Ներքին եւ արտաքին հարցեր… ՀՀ վարչապետը՝ Բելառուսում, ԱԳ նախարարը՝ ԱՄՆ-ում…

Սկսել ենք հայկական անուններ կրել

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության ճշգրտած տվյալների` 2010թ. Հայաստանում նորածին աղջիկներին ամենաշատը տրվել է Մանե անու-նը, իսկ նորածին տղաներին` ամենաշատը Նարեկ անունը:
2-րդ տեղում Անի եւ Դավիթ անուններն են, 3-րդ տեղում` Միլենա եւ Գոռ:
2010թ. ընդհանուր առմամբ ծնվել է 20 հազար 856 աղջիկ եւ 23 հազար 969 տղա:

*  *  *

ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ 2011թ. մարդահամարի ծրագիրը (հարցաշարը) եւ ՀՀ վիճակագրության պետական խորհրդին առաջարկել ծրագրի հիման վրա մեկամսյա ժամկետում հաստատել մարդահամարի հարցաթերթը:
Մեկ այլ որոշմամբ 2011թ. մարդահամարի նախապատրաստական աշխատանքի կազմակերպման համար ՀՀ ազգային վիճակագրական ծառայությանը հատկացվել է 100 մլն. դրամ: Մարդահամարն անցկացվելու է 2011թ. հոկտեմբերի 12-21-ը:


*  *  *

Երկրագնդի բնակչությունը 2100թ. կգերազանցի 10 միլիարդը: Կանխատեսումների համաձայն, երկրագնդի բնակչությունը 2050թ. կկազմի մոտ 9 միլիարդ, իսկ հարյուրամյակի ավարտին երկիր մոլորակի վրա կբնակվեն 10,1 միլիարդ մարդ, նշել է «Ռիա Նովոստի» գործա-կալությոջնը՝ համաձայն, ՄԱԿ-ի երկրագնդի բնակչության հարցերով բաժնի տարածած զեկույցի:
Զեկույցի հեղինակների կարծիքով, արդեն այս տարի երկրագնդի բնակչությունը կարող է հասնել 7 միլիարդի, 2023թ.` 8 միլիարդի, 2041թ.` 9 միլիարդի եւ 2081թ.` այն կհասնի 10 միլիարդի:
Տեղեկատվության համաձայն, բնակչության աճի նմանօրինակ զարգացման հեռանկարը հիմնված է ներկայումս ժողովրդագրական միտումնե-րի զարգացման միջին հաշվարկների վրա: Ըստ այդմ, բնակչության առավել աճ է արձանագրվելու բարձր ծնելիությամբ աչքի ընկնող երկրներում` աֆրիկյան պետություններում, որոշ ասիական ու հարավամերիկյան պետություններում: Ծնելիության ցածր աճ է արձա-նագրվում համարյա բոլոր եվրոպական երկրներում: Այդ երկրներում նկատվում է նաեւ բնակչության արագ ծերացում, նշում են զեկույ-ցի հեղինակները:

Սեփ. լրատվություն

Բելառուսի նախագահ. «Այդ ժամանակաշրջանը պատվով հաղթահարեք»

Օրերս Բելառուսի նախագահական նստավայրում կայացավ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ 2-օրյա պաշտոնական այցով Մինսկում գտնվող ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանդիպումը: «Վերջին մոտ 10 տարում մենք 15 անգամ ավելացրել ենք առեւտրաշրջանառությունը: Ես հիշում եմ այն ժամանակները, երբ ապրանքաշրջանառության ծավալների ավելացման համար մենք մտածում էինք ինչ-որ սխեմաների մասին: Հետո որոշեցինք նորմալ պայմաններ ստեղծել Հայաստանում ու Բելառուսում, որպեսզի ձեռներեց գործարարները գտնեն այդ ուղիները: Այդպես էլ եղավ, եւ ավելացումը նկատվեց հատկապես վերջին մի քանի տարիների ընթացքում»,- ասել է Բելառուսի նախա-գահը: Նրա խոսքով` այս տարի ապրանքաշրջանառության ծավալում կա մի փոքր անկում, բայց այն հնարավոր է հաղթահարել մոտակա ժամանա-կաշրջանում, որովհետեւ թե՛ բելառուսական, թե՛ հայկական կողմից նկատվում է արտահանման ավելացում:
Ա. Լուկաշենկոն համոզմունք է հայտնել, որ աճի համար ստեղծված են բոլոր համապատասխան պայմանները: «Առանց տնտեսական հիմքի ցան-կացած քաղաքականություն, ցանկացած խոսակցություն անարդյունավետ է: 2 պետությունների տնտեսական հիմքը նախեւառաջ ապրանքաշրջանա-ռությունն է: Ես գիտեմ, որ Հայաստանը գտնվում է դժվար ժամանակաշրջանում` ընտրությունների նախաշեմին: Ուզում եմ ցանկանալ, որ այդ ժամանակաշրջանը պատվով հաղթահարեք, որպեսզի այն դրական դինամիկան, միտումները, որոնք առկա են տնտեսության մեջ, հասարա-կության շրջանում, պահպանվեն, եւ բազմադարյա հայ ժողովուրդը միշտ ունենա արժանապատիվ կյանք, որպեսզի հայերը երբեք չմտա-ծեն` ինչպես կյանքը երկարաձգել մինչեւ երեկո, ինչպես կերակրել երեխաներին: Ես ցանկանում եմ, որ մեծ տեմպերով առաջ գնաք դեպի ձեր երկրի ծաղկումը: Խնդրում եմ իմ կողմից ջերմ ողջույններ փոխանցել իմ եւ բելառուս ժողովրդի բարեկամին` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` նախեւառաջ նրա համար, որ նա դրական է արձագանքել բելառուսական կողմի բոլոր առաջարկներին»,- ընդգծել է Բելառու-սի նախագահը:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ նշել է, որ «այստեղ մենք մեզ զգում ենք ինչպես մեր տանը», նաեւ ՀՀ նախագահի ողջյուններ ու ջերմ ցանկություններն է փոխանցել Բելառուսի նախագահին ու բելառուս ժողովրդին:
ՀՀ վարչապետի խոսքով եղել է՝ «Շատ գործնական շփում Բելառուսի վարչապետի ու նրա թիմի հետ, քննարկել ենք բոլոր այն հարցերը, որոնք գտնվում են երկկողմ օրակարգում: Վստահ եմ` երկու երկրների միջեւ առկա քաղաքական բարձր երկխոսությունը ենթադրում է, որ նաեւ տնտեսական բաղադրիչը լիովին կիրագործվի»: Վարչապետբերը արձանագրել են, որ կա հսկայական տնտեսական ներուժ, որը դեռեւս չի ի-րացվել, եւ գործողությունները պետք է ուղղված լինեն այդ նե
րուժի լիարժեք իրացմանը` ի շահ 2 ժողովուրդների բարեկացութ-յան:

ՀՀ վարչապետը մասնակցել է  նաեւ Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ) միջպետական խորհրդի 30-րդ նիստին` կառավարութ-յունների ղեկավարների մակարդակով եւ Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) կառավարությունների ղեկավարների խորհր-դի նիստին, որտեղ ելույթ է ունեցել:Մեր կառավարական պատվիրակության կազմում են եղել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դա-վիթ Սարգսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ արտաքին գործե-րի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, պաշտոնատար այլ անձինք:

Անի Մարության
 
ՀՀ ԱԳ նախարարը Միացյալ Նահանգներում
Ֆրենք Փալոն. «Շարունակելու եմ իմ գործունեությունը ի նպաստ հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդ-ման»

ԱՄՆ Կոնգրեսում ՀՀ ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի՝ հայկական հարցերով հանձ-նախմբի համանախագահ, կոնգրեսական Ֆրենք Փալոնի հետ: Կարեւորվել է Ներկայացուցիչների պալատի հայկական հանձնախմբի ու նրա ղեկավարների մեծ ներդրումն ու դերակատարությունը հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման եւ զարգացման գործում: Կոնգրեսականը ներկայացրել է հայկական հարցերով հանձնախմբի աշխատանքները եւ առաջիկա ծրագրերը ու նշել, որ ինքը հայ ժողովրդի բարեկամն է եւ շարունակելու է իր այդ գործունեությունը: Նախարար Նալբանդյանն էլ ներկայացրել է արցախյան հիմնախնդրի կարգա-վորման բանակցությունների վերջին զարգացումները:
ԱԳ նախարարը հանդիպել է նաեւ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական եւ Եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնի հետ, որի հետ քննար-կել է երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային հարցերի լայն շրջանակ:
Վաշինգտոնում հանդիպում է եղել նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռոբերտ Բրադկեի հետ, որի հետ քննարկել է առաջիկայում ՄԽ համանախագահների տարածաշրջան այցելությանն առնչվող հարցեր:
Մայիսի 19-ին ԱԳ նախարար Է. Նալբանդյանը ՀՀ արտաքին քաղաքականության վերաբերյալ ծավալուն ելույթով հանդես եկավ Վաշինգտոնի «Բրուքինգս» քաղաքագիտական կենտրոնում, որտեղ նրան ողջունել է «Բրուքինգսի» ղեկավար, ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալ, դես-պան Ստրոբ Տելբոթը: Ելույթին ներկա էին պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքագետներ, վերլուծաբաններ եւ Վաշինգ-տոնում հավատարմագրված դեսպաններ: Է. Նալբանդյանը ներկայացրել է հայ-ամերիկյան հարաբերությունները, մանրամասն անդրադարձել արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին, տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների վերաբեր-յալ ՀՀ մոտեցումներին, պատասխանել է ներկաների բազմաթիվ հարցերին:
Վաշինգտոնից մեկնելուց առաջ Էդվարդ Նալբանդյանը առանձին հանդիպումներ է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի եւ Հայ դատի հանձնախմբի պատասխանատուների հետ, որոնց հետ քննարկել է ՀՀ արտաքին քաղաքականության, ինչպես նաեւ նրանց գործունեութ-յանն առնչվող հարցեր:

Վահագն Նանյան

Յուրաքանչյուր 3-րդ բնակիչը աղքատ է:

Արտաքին պարտքի բեռը Հայաստանի համար տարեցտարի ծանրանում է, առավել եւս, երբ վարկատու երկրների ու կազմակերպությունների աջակ-ցությանը դիմելը մեր ՀՀ կառավարության համար դարձել է տնտեսական տխուր վարքագիծ: Վերցվում են մեծ վարկեր, այն դեպքում, երբ տա-րեկան պետական բյուջեն չի հատում 2,5 միլիարդ դոլարի սահմանը: Ոլորտի պատասխանատուները հաճախ են հայտարարում, թե ՀՀ-ն ի վի-ճակի է սպասարկել իր արտաքին պարտավորվածություններն՝ առանց որեւէ դժվարության, ընդունելի են համարում Համախառն ներքին արդյունքի 50%-ի չափով ՀՀ պետական պարտքի մակարդակը` հղում կատարելով 60%-ի ցուցանիշ ունեցող երկրներին:
Համեմատություններն առավել քան տեղին չեն, եթե, հատկապես, հաշվի առնենք, որ ՀՀ-ն հարեւան 4 պետություններից 2-ի հետ ունի ակնհայտ թշնամական հարաբերություններ եւ գտնվում է շրջափակման մեջ: Երկրի տնտեսությունը մոնոպոլիզացված է եւ ենթարկվում է ստվերային ռիսկերի: Յուրաքանչյուր 3-րդ բնակիչն աղքատ է: Հանրապետության տնտեսությունը չունի կայուն զարգացում, խիստ զգայուն է արտաքին, եղանակային, ներդրումային եւ բազմաթիվ այլ ազդակների նկատմամբ, հիմնված է հիմնականում շինարարության ու ծառայությունների վրա, եւ ներմուծումն ավելի քան 4 անգամ գերազանցում է արտահանմանը: 2008թ. ավարտին, երբ ամբողջ աշխար-հը տագնապած էր համաշխարհային ճգնաժամի անկանխատեսելի ահագնացումից,  մեր կառավարությունը բյուջեն ներկայացնելիս հաջորդ տարին հռչակեց կայուն զարգացման ժամանակահատված եւ ոչ ավել ոչ պակաս` 9% աճ կանխատեսեց: Նախանշված ժամանակում պարզ դարձավ, որ կառավա-րության հաշվարկները 25%-ի շեղվածություն ունեն. տարին փակեցինք 16% անկմամբ:
Այժմ ՀՀ-ն համ
արվում է ռեսուրսներ արտահանող երկիր եւ իր աշխատուժը դուրս է բերում: Մեր քաղաքացիները շենացնում են այլ երկրների տնտեսությունները, ուղարկում գումարներ Հայաստան` ավելացնելով ՀՀ-ի սպառումը: Հետեւանքում մեր տնտեսութ-յունը թուլանում է: Մենք սպառում ենք ավելի շատ, քան ի վիճակի ենք արտադրել: Երկիրը չի զարգանում, իսկ արտաքին կախվածությու-նը մեծանում է:

2015թ. սկսած մեր արտաքին պարտքի սպասարկումը կազմելու է տարեկան կես միլիարդ դոլար: Կարո՞ղ է ՀՀ-ն առաջիկա տարիներին սպասար-կել իր արտաքին պարտքը: «Կսպասարկենք մեր կենսամակարդակի անկման հաշվին, բյուջեի կողմից մի շարք ծրագրեր չիրականացնելու հաշ-վին եւ արտագաղթը խրախուսելու ճանապարհով»,- ասաց ԱԺ պատգամավոր Արա Նռանյանը: ՀՀ արտաքին պարտքը 2011թ. սկզբին գերազանցում էր 3 մլրդ. 800 մլն. դոլարը` կազմելով երկրի համախառն ներքին արդյունքի ավելի քան 44%-ը:  Գումարներ, որոնք վերցվել են տնտեսական ենթակառուցվածքները զարգացնելու, աղքատությունը հաղթահարելու եւ զանազան այլ նպատակներով` տնօրինվել են մեզ ան-հայտ եղանակներով: Ու միայն գիտենք այն, որ մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացի՝ մեծից փոքր, այսօր իր ուսերին կրում է 1.200 դոլարից ավելի պետական պարտք:

Նարե Մշեցյան

Պետության դերը եւ ճգնաժամի հաղթահարումը

Համաշխարհային տնտեսության ներկա վիճակում, նաեւ ճգնաժամից առաջ, ֆինանսական ու իրավական հատվածների անհամապատասխանություն է եղել ու դեռ այդպես էլ կա, ինչը ֆինանսական հատվածի (կապիտալի) սին եւ ուռճացված վիճակի հետեւանք է:
Համաշխարհային տնտեսության վերջին տասնամյակների զարգացման փուլերի ուսումնասիրությունը հավաստում է, որ այս ամենը նոր լիբերալիստական քաղաքականության պատճառով է (որոշ տեղերում իրապես հասնում է «վայրի կապիտալիզմի»): Համաշխարհային ճգնաժամը մարտահրավեր է նաեւ գործող տնտեսավարման համակարգին եւ աշխարհն այժմ էլի փնտրտուքների մեջ է, մարդիկ փորձում են ստեղծել այլընտրանքերին տնտեսավարման համակարգեր:
Հայաստանում համաշխարհային տնտեսության ներքին` քրեաօլիգարխիկ համակարգի ստեղծած տնտեսական եւ սոցիալական հարցերը, առկա իրա-վիճակում գործող կառավարման համակարգը, ի վիճակի չեն հաղթահարել խոչընդոտները, լուծել խնդիրները առանց այս համակարգի համա-կարգային փոփոխման… Առկա տնտեսական ճգնաժամի հաղթահարման համար նոր ծրագրերի կիրառում է անհրաժեշտ, որտեղ կկարեւորվի գործող մենաշնորհային տնտեսության վերացումը, տնտեսավարման պայմանների բարելավումը, սոցիալական քաղաքականության ակտիվացումը եւ տնտեսության մեջ պետության դերի բարձրացումը, արձանագրելով նաեւ պետության կողմից քարշակ արտադրությունների, ձեռնար-կությունների, ընկերությունների ստեղծումը, որոնք կարող են խթան հանդիսանալ տնտեսության այլ հատվածների զարգացմանն ու տնտեսության աշխուժացմանը:
Պետք է պետության դերի շեշտակի բարձրացում լինի պետական ձեռնարկությունների, դրամավարկային, ֆինանսական հատվածի պետական վե-րահսկողության եւ կարգավորման առումով:

Արման Դավթյան
 
Սփյուռքի նախարարը մասնակցել է Կանանց համաշխարհային գագաթաժողովին

Ստամբուլում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցել է «Կանանց համաշխարհային գագաթաժողով»-ին եւ կին նախարար-ների մասնակցությամբ կանանց տնտեսական հզորացմանը նվիրված կլոր սեղանին: Մասնակիցների ուշադրության կենտրոնում էր հատկա-պես հանրային եւ մասնավոր հատվածի միջեւ գործակցությունը, ինչը մեծապես նպաստել է կանանց ու աղջիկների տնտեսական հզորացմա-նը: 21-րդ գագաթաժողովին մասնակել է 82 երկրի շուրջ 1.000 ներկայացուցիչ: Քաղաքական հմտությունների եւ ծրագրերի քննարկում-ներով հագեցած այս գլոբալ գագաթաժողովի նպատակն էր` հնարավորություններ ստեղծել կանանց ու աղջիկների համար առավել ակտիվ դերակատա-րություն ունենալ երկրի տնտեսության զարգացման գործում:
2003թ. ի վեր յուրաքանչյուր տարի «Կանանց համաշխարհային գագաթաժողով»-ին նախորդում է կանանց տնտեսական հզորացմանը նվիրված կին նախարարների մասնակցությամբ կլոր սեղանը: Վերջին 6 տարիների ընթացքում, ամեն տարի տարբեր ոլորտներ համակարգող կին նա-խարարներ հավաքվում են` կանանց ու աղջիկների համար տնտեսական հնարավորությունների ավելացմանն ուղղված ծրագրերով եւ հմտութ-յուններով փորձի փոխանակման նպատակով:
Հ. Հակոբյանը հանդիպումներ է ունեցել Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, այցելել է Սուրբ Փրկիչ հայկական ազգային հիվանդանոց, հանդիպել մեր հայրենակիցներին, այնուհետեւ` նաեւ հիվանդանոցի հոգաբարձուներին: Այցի ընթացքում նախարարին ուղեկցել է «Սեւծովյան տնտեսական համագործակցություն» կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ Միքայել Վարդանյանը: Նախարարը հանդիպումներ է ունեցել նաեւ հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ:

Կարեն Բալյան

Ժամանակակից սարքավորումներ` Բյուրականի աստղադիտարանին

Բյուրականի աստղադիտարանի վերականգման աշխատանքները իրականացնելու է ռուսաստանյան «Ռոսոոտրուդնիչեստվո» ընկերությունը: ՀՀ -գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ հայ գիտնականների հանդիպումը ՌԴ պատվիրակության հետ, որի ընթացքում քննարկվեցին տիեզերական աղբի խնդիրը եւ դրա ուսումնասիրման աշխատանքներում երիտասարդ գիտնականներին ներգրավվելու հարցը: «Մենք չենք պատրաստվում պայքարել տիեզերական աղբի դեմ, մեր խնդրը դրանք ուսումնասիրելն է»,- ասել է «Պռոյեկտտեխնիկա» գի-տաարտադրական ձեռնարկության գլխավոր տնօրեն Միխայիլ Կարդաշենկոն:
ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը կարեւորել է այն հանգամանքը, որ վերականգնվում է հայ-ռուսական համագործակցութ-յունը տիեզերական հետազոտությունների ոլորտում. «Սրա շնորհիվ հայ գիտնականները հնարավորություն կստանան բարելավելու տեխնիկական բազան եւ լավացնելու իրենց գիտական արդյունքները»:
Ըստ Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանի` հայ-ռուսական համագործակցությունը կշարունակվի տասնյակ տարիներ. «Այս համագործակցությունը շատ կարեւոր է նախ այն պատճառով, որ կվերանորոգվեն մեր աստղադիտարանի գործիքները և ժամանակակից մակարդա-կի կհասցվեն: Զբաղվելու ենք ինչպես ամբողջ մարդկության կարեւորագույն տիեզերական խնդիրներով, այնպես էլ մեր հիմնական ուսումնասիրություններով: Մենք կկարողանանք լավ ուսանողներ տալ, որոնք ունակ կլինեն աշխատել այս ոլորտում»:
«Պռոյեկտտեխնիկա» գիտաարտադրական ձեռնարկության գլխավոր տնօրեն Մ. Կարդաշենկոյի խոսքերով ՀՀ են բերվելու ժամանակակից սարքավո-րումներ, որոնք հնարավորություն կտան ավելի լավ նկարներ անել տիեզերքից:

Արտակ Հայոցյան

Ծխելը վնասակար է միշտ…

«Հայաստանն առանց ծխախոտի» դաշինքը ողջունում է ՀՀ կառավարության կողմից ««Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմա-նափակումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծերի փաթեթի մշա-կումը: Նախագիծը նախատեսում է մի շարք կարեւոր փոփոխություններ ծխախոտի դեմ պայքարի ոլորտում, ներառյալ` վաճառքի կետե-րում ծխախոտային արտադրատեսակների վաճառքի խթանման սահմանափակումները, ինչպես նաեւ համապատասխան լիազոր մարմինների իրա-վասությունների հստակեցումը:
Այս օրենքի ընդունումը մեծապես կնպաստի ՀՀ կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների իրագործմանը` ըստ 2004թ. ՀՀ կողմից վավերացված Առողջապահության համաշխարհային կազմակերպության Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի դրույթների, ասված է հաղորդագրության մեջ: Նախագիծը ՀՀ ԱԺ պետական-իրավական հանձնաժողովի դրական եզրակացությամբ ս.թ. փետրվարի 7-ից ընդգրկված է ԱԺ-ի չորրորդ գումարման իններորդ նստաշրջանի 4-օրյա նիստերի օրակարգում, սակայն դեռեւս չի քննարկվել:
«Մենք համոզված ենք, որ այս նախագիծը ունի շուտափույթ քննարկման կարիք եւ ակնկալում ենք, որ այն կքննարկվի սույն նստաշրջանի մայիսի 23-26-ին նախատեսվող վերջին նիստի ընթացքում»,- նշում են «Հայաստանն առանց ծխախոտի» դաշինքի անդամները:

Գոհար Վանեսյան

«Լուսանցք» թիվ 19 (195), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.