Ըստ BBC-ի, Արցախի ու Ադրբեջանի միջեւ սահմանն աշխարհի ամենաամրացվածներից է: Վերջերս BBC-ի ռուսական ծառայությունը ԼՂ-ի հակա-մարտության վերաբերյալ ռեպորտաժ էր պատրաստել, որը վերնագրել էր՝ «Ղարաբաղ. պատմությունը գրվում է երկու տարբերակով»: Ներկայացվել են ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ստեղծված իրավիճակը, մասնավորապես, դրա հետեւանքով տեղի ունեցած արյունալի իրադարձությունները: «Լեռնա-յին Ղարաբաղի ու Ադրբեջանի միջեւ սահմանը մնում է աշխարհում ամենաամրացվածներից մեկը, բայց դիպուկահարների կրակից այնտեղ հա-ճախ են մարդիկ զոհվում»,- ասված է այդ ռեպորտաժում, որում նաեւ ընդգծվել է, թե չնայած այն հանգամանքին, որ 1994թ. Հայաստանի ու Ադրբեջա-նի միջեւ հրադադարի պայմանագիր է ստորագրվել, այնուամենայնիվ, մոտ 16 տարվա ընթացքում Հայաստանը, Ադրբեջանը, ինչպես նաեւ Արցախը այդ-պես էլ լիակատար խաղաղության չեն հասել…
Այսպիսով, առավել ակնհայտ է դառնում, որ Հայաստան-Ադրբեջան բանակցությունները երկկողմ ձեւաչափից պետք է անցնեն եռակողմի՝ ԼՂՀ իշ-խանությունների ներկայությունը բանակցային գործընթացում այլեւս պարտադիր է, քանզի Ստեփանակերտն ուզում է ինքը կարգավորել ներկա սահմանների խնդիրն ու երկրի կարգավիճակի հարցը: Կամ՝ եթե պետք է բանակցությունները մնան երկկողմ ձեւաչափում, ապա Հայաստա-նին պետք է փոխարինի Արցախը, իսկ Երեւանը պետք է դառնա Արցախ-Ադրբեջան բանակցային ձեւաչափի երաշխավոր կողմ:
Բայց առավելապես Արեւմուտքը պարբերաբար իր երկակի չափանիշների խաղերով լարվածություն է առաջացնում: Եվրոպական կողմը մեկ Ադրբեջանի տա-րածքային ամբողջականությունից է խոսում, մեկ՝ ազգերի ինքնորոշման իրավունքից, իսկ ԱՄՆ-ն այս ամենին զուգահեռ փորձում է բուն արցախցիների կամքը անտեսել… Մեկնաբանելով ԱՄՆ պետդեպարտամենտի հրապարակած՝ ՀՀ-ում մարդու իրավունքների զեկույցի ԼՂՀ-ին վերաբերող մասը՝ ՀՀԿ ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը նշել է, թե «առնվազն տարակուսանք է հարուցում զեկույցում աղաղակող հակա-սությունների առկայությունը», այդ փաստաթղթի դրույթները ուղղակիորեն հակասում են ԱՄՆ նախագահի եւ պետքարտուղարի հայտարարութ-յուններին, «ովքեր բազմիցս նշել են, թե Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը պետք է լուծվի ԼՂ-ի ժողովրդի կամարտահայտության հի-ման վրա»:
Բազմիցս է նշվել, որ Արցախում ավելի քան 20 տարիներին հասունացել է մի սերունդ, որը չի էլ պատկերացնում իր կյանքը Ադրբեջանի կազմում… Առավել եւս, որ գիտի ճշմարտությունը Արցախի ի բնե հայապատկան տարածք լինելու մասին, գիտի նաեւ, թե ինչ դաժանություննե-րի են ենթարկվել հայերն Ադրբեջանի կազմում, երբ այդ երկրին բռնակցված է եղել ԼՂԻՄ-ը:
Հիմա այդ ո՞ր մի եվրոպացին կամ ամերիկացին պետք է համոզի, որ ոչ թուրքն է առաջվանը, ոչ էլ ադրբեջանցին, որ արցախցին համաձայնի նորից բռնակցվել… Այսօր էլ ամեն բան ակնհայտ է՝ թուրք-ադրբեջանցուց ոչինչ ու ոչ մեկն էլ չի փոխվել: Ու նաեւ իմաստ էլ չունի սեփա-կան երկիրը սեփական «կամքով» նորից բռնակցել արհեստական երկիր Ադրբեջանին, որի տարածքների զգալի մասը էլի բուն հայկական հողեր են:
Հետաքրքիր է, որ Արեւմուտքն ինքը չընդունելով ալիեւների խանական իշխանակարգը, տարիներ շարունակ Արցախի հայերին ուզում է մղել այդ խանություն…
Վերջին ամիսներին նույնիսկ իշխանափոխության խնդիր է քննարկվում, մեծացել է Արեւմուտքի ուշադրությունը որոշ օլիգարխների, հատկապես Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարար Քեմալադդին Հեյդարովի նկատմամբ: Որոշ փորձագետների կարծիքով՝
Ադրբեջանի տնտեսության գրեթե կեսին տիրող «արտակարգ նախարարն» արդեն աշխատում է իր ունեցվածքի մեծ մասն օրինականացնելու ուղղութ-յամբ: «Արաբական հեղափոխությունների» փորձը հանգեցրել է այն մտքին, որ օլիգարխների հետ բանակացությունները ավելի հանգիստ եւ անկորուստ են դարձնում իշխանափոխությունները, եւ Արեւմուտքը սկսել է Ադրբեջանի իշխանության մեջ ուժեղ ֆինանսական ու քաղաքական հենարան ունեցող օլիգարխների հետ բանակցելը: Ադրբեջանական զլմ-ները նշում են, որ «արտակարգ նախարարի» նկատմամբ Արեւմուտքի հետաքրք-րությունը սկսվել է դեռ 2010թ. հոկտեմբերից, երբ Բաքու այցելող բոլոր դիվանագետները կամ խոշոր գործարարները հանդիպում են ունե-նում նրա հետ: Ադրբեջանում սկսված ժողովրդական բողոքներն ուժեղանալուն պես, Հեյդարովն անմիջապես տեղ է զբաղեցրել այսպես կոչված դե-մոկրատական թեւում, եւ Ադրբեջանում տեղի ունենալիք անխուսափելի փոփոխությունների ժամանակ, հնարավոր է «պահպանվի նրա կյանքի եւ ունեցվածքի անվտանգությունը»,- գրում են զլմ-ները՝ նշելով, որ Հեյդարովը համարվում է «կործանվող նավից իր հեռանալը Արեւմուտքի հետ համաձայնեցրած առայժմ միակ չինովնիկն Ադրբեջանում»:
Սակայն, Բաքվում չեն պատրաստվում ալիեւների «կայսրությունը» հանձնելուն, քննարկվում է Իլհամ Ալիեւի «իշխանության փրկության ծրագիրը»… Ադրբեջանի ղեկավարի մոտ քննարկում է տեղի է ունեցել երկրում ստեղծված քաղաքական վիճակի եւ դրանից դուրս գալու ելքերի մա-սին: Մամուլի փոխանցմամբ, ապրիլին Ադրբեջանում ստեղծված քաղաքական լարվածությունը լուրջ տագնապ է առաջացրել իշխանության մեջ: Պաշ-տոնական Բաքուն մտադիր է փոխել իրեն քննադատող միջազգային կառույցներին եւ կազմակերպություններին «հիստերիկ պատասխաններ տալու», ընդդիմության դեմ «համատարած արշավ անցկացնելու նախկին մարտավարությունը»: Նոր ծրագիր է պատրաստվել, որը մի քանի մասից է բաղկացած: 1. Ա-դրբեջանում լրջորեն ընդունվող եւ հասարակական կարծիքի վրա ազդող արեւմտյան զլմ-ների հետ աշխատել: Ալիեւիստները որոշել են լոբբի-նգի միջոցով արեւմտյան մամուլում «Ադրբեջանում որեւէ փոփոխություն չի սպասվում» թեզի վրա հիմնված հոդվածներ հրապարակել, ինչի համար արդեն զգալի ֆինանսական միջոցներ են հատկացրել: 2. Իշխանությունը մտադիր է կազմակերպել եվրոպական երկրների կառավարություն-ների ներկայացուցիչների այցերն Ադրբեջան, ինչն էլ ներքին լսարանի համար է: Դրանով ցանկանում են ցույց տալ, որ արեւմտյան երկրները սերտ հարաբերություններ ունեն Ադրբեջանի իշխանության հետ: 3. Հարկ է բնակչության սոցիալական վիճակը թեկուզ չնչին փոփոխութ-յունների հասցնել: Նախատեսվում է բարձրացնել թոշակները, աշխատավարձերը եւ տարբեր անվանումներով սոցիալական օգնություն հատկացնել բնակչությանը: Խնդիր է դրված նաեւ տարբեր միջոցներով իշխանության կողմը գրավել ընդդիմության համակիրներին եւ դրանով թուլացնել ձեւավորված «դեմոկրատական ուժերի շարքերը»… Սակայն, փորձագետները համոզված են, որ Ադրբեջանի իշխանությանը չի կարող փրկել նույնիսկ այս ծրագիրը, թեեւ հնարավոր է փոքր-ինչ երկարացնի իշխանության կյանքը…
Այս ամենին զուգահեռ, Ադրբեջանի կողմից դիպուկահար գործողությունների ակտիվացում է նկատվում Արցախի հետ սահմանագծին, որպեսզի հնարավոր պատերազմի մտահոգությունները վերստին թափանցեն ներքին կյանք:
Բաքուն փորձում է ռազմատենչ կեցվածքով սրել իրավիճակը տարածաշրջանում, ինչը իշխանությունը պահպանելու իրական հնարավորություն կստեղծի: Սրան կարծես նպաստում է նաեւ հարեւան Վրաստանի խորհրդարանի որոշումը՝ ռազմական բեռների մատակարարումների աշխարհագրութ-յունը սահմանափակելուն միտված, ինչը, ըստ վրացական կողմի, ուղղված է Ռուսաստանի ռազմական տեղաշարժերի դեմ: Ըստ հայկական կողմի, այս ո-րոշումը չի հանգեցնի ՀՀ անվտանգության միջավայրի փոփոխությանը, որեւէ կերպ չի կարող անդրադառնալ ՀՀ զինված ուժերի մարտունա-կությանը: Այսպես հայտարարել է պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը՝ մեկնաբանելով այն հարցը, թե Վրաստանի տարածքով ռուսական ռազմական բեռների ու անձնակազմի տարանցման պայմանագիրը չերկարացնելու վերաբերյալ Վրաստանի խորհրդարանի որոշումը արդո՞ք չի ազդի ՀՀ զինված ուժերի մարտունակության եւ ռազմական բեռների մատակարարումների վրա:
Ինչեւէ: Ադրբեջանի իշխանությունները ներքին կյանքի կարգավորմանը, տարածաշրջանի լարվածության մեծացմանը զուգընթաց զբաղվում են նաեւ ադրբեջանական սփյուռքի խնդիրներով: Սփյուռքի կոմիտեի նախագահը վերջերս խոչընդոտել է ադրբեջանական ամբողջ սփյուռքի համագու-մարի անցկացմանը: Եվ Թուրքիայում կայացել է միայն այստեղ բնակվող ադրբեջանցիների 1-ին համագումարը: Չնայած, ըստ թուրքական զլմ-նե-րի, Ադրբեջանի սփյուռքի կոմիտեի ղեկավար Նազիմ Իբրահիմովը լուրջ ջանքեր է գործադրել, որպեսզի այդ միջոցառումն էլ տեղի չու-նենա: Համագումարի մասնակիցներից մեկը թուրքական մամուլին պատմել է, որ հավաքից մի քանի օր առաջ Իբրահիմովը իրեն
ասել է, թե պատրաստ է համագումարի բոլոր ծախսերը ստանձնել՝ միայն մեկ՝ համագումարը հետաձգելու պայմանով: Առաջարկի մերժումից հետո ադրբեջանցի պաշտոնյան սպառնացել է պետկոմիտեի հետ համագործակցող եւ արտասահմանում բնակվող ադրբեջանցիների հետ աշխատող սփյուռքի ղեկավարներին՝ ասելով, որ եթե Ադրբեջանի կառավարության հետ աշխատող որեւէ մեկը մասնակցի այդ միջոցառմանը, ապա տեղական մամուլին կպատ-վիրի Իրանի հետ համագործակցելու վերաբերյալ այդ մարդկանց մասին հոդվածներ հրապարակել: Եվ աշխարհի տարբեր պետություններում բնակվող ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչները նույնպես վերջին պահին հրաժարվել են մասնակցել համագումարին, եւ… մասնակցել են միայն Թուրքիայում բնակվող ադրբեջանցիները:
Այսպես է ալիեւիստական Ադրբեջանը փորձում կարգավորել իր բազում հարցերը՝ ներքին, արտաքին եւ համաադրբեջանական ճակատներում…
Հայկ Թորգոմյան
«Լուսանցք» թիվ 16 (192), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



