Հայկական խոհանոց եւ… Շաբաթվա մարզական կյանքից

Հայկական խոհանոց –

(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028)
(ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

Փիփերթով ոչխարի մսապուր

Բաղադրությունը
Ոչխարի փափուկ միս – 250 գ
կարտոֆիլ – 150գ
գլուխ սոխ – 100 գ
ձիթայուղ կամ
գառան դմակ – 40 գ
ալյուր – 1 ճաշի գդալ

աղ՝ ըստ ճաշակի
կարմիր տաքդեղ

Պատրաստման եղանակը
Ոչխարի միսը եփել եւ քամել: Հետո  միսը կտրատել փոքրիկ՝ 15 գրամանոց կտորների: Արգանակը լցնել կաթսան, ավելացնել խորանարդաձեւ կտրատած կարտոֆիլը: Մանր կտրատած սոխը տապակել ձիթայուղով կամ դմակով, սոխառածին ավելացնել ալյուրը: Երբ կարտոֆիլը եփվի, ավելացնել մաքրած, լվացած եւ խոշոր կտրատած փիփերթը: Վերջում էլ ավելացնել կարմիր տաքդեղը:
Սա այն ճաշատեսակներից է, որի համի մասին խոսել պետք չէ, ճիշտը վայելումն է: Բարի՛ ախորժակ:

* * *

Թուրքիան կներկայացնեն հայ սաները
Ըստ թուրքական «Հյուրրիյեթ»-ի, Թուրքիայի դպրոցների լավագույն 16 թիմերի մասնակցությամբ մայիսի 14-ին կայացած «Մայնդ Լաբ» (Mind Lab) մտքի վարժանքի միջդպրոցական եզրափակիչ մրցումներում հաղթել է Ֆերիքյոյի հայկական դպրոցի թիմը:
Այսպիսով, Թուրքիայում հաղթող ճանաչված հայ սաները (Արդա Թարաքչըօղլուն, Սերդար Բարմաքսըզը, Մերի Քուզուջուն եւ Լարիսա Ըլգար-լար) կմասնակցեն հունիսի 14-16-ը Պորտուգալիայում անցկացվելիք «Մայնդ Լաբ» միջազգային վեցերորդ օլիմպիադային` ներկայացնելով Թուրքիան:
Այս անգամ նրանք պետք է մրցեն աշխարհի լավագույն թիմերի իրենց տարեկիցների հետ:

* * *

Շաբաթվա մարզական կյանքից –

Լատվիացի Ագնեսեն հայուհի է
Ծննդով հայազգի բռնցքամարտիկ Ագնեսե Բոժան (Լատվիա), համաձայն մի շարք վարկանիշային աղյուսակների, իրապես հավակնում է աշխարհի չեմ-պիոնի տիտղոսին: Նա փորձում է մարզվել՝ իր խոսքերով «վերագտած հայրենիքում» ու հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո՝ իհարկե ակնկալե-լով համապատասխան մարմինների օժանդակությունը: Բալթիկայի պրոֆեսիոնալ բռնցքամարտի տիտղոսակիր, 2008թ. Եվրոպայի լավագույն կին բռնցքամարտիկների հնգյակում հայտնված Ագնեսե Բոժան ծնվել եւ մեծացել է Ռիգայում, որտեղ նրան որդեգրել են լատվիացի ծնողները: Բռնցքա-մարտով Ագնեսեն զբաղվում է ավելի քան 10 տարի, ընդ որում՝ արդեն 6 տարի նա մասնակցում է պրոֆեսիոնալ մրցամարտերի: Միայն 16 տարեկա-նում է Ագնեսեի մայրը հայտնում նրան հայկական ծագման մասին: Եվ ահա նա որոշել հանդես գալ ՀՀ դրոշի ներքո՝ ասելով՝ «որովհետեւ ես հա-յուհի եմ»: 29-ամյա մարզուհին մեկ անգամ եղել է հայրենիքում ու ցանկանում է հաստատվել Հայաստանում:
Չնայած այն բանին, որ բռնցքամարտի բոլոր դասակարգման աղյուսակներում Ագնեսե Բոժան ներկայացված է որպես ՀՀ ներկայացուցիչ, այնուամե-նայնիվ, նրա խոսքերով՝ դա այդպես չէ: Նա դեռեւս պաշտոնապես ներկայացնում է Լատվիան: Դրան խոչընդոտում են միայն ՀՀ օրենսդրական ձեւակա-նությունները, մարզուհին մերժվել է պատճառաբանությամբ, թե ՀՀ-ում պրոֆեսիոնալ բռնցքամարտ չկա: Մարզուհին այս հարցով դիմել է նաեւ Սփյուռքի նախարարությանը, որտեղ նրան խորհուրդ են տվել նախ ձեռք բերել Ազգային օլիմպիական կոմիտեի համաձայնությունը: Ագնեսեն հայտնել է, որ այս տարի նա պատրաստվում է Երեւանում ռեւանշի մրցամարտի հրավիրել WIBF վարկածով աշխարհի չեմպիոնուհի ավստրիա-ցի Դորիս Կյոլլերին. «Ես ռինգ եմ դուրս գալիս հայկական դրոշով ու հայկական երաժշտության ուղեկցությամբ, դա ինձ ուժ ու համապատասխան տրամադրություն է հաղորդում, կարծում եմ հնարավորություն կա հարցը դրականորեն լուծելու»:
Հիշեցնենք, որ մեր մեկ այլ ազգակից՝ Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի չեմպիոնուհի Սյուզի Կենտիկյանը նույնպես մի քանի անգամ եղել է Հայաստանում եւ գուցե նա էլ հետեւի Ագնեսեի օրինակին…

Դավիթը՝ Ռուսաստանի չեմպիոն
Մոսկվայի Կարմիր հրապարակում ռազմամարզական ֆորումի շրջանակներում տեղի ունեցած բռնցքամարտի մրցաշարին մասնակցեցին հայ 2 մար-զիկներ: Մեր հայրենակից Կարեն Թեւոսյանը մրցակցեց Վյաչեսլավ Յակովենկոյի հետ եւ պարտության մատնեց նրան: Իսկ Դավիթ Ավանեսյանը կիսա-միջինքաշային կարգում պաշտպանեց Ռուսաստանի չեմպիոնի կոչումը՝ հաղթելով անպարտելի համարվող Ռուսլան Հայարտդինովին:
 
Շախմատային խաչմերուկ
– Գրոսմայստեր Լուոն Բաբուջյանը նվաճեց Երեւանի 2011թ. չեմպիոնի կոչումը: Նա ՀՀ մայրաքաղաքի առաջնությունում 9 հնարավորից վաստակեց 8,5 միավոր եւ 2,5 միավորով առաջ անցավ մոտակա մրցակիցներից՝ ՖԻԴԵ-ի վարպետ Հովհաննես Գաբուզյանից, Տիգրան Ս. Պետրոսյանից եւ միջազգային վարպետ Աշոտ Նադանյանից:

– Գրոսմայստերներ Տիգրան Լ. Պետրոսյանը եւ Սերգեյ Կասպարովը Հնդկաստանի Օրիսա նահանգի Բհուբանեսվար քաղաքում անցկացվող մրցաշարում 5 հնարավորից վաստակել են 4-ական միավոր, հայ շախմատիստները 1 միավորով են հետ մնում առաջատարից՝ հնդիկ գրոսմայստեր Չանդրան Պաչանաթա-նից: Միջազգային վարպետ Տատյանա Կասպարովան ունի 3 միավոր:

– Ստամբուլի «Շիշլի» հայկական ակումբը շահեց Թուրքիայի թիմային առաջնության կիսաեզրափակիչ փուլի ուղեգիր: Հայ շախմատիստնե-րը գրոսմայստեր Հրանտ Մելքումյանի գլխավորությամբ հաղթեցին 5 մրցախաղից 4-ում:

– Գրոսմայստեր Վիգեն Միրումյանը Չեխիայի Օրլովա քաղաքում ավարտված մրցաշարում 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ նվաճեց 1-ին մրցանակը: Օրլովայի փառատոնի կանանց մրցաշարում մեր հայրենակից, գրոսմայստեր Եվգենյա Դոլուխանովան 5 միավորով բաժանեց 5-6-րդ տեղե-րը:

– Գրոսմայստեր Սերգեյ Գրիգորյանցը ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի 2011թ. առաջնության եզրափակչում 6 փուլից հետո վաստակեց 4,5 միավոր եւ գրավեց 2-րդ տեղը:

Անսպասելի առաջատարներ
1-ին տեղում ընթացող Երեւանի «Փյունիկ»-ը անսպասելի ոչ-ոքի՝ 1:1 խաղաց նախավերջին տեղում գտնվող Երեւանի «Բանանց»-ի հետ, եւ առաջա-տարի սայթաքումից օգտվեցին Երեւանի «Ուլիս»-ը՝ 1:0 հաշվով հաղթեց Գյումրիի «Շիրակ»-ին, եւ Կապանի «Գանձասար»-ը՝ 5:0 խոշոր հաշվով հաղթեց մրցաշարի ետնապահ Երեւանի «Արարատ»-ին, որոնք 1 միավորով առաջ անցան «Փյունիկ»-ից: Իսկ Դիլիջանի «Իմպուլս»-ը Աբովյանում 1:0 հաշվով պարտության մատնեց հանրապետության այս տարվա գավաթակիր Երեւանի «Միկա»-ին:
ՀՀ առաջնության 12-րդ փուլի հանդիպումները տեղի կունենան հունիսի 11-12-ին, քանի որ Հայաստանի հավաքականը առաջիկա շաբաթ օրը «Եվ-րո-2012»-ի շրջանակում մրցելու է Ռուսաստանի թիմի հետ:

Արսեն Պետրոսյան

«Լուսանցք» թիվ 21 (197), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.