Արցախյան ազատամարտի վճռորոշ մարտերից էր Շուշիի ազատագրումը:
Եվ այն դարձավ հիրավի հաղթանակի օր, հաղթության տոն: Հայ մարտիկների մեծ ու նվիրական սխրանքը դարձավ եւս մեկ հերոսական պատմութ-յուն, իսկ այդ օրը եկավ լրացնելու պետական փառապանծ տոների ցանկը:
Մայիսի 9-ին հայությունը կրկին նշելու է Հաղթանակի օրը:
Արցախյան պատերազմի մասնակիցների համար օրը յուրահատուկ նշանակություն ունի, քանզի Շուշիի վերատիրումը հայ ռազմիկների կողմից վերջնականապես հուսալքեց թյուրք-ադրբեջանցի զինվորներին, ովքեր այլեւս ճողոպրում էին ռազմադաշտի տարբեր ճակատնե-րից…
1992թ. մայիսի 9-ը նախաստեղծ հողն էր ադրբեջանական պարտության եւ 1994թ. թշնամու աղերսանքով կնքված զինադադարի:
Այս մայիսյան օրերին հայությունը նշում է նաեւ Երկրապահի տոնը (մայիսի 8-ին) եւ 1945թ. 2-րդ աշխարհամարտում կռած Հաղթանակի տոնը (մայիսի 9-ին), երբ խորհրդային բանակի կազմում մարտնչող հայ զինվորները Բեռլինում պարեցին Հայոց Քոչարին…
Մեր պատմության հաղթական օրերը մեզ պարտադրում են այսօր էլ մտածել հայրենատիրության մասին:
«Լուսանցք»
Հայ Արիական Միաբանությունը, Հայ Ազգայնականների Համախմբումը եւ «Լուսանցք»-ը շնորհավորում են հայությանը՝ Հաղթանակի օրվա առթիվ…
* * *
Ռազմապարը ցնցեց աշխարհը
Հայկական «Յարխուշտա»-ն ցնցել է աշխարհը. այսպիսի գլխագրով սփռվեց տեղեկությունն այն մասին, որ «Կարին» ազգագրական երգի-պարի հա-մույթը Իսպանիայում մրցանակ է ստացել:
Ապրիլի 26-30-ը տեղի ունեցած աշխարհի ժողովուրդների պարային փառատոնին Հայաստանի «Կարին»-ը ներկայացրած պարերի, հատկապես նշանա-վոր «Յարխուշտա»-ի համար, արժանացել է գլխավոր մրցանակի: Իսկ հնչեցված երաժշտությունն արժանացել է 3-րդ մրցանակի: Համույթի ղեկավա-րը Գագիկ Գինոսյանն է:
Փառատոնն Իսպանիայում անցկացվում է արդեն 14-րդ անգամ, 2 տարին մեկ: Ժողովրդական պարերի համաշխարհային մրցույթին արդեն մասնակ-ցել է շուրջ 75 երկիր, իսկ այս տարի մասնակցել է մոտ 10 երկիր:
* * *
«Թղթե շերեփ»-ի պատժամիջոցները միշտ համարժեք չեն
Վերջերս արցախա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը նորից ուժգնացել են: Եվ հայկական կող-մը կարծես թե առավել վճռական է տրամադրվում համարժեք պատասխանելու հարցում:
Միայն բողոքները՝ ուղղված միջազգային կառույցներին, արդյունքներ չեն տալիս: ՄԱԿ-ի կամ եվրակառույցների զգուշացումներն ու բանաձեւերնը նույնպես անարդյունք են:
Մինչեւ ադրբեջանական կողմը չտեսնի, որ իր դիպուկահարների դիմաց գործում են հայ դիպուկահարները, եւ զինադադարի մասնակի խախ-տումները նաեւ զոհերի են հանգեցնում ոչ միայն հայկական կողմում, չի դադարեցնի սադրանքները: Միայն զոհերի քանակը հակառակորդ կողմում եւ սեփական ժողովրդի ընդվզումն այդ առումով կստիպի Բաքվին հանդարտվել:
Քանի որ Ադրբեջանի իշխանությունները սահմանային թեժացումներով նաեւ ներքաղաքական հարցեր են կարգավորում՝ իբր պատերազմի վտան-գով «խելոքացնելով» մեծաքանակ դժգոհ ադրբեջանցիներին, ապա պետք է այնպես անել, որ նրանց զոհերի առատությունից մեր տղաների կյան-քի հաշվին այլեւս չշարունակվի Բաքվի՝ ներքին սպառման «խելոքացնելու» քաղաքականությունը…
Ինչքան էլ համարժեք պատասխաններից Ադրբեջանը թաքցնի իր զինծառայողների մահվան հանգամանքները, միեւնույնն է՝ դրանք տար-բեր ձեւերով կտարածվեն այդ երկրում: Ըստ փորձագետների, այս տարվա ընթացքում ադրբեջանական բանակում ավելի քան 50 զինծառայող է մահա-ցել:
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները այս հարցերի հետ կապված միեւնույնն է լռում են, եւ «թղթե շերեփ»-ի պատժամիջոցներն այլեւս անարժեք են…
Վերջերս ՄԽ համանախագահներ Բեռնար Ֆասիեն, Իգոր Պոպովը եւ Ռոբերտ Բրադկեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպր-չիկի հետ հանդիպել են նաեւ քաղաքական հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Ուիլյամ Բըրնսին: Քննարկել են արցախյան հիմնախնդրի բանակ-ցությունների շրջանակներում իրականացրած վերջին ժամանակների ու առաջիկայում սպասվող գործողությունները եւ «վերահաստատվել է ԱՄՆ-ի պատրաստակամությունը կողմերին օգնելու՝ հակամարտության երկարատեւ ու խաղաղ լուծման հասնելու համար»:
Եվ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի մասին կրկին ոչ մի խոսք: Իսկ ահա, ադրբեջանցի ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովն ասել է, որ հայերն արդեն զայրացել են եւ «որս կսկսեն» շուտով: «Չեմ կարծում, որ սահմանի վրա հայ զինծառայողների սպանությունը կարող է հան-գեցնել լարվածության սաստկացմանը: Խնդիրը նրանում է, որ նմանօրինակ դեպքերը շատ են եղել: Օրինակ, վերջերս հայերի արձակած գնդակից էլ ադրբեջանցի մի ենթասպա էր վիրավորվել: Բացի դրանից, հարկ է հաշվի առնել այն, որ մայիսի 12-ին լրանում է զինադադարի ռեժիմի ստո-րագրման հերթական տարին, եւ այդ իսկ պատճառով, չեմ կարծում, որ լարվածությունը կավելանա… միակ բանը, որ կարելի է ակնկալել, դա հայ զինծա-ռայողների ակտիվությունն է»:
Փորձագետը նշել է, թե իրենց հրամանատարները պետք է ավելի զգոն լինեն, քանի որ հաճախակի դարձած միջադեպերից եւ զոհեր ունենա-լուց հետո հայերը կսկսեն վրեժխնդիր լինեն իրենց ընկերների համար:
Տարբեր փորձագետներ նույնպես բացառում են լայնածավալ պատերազմի հնարավորությունը, բայց անդրադառնալով պատերազմի հնարավոր վերսկս-մանը՝ նշում են, թե «լոկալ հրաձգություններ ապագայում եւս կլինեն, սակայն բանը լայնամասշտաբ ռազմական գործողությունների չի հասնի»:
Իսկ ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը հայտարարել է. «Ադրբեջանը չի սկսում լայնածավալ պատերազմ, որովհետեւ դա կարող է իր պետականության վերջը լինել, իսկ սահմանային ահաբեկչական գործողությունները բնորոշ են վախկոտ ու թույլ մարդկանց, եւ նման ոճով նրանք շարունակում են աշխատել»: Նա ասել է նաեւ, որ Արցախում պատրաստ են պաշտպանել երկրի անկախությունը եւ մարդկանց անվտանգությու-նը, սակայն դեռ չեն մտածում հարձակողական դիրքերից հանդես գալու մասին…
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Լիտվայի նախագահի հետ երեւանյան հանդիպմանը նշել է, որ «Ադրբեջանն ընտրել է կարգավորումը ձգձգելու մարտավարություն եւ իր համար հարմար առիթի է սպասում, որ նոր ռազմական ավանտյուրա սկսի»: ՀՀ նախագահը հայտնել է, որ հայկական կող-մը պատրաստ է աշխատելու, բանակցելու, փոխզիջումների քննարկմանը, բայց լուծման համար անհրաժեշտ է, որ Ադրբեջանը ունենա նույն ցան-կությունը:
Բաքուն ոչ միայն բանակցություններն է ձգձգում, այլեւ միայն իրեն ցանկալի հարցերի քննարկումներն է ընկալում որպես «բանակցա-յին թեմա»: Մեզանում պարբերաբար հարց է առաջանում նաեւ հայկական կողմին ուղղված՝ թե բանակցությունների ո՞ր փուլում պետք է քննարկվի Շահումյան-Գետաշենից բռնագաղթվածների եւ Արցախի այլ բռնզավթված տարածքների խնդիրները:
ՀՀ ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանը այդ առումով ասել է, որ բանակցությունների որոշակի փուլում քննարկվելու են «Ադրբեջանի կողմից Գետա-շենի ու Շահումյանի շրջանների օկուպացիայի եւ այնտեղի հայկական բնակչության բռնագաղթման հարցերը»: Հիշեցնենք, որ 20 տարի ա-ռաջ Ադրբեջանը Խորհրդային զորքերի գործուն աջակցությամբ սկսեց Գետաշենի ենթաշրջանի եւ Շահումյանի շրջանի բռնազավթումն ու հայաթափումը: Այդ գործողությունները պատմության մեջ մտան՝ «Կոլցո» օպերացիա անվանմամբ:
Ադրբեջանից գաղթած (ցեղասպանությունից փրկված) ավելի քան կես միլիոն հայ փախստականների հարցը նույնպես ոչ մի կերպ լուծում չի ստանում՝ անգամ նյութական փոխհատուցման առումով:
Իսկ Ադրբեջանը այսօր էլ շարունակում է լարել իրավիճակը եւ շահարկել առկախ հարցերը:
Արտակ Հայոցյան
«Լուսանցք» թիվ 17 (193), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



