Ադրբեջանին բազմաբեւեռ բախումներ են սպառնում… Թուրքիզմը դեռ սպառնալիք է աշխարհին

Բաքվի անսկզբունքային խաղերը
Ադրբեջանին բազմաբեւեռ բախումներ են սպասվում

Ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետա»-ն անդրադարձել է ԵԽ կողմից Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ ընդունած կոշտ բանաձեւին՝ այն գնահատելով որպես խիստ մտահոգիչ: Փաստաթղթում իրավունքների խախտման բազմաթիվ փաստեր կան, եւ Ադրբեջանը դասվում է այն երկրների շարքին, «որտեղ պարբերաբար խախտվում են ժողովրդավարության սկզբունքները»:
ԵԽ-ն խիստ ձեւակերպումներով կոչ է արել Բաքվին՝ «ազատ արձակել վերջին հանրահավաքներից հետո ձերբակալված ընդդիմադիր ակտիվիստներին ու բլոգերներին, նաեւ հարգել իր իսկ վավերացրած համապատասխան կոնվենցիաները»: Կոչ է արել պաշտոնական Բաքվին երկխոսություն սկսել քաղաքա-ցիական հասարակության ներկայացուցիչների հետ եւ թույլ տալ ընդդիմությանը ազատ գործելու:

Այս ամենն արդեն ասվել է ՀՀ իշխանություններին, եւ մեզ մոտ կարծես գործն առաջ է շարժվում, ինչը չի կարելի ասել ադրբեջանական իշ-խանությունների նկատմամբ:
Բաքվի իրավա-քաղաքական անհաջողությանը զուգորդել է տնտեսա-քաղաքական մի անհաջողություն: «Նյու Յորք Թայմս»-ը գազի հարցում ՌԴ-ից Եվրոպայի կախվածությունը նվազեցնել նախատեսող «Նաբուկո» նախագծի իրագործումը մինչեւ 2013թ. հետաձգելու մասին որոշում ընդունե-լու հետ կապված հոդված է հրապարակել, որում մերկացրել է «Նաբուկո»-ի հարցում Ադրբեջանի նախագահ Ալիեւի որդեգրած երկդիմի կեցվածքը: Ըստ ադրբեջանական «Ազադլըգ»-ի, այդ հոդվածում ասվում է, որ նախագծի շինարարության հետաձգման հիմնական պատճառներից մեկը խողովակաշարին մաս-նակից ընկերություններից կազմված կոնսորցիումի՝ մատակարար երկրների հետ համաձայնություն ձեռք չբերելն է: Նախագծի իրականացման համար հիմնական երկրներից մեկի՝ Ադրբեջանի երկմտությունը կասկածի տակ է դնում խողովակաշարի ճակատագիրը:
«Արդեն մի քանի ամիս է, ինչ ադրբեջանական «Շահ դենիզ 2» հանքավայրի գազը «Նաբուկո»-ի միջոցով Եվրոպա հասցնելու համար Ադրբեջանի կա-ռավարության հետ Եվրամիության եւ կոնսորցիումի ղեկավարության միջեւ բանակցություններն անարդյունք են: Բաքուն գազի մատակարարման հարցում հետաքրքրված չի երեւում»,- հայտնել է «Նյու Յորք Թայմս»-ը: Ադրբեջանական զլմ-ները նշում են, որ Մոսկվան գործի է դրել իր բոլոր քաղաքական-տնտեսական լծակները՝ նախագծին  խոչընդոտելու համար: Արեւմուտքի հետ հարաբերությունները խիստ վատանալու պատճառով Ադր-բեջանի կառավարությունն իր հերթին Կրեմլի շահերին համապատասխան վարքագիծ է ցուցադրում: ԱՄՆ-ի եւ Եվրոպայի համար կարեւոր նշանա-կության  «Նաբուկո»-ի իրականացման հարցում Բաքվի խոչընդոտի վերածվելը հիմք է  մտածելու, որ Ռուսաստանի ու Արեւմուտքի միջեւ հայտնված Ադրբեջանը վատ խաղացող է իրականում……
Մի խնդիր էլ ծագել է ՄԱԿ-ի կենտրոնակայանում: Այստեղ տարածվել է ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Կարեն Նազարյանի նամակը՝ ուղղված ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունին՝ ի պատասխան Ադրբեջանի ներկայացուցչի նախապես տարածած նամակի: Նշվում է, որ «անբարո են կեղծիքներ տարա-ծելու եւ երեխայի կյանքը որպես քարոզչության գործիք օգտագործելու նպատակով Ադրբեջանի փորձերը: Նման փորձերի փոխարեն Ադրբեջանը պետք է հրաժարվի շփման գծում սադրանքների իր արկածախնդիր գործելաոճից, որը լուրջ վտանգ է տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությա-նը»: ՀՀ ներկայացուցիչը նշել է, որ այդ գործողությունները «կոպտորեն խախտում են 1994թ. Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի եւ Հայաս-տանի միջեւ ստորագրված հրադադարի համաձայնությունը, եւ Բաքուն պետք է հարգի ՄԱԿ-ի ԳՔ-ի ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կոչերը՝ շփման գծից դիպուկահարներին հանելու մասին»:
Պարբերաբար խնդիրներ են լինում նաեւ իրանական կողմի հետ: Տարածքային խնդիրներից բացի, մեկ այլ հակամարտություն է առաջացել: Ադր-բեջանի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը Բաքվում հանդիպել է իսրայելցի գործընկերոջը, քննարկել տեղեկատվական-հաղորդակցական ոլորտում երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները: Իսրայելի կապի նախարարին ուղեկցել է այդ երկրի գործարարների պատվիրակությունը, որոնք հետաքրքրված են Ադրբեջանի հետ ՏՀՏ ոլորտում համագործակցության զարգացմամբ: Քննարկվել է նաեւ փակ ձեւաչափով ֆո-րումի անցկացման հարցը, որին կմասնակցեն Իսրայելի եւ Ադրբեջանի ՏՀՏ 20 ընկերությունների ներկայացուցիչներ:
Հիշեցնենք, որ մոտ 2 ամիս առաջ Բաքուն ջանասիրաբար փորձում էր ՏՀՏ ոլորտի զարգացման նպատակով համագործակցություն հաստատել Իրանի հետ: Ադրբեջանի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարարը Իրանում հանդիպեց իրանցի իր գործընկերոջը եւ կողմերի միջեւ ձեռքբերվեց փոխգործակցության նախնական համաձայնություն: Քննարկվել էին 2 երկրների սահմանամերձ գոտիներում երկուստեք հեռուս-տաալիքների եթերային տարածություն ներթափանցելիութ
յան խնդիրները:

Բայց 2 ամիս անց, չնայած Թեհրանի հետ պայմանավորվածություններին, Բաքուն հերթական անգամ դրսեւորում է անսկզբունքայնություն՝ ՏՀՏ ոլորտում եւս առավելությունը տալով Իսրայելի հետ համագործակցությանը: Բաքուն եւ Թել Ավիվը համագործակցում են նաեւ ռազմական ո-լորտում:
Մի քանի անգամ խոսել ենք նաեւ թուրք-ադրբեջանական անհամաձայնություններից: Այս անգամ էլ Թուրքիայում դժգոհում են, թե իրենց երկիրը չպետք է լինի Ադրբեջանի պատանդը… Մեկ անգամ չէ, որ թուրք վերլուծաբանները հայ-թուրքական կոչված արձանագրությունների չվավե-րացման եւ ԼՂ հարցի առնչությունները համարում են Անկարայի սխալ քաղաքականության հետեւանք: Թուրքական զլմ-ները նշում են, որ «Ղարաբաղը չպետք է Հայաստանի ու Թուրքիայի միջեւ երկխոսության մաս կազմի: Թուրքիան կարող է ավելի շատ դրական ներդրում ունենալ,
եթե ունենա նորմալ հարաբերություններ ՀՀ-ի հետ: Թուրքիան չպետք է պատանդ լինի Ադրբեջանի համար, իսկ Բաքուն իրավունք չունի թե-լադրել Անկարային արտաքին քաղաքականության հարցերում»: Թուրքիայում Ադրբեջանին անգամ մեղադրողներ կան, որ Հայաստանն ու Իսրայելը բարձր մակարդակով չմասնակցեցին ՄԱԿ-ի գագաթաժողովին: Հրավեր ստացած Երեւանն ու Թել Ավիվը նաեւ քաղաքական ներկայացուցչություններ չեն ուղարկել Ստամբուլ: Գագաթաժողովին միայն 50 երկիր է եղել երկրի ղեկավարների մակարդակով, 75 երկիր ներկայացրել են նախարարները, իսկ մնացած 30-ը՝ փոխնախարարները:
Եթե հավելենք, որ Վրաստանի ադրբեջանաբնակ տարածքները դեռ չեն հրաժարվել անջատողական մտադրություններից եւ հարմար պահի են սպասում, ապա կարծում ենք՝ տարածաշրջանում երբեմնի անխնդիր (միայն ՀՀ-ի հետ խնդիր ունեցող) Ադրբեջանը այնքան էլ խաղաղ միջավայրում չի գտնվում եւ բազմաբեւեռ ու բազմաբնույթ խնդիրների բախման հեռանկար ունի…

Արման Դավթյան
 
*  *  *

Թուրքիզմը դեռ սպառնալիք է աշխարհին

Նվաճողական ոգով դաստիարակված ազգեր իսկապես գոյություն ունեն, որոնցից մեկն էլ թուրքերն են (սրանց դեպքում «հանրույթ» եզրն է ճիշտ,-խմբ.)՝ իրենց կողմից առաջ քաշված թուրքիզմի, պանթուրքիզմի եւ նմանատիպ այլ գաղափարներով (անգամ՝ պանադրբեջանիզմ կա,-խմբ.): Թուրքիզմն իրավամբ կարող ենք ներկայացնել իբրեւ Օսմանյան կայսրությունը միատարր դարձնելու յուրօրինակ ցեղամոլական մի գաղա-փար (այժմ էլ կա՝ նեոօսմանիզմ,-խմբ.), որն էլ դարձավ թուրք բուրժուազիայի ազգայնամոլության հիմնական տեսական արտահայտությունը: Նրա գաղափարական առաջնորդն էր բանաստեղծ Մեհմետ Զիա բեյը՝ նույն ինքը թուրքացած քուրդ Զիա Գեոք Ալփը: Իսկ  ահա՝ պանթուրքիզմը Թուրքիայի հովանու ներքո բոլոր թուրքալեզու ժողովուրդների միավորմանն ուղղված ցեղապաշտական (իրականում՝ ցեղամոլական,-խմբ.) ուսմունք է:
Այս գաղափարների նպատակն էր ընդլայնել այլոց տարածքների վրա հիմնված Թուրքիայի սահմանները՝ ձգելով Մարոկկոյից մինչեւ Կորեա, նե-րառելով անգամ ՌԴ տարածքը՝ մինչեւ Սախա-Յակուտիա: Իսկապես հսկայական մի տարածք, որի ստեղծման ճանապարհին հերթական խոչընդոտներից մեկն էլ Հայաստանն էր, որի հաշվով, սակայն, թուրքերը չարաչար սխալվել էին:
Ըստ իս՝ սրանք ծրագրեր են, որոնք թուրքերի համար այժմ էլ չեն կորցրել իրենց արդիականությունը: Ուղղակի նրանք իրենց թուրք էությանն ու բնավորությանը հատուկ սպասում են հարմար առիթի եւ հարմար ժամանակի՝ իրականացնելու իրենց նախորդների ագահ ցանկութ-յունները:
Այլ հարց է, թե որքանով գերտերությունները թույլ կտան Անկարային՝ իրականացնել իր ծրագրերը, քանի որ Մարոկկոյից մինչեւ Կորեա ընկած տարածքում, որոնք բավականին հարուստ են ռեսուրսներով, բախվում են գերտերությունների եւ, առաջին հերթին, ԱՄՆ-ի շահերը: Բայց թուր-քերը չէին հրաժարվի բավարարվել Կովկասի գրավմամբ: Նրանք ներկայիս Հայաստանը «անիծյալ սեպ» են համարում պանթուրքիզմի ճանապարհին: Հենց այս գաղափարների իրականացմանն էլ ուղղված է ցեղասպանության չճանաչելը թուրքական կառավարության կողմից եւ պատմական հողերի չվերադարձնելը:
Ըստ իս՝ պանթուրքիզմի վտանգը այժմ էլ կախված է այլ ազգերի, եւ առաջին հերթին՝ մեր ազգի վրա, որի իրականացման ժամանակ կփոխվի միայն մարտավարությունը՝ պատերազմը փոխարինելով ավելի «քաղաքակիրթ» մեթոդներով:

Սոնա Մհերյան
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհի

«Լուսանցք» թիվ 19 (195), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.