Հայկական խոհանոց եւ… Շաբաթվա մարզական կյանքից

Հայկական խոհանոց –

(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531027, 531028)
(ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

Մրգով սնկապուր

Բաղադրությունը
սունկ  200 գ
գլուխ սոխ  50 գ
ձիթայուղ  20 գ
ալյուր  3 գ
չամիչ  15 գ
սեւ սալոր  15 գ
չորացրած սերկեւիլ  15 գ      
աղ, մաղադանոս՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը
Սունկը խաշել, մանր կտրատել, սնկի արգանակի մեջ ավելացնել սոխառածը եւ բոված ալյուրը: Այնուհետեւ ավելացնել սալորաչիրը, չամիչը եւ սերկեւիլը, թողնել, որ ապուրը եռա:
Մատուցելիս վրան մաղադանոս լցնել:
Այս ամենին կարելի է ավելացնել 15 գ բրինձ կամ 150 գ կարտոֆիլ:
Հայոց մեջ միշտ տարածված են եղել մրգապուրները: Դրանք եւ՛ սննդարար են եւ՛ դյուրամարս՝ համային հիանալի հատկանիշներով:
Անուշ վայելեք:

* * *

Շաբաթվա մարզական կյանքից –

Մրցանակակիրները հայտնի են
ՀՀ ֆուտզալի առաջնության ավարտից 1 փուլ առաջ հայտնի են բոլոր մրցանակակիրները: Երեւանի «Էրեբունի»ն ժամանակից շուտ նվաճել էր չեմպիոնի կոչումը եւ հերթական փուլում 6:3 հաշվով հաղթեց «Թալգրիգ»ին, որն այս պարտությունից հետո կորցրեց արծաթե մեդալներ նվաճելու հույսը, քանի որ նրանց գլխավոր մրցակից «Պոլիտեխնիկ»ը հյուրընկալվելիս վստահ հաղթեց «Գյումրի»ին եւ ամրապնդվեց 2րդ տեղում: Այսպես արդեն հայտնի են չեմպիոնը, արծաթե եւ բրոնզե մեդալակիրները:
Մրցաշարային աղյուսակը վերջին խաղերից առաջ այսպիսի տեսք ունի.
1. Էրեբունի՝  36, 2. «Պոլիտեխնիկ»՝ 25, 3. «Թալգրիգ»՝ 20, 4. «Հրազդան»՝ 14 եւ 5. «Գյումրի»՝ 13 միավոր:

2 բրոնզե մեդալ
Դաղստանում (ՌԴ) կայացավ ազատ ոճի ըմբշամարտի միջազգային 42րդ ավանդական մրցաշարը: Մեր թիմը նվաճեց 2 բրոնզե մեդալ՝ ՀՀ հավաքականի դաղստանցի անդամներ Մուսա Մուրթազալիեւը (74 կգ) եւ Հաջիմուրադ Նուրմագոմեդովը (84 կգ): Մասնակցեցին 9 երկրների (Ռուսաստան, Հայաստան, Ուկրաինա, Լեհաստան, Ադրբեջան, Բելառուս, Թուրքիա, Ղազախստան, Մոնղոլիա) 135 ըմբիշներ:

Բրոնզ նաեւ արագ շախմատում
Թբիլիսիում կայացած Եվրոպայի արագ շախմատի առաջնությունում Լիլիթ Մկրտչյանը 8 միավորով զբաղեցրեց 3րդ տեղը՝ արժանանալով բրոնզե մեդալի: Նույնքան միավոր վաստակեց նաեւ Սալոմե Մելիան, բայց լրացուցիչ ցուցանիշներով գրավեց 2րդ տեղը: Իսկ հաղթողի կոչմանը տիրացավ Հոանգ Թան Թրանգը՝ 9 միավորով: Լիլիթ Գալոյանը 7 միավորով 16րդ տեղում է, Նելլի Աղինյանն ու Մարիա Գեւորգյանը համապատասխանաբար 6,5 եւ 5 միավորով զբաղեցրեցին 22րդ եւ 42րդ տեղերը: Մրցաշարին մասնակցում էին 74 շախմատիստուհիներ:
Հիշեցնենք, որ վերջերս Եվրոպայի անհատական առաջնությունում բրոնզե մեդալի էր արժանացել Էլինա Դանիելյանը: Սա վկայում է, որ հայուհիները կարող են նույնպես մեծ հաջողությունների հասնել շախմատում՝ ինչպես մեր տղամարդկանց թիմը:

* * *
 ՌԴ Կազան քաղաքում շարունակվում է տղամարդկանց շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարը եւ այս պայքարից, ցավոք, դուրս մնաց մեր առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը:
 ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի շախմատի տղամարդկանց առաջնության եզրափակիչ մրցաշարին մասնակցում է մեր հայրենակից, գրոսմայստեր Սերգեյ Գրիգորյանցը: Նա առայժմ բաժանում է 13րդ տեղերը:
 Հայ գրոսմայստեր Վիգեն Միրումյանը Պարդուբիցեում ավարտված Չեխիայի առաջնությունում 9 հնարավորից վաստակեց 5 միավոր եւ բաժանեց 35րդ տեղերը:

* * *
Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարում, որն օրերս ավարտվեց Կազանում, հաղթեց Իսրայելի ներկայացուցիչ Բորիս Գելֆանդը: Եզրափակիչ մրցամարտի վերջին 6րդ փուլում նա հաղթեց ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկին, ով, ինչպես հայտնի է, 1/4 եզրափակիչում պայքարից դուրս էր բերել մեր շախմատիստ Լեւոն Արոնյանին:
Այդպիսով, ընդհանուր հաշիվը դարձավ 3,5:2,5, եւ Բորիս Գելֆանդը առաջին անգամ իրավունք ստացավ պայքարելու աշխարհի թագի համար: Աշխարհի գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդի եւ իսրայելցի գրոսմայստերի միջեւ կայանալիք 12 փուլանոց մրցամարտը տեղի կունենա եկող տարվա մայիսհունիս ամիսներին: Առայժմ հայտնի չէ մրցավայրը, սակայն ըստ նախնական տվյալների, այդ հանդիպումը կազմակերպելու ցանկություն է հայտնել Հնդկաստանի շախմատի ֆեդերացիան:

Ըմբշամարտիկները մեկնեցին հավաքի
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մեկնել է ՌԴ, Վլադիկավկազ, որտեղ մայիսի 27ից մինչեւ հունիսի 8ը համատեղ ուսումնամարզական հավաք կանցկացնի տե
ղի եւ Ղազախստանի ըմբիշների հետ:

Մեր ազատ ոճային ըմբիշները ներկայումս պատրաստվում են հունիսի 912ը Թբիլիսիում կայանալիք միջազգային մրցաշարին:
Վլադիկավկազում ուսհավաքին կմասնակցեն 14 ըմբիշներ: Նրանցից 10ը հավաքականի գլխավոր մարզիչ Բաղդատյանի գլխավորությամբ մեկնել են Հայաստանից, իսկ մեր 4 «լեգեոնականները» թիմին կմիանան հենց Օսեթիայի մայրաքաղաքում:

Մայիսի 2829-ին Մոսկվայում կկայան «Մեծ Սաղավարտ» վարկանիշային մրցաշարը
Մասնակցում են աշխարհի 63 երկրներից 463 ձյուդոիստներ, որոնցից 279 տղաներ, 184 աղջիկներ:
Հայաստանը ներկայացնում են 60 կգ քաշային կարգում Հովհաննես Դավթյանը եւ Գոռ Հարությունյանը, 66 կգ քաշային կարգում Արմեն Նազար-յանը:
Մայիսի 30ից մեր ձյուդոիստները կմասնակցեն 3օրյա ուսումնամարզական հավաքի եւ կմեկնեն Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստ մասնակցելու աշխարհի հերթական գավաթի խաղարկությանը եւ ուսումնամարզական հավաքին:
Հավելենք որ ապրիլին Ստամբուլի Եվրոպայի առաջնության անհաջող մասնակցությունից հետո սա մեր ձյուդոիստների առաջին մեկնարկն է:

Արսեն Պետրոսյան

«Լուսանցք» թիվ 20 (196), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»ի PDF տարբերակները www.hayary.org ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.