Քաղաքական բեւեռների առաջացմա՞ն, թե՞ արտահերթ ընտրությունների նախաշեմին

Քաղաքական բեւեռների առաջացմա՞ն, թե՞ արտահերթ ընտրությունների նախաշեմին

ՀՀ ներքաղաքական կյանքը հետզհետե բուռն զարգացումների է պատրաստվում: Իսկ սա սերտորեն առնչվում է նաեւ համահայկական խնդիրներին, եւ սփյուռքահայության քաղաքական մոտեցումները նույնպես իրենց ազդեցությունն են թողնում երկրի ներքաղաքական զարգացումնե-րի վրա:
Օրերս ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվել էր «Սփյուռքի հեռանկարները գլոբալացվող աշխարհում» միջազ-գային համաժողովը, որին մասնակցեցին սփյուռքի հարցերով պետական կառույցներ ունեցող 12 երկրի (Հունգարիա, Հունաստան, Ավստրիա, Ար-գենտինա, Իտալիա, Հնդկաստան, Լեհաստան, Ֆրանսիա, Չինաստան, Ռումինիա, Լիբանան, Լեհաստան) ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված դիվա-նագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, պետական ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, գիտնականներ եւ այլք: «Պետություն-Սփյուռք գործակցության զարգացման ուղիները» զեկույցով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հ. Հակոբյանը: Համա-ժողովին ներկա էր ԱԳ նախարար Է. Նալբանդյանը:

Վստահաբար «Պետություն-Սփյուռք» գործակցությունը ինչպես միշտ կառնչվի նաեւ նախընտրական գործընթացներին, եւ ՀՀ հազարավոր քաղաքա-ցիներ կքվեարկեն տարբեր երկրներում բացված ընտրատեղամասերում, ուստի այդ մասին արդեն իսկ պետք է հոգ տանել…
Իսկ Հայաստանում քաղաքական ուժերը դեռեւս ինքնադրսեւորման փուլում են: Մենք տեղեկացրել էինք, որ ԱԺ-կառավարություն վերջին հար-ցուպատասխանից հետո արդեն ավանդական դարձած ճեպազրույցի ընթացքում վարչապետ Տ. Սարգսյանը նշել էր, թե ՀՅԴ-ից նեղացած չէ եւ ոչ մի «կոմպրոմատ» չի պատրաստում նրանց դեմ, քանի որ իրենք գործընկերներ են: Բայց տեսակետներ կան, որ հնարավոր է, նախընտրական ժամանակահատվածում ի ցույց դրվեն նախկին ՀՀ կառավարության կազմում աշխատած դաշնակցական նախարարների գործունեությանն առնչվող որոշ փաստեր…
Հիշեցնենք, որ ՀՅԴ խմբակցությունը պահանջել էր վարչապետի հրաժարականը, ինչը սակայն բավարար ձայներ չէր հավաքել:
Ի դեպ, սրան արձագանքել էր նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ նշելով, թե «դա արդար չէ», պետք չէ, որ իրենք իրենց տարանջատեն նախորդ կառա-վարություններից, քանզի կիսում են նախորդների պատասխանատվությունը եւ պատասխանատու են թե՛ լավ ձեռքբերումների, թե՛ բացթողում-ների համար: Կառավարությանն անվստահություն հայտնելու ՀՅԴ-ի ցանկությունը վարչապետն ի վերջո համարում է «նորմալ երեւույթ ու քաղաքական պայքարի ձեւ, նպատակն է բարձրացնել իրենց կուսակցության հեղինակությունը, որպեսզի հաջորդ ընտրությունների ժամանակ վայելեն ժողովրդի վստահությունը եւ քվեներ ստանան»:
Այսպես նախկին «կոալիցիոն» գործընկերները դեռեւս հեռահար ռմբահարումների շեմին են:
Ինչ մնում է նախկին «արմատական» ընդդիմությանը, ապա ՀՀՇ նախագահ Ա. Մանուկյանը շարունակելով ՀԱԿ ղեկավար Լ. Տեր-Պետրոսյանի՝ նորից արտահերթ ընտրություններ պահանջելու հերթական փուլը, նշել է, թե իրենք արժեքները չեն փոխի 30-40 մանդատի հետ… «Իշխանութ-յուն-ընդդիմություն երխոսության թեման անցնցում իշխանափոխությունն է», եւ ՀՀՇ-ն շարունակում է իր ազատական գործընթացը ՀՀ-ում. «Մենք գնում ենք արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների»:
Բայց այլեւս ակնհայտ է, որ այս կոչերը չունեն առաջվա վճռականությունն ու կիրքը:
Այս առումով հստակ է ԱԺ նախագահի այն խոսքը, որ ՀՀ նախագահի առաջարկած եւ ԱԺ հայտարարած համաներումը ճիշտ ժամանակին արվող քայլ էր, որով փորձ է արվում քաղաքական օրակարգի եւ քաղաքական մշակույթի մեջ որոշակի բեկում մտցնել՝ ներքաղաքական լարվածությունը վերջնականապես հաղթահարելու համար. «Մենք պետք է կարողանանք ի վերջո հիմք դնել քաղաքակիրթ երկխոսության մշակույթին եւ մեկ քայլ անենք առ միասնություն»:
Իսկ ՀՀ նախագահին մերթ «սիրող» եւ մերթ «չսիրող» ԱԺ պատգամավոր Վ. Դալլաքյանը հայտնել է, որ այս համաներումը կատարվել է իշխանութ-յունների գթասրտության արդյունքում, կատարվել է ընդդիմության ճնշման հետեւանքով ու նաեւ՝ կատարվել է միջազգային հանրության ճնշ-ման ներքո: Եվ այժմ ՀՀ-ում հնարավորություն կա ընդիմություն-իշխանություն փոխհարաբերությունները քննարկելու քաղաքակիրթ հարթությունում:
Ինչ որակումներ էլ տրվեն համաներմանը, մի բան հստակ է, որ շուտով քաղաքական ասպարեզից կվերանա քաղբանտարկյալ տերմինը ու նաեւ ազատ կար-ձակվեն շուրջ 400 բանտարկյալ եւ գրեթե նույնքան էլ մարդկանց բանտարկության ժամկետը կկրճատվի:
Ինչ մնում է մարտմեկյան գործի վերանայմանը, ապա նախորդ նախագահներին հարցաքննելու անհրաժեշտություն դեռ չի եղել. հայտնել է մարտի 1-ի գործով հատուկ քննչական խմբի ղեկավար Վ. Հարությունյանը: Նա նշել է, որ հարցաքննվել են բազմաթիվ պաշտոնյաներ, որովհետեւ նա-խաքննության ընթացքում մարդիկ հարցաքննվում են «անկախ պաշտոնական դիրքից, ռասայից, կրոնից, սեռից, կրոնական ու կուսակցական պատկանե-լությունից»:
Հին խնդիրների կարգավորմանը զուգընթաց հաջորդ ընտրությունների որակապես նոր սպասումներ են ակնկալվում բարեփոխված Ընտրական օ-րեսնգրքից, ինչը սակայն տարբեր կարծիքների առիթ է տվել: Բայց իշխանության ներկայացուցիչները պնդում են, որ սա բոլորովին նոր օ-րենք է», եւ օրինագծին դեմ քվեարկելու մասին հայտարարությունը քաղաքական բնույթի է:
Այս խնդիրն արծարծվում է նաեւ իշխանությունների հետ «բարեկամացած» ընդդիմադիր ասպարեզում: ՀԱԿ-ում խորհրդակցության ժամանակ քննարկվել են նաեւ իշխանության հետ հնարավոր երկխոսությանն առնչվող հարցեր: Լ. Տեր-Պետրոսյանի նախագահությամբ խորհրդակցությանը մասնակցել են ՀԱԿ գրասենյակի անդամները, Կոնգրեսի մաս կազմող կուսակցությունների ղեկավարները, քաղխորհրդում կուսակցություննե-րի ներկայացուցիչները, ՀԱԿ-ի տարածքային կառույցների ղեկավարները: Ելույթներ են ունեցել «Հանրապետություն» կուսակցության ղեկա-վար Ա. Սարգսյանը, «Ազատություն» կուսակցության նախագահ Հ. Բագրատյանը, ՍԴՀԿ ատենապետ Լ. Սարգսյանը, Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամ-ներ Լ. Զուրաբյանը, Դ. Շահնազարյանը, Գ. Ջհանգիրյանը, Դ. Մաթեւոսյանը, Ա. Սարգսյանը, Ա. Մուսինյանը, ինչպես նաեւ Մ. Մալխասյանը, Վ. Վարդապետյանը:
Իսկ ՀԱԿ-ի վերջին հանրահավաքում ՀՀ 1-ին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը հայտարարեց. «Մենք արդեն պատրաստ ենք իշխանության հետ ֆորմալ, պատվիրակությունների մակարդակով երկխոսության»:
Այսպես եւս մեկ քայլ արվեց միջազգային ջանքերով նախաձեռնված իշխանություն-ընդդիմություն երկխոսությունը առաջ տանելու առու-մով: Իշխանության ներկայացուցիչներից ոմանք դժգոհեցին, որ անգամ համաներումը չկասեցրեց այնպիսի ուժերի անհասկանալի աշխու-ժացումը, որոնց քաղաքական առումով ձեռնտու է ժողովրդի ու նախագահի պառակտումը……
Սա հերթական հավաստումն է, որ շուտով ականատես կլինենք նոր քաղաքական բեւեռների ի հայտ գալուն: Հետաքրքիր մի հանդիպում է եղել վեր-ջերս Երեւանում, ինչը ստացել է «ՍԴՀԿ, ՀՅԴ եւ ՌԱԿ բարձրագույն մակարդակի հանդիպում» բնորոշումը: ՍԴՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել 3 ավանդական կուսակցությունների՝ ՍԴՀԿ, ՌԱԿ, ՀՅԴ համահայկական մարմինների ղեկավարների՝ Ս. Աճեմյանի, Մ. Խառապյանի եւ Հ. Մարգարյանի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են համահայկական օրակարգի ձեւավորման ու համազգային նշանակություն ունեցող հարցեր: Հասկանալի է այս կուսակցությունների մտահոգությունը, քանի որ Հայաստանում դիրքերը կորցնելուց զատ նրանց նման ճակատագիր է սպասվում նաեւ սփյուռքում: Բազմահազար հայաստանցիների արտահոսքը այլ երկրներ սասանել է ավանդաբար ամուր սփյուռքահայ կառույց-ների դիրքերը, եւ ինչպես ՀՀ իշխանությունները, այնպես էլ ընդդիմադիր դաշտի տարբեր ուժերը մեծաթիվ համակիրներ են ձեռք բերել սփյուռքահայության շրջանում:
Կարծում ենք՝ այս խնդիրները լուրջ մտորելու տեղիք են տվել, բացի այդ 3 ավանդական կուսակցությունները գուցե փորձեն իրենց սփյուռքյան ազդեցությամբ ինչ-ինչ պայմաններ թելադրել ՀՀ իշխանություններին՝ հասկացնելով, որ միայն ՀՀԿ-ՀԱԿ «համերաշ-խությունը» իրենց ձեռնտու չէ…
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն էլ էր ժամանել Երեւան եւ մասնակցել 2015թ. նշվելիք Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախա-պատրաստմամբ զբաղվող պետական ու միջազգային հանձնաժողովի անդրանիկ նիստին: Բայց, կարծում ենք, այս այցի համընկնումը ՍԴՀԿ, ՀՅԴ, ՌԱԿ հանդիպման օրերին պատահական չէր: Այսպես սփյուռքի աջակցությունն ունեցող այդ կուսակցությունների հետ միասին Արամ Ա-ն կարող է հակակշիռ ուժ երեւալ կաթողիկոսի՝ Գարեգին Բ-ի՝ իշխանություններին սատարելու համապատկերին…
Չի բացառվում, որ 3 ավանդական կուսակցությունները համակիրներ գտնեն նաեւ այլ ընդդիմադիր ճակատներում, ասենք՝ «Ժառանգություն», «Ժո-ղովրդական», «Նոր ժամանակներ», ԱԻՄ եւ այլ կուսակցությունների, անգամ հայ արիականներ-ազգայնականների նախաձեռնած քաղաքական ուղ-ղություններում:
Այս առումով ՀՀԿ մամլո խոսնակ Է. Շարմազանովը նկատել է, որ իշխանությունների քաղաքական օրակարգը դեռեւս ապրիլին էր հայտարարվել նա-խագահ Ս. Սարգսյանի կողմից, եւ իրենք չեն ցանկանում, որ Հայաստանում լինեն քաղաքական ուժեր, որոնք կգնան ծայրահեղության եւ հասարա-կության մեջ ատելություն սերմանելու ճանապարհով: «Ես հեռու եմ այն մտքից, որ եթե երկխոսություն է, նշանակում է, որ իշխանութ-յունը կծափահարի ընդդիմությանը, իսկ ընդդիմությունն էլ՝ իշխանությանը: Ոչ, դա երկխոսություն չէ: Երկխոսությունն այն է, որ դու պատրաստ ես քո քաղաքական օպոնենտների հետ նստել ու քննարկել Հայաստանի համար կարեւորագույն խնդիրները»,- ասել է նա եւ հիշել Լ. Տեր-Պետրոսյանին՝ «գնում է բաց դիալոգ»:
Հիմա թե այդ «բաց դիալոգը» արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների կհանգեցնի, թե հերթականի, շուտով պարզ կլինի:
Այս ընթացքում կպարզվի նաեւ քաղաքական բեւեռների առաջացման հրատապությունը:

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 21 (197), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.