Եվրոպացուց ավելի եվրոպացի չլինենք

 Հայ արիների արձագանքը  եկեղեցու բակում աղանդավորականների  սանձարձակության  դեմ
 

Հայ Արիական Միաբանությունը մեկ անգամ չէ, որ երկրի իշխանություններին  եւ հանրությանը դիմել է հոգեւոր, սեռական եւ այլ տիպի մոլագարական  դրսեւորումները մեր երկրի տարածքում կանխելու-կասեցնելու համար: Հայաստանը երեք նախագահ է ունեցել եւ բոլորի օրոք էլ այս հարցերը բարձրացվել են, բայց որեւէ լուծում չի տրվել ոչ մի նախագահի կողմից:

Այժմ կրկին  բարձրաձայնում ենք այն անբնական ու հակազգային վտանգների մասին, որոնք պատսպարվում են կրոնական, սեռական, անգամ մշակութային կամ ազգային փոքրամասնությունների անվան տակ…

Վերջերս ամենատարածված  աղանդի՝ «Եհովայի վկաներ»-ի ներկայացուցիչները, արդեն փորձում են իրենց քարոզն իրականացնել Հայ առաքելական եկեղեցու տարածքում: Անգամ ծեծում եւ անպատվում են քրիստոնյա հոգեւորականներին հենց եկեղեցու բակում, պատարագից առաջ:

Իսկ հայ քրիստոնյաների  կաթողիկոսը եւ երկրի նախագահը լռում  են: Ամեն պատեհ կամ անպատեհ առիթով երկուսն էլ թմբկահարում են, թե քրիստոնյա  պետություն ենք, բայց անգամ հակաքրիստոնեական դրսեւորումների դեմ չեն ընդվզում: Գուցե քրիստոնեական պատվիրանների՞ն են հետեւում՝ երբ մի այտին հարվածողին մյուս այտը պետք է պարզել…

Մեզ՝ հայ արիականներիս, ազգայնականներիս ծայրահեղականներ  են համարում, թե չենք հանդուրժում վերոթվարկյալ փոքրամասնությունների հակազգային եւ հակամարդկային դրսեւորումները: Այո՛, չենք հերքում՝ նման մոլագարական դրսեւորումների դեմ մենք ծայրահեղ անհանդուրժող ենք: Բայց թող չմոռանան մեզ այսպես կոչողները, որ միշտ երկու ծայր կամ բեւեռ կա. մենք չհանդուրժելով անբնականն ու անմարդկայինը՝ դրական բեւեռն ենք, իրենք՝ հանդուրժողները՝ բացասական:

Եվ այդ բեւեռների  միջանկյալ տարածքում էլ վխտում են կրոնական աղանդավորականները, որոնք  արդեն պետական համարվող կրոնի  դեմ են քայլեր նախաձեռնում: Համոզվեցին, որ պետության դեմ կարելի է խոսել  ու չպատժվել՝ երբ անգամ ՀՀ բանակում ծառայելու դեմ քարոզարշավ ծավալեցին ու «միջազգային հանրության» աջակցությամբ մարսեցին դա եւ հիմա առավել հանգիստ պետական համարվող կրոնի դեմ են դուրս եկել:

Գուցե սրանից հետո, երբ սեփական կաշվի վրա կզգան  վտանգը, կսթափվեն հոգեւոր ու աշխարհիկ «տերերը»…

Ինչքա՛ն կարելի է «Եվրոպա-Եվրոպա» խաղալ: Ինչպես ասում են՝ Հռոմի պապից ավելի կաթոլիկ ենք դարձել, եվրոպացուց՝ ավելի եվրոպացի:

Մի քանի հարց ենք ուղղում երկրի աշխարհիկ եւ հոգեւոր «տերերին».

1. Ցույց տվեք  ձեր փափագած մի եվրաերկիր, որտեղ  աղանդավորականները եկեղեցու տարածքում կրոնական սպասավորի են ծեծում ու անարգում, իրենց քարոզն են անում՝ չվախենալով պատժից:

2.  Ցույց տվեք  ձեր այդքան ձգտելի մի եվրաերկիր,  որտեղ հոմոսեքսուալը, բիսեքսուալը,  պեդոֆիլը կամ մեկ այլ մոլագարը  ոստիկան է ծեծում կամ ոստիկանին  սպառնում է զանգահարել միջազգային ինչ-որ մի խփնված կազմակերպության հայաստանյան ներկայացուցչի, եւ ոստիկանը «նահանջում» է:

3. Ցույց տվեք  ձեր սիրած մի եվրաերկիր, որտեղ  ազգային փոքրամասնություններն ավելի  մեծ տեղ ու դիրք ունեն, քան  երկրի բուն ազգային (աստվածների) հավատով ու խնդիրներով ապրող բնիկները:

4. Ցույց տվեք  ձեր երազանքների մի եվրաերկիր,  որտեղ երկրի բանակի, ազգային մշակույթի,  գիտա-տնտեսական, հասարակական-քաղաքական,  լեզվա-կրթական կամ այլ համակարգերի  դեմ կարող են ազատ քարոզարշավ  ծավալել եւ չպատժվել:

Ինչքան կարելի է, հանուն կեղծ արժեքների եւ դրամավարկային անեւեույթ միջազգային կաշառքների, թերի ու անհասկացող ձեւանալ: Հայրենիք ենք կորցնում եւ ազգ, հանուն ինչի՞ պիտի լռե՛նք:

Մենք գոնե չենք լռում եւ վերստին ահազանգում ենք, չնայած գիտակցում ենք, որ «միջազգային  հանրություն» կոչվածի (մարդկության երեւի 3%-ն էլ չեն կազմում) հերթական վայնասունի ու բանաձեւերի թիրախ ենք դառնալու…

Հայ Արիական Միաբանություն

17.05.2011թ.

This entry was posted in Հ.Ա.Մ., Հայտարարություններ. Bookmark the permalink.