Սթափության կոչ Մայիսի 28-ի օրը – Ջավախքում կենսաբանական զե՞նք եւ թուրքական բանավաննե՞ր… Կճանաչի՞ Թ

Սթափության կոչ՝ հենց մայիսի 28-ի օրը –

Թբիլիսին չի՛ փո՛ – խե՛լ վիրահայերի նկատմամբ քաղաքականությունը
Ջավախքում կենսաբանական զե՞նք են գործածում եւ բանավաններ կառուցում թուրքերին այստեղ բերելու համար

Մենք բազմիցս ահազանգել ենք Ջավախքի եւ ջավախքահայության բազմաբնույթ խնդիրների մասին: Հայության տարբեր շերտեր անընդհատ կոչեր են հնչեցրել, որ ՀՀ իշխանությունները սատարեն ջավախքահայերին եւ պաշտպանեն նրանց իրավունքները՝ որպես իրենց պատմական տարածքի վրա ապ-րող հայերի՝ բնիկների:
Պաշտոնական Թբիլիսին միշտ անտեսել է Վրաստանի հայերի, հատկապես ջավախքահայերի իրավունքները՝ անթաքույց փորձելով դրանից շահեր ունե-նալ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերություններում:

Վերջերս Վրաստանի գործնական հետազոտությունների կենտրոնը քաղաքացիական զարգացման գործակալության պատվերով իրականացրել է հասարակական կարծիքի հերթական ուսումնասիրությունը Քվեմո Քարթլիի եւ Սամցխե-Ջավախեթիի (բուն հայկական Ջավախքում) շրջաններում: Արդյունքները հրապա-րակվել են, եւ դրանք հիշեցնում են ոչ հեռու անցյալի՝ մեզ շա՜տ ծանոթ խորհրդային ժամանակների հատուկ պատվերները…
Մասնավորապես Ջավախքին առնչվող «փաստերը» միանշանակ վստահություն չեն ներշնչում: Իբր 1000 բնակիչների շրջանում հարցումը ցույց է տվել, թե հարցվածների միայն 35,7%-ն է վստահում Հայաստանին: Իսկ «վստահել» հասկացությունը չի էլ պարզաբանվել 108 հարցից բաղկացած հարցաշարում: Հարցումներից «պարզվում» է, որ իբր Ջավախքի բնակչության 81,7%-ը վստահում է Վրաստանի նախագահին, իսկ 79%-ը՝ այդ երկրի ոստիկանությանը: Ա՛յն նախագահին եւ ա՛յն ոստիկանությանը, որոնք ամեն օր ոտնահարում են Ջավախքի եւ ջավախքահայերի իրավունքներն ու ազգային խնդիրները… Իսկ տարիներ շարունակ Վրաստանի ոստիկանները հետապնդում եւ ճնշում են  ջավախքահայ ազգային ու հասարակական գործիչ-ներին:
Մշտապես ազգային ու կրոնական խնդիրների, հայկական եկեղեցիների վրացականացման փորձերին բախվող Ջավախքի հայ բնակչության 29,3%-ն էլ «համարում» է, որ պաշտպանված են կրոնական իրավունքները: Հարցումների վրա անգամ չի «ազդել» այն հանգամանքը, որ ջավախքահայությունը մինչ այսօր պայքարում է Հայ առաքելական եկեղեցու իրավունքների համար…
Այսպես, ըստ բարի դրացի վրացիների, ջավախքահայերի ազգային խնդիրների (հատկապես՝ լեզվա-կրթական, պատմա-իրավական) մեջ թաղված Ջավախքի բնակ-չության 81,7%-ը «հավատում» է Վրաստանի նախագահին եւ միայն 35,7%-ն է «վստահում» Հայաստանին: Հետեւաբար, ըստ «մեռնեմ օրենքին» կարգա-խոսի, Վրաստանի նախագահն ավելի շատ բարոյական իրավունք ունի խոսել ջավախահայության անունից, քան՝ ՀՀ իշխանությունները կամ հայութ-յունը…
Այս խեղկատակությունը չի կարող դիտարկվել որպես իրական հարցում, եւ մենք այժմ ավելի մտահոգ պիտի լինենք Ջավախքի ու ջավախքահայության իրավունքների համար: Միգուցե այս խնդիրները որոշակի կարգավորվե՞ն, երբ Հայոց Եռագույնը բարձրացվի Ջավախքում՝ ՀՀ հյուպատոսարանի շենքի վրա…
Դառնալով Վրաստանի նախագահի հանդեպ ջավախքահայերի «վստահությանը»՝ նշենք, որ այս օրերին այդ երկրում վրացական ընդդիմադիր մի շարք կուսակ-ցությունների ու առաջատար քաղաքական գործիչների գլխավորությամբ, վրացիներն անգամ դուրս են եկել փողոց՝ արտահայտելու իրենց դժգոհութ-յունները (սա էլ «վստահության» մի ձեւ է) Սաակաշվիլիի վարչակարգի նկատմամբ: Հարյուրավոր մարդիկ գիշերներն անցկացնում են Հանրային հե-ռուստատեսության շենքին կից տարածքում՝ որոշում կայացնելով դեռ չընդհատել բողոքի ցույցերը:
Անգամ վրացիներն են այստեղ նշում, որ «Սաակաշվիլիի վարչակարգը վիրահայերին որեւէ խնդրում ընդառաջ չի գնացել, հակառակը՝ առավել է սրվել Ջա-վախքի հիմնահարցը»:
Արդեն բարձրաձայն է խոսվում Ջավախքում հայկական հյուպատոսարանի բացման բանակցությունների մասին, եւ որ ՀՀ ԱԳՆ-ն նոր նախաձեռնութ-յուն է հանդես բերել: 2002թ., երբ Սամցխե-Ջավախքում Վրաստանի նախագահի լիազոր-ներկայացուցիչ (նահանգապետ) Թեյմուրազ Մոսիաշվիլու գլխավորած պատվիրակությունը ՀՀ էր ժամանել, վարչապետ Անդրանիկ Մարգարյանն առաջարկեց համատեղ ծրագրերի ընթացքին ավելի մոտիկից հետեւելու նպատակով Ջավախքում բացել ՀՀ հյուպատոսարան: Բայց առաջարկի նկատմամբ ցուցաբերվեց կոշտ դիրքորոշում, իսկ վրացական զլմ-ները հանդես եկան խիստ քննադատությամբ:
Ջավախքում այժմ ավելանում է ՀՀ քաղաքացիների թիվը, եւ հայկական հյուպատոսարանի բացումը նաեւ անհրաժեշտություն է, որը կկարգավորի Ջա-վախքի հայության եւ ՀՀ միջեւ ծագող իրավաբանական ու այլ խնդիրները, որոնք կարող են լուծում ստանալ հենց տեղում:
Բայց կարծում ենք՝ վերոնշյալ «հարցումները» հավաստում են, որ Թբիլիսին չի փոխել քաղաքականությունը հայերի նկատմամբ:
Վերջերս «Regnum.ru»-ն տարա
ծեց եւս մի մտահոգիչ լուր՝ հայտնելով, թե ֆրանսիական լրագրողներն իմացել են, որ Միջազգային կենդանահամաճա-րակային բյուրոն տիրապետում է տվյալների, թե Վրաստանը, քողարկվելով կենսաբանական զենքի տարածման կանխարգելման ծրագրի իրականացումով, աշխա-տում է տարբեր վիրուսների ստեղծման վրա սեփական տարածքում: Նշվել էր նաեւ, որ ըստ բուլղարական «Bulgarian News Network»-ի, մասնավորա-պես ԱՄՆ-ի միկրոկենսաբաններն ու վիրուսաբանները (ԱՄՆ բանակի ինֆեկցիոն հիվանդությունների ուսումնասիրման բժշկական ինստիտուտը (USAMRIID, Ֆորտ-Դետրիկ)) եւ Վրաստանը (մանրէակերների, միկրոկենսաբանության ու վիրուսաբանության ինստիտուտ, Թբիլիսի) հետազոտութ-յուններ են անում խոլերայի հարուցիչների եւ նրանց նույնականացման նոր մեթոդների բացահայտման վերաբերյալ: Եվ ասվում է, թե ամերիկա-վրացական գիտնականների խմբի հետազոտությունների արդյունքում կազմվել է Վրաստանի տարածքում խոլերայի հարուցիչի տարածման տեղեկատվական ու հավաստի պատկերացում:

Մասնավորապես, ջրի նմուշները, որոնցում իրականացվել է «Vibrio» տեսակի (իր մեջ ներառում է «Vibrio cholerae»-խոլերայի հարուցիչ) միկ-րոօրգանիզմների նույնականացում, ընտրվել են Վրաստանի տարածքում գտնվող  քաղցրահամ լճերի 4 տեղամասերում եւ Սեւ ծովի մերձափնյա ջրե-րում: Ընդամենը ուսումնասիրվել է ջրի 278 նմուշ, որոնցում նույնականացվել են «Vibrio»-ի 9 տարատեսակներ: 114 փորձանմուշներում հայտ-նաբերվել են խոլերայի հարուցիչներ, իսկ 5 նմուշում (բոլորն էլ վերցված էին ներքին լճերից) հայտնաբերվել է խոլերոգեն տարաթույն (արտազատվում է խոլերայի կորցուպիկը ակտիվ կենսագործնեության ժամանակ):
Այսպես, ԱՄՆ-ի եւ Վրաստանի գիտնականների համագործակցությունը, գենային անալիզի վրա հիմնված, խոլերայի հարուցիչների նույնականացման նոր մեթոդների գործածման արդյունքում,  ի սկզբանե առավել ախտածինների գենետիկ վերափոխության մեթոդների մշակման պայմաններ է ստեղծում (օրինակ անտիբիոտիկների նկատմամբ կայունության բարձրացում)՝ հետագայում որպես կենսաբանական զենք գործածելու համար: Նշվում է նաեւ, թե վրաց մասնագետներն ունեն համապատասխան որակավորում եւ տիրապետում են նորագույն թեմատիկ գիտելիքների, առաջադեմ արտասահմանյան տեխնոլոգիա-ների ու սարքավորումների: ԱՄՆ գիտնականների հետ համատեղ նրանք պարբերաբար անցկացնում են նմանատիպ հետազոտություններ:
Կարճ ժամանակամիջոցում մարդկային մեծաքանակ խմբեր վարակելու, համաճարակներ  հարուցելու, կյանքի ցանկացած տարիքում կրկնակի վարակելու, արդ-յունավետ պատվաստանյութի  բացակայության, իսկ առանց բուժում մինչեւ 50% մահացություն ունելու պատճառով, խոլերան կարող է դիտվել որպես կենսաբանական զենք: Ուշագրավ է եւ այն փաստը, որ դիտարկվող համատեղ հետազոտություններում, վրացական կողմի հիմնական գործընկեր է  USAMRIID-ը՝ հիմնարկություն, որն հետազոտում է մանրէները որպես կենսաբանական զենք գործածելու հնարավորությունները:
2002թ. ԱՄՆ-ի եւ Վրաստանի պաշտպանության նախարարների միջեւ համաձայնագիր է ստորագրվել «Կենսաբանական զենքի զարգացման եւ այդ ոլորտում տեղեկատվության չտարածման հետ կապված, տեխնոլոգիաների եւ ախտածիների ոլորտում, համաձայնության մասին»:
2004թ. սեպտեմբերին սենատոր Ռիչարդ Լուգարայի՝ Թբիլիսի այցի ընթացքում, համաձայնություն ձեռք բերվեց Թբիլիսիից ոչ հեռու գտ-նվող Ալեկսեեւկա ավանում «Կենտրոնական խորհրդատու լաբորատորիա» ստեղծելու վերաբերյալ:
Այս ծրագրի արժեքը մոտավորապես 95 մլն. դոլար էր:
Նշված դեպքերից 3 տարի անց Վրաստանի տարածքում սկսվեց աֆրիկական խոզավարակի կենդանահամաճարակը: Ի դեպ, էկզոտիկ հիվանդության բռնկումը համապա-տասխանեց մեծամասնությամբ հայերով բնակեցված Սամցխե-Ջավախքի շրջանին:
Բացի այդ, կրկին ըստ Regnum.ru-ի, այս տարեսկզբին Վրաստանում բացահայտվեց H3N2 գրիպի նոր վարակահարուցիչ: Միեւնույն ժամանակ, այդ երկ-րում այս սեզոնին խոզի գրիպից մահացել է 21 մարդ, 6-ը՝ B վիրուսից եւ 2-ը՝ A տիպի գրիպից:
Որպես օրենք, մեծ տերությունները խուսափում են իրենց տարածքներում այդպիսի վտանգավոր լաբորատորիաներ ստեղծելուց, եւ նախընտրում են այդ նպատակով գործածել 3-րդ կարգի երկրները: Փորձագետների կարծիքով, տվյալ ծրագիրը լիովին կարող է ծառայել ռազմական նպատակների: Առավել եւս, եթե հաշվի առնենք այն փաստը, որ Վրաստանում գտնվող գլխավոր լաբորատորիան ու մանրէների պահեստարանը գտնվում են ռազմական օդանավակայանի անմիջական հարեւանությամբ…
Բայց մեզ հատկապես մտահոգում է այն փաստը, որ այս ամենը, կամա թե ակամա, առնչվում է հիմնականում հայերով բնակեցված Սամցխե-Ջավախքին…
Եվս մեկ մտահոգություն էլ Ջավախքում գործունեություն ծավալած թուրք-ադրբեջանական ընկերություններն են:
Դրանք նաեւ շինարարություն են անում՝ թուրքական բանավաններ են կառուցում: Ըստ աղբյուրների, դրանք կառուցվում են ավելի քան 10 հազար մեսխեթցի թուրքերին Ջավախք բերելու համար…

Արամ Ավետյան

Կճանաչի՞ Թբիլիսին Հայոց ցեղասպանությունը

Վրաստանի խորհրդարանի սփյուռքի եւ Կովկասի հարցերով հանձնաժողովի նախագահ Նուգզար Ծիկլաուրին հայտնել է, որ խորհուրդների ընդհա-նուր նիստի ժամանակ պատգամավորները բանաձեւի տեքստ էին մշակել, որն ուղարկվել էր խորհրդարանի մայիսի 20-ի հերթական նիստի քննարկմա-նը:
Նիստի ընթացքում Վրաստանի խորհրդարանը միաձայն հաստատել է ռուսների կողմից չերքեզ ժողովրդի ցեղասպանության մասին բանաձեւը:
Վրացական «Պիրվելի» գործակալությունը հաղորդել է, որ քննարկումների արդյունքում Վրաստանի գերագույն օրենսդիր մարմինը հաստատել է 1763-1864թթ. ռուս-կովկասյան պատերազմի ժամանակ ռուսների կողմից չերքեզների զանգվածային ոչնչացման եւ արտաքսման փաստը ու այն որա-կել որպես ցեղասպանություն:
Մոսկվան այս հանգամանքը չէր կարող անարձագանք թողնել եւ ՌԴ պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչովը հայտարարել է, թե Վրաստանի խորհրդարանի ընդունած չերքեզների ցեղասպանության ճանաչման բանաձեւը բոլորովին էլ առնչություն չունի չերքեզ ժողովրդի շահերի հետ եւ պարզապես հակառուսաստանյան նպատակ է հետապնդում: «Վզգլյադ» պարբերականը հայտնել է, թե ռուս խորհրդարանակա-նը նշել է, որ վրացական խորհրդարանի բանաձեւը «հետապնդում է սեփական կոնյուկտուրային քաղաքական նպատակներ»: «Նման քայլով Թբիլիսին փոր-ձում է Ռուսաստանից թշնամու կերպարանք ստեղծել՝ ներկայացնելով այն ինչպես վրացիների, այդպես էլ Ռուսաստանի կայսրությունում ապրող այլ ժողովուրդների բոլոր չարիքների աղբյուր»,- ասել է Կ. Կոսաչովը եւ ընդգծել, թե ստեղծված իրավիճակում Վրաստանի խորհրդարանը հետեւողական պետք է գտնվի այլ պատմական իրողությունների հանդեպ եւս, մասնավորապես ճանաչի Օսմանյան Թուրքիայի  իրականացրած Հայոց ցեղասպանութ-յունն ու տեղաբնակ հնդկացիների ոչնչացումը Ամերիկայում ու Ավստրալիայում:

Արտակ Հայոցյան

Վրացին՝ միշտ թուրքի հետ –
Ադրբեջանը եւ Վրաստանը Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կառուցման համար պատրաստվում են ստեղծել համատեղ ձեռնարկություն:
Երկաթուղային այս տրանսպորտային միջանցքի կառուցման ծրագիրը ներառում է 98 կմ երկարությամբ Կարս-Ախալքալաք երկաթուղային ճյուղի կա-ռուցում, որից 68 կմ-ն կանցնի թուրքական տարածքով, իսկ 30 կմ-ն՝ վրացական:

«Լուսանցք» թիվ 20 (196), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.