Ներքին լուրեր եւ խնդիրներ… Մամուլը վտանգված է

Ասա՝ ինչ վիճակում է մամուլդ, ասեմ՝ ինչ երկիր ես դու

Մայիսի 3-ին մամուլի ազատության միջազգային օրն էր: ՀՀ-ում այն նշվում է 1994թ.-ից: Մամուլի ազատության օրը հայտարարվել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից հատուկ բանաձեւով՝ 1993թ. դեկտեմբերի 20-ին: 
Մայիսի 3-ի օրը աֆրիկյան Նամիբիի մայրաքաղաք Վինդուխում աֆրիկյան երկրների ազատ մամուլի ներկայացուցիչները ընդունեցին Վին-դուխյան հռչակագիրը, որով կոչ էր արվում կառավարություններին ապահովել մամուլի ազատությունն ու ժողովրդավարական բնույթը: Հռչակագ-րում ընդգծվում էր, որ ազատ եւ անկախ մամուլը յուրաքանչյուր ազատ հանրության կարեւոր մասն է համարվում: Ամեն տարի այս օրը ՄԱԿ-ի գլխա-վոր քարտուղարը հանդես է գալիս ամենամյա ուղերձով: Լրագրողների պաշտպանության կոմիտեն յուրաքանչյուր տարի մայիսի 3-ին հրապարա-կում է «մամուլի ազատության 10 հակառակորդների» ցուցակը:

ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսը լրագրողներին պաշտպանելու կոչ է արել ԵԱՀԿ մասնակից պետություն-ներին. «Թվային լրատվամիջոցները 21-րդ դարում աննախադեպ հնարավորություններ են տրամադրել խոսքի ազատության եւ տեղեկատվության մատ-չելիության համար, սակայն մամուլի իրական ազատությունը շարունակում է խոչընդոտվել լրագրողների դեմ բռնության սպառնալիքների պատճառով: ԵԱՀԿ տարածաշրջանի լրագրողներին շարունակում են սպառնալ, հալածել, ֆիզիկական հարձակումների ենթարկել եւ նույնիսկ սպանել պարզապես իրենց օրինական կարեւոր աշխատանքը կատարելու համար: ԵԱՀԿ մասնակից պետությունները պետք է ավելին անեն, որպեսզի կատարեն լրատվա-միջոցների ազատության ոլորտում իրենց ստանձնած պարտավորությունները եւ ապահովեն արդյունավետ օրենսդրության, կիրարկման գործընթացի եւ դատական գործիքների առկայությունը՝ լրագրողների անվտանգությունը երաշխավորելու համար»:
Այսօր, սակայն մեր երկրում թերթերը լռեցնելու նպատակով դատական հայցերի մի փորձաշրջան է սկսել, որին պետք է անհապաղ վերջ տալ: Ըստ մի շարք կազմակերպությունների ուսումնասիրությունների, «թերթերից պահանջվող փոխհատուցման անհամարժեք չափը վտանգում է այդ պարբե-րականների գոյությանը ու նպաստում դրանցում ինքնագրաքննության մթնոլորտի ձեւավորմանը»:
2011թ. 1-ին եռամսյակում մամուլի դեմ ներկայացվել է 12 դատական հայց: Կարծիքներ են հնչում, որ մամուլի ինքնակարգավորումը ՀՀ-ում պետք է ազատ զարգանա, իսկ հայցադիմումների քննության ընթացքում դատարանները պետք է հավատարիմ մնան փոխհատուցման համարժեքության սկզբունքին:
Հետաքրքիր է, որ ԵԽ լրատվամիջոցների հարցերով փորձագետ, BBC-ի խմբագրական ռազմավարության նախկին ղեկավար Սթիվեն Ուիթլին, ուսումնա-սիրելով ՀՀ լրատվական դաշտը կարգավորող օրենսդրությունը, հանգել է այն կարծիքին, թե մեր երկրում լրագրողներն ավելի ազատ են, քան Մեծ Բրիտանիայում…
Բայց ահա, «Freedom house» միջազգային հեղինակավոր կազմակերպության քարտեզի վրա մեր երկիրն էլի ներկված է մուգ գույնով՝ Հայաստանը մեկն է այն  երկրներից, որտեղ մամուլն ազատ չէ: Հրապարկված զեկույցի համաձայն՝ դիտարկված 196 երկրներից մամուլն ազատ է 68-ում, մասնակի ազատ՝ 65-ում եւ ոչ ազատ՝ 63-ում: Ոչ ազատ է գնահատվել մամուլը նաեւ Ադրբեջանում, Իրանում, Ռուսաստանում, իսկ Վրաստանին եւ Թուրքիային տրված գնահատականը «մասնակի ազատն է»…

Գոհար Վանեսյան

Հ. Գ.  – Ոստիկանության ներքին անվտանգության վարչության հաղորդմամբ, քաղաքացիները կարող են հաղորդել ոստիկանության ծառայողների ա-նօրինական գործողությունների, այդ թվում՝ իրավախախտումների, ինչպես եւ հակահասարակական արարքի մասին հաղորդում կամ հայտարարութ-յուն չընդունելու վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն:
Ոստիկանությունը տեղեկատվության աղբյուրի գաղտնիությունը երաշխավորում է:
Գործում են 55-00-89, 52-24-83 հեռախոսահամարները:

Սեփ. լրատվություն

Շատ է, թե քիչ՝ զինծառայողները կասեն

Կառավարությունը երեկվա նիստում որոշել է սահմանել  զինծառայողներին եւ նրանց ընտանիքների անդամներին տրվող ամենամսյա դրամական օգնության չափերը՝ ըստ դրամական օգնություն ստանալու իրավունք ունեցող անձանց կատեգորիաների: Որոշումը կտարածվի 2011թ. հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա: «Լուսանցք»-ը կներկայացնի այդ օգնության չափերը՝ առանց մեկնաբանության:
Այսպիսով, դրամական օգնություն ստանալու իրավունք ունեն զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող հետեւյալ անձինք՝ 1. Հայ-րենական մեծ պատերազմում կամ այլ պետություններում մարտական գործողություններին մասնակցելու հետեւանքով կամ ծառայողական պարտակա-նությունները կատարելիս հաշմանդամ դարձած անձինք՝ հետեւյալ չափերով. ա. 1-ին խմբի հաշմանդամը՝ 22000 դրամ, բ. 2-րդ խմբի հաշմանդամը՝ 18000 դրամ, գ. 3
-րդ խմբի հաշմանդամը՝ 13000 դրամ:

 2. Այլ պետություններում զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած անձինք՝ հետեւյալ չափերով. ա. 1-ին խմբի հաշմանդամը՝  5000 դրամ, բ. 2-րդ խմբի հաշմանդամը՝ 3000 դրամ:
 3. ՀՀ պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած անձինք՝ ա. 1-ին խմբի հաշմանդամը՝ 50000 դրամ, բ. 2-րդ խմբի հաշմանդամը՝ 43000 դրամ, գ. 3-րդ խմբի հաշմանդամը՝ 31000 դրամ:
4. ՀՀ-ում զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած անձինք՝ ա. 1-ին խմբի հաշմանդամը՝ 14000 դրամ, բ. 2-րդ խմբի հաշմանդա-մը՝ 12000 դրամ, գ. 3-րդ խմբի հաշմանդամը՝ 10000 դրամ:
5. Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ կամ այլ պետություններում մարտական գործողությունների մասնակիցներ՝ 8000 դրամ:
6. ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցներ՝ 5000 դրամ:
7. ՀՀ ազգային հերոսներ՝ 150.000 դրամ:
8. Մարտական խաչ շքանշանով պարգեւատրված անձինք՝ 15000 դրամ:
9. ՀՀ պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված շարքային

Անի Մարության

Բանկոմատից օգտվելու հերթը տատիկ-պապիկներին հասավ

Մեր տատիկ-պապիկները իրենց թոշակները այսուհետ կարող են բանկոմատի միջոցով ստանալ:
Ու որպեսզի բանկերի միջոցով կենսաթոշակ ստանալու հետ կապված թյուրըմբռնումներ չլինեն, կառավարությունը երեկ որոշել է կենսաթոշակ-ների վճարման համար սահմանված նվազագույն ծառայությունների առավելագույն սակագները:
Ըստ այդմ, 1. բանկային (քարտային) հաշվի բացումը եւ սպասարկումն անվճար է: 2. Անվճար է քարտերի թողարկումն ու տրամադրումը: 3. Բանկային (քարտային) հաշվից միջոցների կանխիկացումը (տվյալ բանկի սպասարկման կետերում) անվճար է: 4. Քարտային հաշվից միջոցների կանխիկացումը (այլ բանկերի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող սպասարկման կետերում) 0.5 % է: 5. Քարտի բլոկավորումը եւ ապաբլոկավորումը  (քարտապանի պահանջով) անվճար է: 6. Բանկոմատի միջոցով քարտի առգրավման դեպքում (բանկի սեփական սպասարկման կետերում) քարտի վերադարձը նույն-պես անվճար է: 7. Բանկոմատի միջոցով քարտի առգրավման դեպքում (այլ բանկերի սպասարկման կետերում) քարտի վերադարձը 200 դրամ է: 8. ՊԻՆ կոդի վե-րականգնումը 700 դրամ է: 9. Քարտի վերաթողարկումը (կորցնելու դեպքում) 900 դրամ է: 10. Քարտային գործարքների վերաբերյալ ամսական քաղվածքի տրամադրումը անվճար է: 11. Անվճար է նաեւ անկանխիկ վճարումների ապահովումը:
7-րդ, 8-րդ եւ 9-րդ կետերում նշված ծառայությունները առաջին դեպքի համար մատուցվում են անվճար, իսկ հետագայում՝ նշված միջնորդավճարի համա-ձայն, եթե, իհարկե, բանկը ավելի նպաստավոր պայմաններ չառաջարկի:
Ի դեպ, մեր տարեցների հարազատներին տեղեկացնենք, որ եթե կենսաթոշակառուն մահացել է, բայց մահվան ամսվան հաջորդող ամիսների կենսաթո-շակի գումարը կանխիկ եղանակով վճարված է եղել, ապա կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման ղեկավարը, շահառուի դիմելու օրվան հաջորդող օրվանից ոչ ուշ, իրավապահ մարմիններին հաղորդում պետք է ներկայացնի հանցագործության մասին:
Իսկ եթե  կենսաթոշակառուի մահվան ամսվան հաջորդող ամիսների կենսաթոշակի գումարը անկանխիկ եղանակով է վճարված եղել, ապա այդ դեպքում կեն-սաթոշակ նշանակող ստորաբաժանումը այդ մասին տեղեկացնում է ծառայությանը՝ ներկայացնելով մահացած կենսաթոշակառուի տվյալները:

Նարե Մշեցյան

«Լուսանցք» թիվ 17 (193), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.