Համացանցում լուր է տեղադրված, որ 2011թ. մայիսի 10-ին Քրդստանի խորհրդարանի խոսնակ Քամալ Քիրքուկին ընդունել է ՀՀ ԱԺ պատգամավո-րական խմբին՝ պատգամավոր Ռուբեն Սադոյանի գլխավորությամբ: ՀՀ-ից ժամանած պատվիրակության անդամներն իրենց գոհունակությունն են հայտնել Քրդստանի սոցիալ-տնտեսական զարգացման առումով եւ ցանկություն են հայտնել զարգացնել Հայաստան-Քրդստան հարաբերությունները:
Այդ հարաբերությունները խորացնելու նպատակով հայ պատվիրակները տեղեկացրել են, որ Հայաստանը Էրբիլում հյուպատոսություն բացե-լու նպատակ ունի, ինչն էլ գոհունակությամբ է ընդունվել Քամալ Քիրքուկի կողմից: Հայ պատվիրակաները Քրդստանի խորհրդարանի խոսնակին են փոխանցել Հայաստան այցելության նրա պաշտոնական հրավերը, որը ընդունվել է խոսնակի կողմից:
1994թ. մինչ վերջերս պետբյուջեից ֆինանսավորվել է 700-ից ավելի գիտական ծրագիր, սակայն դրանց գերակշիռ մասը կրկնություն է եղել: Այս մասին «NEWS.am-ինովացիա»-ին ասել է ՀՀ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը:
Ըստ նրա՝ սա բացահայտ խաբեություն է, քանզի դրամաշնորհներ ստացողների անուն-ազգանունները 99%-ով համապատասխանում էին, այսինքն՝ նույն մարդիկ, ասես երաշխավորված, միշտ այդ ծրագրերը շահում էին: Բանախոսի խոսքով՝ այս տարի արդեն պետության կողմից ֆինանսավորվող գիտական ծրագրերը կրճատվել են, խոշորացվել:
Կֆինանսավորվի մոտ 120 ծրագիր, յուրաքանչյուրի արժեքը՝ 36 հազ. դոլար: Գումարի 60%-ն աշխատավարձեր են, իսկ մնացածը արտերկիր գործու-ղումների, գիտաժողովներին մասնակցելու համար է եւ այլն. «Այսինքն՝ սա արդեն հնարավորություն կտա գիտնականներին՝ լիարժեք աշխատանք կատարել, շփվել այլ գիտնականների հետ, ուսումասիրել դրսի փորձը, նյութեր ձեռք բերել»:
Իսկ այս տարի ոչ միայն կրճատվել է ֆինանսավորվող ծրագրերի թիվը, բացառվել են կրկնությունները, այլեւ մրցույթի նոր պայման կա. ամեն ծրագրում պետք է ներառել առնվազն 1 երիտասարդ գիտնականի, այլապես ծրագիրը չի ֆինանսավորվի:
Մեկ այլ նորամուծություն է այն, որ մրցույթ անցկացվելու է ոչ թե 3 տարին մեկ, այլ տարին 2-3 անգամ: Սա թույլ կտա նորարարական գաղափար-ներ ունեցողներին իզուր 3 տարի չսպասել:
Մրցույթներ կլինեն նաեւ համատեղ այլ երկրների հետ, որի արդյունքում դրսից եւս գումարներ կգան Հայաստան: Ս. Հարությունյանի հա-մոզմամբ, «700 ծրագիրը փուչիկ է, տարեկան 200 գրանտային ծրագրից ավելի մեր երկիրը չի կարող անել: Եվ պետական միջոցներով, եւ հավելյալ միջոցներով տարեվերջին կունենանք 200 ֆինանսավորվող ծրագիր, որը Հայաստանի իրական պոտենցիալն է»:
Վահագն Նանյան
* * *
500 ուսանող կօգտվի սննդի մասնակի փոխհատուցման քարտերից
Մայիսի 6-ին ԵՃՇՊՀ-ում կնքվեց եռակողմ եւ երկկողմ հուշագիր£
Ազատագրական պայքարում զոհված ազատամարտիկների, ինչպեսեւ ծնողազուրկ ընտանիքների երեխաների համար անվճար սննդի կազմակերպման նպատա-կով համալսարանի արհմիության, ուսխորհրդի եւ «Արարատբանկի» միջեւ կնքվեց «Սննդի կազմակերպման նպատակային դրամական հատուցում տրամադ-րելու մասին» հուշագիր£ Համաձայն հուշագրի, միջոցները կձեւավորվեն համալսարանի արհմիության փոխանցումների հաշվին եւ «Արա-րատբանկի» հատուկ քարտերի միջոցով ուսանողները կարող են ստանալ ամսական հատկացված գումարը£ «Արարատբանկի» տերմինալը կտեղադրվի համալսարա-նում: «Այս պահի դրությամբ բանկի աջակցությունը կլինի տեխնիկական», – ասաց «Արարատբանկի» գործադիր տնօրենի տեղակալ Արթուր Հակոբյանը:
ԵՃՊՇՀ-ի 90-ամյա եւ ՀՀ բուհական համակարգի պատմության մեջ առաջին անգամ համալսարանի ռեկտորատը, հիմք ընդունելով ուսխորհրդի առա-ջարկը, որոշել է համալսարանի սպասարկման ծառայության ոլորտում, մասնավորապես գրախանութի, պատճանահանման եւ բուֆետի գների, ինչպես նաեւ սննդի որակի վերահսկողության լիազորությունները վերապահել ուսխորհրդին£ Այդ նպատակով համալսարանի ուսխորհրդի եւ սպասար-կող կազմակերպության՝ «Ինժեներ-լիգա» ընկերության միջեւ կնքվեց հուշագիր£ «Ուսխորհրդի առաջարկը տրամաբանական է, եւ նման նախա-ձեռնությունները, կարծում եմ, պետք է խրախուսել, քանի որ մի կողմից մեծանում է ուսխորհրդի պատասխանատվությունը, մյուս կող-մից՝ բարձրանում նրա դերը»,- ասաց ԵՃՇՊՀ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը եւ հավելեց, որ երկու հուշագրերի շրջանակներում իրականացվող ծրագրերը կվերահսկվեն£
«Եռակողմ հուշագրով նախատեսված ծրագրի արդյունավետ իրականացման դեպքում համալսարանը կարող է որպես կողմ հանդես գալ ֆինանսական աջակցութ-յան հարցում, ինչպես նաեւ հնարավոր է անապահով ավելի շատ ուսանողների ընդգրկ
ում: Այս տարի արդեն շուրջ 500 ուսանող (որից 100-ը՝ անվճար) կկարողանա օգտվել սննդի մասնակի փոխհատուցման քարտերից»,- ասաց ռեկտորը£ ԵՃՇՊՀ–ի որդեգրած այս քաղաքականությունը միտված է կո-ռուպցիոն ռիսկերի բացառմանը:
Նույն օրը ԵՃՇՊՀ-ի 90-ամյակին ընդառաջ համալսարանի կերպարվեստի արվեստանոցում տեղի ունեցավ Շուշիի ազատագրման եւ Երկրորդ Համաշ-խարհային պատերազմի հաղթանակին նվիրված դասախոսների եւ ուսանողների գեղարվեստի աշխատանքների ցուցահանդես:
ԵՃՇՊՀ-ի լրատվական ծառայություն
Մարդահամար ՀՀ-ում
ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ 2011թ. մարդահամարի ծրագիրը (հարցաշարը) եւ ՀՀ վիճակագրության պետական խորհրդին առաջարկել ծրագրի հիման վրա մեկամսյա ժամկետում հաստատել մարդահամարի հարցաթերթը:
Մեկ այլ որոշմամբ 2011թ. մարդահամարի նախապատրաստական աշխատանքի կազմակերպման համար ՀՀ ազգային վիճակագրական ծառայությանը հատկացվել է 100 մլն. դրամ: Մարդահամարն անցկացվելու է 2011թ. հոկտեմբերի 12-21-ը:
Սեփ. լրատվություն
«Լուսանցք» թիվ 18 (194), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



