Վերջին շրջանում աշխարհի կործանման մասին խոսակցությունները կրկին թարմացել են: Այս մասին «Լուսանցք»-ը պարզաբանող հրապարա-կումներ արել է եւ նորից հանգամանալից անդրադառնալու խնդիր չկա:
Ամերիկացի քարոզիչ Հարոլդ Քեմպինգը պնդում էր, թե հաշվել է Հայտնության օրը մաթեմատիկական վերլուծության հիմամբ: Օքլենդի այդ քարոզիչը հայտարարել էր, որ մարդկային պատմությունը կավարտվի մայիսի 21-ին՝ մոտավորապես ժամը 18:00-ին, Մոսկվայի ժամանակով՝ առավոտյան 6.00-ին: Նրա հաշվարկներով՝ այդ օրը Երկիր մոլորակի բնակչության 2%-ը Երկինք պիտի բարձրանար, իսկ մնացածին պիտի սպասեին այլ տեղում…
Բայց աշխարհի վերջը այս անգամ էլ չեկավ (ինչպես եւ պիտի լիներ), թեեւ ոմանք շարունակում են սպասել, չնայած քարոզչի կողմից նշված ժամանակն արդեն վաղու՜ց լրացել է: 89-ամյա այս քարոզիչն անսովոր համառություն ունի իր «գաղափարները» տարածելու գործում, եւ նրա հետ բազմաթիվ ամերիկացի կրոնավորներ են համաձայն:
…Ահեղ դատաստանի օրվա գալստյան մասին ծանուցումները նշվում են Հ. Քեմպինգին պատկանող ռադիոկայանի կայքում, գովազդային պաստառների վրա՝ Ամերիկայի, Եվրոպայի ու Ասիայի շատ երկրներում: Պաստառներ չի հաջողվել տեղադրել կամ աղմուկ տարածել Աֆղանստանում, Ուզբեկստա-նում եւ Կենտրոնական Ասիայի այլ երկրներում (ոնց չասենք՝ հետամնացները կամ կույր հավատացյալները հիմա Եվրոպայու՞մ են, թե՞ Ասիա-յում):
Այսպես «բարեպաշտների» Երկինք «տեղափոխվելու», իսկ «մեղավորների»՝ Երկրի վրա մնալու հայտարարություններն ընդամենը մի բան ա-պացուցեցին, որ Երկիր մոլորակի վրա բոլորն են «մեղավոր»… Քանզի ոչ ոք չհամբարձվեց Երկինք… 1992թ. Հ. Քեմփլինգը «ապոկալիպ-սիս էր խոստացել» դեռ 1994թ. սետեմբերի 15-ին, բայց… Ու նրան դեռ լսողներ կան:
Լավ է, որ գոնե Հայաստանում կրոնավորներն այդպես չեն մտածում… Բաբկեն քահանա Հայրապետյանը եւ աստղագետ Արեգ Միքայելյանը անդրադառնա-լով «աշխարհի վերջի կանխագուշակումներին»՝ ասել են, որ «աշխարհի վերջը չի կարող աննկատ գալ»:
«Աստվածաշնչում նշված Քրիստոսի թվարկած նշանների համաձայն, երբ աշխարհի վերջը գա, բոլորն այդ մասին կիմանան, համաշխարհային այդ փո-փոխությունները որեւէ մեկի համար չեն կարող աննկատ մնալ: Հիսուսն ինքն էլ ասել է՝ զգույշ մնացեք, ձեզ գալու են խաբելու: Ամ-բողջ խնդիրը Տիրոջ երկրորդ գալուստն է, իսկ մոլորեցնողը կյանքից պետք է շեղի սուտ գուշակություններով»,- նշել է քահանան:
Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ Արեգ Միքայելյանն էլ ասել է, որ իրականում աշխարհի վերջը երեւակայական է: Պարզապես եթե ինչ-որ մեկը վեր կենա ու ասի, որ աշխարհի կործանում կլինի, ապա գոնե 150 հոգի կհավատան եւ կսկսեն վախենալ: «Վերջին 12 տարիներին 6 անգամ հստակ տարի ու ամսաթիվ է նշվել աշխարհի կործանման մասին, աշխարհի բոլոր կործանումներն ապրեցինք, մնում է 2012թ. կործանու-մը, դա էլ կապրենք: Շատերն էին սպասում, որ մայիսի 21-ին աշխարհի վերջը կլինի, սակայն բոլորս տեսանք, որ նման բան չկա: Տիեզերական մարմիններն իրարից շատ հեռու են գտնվում, եւ նրանց բախումը քիչ հավանական է: Աշխարհի կործանման մասին լուրերը նաեւ բիզնեսի տեսակ են, գումար աշխատելու ձեւ»,- նշել է Ա. Միքայելյանը:
Իսկ մենք կհիշեցնենք, որ «աշխարհի վերջի» մասին հոգեցունց պատումները նաեւ մարդկանց մշտական սարսափի մեջ պահելու եւ նրանց կա-ռավարելու հնարք է, որը բազմիցս կիրառվել է եւ անգիտակից զանգվածների վրա, այսպես թե այնպես, ազդեցություն ունենում է…
Ինչպես ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանն էր «Լուսանցք»-ի էջերում նշել, «աշխարհի գաղտնի տերերը՝ երկրի մութ ուժերը» այսպես, տարբեր «հոգեւոր» կամ «գիտական» խեղկատակների միջոցով ահազանգում են «աշխարհի վերջերի մասին»՝ իրենց կառուցած «չարի աշխարհը» վա-խի մթնոլորտում պահելու եւ առաջադեմ պայքարն ու ազատ կյանքը անիմաստ դարձնելու համար: Բայց, ըստ ՀԱՄ առաջնորդի, այս «աշխարհի գաղտնի տերերի» կառուցած աշխարհի վերջը իրապես գալիս է, եւ դրա համար էլ նրանց մտահոգությունը (բայց ոչ միայն նման վայնասունով) ու հերթական սին կործանումների տարեթվերը շատանում են…
Է՜, եթե այդպես է, ապա թող կործանվի նրանց աշխարհը, եւ առաջադեմ ու ազատ մարդկանց եւ բնածին ազգերի աշխարհը վերածնվի… Թո՛ղ լինի այսպես՝ հավիտյանս հավիտենից:
Վահագն Նանյան
* * *
«Ինտերֆաքս»-ը հաղորդում է, որ Արեւի ակտիվացմումը կհանգեցնի երկրի վրա բազմաթիվ աղետների:
«2012 թվականը արեւի ակտիվացման տարի է լինելու»,- ասել է Լեւ Զելենին տեզերքի խնդիրներին նվիրված զեկույցի մեջ:
Նա նշել է նաեւ, որ 2012-ը «էքստրեմալնի կլինի նաեւ Ռ
ուսաստանի համար»: Սակայն նրա կարծիքով գեոմագնիսական դաշտի կենտրոնը լինելու է ԱՄՆ-ն եւ Կանադան:
Իսկ նրա կոլեգան՝ «Ռուսական տեզերական համակարկգի» տնօրեն Յուրի Ուրիլիչիչը, հերքել է այդ տվյալները եւ նշել, որ Ռուսաստանում ա-ղետների հավանականությունը շատ ցածր է:
«Լուսանցք» թիվ 20 (196), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



