Հայոց պահանջատիրության հիմնաքարը – Արցախը համահայկական հարց՝ ինչպես մեր Ցեղասպանության խնդիրը…

Հայոց պահանջատիրության հիմնաքարը

Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Էլհան Պոլուխովը հայտարարել էր, թե Ադրբեջանը չի պատրաստվում անդամակցել որեւէ ռազմական դա-շինքի, եւ պաշտոնական Բաքուն  դա հավաստեց՝ Չմիավորվածների շարժման անդամ-պետությունների ԱԳ նախարարների 16-րդ նիստում: Ադրբեջանն այստեղ ստորագրել է հատուկ փաստաթուղթ եւ իբր հետագայում եւս չի պատրաստվում անդամակցել որեւէ ռազմական դաշինքի. «Սա ապացուցում է Ադրբեջանի պատրաստակամությունը՝ վարել ավելի բաց արտաքին քաղաքականություն, եւ միաժամանակ ցույց է տալիս Բաքվի վերաբերմունքը ռազմա-կան դաշինքների նկատմամբ, ու երբ այլ երկրներ կառուցեն իրենց հարաբերությունները Ադրբեջանի հետ, հաշվի կառնեն այս հանգամանքը»,-նշել է Պոլուխովը:

Ահա այսպես է պաշտոնական Բաքուն աղաղակում իր «չեզոքության» մասին: Եթե հիշենք, որ Անկարան էլ հայտարարել էր «Զրո խնդիր հարեւան-ների հետ» արտաքին քաղաքականության մասին, ապա մնում է «ենթադրել», որ թուրք-ադրբեջանական դաշինքը համաշխարհային ամենաբարի եւ ա-պառազմականացված դաշինքն է լինելու Գինեսի ռեկորդներում… Իսկ իրականում պանթուրքիզմը նեոօսմանիզմի հետ նորանոր նպատակներ է առաջադրում, հատկապես հայկական եւ իրանական շահերի ու տարածքների նկատմամբ:
Այս առումով գուցե որոշ հետաքրքրություն առաջանա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպմանը սպասելիս, որն ըստ որոշ աղբյուրների, կկայանա ՌԴ-ում՝ Թաթարստանի մայրաքաղաք Կազանում: Գուցե այդ եռակողմ հանդիպմանը Ալիեւն իր «չեզոք»-չմիավորվելու շարժման տեսությամբ փորձի համոզե՞լ Սերժ Սարգսյանին եւ Դմիտրի Մեդվեդեւին՝ լուծարելու հայ-ռուսական ռազմական դաշինքը… Միայն այս մասին բարձրաձայնումը Ադրբեջանի նախագահին գուցե նորի՞ց դարձնի Արեւմուտքի սիրելին: Չէ՞ որ այժմ լրջորեն քննարկ-վում է նրա փոխարինման հարցը:
Իսկ մինչ այդ տարածաշրջան են այցելելու ԵԱՀԿ ՄԽ համանախագահները: Դրանից հետո Մոսկվայում կհանդիպեն նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները: Երկու երկրների նախագահները վերջին անգամ նույնպես հանդիպել էին ՌԴ-ում՝ Սոչիում, ինչի արդյունքում պարզապես հերթական համատեղ հայտարարությունն էր տարածվել:
Այս ընթացքում էլ շատ բան չի փոխվել: Երեւանում «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն (ՀԱՊԿ) ու Հարավային Կովկասը. Տարածաշրջանի խաղաղության եւ անվտանգության հեռանկարները» թեմայով խորհրդաժողովում ՀՀ փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը նշել է, թե Երեւանի ու Բաքվի միջեւ հարաբերություններում առկա վիճակը նման է խորը անդունդի, որը գոյություն չունի նույնիսկ Երեւանի ու Անկարայի միջեւ, նաեւ հավելել, որ ներկայումս էլ Թուրքիայի հետ շփման հարցում իրավիճակն  ավելի լավ է, քան Ադրբեջանի հետ. «Արցա-խի հարցը Հայաստանի ու միջազգային հանրության համար դե-ֆակտո որոշված է, մնում է միայն հարցը լուծել իրավաբանորեն… եւ հակամար-տության կարգավորմանն ուղղված բանակցությունների հիմքում ընկած սկզբունքներից մեկը Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ ու-նենալն է: Իսկ միջանկյալ կարգավիճակը պետք է լինի հենց այն ժամանակահատվածը, երբ կապահովվեն պայմաններ կողմերի միջեւ փոխվստահութ-յուն հաստատելու համար»: Սակայն Ա. Կիրակոսյանը կարծում է, որ Բաքվից եկող ցայտուն ատելությունը խոչընդոտում է վստահության հաստատամա-նը, չնայած, որ «Հայաստանը պատրաստ է տնտեսության ոլորտում Ադրբեջանի հետ համագործակցությանը, ինչն էլ կարող է նպաստել քաղաքական խնդիրների լուծմանը»…
Խորհրդաժողովում նշվել է, որ տարածաշրջանային ու միջազգային առեւտրային ծրագրերում ՀՀ ինտեգրացիայի ճանապարհին խանգարում է Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակումը: Իսկ ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ, 1992-1996թթ. ԼՂՀ հարցում ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ Վլադիմիր Կազիմիրովը տեսակետ է հայտնել, որ Ադրբեջանի նախագահի հայրը՝ Հեյդար Ալիեւն ավելի իրատես էր Արցա-խը Ադրբեջանին վերադարձնելու վերաբերյալ իր գնահատականներում, քան ներկայիս նախագահը, ով շատ հեռու է իրականությունից եւ ընտրել է անիմաստ «սպառնալիքների ու ճնշումների» ուղին:
Հայկական կողմը հիմա էլ պատրաստակամություն է հայտնում քննարկել առկա բոլոր խնդիրները, բայց վստահություն չկա, որ մոտ ապագայում ինչպես Արցախի հարցը, այնպես էլ մեր տարածաշրջանը կարող է զարգանալ խաղաղության եւ համաձայնության ոգով: Անկարան ու Բաքուն շրջափա-կում են Երեւանի բոլոր նախաձեռնումները՝ տարածաշրջանային տնտեսական քաղաքականության միջազգային ծրագրերում ներգրավվելուն ուղղված: Այս քաղաքականությունը Արեւմուտքի երկակի չափորոշիչների կիրառման հետեւանք է, ինչը զարմանալիորեն դեռ չի համոզում ՀՀ իշխա-նություններին՝ ճանաչելու Արցախի անկախությունը, կամ՝ ՀՀ-ԼՂՀ վերամիավորումը: Իսկ շարունակ առկախ մնալով, արցախյան թեման դուրս չի գալու եվրոպական երկակի ստանդարտն
եր կոչվածից…

Վերջերս Երեւանում էր Եվրոպական խորհրդարանի նախագահ Երժի Բուզեկը, ով հայտարարեց, թե «ԼՂՀ-ն որպես միավոր մենք չենք ճանաչում»: Այսպես էլ կշարունակվի՝ ո՞վ է ճանաչել, որ իրենք էլ ճանաչեն: Եթե Երեւանը ճանաչի, ապա հարցն այլ հարթություն կտեղափոխվի, ինչպես ա-սենք՝ Կոսովոյի կամ Աբխազիայի պարագայում:
Հստակ է, որ ԼՂՀ անկախության ճանաչումը պետք է լինի ազատագրված տարածքների հետ միասին: Սա արդարացի է ոչ միայն պատմական ու իրավական տե-սանկյունից, այլ՝ անհրաժեշտություն է ռազմա-քաղաքական իրավիճակում: Ազատագրված հայկական տարածքները նաեւ ինքնապաշտպանական գոտիներ են ներկայումս, ավելին՝ առանց Քաշաթաղի շրջանի հնարավոր չէ Արցախի՝ որպես անկախ պետության գոյատեւումը: Այդ մասին հայտարարել է նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը՝ Քաշաթաղի Բերձոր շրջկենտրոն այցի ժամանակ:
Արցախի ճանաչման հարցում, ինչպես Հայոց ցեղասպանության ճանաչման, անփոխարինելի է նաեւ հայկական սփյուռքի դերը: Սփյուռքահա-յության ներուժը լիարժեք, առավել արդյունավետ պետք է օգտագործվի, եւ սա պիտի դառնա ՀՀ սփյուռքի նախարարության գլխավոր նպատակը:
Օտար երկրները դեռ շահագրգռված չեն Արցախի անկախության ճանաչմամբ, քանի որ սփյուռքի հնարավորություններն իսկապես արդյունավետ չեն օգտագործվում: Եթե Հայոց ցեղասպանության դատապարտման հարցում կա որոշ նկատելի աշխատանք, ապա  ԼՂՀ ճանաչման հարցում՝ ոչ մի շոշափելի արդյունք չկա:
Ըստ որոշ վերլուծաբանների, Եվրոպայում եւ ԱՄՆ-ում թուրք-ադրբեջանական լոբբինգը ավելի զգալի դիվիդենտներ է բերում երկու երկրնե-րին, քան հայամետ լոբբինգը, այս երեւույթն ունի օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ: Օբյեկտիվն այն է, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից ծախսվող ֆինանսական ռեսուրսներն անհամեմատելի են Հայաստանի հետ, նաեւ՝ որ հարեւան երկու երկրներում լոբբինգն իրականաց-վում է պետության տոտալ վերահսկողության ներքո, իսկ Հայաստանում ընդամենը մի քանի տարի է, ինչ ստեղծվել է սփյուռքի նախարարութ-յունը:
Արցախի անկախության ճանաչումը պետք է Հայաստանի եւ Սփյուռքի կողմից դիտարկվի որպես միջազգային ասպարեզում Հայոց պահանջատի-րության հիմնաքար, ինչը պետք է դառնա պաշտոնական Երեւանի արտաքին քաղաքական ուղղություններից, գուցե այս պահին ավելի առաջնային (կամ գոնե զուգահեռ ընթացող)՝ քան Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը… Արցախի խնդրի տապալումը չի կարող բարերար ազդեցութ-յուն ունենալ ո՛չ Հայոց ցեղասպանության, ո՛չ էլ հայկական այլ խնդիրների առաջխաղացման ու ճանաչման հարցերում:
Արցախի նախագահ Բակո Սահակյանը  «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում զգուշացրել է շահագրգիռ երկրներին, որ եթե միջազգա-յին հանրությունն անգործություն դրսեւորի, ապա լարվածությունը կմեծանա. «Ադրբեջանի ղեկավարությունն այսօր դրսեւորում է ահաբեկ-չության մի նոր ձեւ, եւ այն վերաբերում է ոչ միայն Արցախին ու հայ ժողովրդին, այլ բոլոր քաղաքակրթություններին, միջազգային հանրությանը: Մենք կարծում ենք, որ միջազգային հանրությունը, հաշվի առնելով տվյալ իրավիճակը, պարտավոր է որոշակի քայլեր ձեռնար-կել, ինչի արդյունքում Ադրբեջանը կհարգի միջազգային նորմերը»:
Իսկ ռադիոկայանի գլխավոր խմբագրի տեղակալ Սերգեյ Բունտմանը Ադրբեջանի համար դարձել է անցանկալի անձ՝ նրա մուտքն Ադրբեջան արգելվել է, քանի որ այցելելով ԼՂՀ՝ նա հարցազրույց է վերցրել արցախցի պաշտոնյաներից, այդ թվում՝ ԼՂՀ նախագահից:
Ռուս լրագրողը, ի պատասխան Ադրբեջանի, ասել է. «Ես ուզում եմ հայտնել մեր ռադիոլսողներին, որ այսուհետ եւս «Էխո Մոսկվի»-ի աշխա-տակիցները մեկնելու են այնտեղ, որտեղ իրենց ուղարկում է նրանց գլխավոր խմբագիրը, այլ ոչ թե այնտեղ, որտեղ կորոշեն այլ երկրների ԱԳՆ աշխատակիցները»:

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 20 (196), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.