Բիրանդը նշում է, որ այս տարի էլ թուրքերին հաջողվեց ապրիլի 24-ն անցկացնել առանց թուրք-ամերիկյան ավանդական ճգնաժամի. «Օբաման չօգտագործեց «Ցեղասպանություն» եզրաբառը: Չնայած հայկական եւ թուրքական կողմերից բողոքի ձայներ բարձրացան», բայց, ըստ Բիրանդի, Սպիտակ տան դերա-կատարած խաղը երկու կողմերին էլ հարմար էր. «Հայերենի բառամթերքով («Մեծ Եղեռն») ցեղասպանություն ասած Օբաման այդ կերպ կարողացավ կան-խել թուրք հանրության ընդվզումը եւ միեւնույն ժամանակ չկորցնել հայերի քվեները: Նա անցած տարիների նման փորձեց ոսկե միջին տարբերակով բավարարել երկու կողմերին էլ»: Բայց այս թուրքը ուշադրություն է հրավիրում այն գալիք վտանգին, որն սպասում է թուրքերին 2015թ. Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին. «Եթե այժմվանից ռազմավարություն չմշակվի, անհրաժեշտ միջոցներ չձեռնարկվեն, ապա առաջիկայում մենք կարող ենք ցնցող տեսարանի առջեւ դեմ հանդիման մնալ»,- նշել է թուրք վերլուծաբանը:
Հայոց Ցեղասպանությանը նվիրված միջոցառումներին զուգահեռ, Ստամբուլում հրավիրվել էր ասուլիս՝ սպանված հայ լրագրողների թեմա-յով, որի ժամանակ բարձրաձայնվել է 1915թ. ջարդերին զոհ գնացած հայ լրագրողների մասին: Ըստ թուրքական զլմ-ների, նշվել է, որ սպանված լրագրողների մասին «Թուրքիայի լրագրողների միության» եւ «Ժամանակակից լրագրողների միության» կազմած ցուցակները թերի են եւ չեն ներառում 1915թ. ապրիլի 24-ին ձերբակալված ու սպանված բազմաթիվ հայ գրողների, լրագրողների, խմբագիրների անունները:
Այդ անճշտության հետեւանքով թուրք հանրությունն անիրազեկ է մնացել՝ կարծելով, թե մինչեւ օրս Թուրքիայում սպանվել է միայն մեկ հայ լրագրող՝ Հրանտ Դինքը: Հիշել են, որ 2010թ. լրագրող Բյուլենթ Թելլանը «Արյունոտ գրաքննություն» վերտառությամբ զե-կույց էր կազմել, որտեղ նշված է եղել 1915թ. սպանված 22 հայ լրագրողների եւ ազգությամբ ոչ հայ եւս 10 լրագրողների մասին: Իսկ ապրիլի 6-ին Թուրքիայում սգացել են սպանված լրագրողների հիշատակը:
Այս տարվա փետրվարին այդ ցուցակում վերջապես ներառվել էին սպանված 9 հայ լրագրողների անուններ (Գրիգոր Զոհրապ, Երվանդ Սըրմաքեշ-հանլյան, Ատոմ Յարջանյան, Հովհաննես Հարությունյան, Ռուբեն Սեւակ, Ռուբեն Զարդարյան, Արմեն Դորյան, Լեւոն Լարենց եւ Դանիել Վա-րուժան): Նաեւ նշվել է, որ հայերը զգալի ավանդ են ունեցել օսմանյան լրագրության ու գրատպության զարգացման գործում, ուստի՝ «Թուր-քիայի լրագրողների միություն»-ից պահանջել են նահատակ հայ լրագրողների անունները ներառել համապատասխան ցանկում եւ նրանց համար տեղ հատկացնել Թուրքիայի մամուլի թանգարանում:
Սակայն, այս դժվարի՜ն «առաջընթացը» միանգամից ի չիք դարձավ, երբ հրապարակվեց թուրքական բանակում սպանված հայազգի զինծառայող՝ 25-ամյա Սեւակ Շահին Բալըքչի սպանության լուրը: Հայորդու հարսնացուն՝ Մելանի Կումրույանը, պատմել է, որ անցյալ ամիս զորամասում 50 լիրա փողի կորստի պատճառով Սեւակն իր հրամանատարի կողմից ծեծի է ենթարկվել: Երբ դեպքից հետո նա հրամանատարի դեմ բողոք է ներկայացրել, նրան սպառնացել են եւ ստիպել, որ դիմումը հետ վերցնի. «Եթե դիմումդ հետ չվերցնես, քեզ կվառենք»,- ասել է թուրք հրամանատարը եւ Սեւա-կը հետ է վերցրել իր բողոքը: «6 տարի է, ինչ միասին էինք,- նշել է հայուհին,- շուտով զորացրվելու էր եւ ամուսնանայինք, ամուս-նության օրվա սպասումով թաղման օրը վրա հասավ»… Այսպես ապրիլի 24-ին, Թուրքիայի Բաթման նահանգի Քոզլուք շրջանի զորամասում զինծառայության մեջ գտնվող հայազգի զինվորը սպանվել է… Վստահ ենք, այսպես են հե՛նց պատկերացնում թուրքերը ապրիլքսանչորսյան օրը…
Այս օրերին նաեւ Կարսի «հայ եւ թուրք ժողովուրդների բարեկամություն» կոչված հուշարձանն է ապամոնտաժվում… Չնայած այն կոչում են նաեւ «Մարդկայնության հուշարձան»: Եվրամիությունը բացասաբար է արձագանքել. «Անավարտ հուշարձանի քանդումը, ըստ էության գրաքննութ-յուն է՝ ուղղված արվեստի ստեղծագործությունների դեմ: Այդ հուշարձանը միեւնույն ժամանակ իրենից ներկայացնում էր հայ-թուրքական բարեկամության նախագիծ, մինչդեռ դրա ապամոնտաժմամբ, փաստորեն, ի չիք է դառնում նաեւ արձանի ուղերձը»… Հուշարձանի նախնական անունը անգամ եղել է «Հայաստանի հետ բարեկամության եւ հաշտության հուշարձան»: Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 8-ին Կարս այցելած Թուր-քիայի վարչապետ Ռ. Թ. Էրդողանը պահանջել էր ապամոնտաժել Կարսում տեղադրված այդ հուշարձանը՝ այն անվանելով անճոռնի եւ այլանդակ…
Եվ, ուրեմն, ինչքա՞ն կարելի է համբերել ու հավատալ, թե թուրքն այլեւս առաջվանը չէ: Բայց միեւնույնն է՝ զարմանալով զայրանում ենք, որ հայության մեջ դեռ կան մարդիկ, ովքեր հավատում են թուրք-ադրբեջանցու բարեփոխմանը… Այս տիպի մարդկանց համար են երեւի ա-սել, թե «Պատժելուց առաջ՝ խելքն առել են»…

Արամ Ավետյան

Հ.Գ. – Իսկ թուրքական վերջին արձագանքներից է այդ երկրի ԱԳՆ-ի հայտարարությունը, որով դատապարտվել Կանադայի վարչապետ Ստիվեն Հարփերը՝ Հա-յոց Ցեղասպանության զոհերի ոգեկոչման կապակցությամբ արած հայտարարության համար: Անկարան մտահոգություն է հայտնել, որ այդ կերպ հարվածի տակ են դրվում թուրք-կանադական հարաբերությունները: Կանադայի վարչապետը օրերս հայտարարել էր. «96 տարի առաջ հայ ժողովուրդը սար-սափելի տառապանքներ եւ կորուստներ է կրել: Մենք երբեք չպետք է մոռանանք պատմության դասերը»: Նշենք, որ Կանադան պաշտոնապես ճանաչել ու դատապարտել է Հայոց Ցեղասպանությունը 2006թ.:

*  *  *

Հետահայաց ապրիլքսանչորսին –

Որպեսզի գոնե մեր սերունդը դառնա ճանաչման ականատեսը

96 տարի անց էլ «ցեղասպանություն», «եղեռն», «գենոցիդ» բառերը ի զորու չեն բացատրել այն վայրագությունները, որ թուրքերն արեցին հայերի հանդեպ հայերի իսկ հայրենիքում: Մինչդեռ տարբեր երկրների խոստումնազանց նախագահները «զլանում են» անգամ արտաբերել «ցեղասպանություն» բառը: …
Ապրիլքսանչորսյան օրը կրկին վերհիշում եմ այն երկրների ցանկը, որոնք ճանաչել են հայոց ցեղասպանությունը, նաեւ այն երկրների-նը, որոնք չեն ճանաչել: Հիշում եմ չճանաչածների խոստումները, դրանց դրժումները ու հասկանում այն, ինչ կոչվում է «քաղաքականութ-յուն»…
Ապրիլքսանչորսյան օրը այս ամենը շատ լավ է երեւում՝ ափի մեջ: Բայց անկախ իրենց երկրների պետական դիրքորոշումներից, շատ օտարերկրա-ցիներ էին եկել Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրքը մատուցելու ցեղասպանության զոհերի հիշատակին:
Շատերն առաջին անգամ էին Հայաստանում եւ առաջին անգամ էին մասնակցում դեպի Ծիծեռնակաբերդ երթին:
Օտարերկրացիները հայոց ցեղասպանության թանգարանից դուրս էին գալիս աչքերում սարսափ, վախ, անելանելի վիճակ, զարմանք, որ ցեղասպանված ազգը ապրում է:  
Իսկ իմ զրուցակից ֆրանսուհին ամեն տարի ապրիլի 24-ին Հայաստանում է լինում: Նրա համար անհասկանալի է, թե ինչպես են մեծ տե-րությունները, չճանաչելով մեկ ցեղասպանություն, խթանում մյուսի բռնկումը:
Հետագայում հրեաների հոլոքոսթը ճանաչվեց, Ռուանդայի ցեղասպանությունը՝ նույնպես, որին զոհ գնացին ավելի քան 800 հազ. տուտսի-ներ, նաեւ՝ Դարֆուտի ցեղասպանությունը, որին զոհ գնացին 400 հազ. մարդիկ: Ֆրանսուհին նշեց, թե շատ ուրախ է, որ Ֆրանսիայի քաղաքա-կան շահն ու մարդկային խիղճը համընկել են եւ հպարտ է, որ իր հայրենիքը դասվում է Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների շար-քին: Մի բան հաստատ է՝ աշխարհը պիտի ճանաչի Հայոց ազգասպանությունը, այլապես նոր, մեղմ ասած, ոճիրներն անխուսափելի են:
Մեր ղեկավարությունը պետք է ամեն քայլ ձեռնարկի, որպեսզի  Հայոց ցեղասպանությունը աշխարհի կողմից չմնա որպես 20-րդ դարի չճա-նաչված իրականություն, պետք է ամեն ինչ անի, որպեսզի մեր սերունդը դառնա ճանաչման ականատեսը:

Մարիամ Առաքելյան
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհի

«Լուսանցք» թիվ 16 (192), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.