(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028)
(ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)
Տավարի մսապուր ծնեբեկով
Բաղադրությունը
ծնեբեկ – 300 գ
գլուխ սոխ – 50 գ
հալած յուղ – 20 գ
կարտոֆիլ – 100 գ
ալյուր – 5 գ
զաֆրան – 2 գ
աղ,
մաղադանոս՝
ըստ ճաշակի
Ծնեբեկը մաքրել կոշտ կոթերից, լվանալ, խաշել աղ արած ջրում: Քամիչով քամել, տավարի արգանակի մեջ լցնել սոխառած, կտրատած կարտոֆիլ եւ եփել դանդաղ կրակով՝ մինչեւ կարտոֆիլի փափկելը: Դրանից հետո ապուրին ավելացնել խաշած ծնեբեկը, բոված եւ արգանակով բաց արած ալյուր, սա էլ լցնել մասսայի վրա, թողնել մինչեւ եռալը: Մատուցելուց 5 րոպե առաջ լցնել զաֆրանի թուրմ (արգանակով բացված) եւ մաղադանոս` ըստ ճաշակի:
Գործածե՛ք առողջարարը ու անու՛շ արեք:
* * *
Շաբաթվա մարզական կյանքից –
Պանթուրքիստական ֆուտբոլ
Թավրիզում կայացած հերթական ֆուտբոլային հանդիպումը պանթյուրքիստները վերածել են նոր հակաիրանական բողոքի ցույցի: Թավրիզի «Թրաքթորսազի» եւ Ղոմի «Սաբա» ֆուտբոլային թիմերի միջեւ կայացած խաղից հետո, թավրիզցիների պարտությունից բորբոքված, մարզա-սերների եւ ոստիկանների միջեւ մեծ բախում է տեղի ունեցել, որի ժամանակ ավելի քան 100 ցուցարար է ձերբակալվել:
Ըստ տեղեկատվության՝ բախումների պատճառն այն է եղել, որ պանթյուրքական գաղափարախոսություն կրող մարզասերները հնչեցրել են ազ-գայնամոլական եւ անջատողական բովանդակությամբ կոչեր: Հիշեցնենք, որ իրանական «Աթինյուզ.քոմ» կայքի հաղորդմամբ՝ վերջերս Թեհրանի «Ազադի» մարզադաշտում տեղի ունեցած Թեհրանի «Էսթեղլալ» եւ Թավրիզի «Թրաքթորսազի» ֆուտբոլային թիմերի հանդիպման ժամանակ ո-րոշ պանթյուրքիստ մարզասերներ քաղաքական երանգ էին հաղորդել հանդիպմանը՝ պարզելով հակաիրանական եւ անջատողական բովանդակությամբ ցուցապաստառներ: Վերջին շրջանում պանթյուրքական խմբավորումներն աշխուժացրել են իրենց հակաիրանական գործողությունները եւ ֆուտ-բոլային հավաքներն օգտագործում են որպես հակակառավարական գործողությունների հարթակ:
Շախմատային խաչմերուկ
ՖԻԴԵ-ն հրապարակեց շախմատիստների միջազգային նոր վարկանիշերը՝ 2011թ. մայիսի 1-ի դրությամբ: Այն առաջվա պես գլխավորում է աշխար-հի չեմպիոն հնդիկ Վիշվանաթան Անանդը՝ 2817 վարկանշով: 2-րդը՝ նորվեգացի Մագնուս Կառլսենն է (2815), իսկ լավագույն եռյակը եզրափակում է Լեւոն Արոնյանը՝ 2808 միավորով: Նրան հաջորդում է ռուսաստանցի՝ աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը (2785), 5-րդն է ուկ-րաինացի Վասիլի Իվանչուկն է (2776): Սերգեյ Մովսիսյանը 2705 միավորով 35-րդն է, Վլադիմիր Հակոբյանը 71-րդն է՝ 2670 վարկանշով, իսկ Գաբրիել Սարգսյանը 2663 միավորով հաստատվել է 79-րդ տեղում:
Կանանց վարկանշային սանդղակի առաջատարը հունգարուհի Հուդիթ Պոլգարն է (2699):
* * *
Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի քառորդ եզրափակիչ փուլի առաջին խաղում անչափ երկարատեւ պայքարում ոչ-ոքի խաղաց Ալեքսանդր Գրիշչուկի (Ռուսաստան) հետ:
Կայացած մյուս հանդիպումները նույնպես ավարտվեցին ոչ-ոքի.
Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան) – Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)` 0,5:0,5
Գատա Կամսկի (ԱՄՆ) – Վեսելին Թոպալով (Բուլղարիա)` 0,5:0,5
Շահրիյար Մամեդյարով (Ադրբեջան) – Բորիս Գելֆանդ (Իսրայել)` 0,5:0.5
* * *
Սիդնեյում կայացած շախմատային մրցաշարում Դավիթ Հարությունյանը վաստակել է 6,5 միավոր եւ տեղ զբաղեցրել աղյուսակի 2-րդ հորիզո-նականում՝ կես միավորով հետ մնալով հաղթողից:
* * *
Ֆրանսիան ներկայացնող հայազգի գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը հաղթող ճանաչվեց ֆրանսիական Լիլ քաղաքում ավարտված շախմատային օփե-նում: 9 հնարավորից 7-ական միավոր վաստակեցին միանգամից 4 մասնակիցներ՝ Տիգրան Ղարամյանը, գրոսմայստերներ Օլեգ Կորնեեւը (Ռուսաստան), Նիկիտա Մայորովը (Բելառուս), միջազգային վարպետ Յանիկ Գոզոլին (Ֆրանսիա): Լրացուցիչ հաշվարկով 1-ին տեղը գրավեց հայազգի գրոսմայս-տերը:
* * *
Սարաեւոյում ընթացող շախմատի հեղինակավոր մրցաշարում մեր միակ ներկայացուցիչ Հրանտ Մելքումյանը 3-րդ փուլում հաղթեց սլովե-նացի միջազգային վարպետ Մաթեյ Սեբենիկին: 3 հնարավորից վաստակելով նույնքան միավոր` նա մրցաշարային աղյուսակում բաժանում է 1-6-րդ հորիզոնականները: 4-րդ փուլում Հրանտ Մելքումյանը կհանդիպի առաջատարներից մեկի` թուրք գրոսմայստեր Էմրե Քանի հետ:
Արցախցի մարզիկները հաջողություններ են գրանցել.
նրանց ընդունել է ԼՂՀ ԱԺ նախագահը
ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է արցախցի վազորդներ՝ սպորտի վարպետ Աշոտ Հայրապետյանին, սպորտի վարպետության թեկնածու Արթուր Պետրոսյանին ու ԼՂՀ թեթեւ աթլետիկայի գլխավոր մարզիչ, ԼՂՀ թեթեւ աթլետիկայի ֆեդերացիայի փոխնախագահ, ԼՂՀ եւ ՀՀ վաստակավոր մարզիչ Արտո Առստամյանին: Ներկայացնելով նրանց, ԼՂՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ԼՂՀ թեթեւ աթլետիկայի ֆեդերա-ցիայի նախագահ Արթուր Թովմասյանը հայտնել է, որ պատանի վազորդները նոր են վերադարձել անցած շաբաթ Բրյուսելում անցկացված կրոսավազքի միջազգային մրցությունից:
Հանդես գալով Հայաստանի հավաքական թիմի կազմում, Աշոտ Հայրապետյանը 6000մ կրոսավազքում գրավել է 1-ին, իսկ Արթուր Պետրոսյանը՝ 3-րդ -հորիզոնականը: Ֆեդերացիայի նախագահը միաժամանակ ընդգծել է փորձառու մարզիչ Արտո Առստամյանի՝ որպես մարզական դաստիարակի, կարեւոր դե-րակատարությունն ու ավանդն իր սաների հաջողության մեջ:
Ողջունելով մրցանակակիր վազորդներին ու նրանց մարզչին, ԱԺ նախագահը ջերմորեն շնորհավորել է մարզական հաղթանակների կապակցութ-յամբ, հավելելով, որ այդ նշանակալի հաջողությունները նոր ոգեւորիչ ազդակներ են ԼՂՀ-ում մարզական կյանքի և, մասնավորապես, թեթեւ աթլետիկայի հետեւողական աշխուժացման մասին: Բրյուսելյան առաջնությունում ձեր ստացած մրցանակները, ասել է նա, կարելի է ընկալել որպես ուշագրավ նվերներ առաջիկա մայիսի 9-ի Եռատոնին եւ ԼՂՀ հռչակման՝ այս տարի նշվող 20-ամյա հոբելյանին: Զրույցի ընթացքում շոշափվել են Արցախում թեթեւ աթլետիկայի զարգացման հնարավորություններն ու հեռանկարները, այդ ասպարեզում առկա խնդիրներն ու անե-լիքները: Հանդիպման ավարտին ԱԺ նախագահը հուշանվերներ է հանձնել շնորհալի մարզիկներին ու նրանց մարզչին:
Սեղանի թենիսի առաջնություն` Ռոտերդամում
Մայիսի 8-15-ը Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում կայանալու է սեղանի թենիսի աշխարհի առաջնությունը: Այդ մրցաշարում Հայաստանը ներկայացնելու են Մուրադ Ասատրյանը, Մեսրոպ Ղուկասյանը, Հարություն Հարությունյանը, Հասմիկ Խաչատրյանը եւ Ռուբինա Վարդանյանը: Հավաքականի մարզիչն է Ֆելիքս Սարգսյանը:
Անհատական մրցապայքարում մրցելու են ավելի քան 100 երկրի մարզիկներ: ՀՀ սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Լեւոն Գրիգորյանը բարձր է գնահատել հայ մարզիկների հնարավորությունները եւ շեշտել է, որ նախորդ տարի Մոսկվայում կայացած աշխարհի առաջնությունում մեր թենիսիստներն զգալիորեն բարելավել են իրենց դիրքերը:
Թենիսի ՀՀ կանանց հավաքականը անհաջող է հանդես գալիս
2011թ Fed Cup-ի խաղարկությունում:
Եգիպտոսում ընթացող Եվրոաֆրիկյան գոտու 2-րդ ենթախմբի մրցաշարում մեր թենիսիստուհիները երկու անընդմեջ պարտություն են կրել: Նրանք առաջին խաղում 1:2 հաշվով զիջել են Վրաստանի ազգային թիմին, ապա տանուլ տվել Թուրքիային` 0:3:
Մեր թիմը մրցելու է Բոսնիայի հավաքականի հետ, որը 2 հաղթանակ է տոնել եւ միանձնյա գլխավորում է աղյուսակը: Նույն ենթախմբում մնալու համար Հայաստանը պետք է 3:0 հաշվով հաղթանակ տանի, հակառակ դեպքում մեր ընտրանին կզբաղեցնի վերջին` 4-րդ տեղը եւ կտեղափոխվի 3-րդ ենթախումբ:
Մայիսի 6-ին Երեւանի «Միկա» մարզասրահում կկայանա ՀՁՖ-ի
երիտասարդական գավաթի խաղարկությունը
Նախատեսված 7 տղաների եւ 3 աղջիկների քաշային կարգերում հայտավորված են 8 աղջիկներ եւ 126 տղաներ: Այս տարվա բոլոր միջազգային մրցաշա-րերից ՀՀ ձյուդոյի երիտասարդական հավաքականը տուն է վերադարձել մեդալներով: Գավաթի խաղարկության նպատակներից է համալրել երիտասարդա-կան հավաքականը եւ նախապատրաստվել հետագա մրցաշարերին:
Մայիսի 7 «Միկա» մարզասրահում տեղի կունենա «Նոր Աստղի» թիմային գավաթի 4-րդ խաղարկությունը 1996-97թթ. ծնված պատանիների մի-ջեւ, իսկ 8-ին Շուշի ազատագրման 19 ամյակին նվիրված դեռահասների հանրապետական մրցաշար:
Հայաստանի սամբոյի հավաքականը մեկնեց
Հայաստանի սամբոյի հավաքականը գլխավոր մարզիչ Գուրգեն Սեւոյանի գլխավորությամբ մեկնեց Թբիլիսի` Վրաստանի հավաքականի հետ համատեղ ուսումնամարզական հավաք անցկացնելու, ապա` Բուլղարիա մեկնելու եւ մայիսի 12-ից 16-ը Սոֆիա քաղաքում կայանալիք Սամբոյի Եվրոպայի 2011թ. առաջնությանը մասնակցելու համար:
Ստորեւ ներկայացնում ենք մեր երկրի մարզական պատիվը պահող մարզիկներին.
Մարզական սամբո`
Տիգրան Կիրակոսյան` 52 կգ քաշային կարգ;
Վահան Վարդանյան` 57 կգ ք/կ;
Փայլակ Վարդազարյան` 62 կգ ք/կ;
Անդրանիկ Նաղդալյան` 68 կգ ք/կ;
Աշոտ Դանիելյան` 74 կգ ք/կ;
Մավրիկ Նասիբյան` 82 կգ ք/կ;
Ռուզաննա Սարգսյան` 48 կգ ք/կ:
Մարտակ
ան սամբո`
Վաչիկ Վարդանյան` 68 կգ ք/կ;
Մուշեղ Օսիպյան` 82 կգ ք/կ:
Իրանի թեկքվանդոյի հավաքականը` աշխարհի չեմպիոն
Իրանի թեկքվանդոյի հավաքականը Հարավային Կորեայում տեղի ունեցած առաջնության ընթացքում առաջին անգամ դարձել է աշխարհի չեմպիոն: Իրանի հավաքականը վաստակել է 3 ոսկի, 2 արծաթ եւ 2 բրոնզե մեդալ:
Արսեն Պետրոսյան
«Լուսանցք» թիվ 17 (193), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



