«Կարեւորելով մարդու իրավունքների ոտնահարման կանխարգելումը հնարավոր ներքաղաքական լարված իրավիճակներում, ինչպես նաեւ անկեղծ հավա-տալով, որ մեր հասարակության զարգացման եւ պետության հզորացման համար իսկապես անհրաժեշտ է քաղաքական ուժերի երկխոսություն ու ա-ռողջ համագործակցություն՝ ես ցանկանում եմ հանդես գալ Հայ ազգային կոնգրեսի եւ խորհրդարանական իշխող կոալիցիայի միջեւ միջնորդ դառնալու առաջարկով»,- հայտնել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը՝ մարտի 1-ի դեպքերի վերլուծությունում:
Կ. Անդրեասյանը հայտնել է.-ընդդիմությունը վստահ է, որ մարտի 1-ի հանրահավաքը ցրելն օրինական չէր եւ այսօր էլ երկրում կան «քաղբան-տարկյալներ», իսկ իշխանության պատասխանն է՝ հանրահավաքների
անցկացումն օրինական չէր, իսկ մարտի 1-ից հետո ազատազրկվածներն օրինախախտներ են: Ահա այս հակասությունները հարթելու միջնորդ է ու-զում լինել ՄԻՊ-ը:
Կ. Անդրեասյանը հակասություններ է տեսնում ինչպես ընդդիմության՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջը ներկայացնելու, այնպես էլ իշխանության պատասխանի մեջ, որն է՝ խնդիրները կարող են լուծվել միայն հերթական ընտրությունների պարագայում: Նկատելի են երկկողմանի միանշանակ մոտեցումներ:
ՄԻՊ-ը նշել է նաեւ, որ որպես «Հայաստանի օմբուդսմեն իր կողմից առաջարկվող առաքելության տեսանկյունից ունի մի քանի առավելութ-յուն: Բացի նրանից, որ կողմերի հայրենակիցն է եւ միջնորդի գործառույթը նրան տրված է ՀՀ Սահմանադրությամբ, իր տեւական իրավաբանական գործունեության ընթացքում հաճախ է հաշտեցրել ծայրահեղ հակասական դիրքորոշումներ: Գիտեմ, որ որպես միջնորդ հանդես գալու իմ այս նախաձեռնությունը հնարավոր է քննադատեն տարբեր ճամբարներից, կխոսեն դրա անկարելիության մասին, վերջում էլ կհեգնեն, ինչպես մեր օրերում շատերը ծաղրում ու հեգնում են գրեթե բոլորին»:
Այդուհանդերձ, Պաշտպանը վստահ է, որ ընդդիմության եւ իշխանության մեջ կան հայրենասեր, պետական մտածողությամբ գործիչներ, որոնց հա-մար կառուցողական քաղաքական երկխոսության եւ ազգային համերաշխության ամեն մի հնարավորություն չափազանց կարեւոր է:
Կարեն Բալյան
ՀՀ նախագահի առաջանցիկ քայլը՝ քաղաքական նոր սպասումների առանցք
Հայ արիականներն ու ազգայնականները դեռ կարտահայտվեն
Լրատվության մեր աղբյուրի փոխանցմամբ, Հայ ազգայնականների համախմբման (ՀԱՀ) խորհրդի երեկվա նիստում քննարկվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը՝ ներքաղաքական կյանքը կայունացնելուն եւ կարգավորելուն ուղղված:
ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը կարեւորելով ու ողջունելով ՀՀ նախագահի խիստ անհրաժեշտ քայլը՝ մտահոգություն հայտնեց, թե չի բա-ցառվում, որ առկա համակարգը փորձի իրեն հարազատ միջոցներով ու գործելաոճով խոչընդոտել այս նախաձեռնությունը եւ, անվստահության մթնոլորտ ձեւավորելով, տապալի այն: Ուստի՝ պետք է իշխանական եւ ընդդիմադիր պատասխանատու ուժերի եւ մարդկանց հետ դիմակայել այդ հնարա-վոր դրսեւորումներին:
ՀԱՀ խորհրդի անդամները նույնպես կարեւորեցին իշխանություն-ընդդիմություն քաղաքակիրթ հարաբերություններն ու հակամարտութ-յունը եւ նշեցին, որ այս համապատկերում էլ թե իշխանությունները, թե տարատեսակ ընդդիմությունները պետք է կարեւորեն ու արժեւո-րեն հայ ազգայնական քաղաքական բեւեռի գոյության ու ճանաչման անհրաժեշտությունը: Հայ ազգայնականներն ու արիականները կարճ ժամանակ անց հանդես կգան իրենց տեսակետով:
Սեփ. լրատվություն
Ապրիլի 27-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարություն արեց, որով մի աննախադեպ փորձ նախաձեռնեց ներքաղաքական համերաշխութ-յան հասնելու համար: Նա մասնավորապես նշեց. «Այսօր մենք ունենք ուժեղ իշխանություն, ունենք ընդդիմություն, որը թույլ չի տա-լիս իշխանություններին իրենց զգոնությունը թուլացնել, եւ համագործակցելով՝ մենք կարող ենք իրոք մեր երկրին ապահովել լուրջ հաջողություններով»: Սա իրապես նոր քայլ է Հայաստանի ներքաղաքական կյանքը կարգավորելու եւ իշխանություն-ընդդիմություն հասկանա-լի ու տրամաբանական հակամարտությունը հանուն երկրի եւ ամբողջ բնակչության բարենորոգման ուղղորդելու առումով:
Ամենաբարձր մակարդակով ասված այս խոսքում առաջին անգամ իշխանությունը ճանաչում է հակառակորդ ուժի՝ ընդդիմության գոյությունը, ան-գամ՝ գոյության իրավունքն ու գործելու անհրաժեշտությունը: Սա նաեւ նորություն է քաղաքական մշակույթի ձեւավորման տեսանկյունից: Եվ միանշանակ ողջունելի է, միայն թե չմնա օդում…
Ընդդիմության (իշխանությունից դուրս գտնվող ուժերի) այսօրինակ ճանաչումը թույլ է տալիս ենթադրել, որ իշխող վարչակարգը նաեւ հաշվի կնստի ընդդիմության կամ ընդդիմությունների հետ: Այս պատրաստակամությունը միայն հօգուտ ազգի կլինի, եթե իհարկե այն երկ-կողմանի լինի: Դեռ ընդդիմադիր ուժերը նույնպես պետք է հանգեն այս տրամադրություններին ու տրամաբանությանը եւ համոզվեն, որ այս ամենն իրական է…
Բայց մի բան հաստատ է, որ մեր երկրի առաջընթացը կարելի է ապահովել առողջ քաղաքական գործընթացով, ինչը կբերի հենց դրական տեղաշարժի:
ՀՀ նախագահը վերջին շրջանում հայանպաստ արտաքին քաղաքական դրսեւորումների ու հայտարարությունների համապատկերում ամրագրեց նաեւ ներքին քաղաքական հայանպաստ այս դրսեւորումը: Ինչը, սակայն, դեռ փորձության կենթարկվի հասկանալի պատճառներով: Այսպիսով՝ ճանաչվում են եւ՛ խորհրդարանական եւ՛ արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը:
Արտախորհրդարանական ուժերից առաջին արձագանքներն սպասվում են հատկապես ՀԱԿ-ից (ՀՀ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանից), որի հանրա-հավաքն էր երեկ, որում էլ տրվեցին որոշ պատասխաններ… Կարեւոր կլինի նաեւ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիրքորոշումը:
Ինչ վերաբերում է խորհրդարանական ուժերին՝ ՀՅԴ-ին ու «Ժառանգությանը», ապա այս կազմակերպություններն էլ մտածելու բան ունեն, քա-նի դեռ խորհրդարանական ուժեր են:
Վերլուծաբանները կարծում են, թե Ս. Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում արմատական կոչված ընդդիմության՝ ՀԱԿ-ի հետ առճակատման «կրիտիկական կետը» դեռ մնացել է Ռ. Քոչարյանի օրոք կատարված մարտիմեկյան բախումն ու հետեւանքները… Սա, վստահաբար, նաեւ ՀՀ 1-ին, 2-րդ եւ 3-րդ նախագահ-ների հարաբերությունների «կրիտիկական կետն» է… Լ. Տեր-Պետրոսյանն անգամ Հաագայի միջազգային դատարանին էր փորձում «հանձնել» այն ժամանակվա նախագահ Ռ. Քոչարյանին:
Ծաղկաձորում, Ս. Սարգսյանի արած հայտարարությամբ, վերոնշյալ «կրիտիկական կետի» իրողությունը կարծես հաստատվեց, նաեւ ընդունվեց, որ խորհրդարանից դուրս կա քաղաքական ուժ, որի հետ պետք է համագործակցել, բայց նաեւ խորհուրդ տրվեց խուսափել անցյալի սխալներից՝ հորդո-րելով իշխանության համար պայքարը ծավալել «կոռեկտության» սահմաններում:
Հետեւեց պատասխանը, եւ Լ. Տեր-Պետրոսյանը նույնպես նախապատվությունը տվեց «քաղաքական շախմատին»: Երկուստեք հետեւեցին հայտարարութ-յուններ ու գործողություններ, որոնք վկայում էին ՀԱԿ-ին աստիճանաբար քաղաքական համակարգ բերելուն ուղղված քայլերի մասին: Նաեւ մի կարեւոր բան եղավ՝ Լ. Տեր-Պետրոսյանը իր 3 պահանջները շարադրելիս՝ Սերժ Սարգսյանին առաջին անգամ դիմեց՝ նախագահ ասելով…
Եթե հաջողվի եւ Հայաստանում նորմալ քաղաքական համակարգը կայանա, ապա կլուծվեն բազմաթիվ ներքին ու արտաքին խնդիրներ: Մեր երկրում դեռ չկա քաղաքական լուրջ, կայուն ու ձեւավորված ուղղություններով քաղաքական համակարգ: Ինչեւէ, իշխանությունն արտահայտվեց բարձր մակարդա-կով, եւ հերթն ընդդիմությանը կամ ընդդիմադիրներինն է:
ՀՀ նախագահը շեշտել է. «Մենք պատրաստ ենք առաջինը լինելու, պատրաստ ենք լիցքաթափման քայլեր կատարելու, եւ ես արդեն հանձնարարել եմ արդարադատության նախարարին տալ առաջարկություններ»: Արդեն իսկ տարբեր բեւեռներից արձագանքում են, որ փոխզիջումների գնալու, հան-րության կարծիքն ու ցանկությունները հաշվի առնելու, քաղաքական հակառակորդների տեսակետը լսելու եւ ընդառաջելու թեկուզ փոքր քայլեր նկատվում են եւ՛ իշխանության եւ՛ ընդդիմության կողմից:
Ի դեպ, երկրի ղեկավարը հրահանգել է ոստիկանական համակարգին՝ չխոչընդոտել հատկապես մարզերից հանրահավաքին մասնակցելու համար մարդկանց տեղափոխող տրանսպորտի աշխատանքին: Քաղբանտարկյալների ազատ արձակման հարցն էլ կուսումնասիրվի, եւ գուցե այլեւս ազատ խոսքը չձերբա-կալվի…
Արման Դավթյան
* * *
Հայ Արիական միաբանությունը եւ Հայ Ազգայնականների համախմբումը շնորհավորում են հայությանը` Աշխատավորների համաշխարհային օրվա` մայիսի 1-ի առթիվ: Տոնը աշխատավորների իրավունքների պաշտպանության ու վասն արդարության պայքարի խորհրդանիշ է դարձել: Միայն ազգային պետության պարագայում կգնահատվի արդար աշխատանքը, պաշտպանված կլինի աշխատավորը, բանվորն ու գյուղացին, ապահովված կլինի մեր սե-րունդների արժանապատիվ ապագան:
«Լուսանցք» թիվ 16 (192), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



