Երկու իշխանություն – երկու ընդդիմություն. Վտանգավոր եզրագծում…

Երկու իշխանություն – երկու ընդդիմություն. վտանգավոր եզրագծում

Վերջերս հրապարակվեց, թե Թուրքիայի քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարությունե կուսակցությունը եւս մեծամասնական ընտրակարգով ա-ռաջադրել է հայազգի թեկնածուի՝ կուսակցության անդամ քաղաքագետ-գրող, Արդվինում ծնված Իսմեթ Շահինին (Ստամբուլի 2-րդ ընտրատարածք): Հայտնի է, որ շուրջ մեկ տասնյակ հայազգի թեկնածուներ են առաջադրվելու թուրքական խորհրդարանի այս ընտրություններին: Չի բացառվում, որ Շահինի ստեղծվելիք կուսակցությունը Թուրքիայում դառնա տեղի հայերի քաղաքական-հասարակական ամբիոնը, ինչպիսիք ունեն քրդերը:
Այսպես անգամ Թուրքիայում հնարավոր է հայկական քաղաքական ուժ ձեւավորվի:
Իսկ ի՞նչ են անում մեր հանրապետության կուսակցությունները, հասարակական-քաղաքական այլ ուժերը, որոնք ոչ միայն Հայաստանի, այլեւ համայն հայության ամբիոնները պիտի լինեն: Այսօր ՀՀ քաղաքական ուժերի մեծամասնությունը «սնվումե է արտաքին ուժերից եւ կամ նրանց է ծառայում, կամ էլ՝ լավագույն դեպքում մի կերպ համադրում է ազգային ու միջազգային շահերը… Էլ ուր մնաց թե կարողանան պաշտ-պանել համահայկական շահերն ու խնդիրները: ՀՀ քաղաքական ուժերը, արտաքին ուժերից «սնվելուե փոխարեն, պետք է իրենք «սնենե հայկական կազմակերպություններին, հայությանը, որ բնակվում է աշխարհի ավելի քան 100 երկրներում:

Շատերը կզարմանան՝ արդյո՞ք մեր քաղաքական ուժերը կարող են «սնելե, չէ՞ որ իրենք էլ «սնվողե են…
Բայց եթե մի պահ այդ շատերը մտա-բե-րեն, թե ՀՀ 1-ին, 2-րդ եւ 3-րդ նախագահները ի՜նչ հնարավորություններ ունեն իրականում, ապա նո-րի՞ց կկասկածեն մեր քաղաքական ուժերի «սնելուե կարողություններին… Կարծում ենք՝ ոչ: Իսկ «սնվողե կարգավիճակն արդեն ոչ թե հնարավո-րություններին է առնչվում, այլ՝ «խասիաթինե. դա հիվանդության նման մի բան է դարձել… Կամ էլ «ախորժակն ուտելիս է բացվումե կարգա-խոսից չեն կարողանում ազատվել:
Ինչեւէ, սա է իրական վիճակը, եւ բոլոր, ինչպես ընդունված է ասել, հիմնական համարվող խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերի հա-մահայկական աղմուկ-աղաղակները ամպագոռգոռությունից այն կողմ չեն անցնում… Ավելին՝ օտար երկրներում գործող հայկական կառույցներն ա-վելի շատ են համահայկական հարցերով զբաղվում, քան՝ ՀՀ համապատասխան  կառույցներն ու կազմակերպությունները:
Ինչեւէ, երկրի ներքաղաքական կյանքը նոր վերադասավորումների շեմին է, ինչը հետեւանք է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հայտարա-րության, որում նախագահը ճանաչեց ընդդիմության գոյությունը, իրավունքներն ու համագործակցության անհրաժեշտությունը: Այս թեմա-յին «Լուսանցքե-ն անդրադարձել է իր նախորդ թողարկումում:
Իշխանությունը փորձում է քաղաքակիրթ հարաբերություններ հաստատել ընդդիմության հետ, սակայն ընդդիմություն ասվածը միաբեւեռ չէ, ուստի՝ իշխանության գործելաոճը պետք է լինի ճկուն եւ բազմաշերտ:
Առավել եւս, որ իշխանություն ասվածն էլ միաբեւեռ չէ, ինչքան էլ վերաստորագրված պայմանագրով քաղաքական կոալիցիան միասնություն արձա-նագրեց: ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ը գուցե խնդիրներ չունեն, սակայն ԲՀԿ-ն դեռ անորոշություններ պահպանում է…
Եվ իրականում այնպես է, որ իշխանություն-ընդդիմություն հարաբերությունների միաբեւեռության դեպքում, եթե իշխանություն ասվածը չգործակցի բոլոր ընդդիմադիր ուղղությունների հետ, ապա այն կդառնա ՀՀԿ-ՀԱԿ համագործակցություն եւ ոչ ավելին:
Իսկ սա ավելի վտանգավոր կլինի, քան իշխանություն-ընդդիմություն մինչ օրս եղած հակասություններն են եղել: Այս դեպքում կարող է նոր իշխանություն-ընդդիմություն համագործակցություն ստեղծվել ՀՀԿ-ՀԱԿ-ին զուգահեռ, ասենք՝ մի կողմից ԲՀԿ, մյուս կողմից ՀՅԴ, «Ժառանգությունե, ԺԿ, հայ արիական-ազգայնականներ (Հայ Արիական միաբանություն) եւ այլք…
Այս պարագայում, կարծում ենք, ՀՀԿ-ՀԱԿ համագործակցությունը պարզապես կպայթի փուչիկի պես եւ ներքաղաքական կյանքը կհանգեցնի իշխանա-փոխության առավել լուրջ ալիքի:
Այս դեպքում հանրությունը ՀԱԿ-ՀՀՇ-ին կհամարի իշխանության վերնախավին՝ ՀՀԿ-ին «ծախվածե, եւ նյութական ու մարդկային ռեսուրսներ ունեցող հաջորդ առաջատար իշխանական ուժը՝ ԲՀԿ-ն, վերոնշյալ ընդդիմադիր եւ այլ ուժերի հետ գուցե հասնի ավելի նկատելի արդյունքների՝ թավշյա հեղափոխության կատարմամբ…
Ուստի՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պետք է իշխանություն-ընդդիմություն եզրեր որոնի եւ գտնի բոլոր նկատելի եւ ենթադրելի ճակատ-ներում:
ԱԺ «Բարգավաճ Հայաստանե խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն ասել է, որ «արշավը ԲՀԿ-ի դեմ սկսվեց այն օրերին, երբ բոլորը, «մոռանա-լովե նախկին ամենալրջագույն մեղադրանքներն ու վիրավորանքները, հրապարակային երկխոսության գործընթաց են սկսել… վերջին շրջանում մամուլի որոշ միջոցներում հստակ ուղղորդված հոդվածներ եղան ԲՀԿ եւ Գագիկ Ծառուկյանի դեմե: Նա հիշեցրել է, որ Գ. Ծառուկյանը ստորագրեց կոալիցիոն հուշագիրը՝ ելնելով այն բանից, որ երկիրը կանգնած է բազմաթիվ ներքին ու արտաքին մարտահրավերների առջեւ, «որպեսզի երկ-րի նախագահի թիկունքը ամուր լինի թե դրսում՝ բանակցություններ վարելիս, թե ներսում՝ տնտեսական եւ սոցիալական լրջագույն մարտահրա-վերներին դիմակայելու համարե: Կրկին նշվել է, որ ԲՀԿ-ն մասնակցելու է հաջորդ խորհրդարանական ընտրություններին առանձին ցուցակով, «ի հեճուկս տարբեր սցենարներ եւ միզանսցեններ շրջանառության մեջ դնողներիե:
Սա թերեւս հենց այն ահազանգի նախանշանն է, ինչի մասին խոսվեց վերեւում: Սա է ակնարկել նաեւ «Ռեգնումե գործակալության գլխավոր խմբա-գիր Մոդեստ Կոլերովը՝ մեկնաբանելով ՀՀ ներքաղաքական կյանքը: Նա ասել է. «Եթե ՀՀ-ում իշխանություն–ընդդիմություն երկխոսութ-յունը ձգձգվի ժամանակի մեջ, ապա Տեր-Պետրոսյանը կանհետանաե… Նրա խոսքերով՝ առանց նյութական բարեփոխումներ իրականացնելու՝ տվյալ երկ-խոսությունը տանում է նրան, որ առանց այդ էլ «բզկտվածե իշխանական գաթան ստիպված պետք է կիսել նաեւ 3-րդ մասնակցի միջեւ: Փորձագետը չի բա-ցառում, որ իշխանությունների ու ընդդիմադիր ՀԱԿ-ի, որը ընդդիմադիր դաշտի միայն մեկ թեւն է ներկայացնում, միավորման դեպքում ի հայտ կգան 3-րդ եւ 4-րդ «խաղաքարերե, որոնք կարող են հավասարապես «ուտելե 2 պայմանավորված «խաղաքարերնե էլ:
Շատ վերլուծաբաններ նույնպես խոսում են մեկ այլ հնարավոր հեղափոխության մասին: ՀՀԿ-ՀԱԿ (իշխանություն-ընդդիմություն անվան տակ) հաշտությունը կարող է դանդաղ վերաճել թավշյա հեղափոխության, որը կանի մեկ այլ՝ իշխանություն-ընդդիմություն հատվածը… հատկապես որ, ըստ սոցիոլոգների, իշխանությունների հետ երկխոսության գնալով՝ Լեւոն Տեր–Պետրոսյանն իր 20%-անոց վարկանիշի 8-10%-ը արդեն կորցրել է:
ՀՅԴ խմբակցության անդամ, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արծվիկ Մինասյանն էլ հայտա-րարել է, որ ՀՀ նախագահի նախընտրական ծրագրի շատ խոստումներ չեն կատարվել, ինչը ամրագրված է եղել կոալիցիոն հուշագրում: Իսկ ՀՅԴ Բյու-րոյի անդամ Վահան Հովհաննիսյանը հայտնել է, թե կարծում է, որ «Տեր-Պետրոսյանը կատարում է իշխանությանը փրկելու առաջադրանքե… Եվ նր-անք պատրաստվում են հերթական ընտրությունների: Ըստ դաշնակցական գործչի, մեր իշխանությանը հավանաբար «հմուտ եւ իմաստուն խորհրդատու-ներըե ասել են, որ իշխանության բոլոր դժվարություններն ու խնդիրները «լեգիտիմության դեֆիցիտի հետեւանք են, իսկ լեգիտիմութ-յան դեֆիցիտը կարելի է լուծել 2 ճանապարհով. մեկը՝ կազմակերպել իսկապես արդար ընտրություններ, նորմալ, ազատ, ժողովրդավարական մթնո-լորտում, բայց այդ դեպքում հավանական է, որ այս իշխանության եւ ոչ մի թեւ չվերարտադրվի, եւ 2-րդ ճանապարհը՝ արդարացվել ու լեգիտիմաց-վել ընդդիմության կամ ընդդիմության ճյուղերից մեկի, տվյալ դեպքում ցանկալի է՝ ամենաագրեսիվ թեւի միջոցովե: Եվ այս ճանապարհի վրա ՀԱԿ-ն անգնահատելի ծառայություն է մատուցում իշխանությանը՝ «լեգիտիմացնելով նրան, որովհետեւ երկխոսության գնում են սովորաբար լեգիտիմ իշխանության հետ՝ որքան էլ այդ իշխանությանը չեն սիրում, բայց ճանաչում ենե: Այս քայլով Լեւոն Տեր-Պետրոսյանը խնդիր է դրել «ինքնաարդարացվել, օրինակ՝ փնովելով Ռոբերտ Քոչարյանին, իր քաղաքական ուժը վերադարձնել քաղաքական ասպարեզ, այն ուժը, որը 1%-ից ավել չէր հավաքում ոչ մի անցած ընտրություններում իր հրաժարականից հետո, վերադարձնել այն խորհրդարան, այդ ուժին վերադարձնել լծակ-ներ եւ ինչո՞ւ չէ՝ մասնակցել նաեւ սեփականության վերաբաժանման մեջ: Նա այդ խնդիրն է լուծում, եւ հենց սկզբից էլ դա էր իր առջեւ դրված խնդիրը, բայց ցավոք՝ մեր միամիտ ժողովուրդը դա հենց սկզբից չհասկացավ, որքան էլ այդ մասին զգուշացնում էինքե:
Հարցադրումներ են բարձրաձայնվում, որ ՀՀ 1-ին նախագահը ՕԵԿ-ի նախագահ Արթուր Բաղդասարյանին որակեց որպես ԱԽՔ (հասկանալ՝ ոչ հապավ-մամբ), Արտաշես Գեղամյանին՝ հաճախորդ եւ այլն: Եվ այժմ էլ հարցադրումն ասում է՝ արդյո՞ք Լ. Տեր-Պետրոսյանն ինքը հաճախորդ չէ…
Մեջբերում են ՀՀ 1-ին նախագահի այն խոսքերը, թե «եթե իշխանությունները ճիշտ եզրակացություններ չանեն (նկատի ունի «արաբական հեղափոխություններըե), ապա վաղ թե ուշ նույնը տեղի է ունենալու նաեւ Հայաստանում, ինչի ամբողջ պատասխանատվությունն ընկնելու է Սերժ Սարգսյանի ու նրա ղեկավարած ավազակապետական վարչախմբի վրաե:
Եվ եթե այս համագործակցությունը պարզապես «ճիշտ եզրակացություններե անելու եւ «ավազակապետական վարչախմբիե հարցերը կարգավորելու հա-մար էին, ՀԱԿ-ի ընտրական-քաղաքական նպատակների համադրմամբ իհարկե, ապա ամեն բան այնքան էլ լավ չէ…
Կարծիք կա նաեւ, որ այսօրինակ համագործակցությամբ ՀՀ 1-ին եւ 3-րդ նախագահները իրենց ընդդիմադիր եւ իշխանական կարգավիճակները հստա-կեցնելով փակում են ՀՀ 2-րդ նախագահի իշխանական ճանապարհը եւ այլ ընդդիմադիրների ջրաղացներն անջուր են թողնում… Մարտի 1-ի ի-րադարձությունների նորովի արծարծումը այսպիսով նաեւ այդ խնդիրներին է առնչվում: Եվ պատահաբար չէ, որ որոշ զլմ-ներ գրեցին, թե «պարզվում է, որ Քոչարյանի գրասենյակը վտանգ է զգացել հենց գործող նախագահի կողմից, ու Դալլաքյանին պատասխանելով, անուղղակի պատասխա-նել է հենց Սերժ Սարգսյանինե: Իսկ ՄԻՊ Կարեն Անդրեասյանի պնդմամբ՝ «հասարակության մեջ մարտի 1-ի վերաբերյալ տեսակետները դեռեւս -չափազանց հակասական ենե… Եվ չնայած պաշտպանի միջնորդության ցանկությանը՝ իշխանություն-ընդդիմություն հաշտեցմանն ուղղված, այնքան էլ չոգեւորեց քաղաքական դաշտի գործիչներին, անգամ ՀԱԿ-ը իր եւ խորհրդարանական իշխող կոալիցիայի միջեւ միջնորդ դառնալու՝ ՀՀ ՄԻՊ-ի առաջարկի կապակցությամբ հայտարարեց. 1. ՄԻՊ-ը սխալ է հասկացել երկխոսության իմաստը, քանի որ խոսքը վերաբերում է ոչ թե Կոնգրեսի եւ խորհրդարանական կոալիցիայի, այլ Կոնգրեսի եւ գործադիր իշխանության միջեւ կայանալիք երկխոսությանը: 2. Իշխանության եւ Կոնգրե-սի միջեւ ուղղակի երկխոսության ձեւաչափում ոչ ներքին, ոչ արտաքին միջնորդի կարիք չկա: 3. Իսկ եթե իշխանությունը նպատակահարմար համարի բանակցությունների
ընթացքում իր պատվիրակության կազմում ընդգրկել Մարդու իրավունքների պաշտպանին, մենք խնդիր չունենք:
Հետաքրքիր է, որ աշխուժացել է նաեւ ոչ անհայտ Ժիրայր Լիպարիտյանը, ով ամերիկյան ազդեցության գործակալի համարում ունի եւ Լ. Տեր-Պետրոսյանի նախագահության օրոք հատուկ հանձնարարություններով դեսպան է եղել ու բացահայտ պաշտպանում էր ԱՄՆ-ի շահերը: Բայց սա միակ աշխուժացումը չի լինի: Իշխանություն-ընդդիմություն համագործակցության անվան տակ դեռ շատերը կվերադառնան Հայաստան, ովքեր մա-սոնական կամ ազդեցության տարատեսակ գործակալներ են, եւ անգամ նորերը կհայտնվեն…
Գուցե այս հնարավոր ծավալումներն են նաեւ հաշվի առնում ՀՀԿ անդամները, ովքեր մերթ ընդ մերթ խոսում են իրենց դիրքերն ամրապնդե-լու համար: Ըստ ԱԺ ՀՀԿ-ական խմբակցության քարտուղար Էդվարդ Շարմազանովի՝ «Տեր-Պետրոսյանի այն հայտարարությունը, թե ՀԱԿ-ն ընդու-նում է շախմատը եւ ոչ թե քիք բոքսինգը, ՀՀԿ-ն ընդունել է որպես երկխոսության պատրաստակամություն: Այն արդեն սկսվել է: Շատերը երկ-խոսությունը շփոթում են գործարքի հետ: Գործարք չի լինելու, իսկ երկխոսություն անհրաժեշտ է բոլորին, թե ընդդիմությանը, թե իշխանություններին, եւ առաջին հերթին հասարակությանըե:
Բայց ՀԱԿ-ը հիշեցրել է ՀՀԿ վերնախավին, որ «միջազգային հանրության կողմից Հայաստանին հասցվել է 3 հարված. 1. Վերջնականապես դադարեց-վել է «Հազարամյակի մարտահրավերներե ծրագրով ՀՀ-ի ֆինանսավորումը: 2. ԱՄՆ պետդեպարտամենտը 2010թ. «Մարդու իրավունքների զեկույցու-մե ամբողջ միջազգային հանրության առջեւ ՀՀ-ն ներկայացնում է որպես մի բռնապետություն, որտեղ պարբերաբար եւ հետեւողականորեն խախտվում են մարդու հանրահայտ իրավունքները: 3. ԵԽԽՎ ՀՀ-ի հարցով համազեկուցողները մոնիտորինգի հանձնաժողովի քննարկումից հետո հանդես են եկել ընդարձակ հայտարարությամբ, որտեղ որպես ներքաղաքական ճգնաժամի հիմնական պատճառներ առանձնացրել են դարձյալ Մար-տի 1-ի սպանությունների բացահայտված չլինելը, քաղբանտարկյալների առկայությունը, քննադատել են ՀՌԱՀ-ի գործունեությունը, որի պատ-ճառով խախտվում է ազատ խոսքի եւ տեղեկատվություն ստանալու իրավուքը… իսկ միջազգային ասպարեզում, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի բանակցություններում թուլանում են Հայաստանի դիրքերը, ընկնում է նրա հեղինակությանը:
ՀՀ 1-ին նախագահի հետ Արեւմուտքի միջազգային կառույցների բարձրաստիճան ղեկավարների հանդիպումը կարծես ամրագրում է վերոգրյալը:
Այս ամենը փոքրիկ խուճապ առաջացրեց իշխանական վերնախավում, եւ ՀՀԿ խոսնակ  Շարմազանովը նորից խոսեց՝ ասելով, որ Հայաստանում այսօր արտահերթ ընտրությունների անցկացման որեւէ նախադրյալ, որեւէ պատճառ չի տեսնում, «մանավանդ, որ այսօր արդեն ծայրահեղական տրամադրութ-յուններն անցնում են երկրորդ պլան եւ, մանավանդ որ, մեկ տարուց հետո լինելու են խորհրդարանական ընտրություններ: Կարծում եմ, որ տրա-մաբանական չէ: Նաեւ մեր գործընկերներն են գիտակցում, որ դժվար թե լինեն արտահերթ ընտրություններ: Կարելի է արձանագրել, որ արտահերթ նախագահական, թե հերթական խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցում կողմերի հակադիր դիրքորոշումներն արդեն այսօր տվյալ խնդիրը բերում են վարչախումբ-ընդդիմություն երկխոսության տիրույթե:
Անդրադառնալով իշխանություն-ՀԱԿ «շախմատային խաղինե՝ քաղաքական լսարանի որոշ հատված պնդում է, թե այս երկխոսության միջնորդներից է նաեւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը, ինչը ցույց է տալիս կողմերի վստահությունը միմյանց նկատմամբ: Անգամ նշվեց, որ «լեւո-նական քարոզչամեքենան ամենից շատ վախենում է 2-րդ նախագահի՝ Ռոբերտ Քոչարյանի վերադարձից… իսկ Սերժ Սարգսյանը ցանկանում է կառուցել ժողովրդավարական երկիրե……
Բայց ամենահետաքրքիրն այն է, որ հենց ՀԱԿ-ում չեն հասկանում Լեւոն Տեր-Պետրոսյանին: ՀԱԿ-ի որոշ ղեկավարներ չգիտեն, թե ինչ վարքա-գիծ դրսեւորեն, քանզի անհասկանալի են Լ. Տեր-Պետրոսյանի քայլերը: Այսպիսի քաղաքական երկխոսությունը մտահոգել է շատերին, քանի որ դա տեղի է ունենում հայության համար այնպիսի բախտորոշ հարցերի շուրջ, ինչպիսին, օրինակ, Արցախի հարցում զիջումների գնալն է կամ հայ-թուրքական կոչված արձանագրությունների վավերացումը:
Այստեղ մտավախություն կա նաեւ այն հարցում, թե Ս. Սարգսյանը միջազգային ճնշումների առջեւ է կանգնած, իսկ Լ. Տեր-Պետրոսյանը քաղաքա-կան գործընթացներից պատվով դուրս գալու խնդիր ունի:
Եվ Արեւմուտքին խոստացած բարեփոխումների մասին արդեն բարձրաձայնում է ոչ միայն վարչապետ Տիգրան Սարգսյանը, այլեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ով նշել է նաեւ, որ «ՀՀ ԱԺ-ն արդեն ավարտում է նոր Ընտրական օրենսգրքի քննարկումները՝ համապատասխանեցնելով այն ԵԽ Վենե-տիկի հանձնաժողովի եզրակացության մեջ պարունակվող առաջարկություններին: «Խոսքի եւ հավաքների ազատության մասինե նոր օրենքն ար-դեն ուժի մեջ է մտելե:
Այս կեցվածքը կրկին լարել է ներիշխանական համակարգը: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտնել է, որ «Արտահերթ ընտրութ-յուն չի կարող լինել, քանի որ արտահերթը հասարակական պահանջ չէ: Իշխանությունները ոչ թե ՀԱԿ-ի պահանջներն են կատարում, այլ՝ ի-րենց գործը: Երկխոսության թեման, չգիտես ինչու, ոմանք դարձրել են փիլիսոփայական կատեգորիա, որն անհասկանալի է՝ քաղաքականության մեջ ընդունելի չեն ոչ փակ եւ ոչ էլ կիսաբաց դռները, մեր դռները միշտ էլ բաց են եղելե: Ինչեւէ, իշխանություն-ընդդիմություն համա-գործակցության փորձերը շարունակվում են եւ, ինչպես վերը նշվեց, չի բացառվում նոր քաղաքական միավորումների ու բեւեռների առաջացու-մը:
Մի հետաքրքիր դիտարկում էլ անենք, ամեն անգամ, նախընտրական գործընթացների ժամանակ ՀՀ-ում աշխուժանում են ոչ միայն քաղաքական, հա-սարակական ու տնտեսական ոլորտները, այլեւ՝ «գողական հատվածըե: Վերջերս լուրեր պտտվեցին, որ օրենքով գողերը նախատեսում են Հայաստանում հա-վաք կազմակերպել: Իհարկե նշվեց, թե որոշելու են Հայաստանի գող կարգելու հարցը: Սակայն, ըստ որոշ տեղեկությունների, ՀՀ ղեկավարութ-յան հրահանգով իրավապահները կանխարգելիչ միջոցառումներ են իրականացրել, որպեսզի «օրենքով գողերըե հրաժարվեն իրենց մտադրութ-յունից: Գոնե հետաձգեն հավաքը: Այս օրերին լուրեր են հաղորդվում այս կամ այն քրեական հեղինակության ձերբակալության մասին, ո-րոնց հիմնականում այնպիսի մեղադրանքներ են առաջադրվում, որ նրանք կարճատեւ մնան փակի տակ: Ըստ որոշ լուրերի, ՀՀ ղեկավարության՝ օ-րենքով գողերի հավաքը հետաձգելու որոշումը քաղաքական դրդապատճառներով է պայմանավորված՝ իշխանությունը չի ուզում ընդդիմությանը եւս մեկ լրացուցիչ խաղաքարտ տալ: «Առավել եւս քրեական աշխարհի հիմնական հովանավորները պետական բարձր պաշտոններ են զբաղեցնում, այդ թվում նաեւ ՀՀ ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության համակարգերումե,- գրում է «Հայկական ժամանակե-ը:
Ինչեւէ, երկրում քաղաքական մի նախաձեռնություն է սկսված, ինչը կարող է կայունացնել մեր ներքաղաքական կյանքը, ուստի ողջունելի է եւ այստեղ արտահայտված մտահոգությունները միայն կառուցողական բնույթի են: Ամեն դեպքում ՀՀ իշխանությունները պետք է ընդդի-մադիր դաշտը պատկերացնեն բազմաշերտությամբ եւ «աչքը սարքելու փոխարեն հոնքն էլ չվնասենե:

Արամ Ավետյան

«Լուսանցքե թիվ 17 (193), 2011թ.
Կարդացեք «Լուսանցքե-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլե բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնումե բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.