Հայաստանը թափանցիկ է միջուկային էներգետիկայի հարցերում –
OSART-ը խոսեց ՀԱԷԿ-ից
Դեռ մայիսի 16-ին ՀԱԷկ-ում աշխատանքներն է սկսել ՄԱԳԱՏԵ-ի հովանավորությամբ գործող OSART հանձնախումբը: OSART-ը ՀՀ էր ժամա-նել ՀԱԷԿ-ի շահագործման անվտանգության վիճակը ստուգելու նպատակով:
Երկշաբաթյա աշխատանքից հետո OSART հանձնախմբի ղեկավար Գաբոր Վամոշը, ՀԱԷԿ-ի տնօրեն Գագիկ Մարկոսյանը, ՀՀ կառավարությանը կից միջու-կային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը հանդես եկան մամլո ասուլիսով:
Ավելի ճիշտ կլինի խոսքը տանք Գաբոր Վամոշին, որպեսզի հանրությունն ավելի հանգիստ լինի եւ չմտածի, թե մեր մասնագետները պարզա-պես հանգստացնում են հանրությանը եւ ՀԱԷԿ-ի իրական վիճակից չեն խոսում:
Այսպիսով, ըստ Վամոշի, միջուկային տեղակայանքների անվտանգության գծով փորձագետների միջազգային խումբն անցկացրեց Մեծամոր քաղաքից ոչ հեռու գտնվող Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) ստուգում՝ գնահատելու անվտանգության ապահովմանն ուղղված գործունեությունը, եւ նշեց որոշ դրական միջոցառումներ, ինչպես նաեւ դրանք ամրապնդելու մի շարք հանձնարարականներ:
Վամոշի խոսքերով, բարձր է գնահատվում միջազգային միջուկային հանրության հանդեպ Հայաստանի թափանցիկ գործելակերպը եւ նրա պատրաստակա-մությունը հրավիրելու անվտանգությունը ստուգող ԱԷՄԳ առաքելություններ՝ գործունեությունը միջազգային գնահատման ներկայացնե-լու նպատակով: ՀԱԷԿ-ում անցկացված ԱԷՄԳ ստուգումների թվում են՝ 2003թ. նախագծային անվտանգության ստուգման առաքելությունը, 2007թ. անվ-տանգության հավանականային վերլուծության ստուգումը, 2009թ. սեյսմիկ անվտանգության գնահատումը:
ՀԱԷԿ-ում խումբն անցկացրեց կայանի շահագործման անվտանգության համար կարեւոր ասպեկտների մանրամասն ստուգում, որոնք հիմնականում վե-րահսկվում են կայանի ղեկավարության կողմից: Ստուգման եզրակացությունները հիմնված են ԱԷՄԳ անվտանգության ստանդարտների եւ միջազգա-յին հանրության կողմից ընդունված դրական փորձի վրա:
Ստուգումն ընդգրկել է այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են՝ կառավարում եւ կազմակերպական կառուցվածք, ուսուցում, շահագործում, տեխնիկական սպասարկում, տեխնիկական աջակցություն, շահագործման փորձ, ռադիացիոն պաշտպանություն եւ անցում շահագործման փուլից շահա-գործումից դուրս բերելու փուլ:
OSART խումբը հայտնաբերեց դրական փորձի օրինակներ, որոնք կհաղորդվեն բնագավառի մյուս ներկայացուցիչներին՝ դրանց կիրառումը դի-տարկելու նպատակով: Օրինակների թվում են՝
– Վերջին տարիներին մի քանի կարեւոր անվտանգության համակարգեր կատարելագործվել են կայանի անձնակազմի ուժերով: Նման բացառիկ մոտեցումն ապահովում է խորացված գիտելիքներ եւ հմտություններ, որոնք թույլ կտան անձնակազմին շահագործել եւ սպասարկել նոր սարքավորումները.
– Կայանում ներդրվել է ուսուցման վարժասարք, որում օգտագործվել են կանգառի վիճակում գտնվող առաջին բլոկի մեքենասրահի հսկիչ-չափիչ վա-հանակները եւ սարքավորումները: Վարժասարքը գտնվում է մեքենասրահում եւ ճշգրտորեն համապասխանում է կայանի շահագործման այն պայման-ներին, որոնցում աշխատում է շահագործող եւ վերանորոգող անձնակազմը.
– Կայանն ունի առանձնահատուկ ամբողջական համակարգ եւ համապատասխան ընթացակարգ, որը նախատեսված է վթարային իրավիճակներում ռեակտորի հովաց-ման համար: Համակարգն ապահովում է անվտանգության համակարգերը եւ սարքավորումները հոսանքով կայանի լրիվ հոսանքազրկման դեպքում: Շահա-գործող անձնակազմն անցնում է պարբերական ուսուցում տվյալ համակարգի կիրառման համար, որն ամրապնդում է վթարի դեպքում այն գործի դնե-լու ունակությունը:
Խումբը ներկայացրեց հանձնարարականներ եւ առաջարկներ այն ուղղություների վերաբերյալ, որտեղ հնարավոր է Հայկական ԱԷԿ-ի շահագործման անվտանգության բարելավում: Օրինակների թվում են՝ ‘
– Ղեկավարությունը պետք է համալիր կերպով սահմանի, տեղեկացնի եւ շարունակաբար ամրապնդի իր սպասելիքները, որոնք վերաբերում են անվ-տանգության տեխնիկայի մասով վտանգները կանխելուն կամ դրանց մասին նախազգուշացնելուն եւ անհատական պաշտպանության միջոցների կիրառմա-նը.
– Կայանը պետք է կատարելագործի շրջայցերի իրականացման կարգը՝ սարքավորումների թերությունների հայտնաբերումը ավելի արդյունավետ դարձնելու նպատակով:
– Կայանում վերանորոգման աշխատանքների իրականացման գործելակերպը, որը ներառում է ընթացակարգի ճշգրիտ կատարում եւ պատշաճ գործիքների օգ-տագործում, պետք է բարելավվի՝ համապատասխան որակ եւ սարքավորումների անվտանգ ու հուսալի աշխատանք ապահ
ովելու համար:
ՀԱԷԿ-ի ղեկավարությունը հաստատակամություն հայտնեց շտկելու բարելավման կարիք ունեցող բոլոր բնագավառները եւ ԱԷՄԳ հարցում ներկա-յացրեց տրված հանձնարարականների կատարման ստուգման նպատակով մոտավորապես 18 ամիս անց առաքելություն կազմակերպելու համար:
Խումբը կայանի ղեկավարությանը ներկայացրեց իր հանձնարարականների, առաջարկների եւ դրական փորձի նախնական տարբերակը «Տեխնիկական գրա-ռումների» տեսքով՝ հիմնավորված դիտողություններ ներկայացնելու համար:
Տեխնիկական գրառումները կդիտարկվեն ԱԷՄԳ գրասենյակում՝ հաշվի առնելով
ՀԱԷԿ-ի եւ ՀՀ Միջուկային Անվտանգության Կարգավորման Պետական Կոմիտեի կողմից ներկայացված բոլոր դիտողությունները: Վերջնական հաշվետ-վությունը կներկայացվի ՀՀ կառավարությանը 3 ամսվա ընթացքում:
Աստղինե Քարամյան
«Լուսանցք» թիվ 21 (197), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



