Բաքուն մեզ չի՜ մոռանա
Ըստ ԱՄՆ պետքարտուղարության գաղտնի փաստաթղթերի, Իսրայելն Իրանի դեմ, Ադրբեջանի տարածքից, զբաղվում է հետախուզական գործու-նեությամբ: Այդ մասին տեղեկացնում է իրանական «Ասրիրան. քոմ» կայքը՝ հղում կատարելով Լոնդոնում տպագրվող «Ալարաբ ալիոմ» օրաթեր-թին:
2009թ. Բաքվում ԱՄՆ դեսպանությունը պետքարտուղարությանն ուղարկած զեկույցում, մասնավորապես, նշել է. «Ադրբեջանը եւ Իսրայելը զենքի առեւտրի վերաբերյալ մի քանի հարյուր միլիոն դոլար արժողությամբ պայմանագրեր են կնքել: Բացի այդ, Ադրբեջանն ու Իսրա-յելը անօդաչու ինքնաթիռների արտադրության մասին եւս համաձայնագիր ունեն ստորագրած»:
Ադրբեջանում անգամ ազգային փոքրամասնություններին են որպես լրտեսների արդեն դիտարկում: Ուստի բացառել, թե հայերին այնտեղ մոռացել են՝ սխալ կլինի:
Ըստ վերլուծաբանների, դեռեւս 90-ականներին Ադրբեջանն իր ազգային փոքրամասնություններին արդեն դիտարկել է որպես Ռուսաստանի, Հա-յաստանի, Իրանի եւ այլ պետությունների լրտեսներ, եւ Բաքվում հիմա էլ են վախենում ազգային փոքրամասնությունների աշխուժա-ցումից: Դրա համար շատերն են ենթարկվում հետապնդումների եւ բանտարկության:
Մեզ պետք է լրջորեն մտահոգի ոչ միայն թուրք-ադրբեջանական (առհասարակ՝ թրքական) «եղբայրական» համագործակցությունը, այլեւ՝ ադրբե-ջանա-իսրայելական: Դեռ թարմ են այն հիշողությունները, թե ինչ փորձանքների ենթարկվեց հայությունը սիոնիստա-պանթուրքի-ստական համագործակցություւնից: Մենք ենթարկվեցինք ցեղասպանության եւ կորցրեցինք մեր մեծ հայրենիքի զգալի մասը…
Արտակ Հայոցյան
Իսկ Թել Ավիվը կհիշի՞ մեզ
Ըստ իսրայելական զլմ-ների, Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կարող է իրականություն դառնալ մոտ ժամանակ-ներս: Քնեսետի կրթության եւ մշակույթի հանձնաժողովին հանձնարարվել է քննարկել եւ ներկայացնել բանաձեւը խորհրդարանի հաստատ-մանը: Թել Ավիվում արդեն բարձրաձայնում են, թե եբրայական պետությունը «Հոլոքոստի զոհերի հիշատակը հարգելու պահանջ չի կարող ներկայացնել այլ պետություններին, եթե անտեսի հայ ժողովրդին պատուհասած արհավիրքը»:
Եկել է ժամանակը վերջ դնելու Թուրքիային հաճոյանալու քաղաքականությանը եւ վերջապես ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: Եբրա-յական պետությունը պարտավոր էր առաջիններից մեկը լինելու. հայտարարում են իսրայելական որոշ պաշտոնյաներ եւ նշում, որ Իսրայե-լը Արեւմուտքի վերջին երկրներից է, որ մինչ այժմ դա չի արել: Վերջերս խորհրդարանական Զեէվ Էլկինը այս թեմայով ելույթ էր ու-նեցել Հայաստանում կազմակերպված ջարդերի 96-ամյա տարելիցին նվիրված կոնֆերանսին, որը կազմակերպել էր Եբրայական համալսարանը:
Քնեսետի որոշումը հրեա մի շարք գործիչներ պատմական են համարում, քանզի երկար տարիներ Իսրայելի խորհրդարանը ձեռնպահ էր մնում այս հարցի վերաբերյալ միանշանակ որոշումներ կայացնելուց: Ամենամյա քննարկումները վերջանում էին «հարցը պաշտպանութ-յան եւ արտաքին գործերի հանձնաժողով փոխանցելով, որտեղ այն արգելափակվում էր»: Այստեղ իհարկե առաջնային էր դիտվում Թուրքիայի հետ ռազմական համագործակցությունը՝ արաբական երկրներին զսպելու հարցում:
Իսկ ցեղասպանության ճանաչման քննարկումը խորհրդարանի կրթության եւ մշակույթի հանձնաժողովում կավարտվի բանաձեւի նախագիծը Քնեսետի հաստատմանը ներկայացնելով:
Բայց հասկանալի է, որ սա էլ մեկ այլ դիվանագիտական խաղ է Թուրքիայի վրա ճնշումներ գործադրելու համար: Անկարան սկսել է բարձրաձայնել Պաղեստինի պետության ճանաչման խնդիրը եւ կարգավորում է հարաբերությունները արաբական ու իսլամական երկրների հետ:
Իսկ այժմ հակառակն է քարոզվում, Քնեսետի անդամներից շատերը նշում են, որ Իսրայելը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը եւ նոր էջ բացի Հայաստան-Իսրայել հարաբերություններում: Բայց Քնեսետի նիստի մասնակիցները, այդ թվում Քնեսետի նախագահը, պաշտպա-նելով քննարկումները շարունակելու որոշումը, ընդգծել են, որ Թուրքիայի հետ Իսրայելի հարաբերությունները չպետք է Հայոց ցեղասպանությունը չճանաչելու պատճառ դառնան:
Կարծիքներ կան, որ ցեղասպանության ճանաչմանը կարող են հաջորդել այլ զարգացումներ: Մասնավորապես Իսրայել-Հայաստան փոխհարաբե-րությունները կզարգանան ի նպաստ Հայաստանի: Իսրայելի կողմից ցեղասպանության ճանաչումը դուռ կբացի այլ երկրների, հատկապես ԱՄՆ-ի կողմից ճանաչման համար, քանզի հրեական լոբբին, հայտնի է, որ հզոր ազդեցություն ունի ամերիկյան քաղաքականության մե-ջ: Այսպես կարող է նաեւ հայոց պահանջատիրության հարցը արդիական դա
ռնա:
Նաեւ կան հրեաներ, ովքեր Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի հետ վատ հարաբերությունների հետ կապե-լը վիրավորական են համարում եւ ամոթալի: Նրանք հիշում են Հիտլերի հայտնի խոսքերը. «Ո՞վ է այսօր հիշում հայերի ցեղասպա-նությունը» եւ հայտնում, որ առանց այլեւայլությունների պետք է ճանաչվի Հայոց ցեղասպանությունը:
Բայց կասկածները մնում են, քանզի Թուրքիային պատժելու խնդիրը Իսրայելի պետական ամենաբարձր մակարդակներում է քննարկվում, իսկ Ադրբեջանի հետ ռազմական համագործակցությունը չի խոսում Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու մասին: Իհարկե կարծիք-ներ կան, որ Թել Ավիվը Բաքվի հետ համագործակցում է ընդդեմ Թեհրանի, սակայն Ադրբեջանի ռազմական հզորությունը չի կարող ուղղակի չառնչվել Հայաստանի ու Արցախի հետ: Իսկ եթե մոտ ժամանակներս Անկարային հաջողվի հարթել առկա խնդիրները հրեաների հետ, ապա ամեն բան կարող է առավել վտանգավոր դառնալ:
Նաեւ հիշեցնենք, որ Անկարան մի անգամ սպառնացել է, թե կբացի իր արխիվները ցեղասպանության վերաբերյալ եւ դա լավ չի անդրադառնա այլ երկրների վրա էլ: Դա անուղղակի սպառնալիք էր Գերմանիային, որտեղ կարծես նախնական արծարծվում էր Հայոց ցեղասպանության ճանաչ-ման քննարկում սկսելու հարցը: Իսկ սիոնիստական գործիչների եւ պանթուրքիստական առաջնորդների մասոնական կապը վաղուց է հայտնի… Պարզապես Անկարային այժմ ձեռնտու չէ թուրքերի հայր՝ Աթաթուրքի հրեական ծագման (կամ այդ տարիներին հունական Սալոնիկից Թուր-քիա եկած եւ երիտթուրքական շարժումն սկսած շուրջ 200 հրեաների) մասին խոսելը: Բայց գուցե ստիպված դառնա ձեռնտու…
Սակայն չշտապենք եւ սպասենք առաջիկա ծավալումներին:
Նարե Մշեցյան
Է՜յ գիտի, դարեր –
Բնության պաշար, որ գործոն է դարձել
Ադրբեջանում տարվա սկզբից նավթի ու գազի պաշարների արդյունահանման ծավալները զգալիորեն կրճատվել են:
2011թ. հունվար-ապրիլին այդ երկրում արդյունահանվել է 15 մլն. 929,3 հազար տոննա նավթ (2010թ. համապատասխան շրջանի համեմատ 4,1%-ով ավելի քիչ) եւ 5 մլրդ. 424 մլն. խմ վաճառքի ենթակա գազ (7,3%-ով ավելի քիչ): Այդ մասին պաշտոնապես հաղորդել է Ադրբեջանի պետական վի-ճակագրական ծառայությունը:
Այս տարեսկզբից ծառայությունը դադարել է ներկայացնել պետական նավթային ընկերության (SOCAR) եւ երկրում ամենամեծ նավթարդյունա-բերողի՝ «BP-Azerbaijan» ընկերության նավթարդյունահանման ծավալները, թեեւ դրանցից բացի երկրում նավթարդյունաբերությամբ զբաղվում է եւս 11 իրավաբանական անձ:
Այնուամենայնիվ, ելնելով ընկերությունների հրապարակած տվյալներից՝ այս տարվա մայիսի 1-ին «Ազերի-Չիրագ-Գյունեշլի» հանքավայ-րից 12 մլն. 739 հազար տոննա նավթ է արդյունահանվել: Իսկ «Շահ-դենիզ»-ից՝ 533 տոննա (2 նախագծերն էլ իրականացնում է «BP-Azerbaijan»-ը): SOCAR-ը տարեսկզբից կարողացել է արդյունահանել 2 մլն. 369,2 հազար տոննա նավթ: Ամենայն հավանականությամբ, մնացած բոլոր նավթարդյունաբերական ընկերությունների արդյունահանած նավթի ծավալն այս ընթացքում կազմել է 288,1 հազար տոննա: Ինչ վերա-բերում է վաճառքի ենթակա գազի ծավալներին, հայտնի է, որ 2 մլրդ. 448 մլն. խմ-ն բաժին է ընկնում «Շահ-դենիզ», իսկ 1 մլրդ. 338 մլն խմ-ն՝ «Ազերի-Չըրագ-Գյունեշլի» հանքավայրերին: Մինչդեռ, տվյալներ չկան պետական նավթային ընկերության կազմակերպությունների արդյունահանման չափաբաժնի մասին:
Իսկ ՀՀ-ում կշարունակվի նավթի ու գազի որոնումը: ՀՀ կառավարության որոշումով՝ հանրապետության տարածքում նավթի եւ գազի հայտնա-բերման նպատակով ուսումնասիրության արտոնագրերը կտրամադրվեն մրցութային կարգով: Նավթը եւ գազը վաղուց միայն հանածոներ չեն, նաեւ ռազմա-քաղաքական գործոն են:
Անի Մարության
Գործոն է նաեւ պատմությունը
«Թուրքիայի իշխանությունները հուշարձանների վերականգնման անվան տակ ոչնչացնում են հուշարձանների հայկական նշանները,- հայտ-նել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը եւ հավելել,- եթե հուշարձանների վերականգմանը հրավիրվեն հայ մասնագետներ, ապա հնարավոր կլինի դիմակայել թուրքերի կողմից իրականացվող խեղաթյուրումներին»:
Բայց Անկարան հետեւողական աշխատանք է տանում՝ Արեւմտյան Հայաստանում գտնվող հուշարձաններն իբրեւ թուրքական ներկայացնելու, ուստի վերացնում են հայկական հետքերը: Հուշարձանների մասին պատմող ցուցանակներում մի բառով անգամ հիշատակված չէ դրանց հայկական ինքնութ-յունը:
Կարեն Բալյան
«Լուսանցք»-ի փոստից –
Մեր երկրում ապազգային քարտեզներ են վաճառվում
«Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ գրախանութներում վաճառքի են հանված Հայաստանի ու Արցախի պատկերներով քարտեզներ, որոնցում ազատագրված տարածքները ներառված են Ադրբեջանի կազմում:
«Մինչ
հայ հրատարակիչները Ադրբեջանին են «նվիրաբերում» մեր պապենական հողերը, ադրբեջանցիներն իրենց քարտեզներում «յուրաց-նում» են ոչ միայն այսօրվա ԼՂՀ-ն, այլեւ հոծ գծով թվացյալ սլաք են անցկացնում ԼՂՀ-ից դեպի Նախիջեւան՝ կիսելով Սյունիքը»:
Նախաձեռնությունը կոչ է անում ապազգային քարտեզների հրատարակիչներին՝ ջուր չլցնել ադրբեջանական քարոզչամեքենայի ջրաղացին, իսկ գրախանութների տնօրեններին՝ չնպաստել այդ խայտառակության տարածմանը: Երիտասարդները նպաստում են նաեւ հայրենաճանաչողական խմբի հենքի վրա արշավների կազմակերպմանը: Կարեւորվում է, որ հայ երիտասարդությունը պետք է համախմբվի հայրենիքին պիտանի լի-նելու, հայոց պատմությունն առանց խեղաթյուրումների ճանաչելու գաղափարների շուրջ:
Գոհար Վանեսյան
1/3-րդն ապրում է մայրաքաղաքում
Երեւանում ապրում է 1 միլիոն 122,8 հազար մարդ: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, 2011թ. ապրիլի 1-ի դրությամբ ՀՀ բնակչության թիվը տարեսկզբի համեմատ աճել է 0,1%-ով՝ կազմելով 3 միլիոն 264,5 հազար մարդ: Երկրի քաղաքային բնակչությունը կազմում է 2 միլիոն 89,8 հազար մարդ, իսկ գյուղական բնակչությունը՝ 1 միլիոն 174,7 հազար մարդ:
Բնակիչների թվաքանակով առաջին տեղում Երեւանն է: Հանրապետության մարզերից ամենաքիչ բնակչությունն ունի Վայոց Ձորի մարզը, այստեղ ապրում է 56 հազար մարդ:
Երեւանում բնակչության առավելագույն թիվը գրանցվել է Նոր Նորք վարչական շրջանում, որտեղ ապրում է 147,8 հազար մարդ եւ Շենգավի-թում՝ 147,6 հազար մարդ: Նոր Նորքին ու Շենգավիթին հաջորդում են Մալաթիա-Սեբաստիան՝ 142,1 հազար, Կենտրոնը՝ 131,1 հազար եւ Ա-րաբկիրը՝ 130,5 հազար բնակիչներով:
Սեփ. լրատվություն
«Լուսանցք» թիվ 21 (197), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



