Նախընտրական եռուզեռ – Խոսքի արժեքը Հայաստանում

Նախընտրական եռուզեռ –

Խոսքի արժեքը Հայաստանում

Լավ է, որ մեր երկրում հենց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նախաձեռնեց ներքաղաքական կյանքի կայունացմանն ուղղված առաջին քայլերը: Չնա-յած սա որոշ վերլուծաբանների պնդմամբ կարող է եւ՛ նախագահի կամքը լինել, եւ՛ հայկական ընդդիմադիր ուժերի ու միջազգային կառույցնե-րի ճնշումների հետեւանք: Սակայն դրանից ՀՀ ներքաղաքական կյանքի բարելավմանն ու կայունացմանն ուղղված քայլերը չեն նսեմանում, թե-րարժեք չեն դառնում: Իսկապես կարեւորագույն գործընթաց է սկսված, ինչը կարող է նոր քաղաքական մշակույթ ձեւավորել Հայաստանում (այն վստահաբար կտեղափոխվի նաեւ Սփյուռք):
Սակայն մի այլ կարեւոր հանգամանք մնացել է նույն հարթության մեջ: Երկրում ազատ խոսքի արժեքը մնացել է անարժեք:

Թերեւս մեր հիշողությունից չի ջնջվել «արմատական» ընդդիմության՝ ՀԱԿ-ի նախաձեռնած ստորագրահավաքը՝ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչար-յանին Հաագայի միջազգային դատարանին հանձնելու համար, նրան մեղադրելով մարտիմեկյան ողբերգության պատասխանատվության մեջ: Այս ընդդիմադիր կողմը անգամ իր փաստարկներն էր բերում՝ հիմնավորումները հրապարակում… Սակայն այդ գործը, որը կարող էին եւ բաց հայտարա-րություն ընդունել, ՀՀ քննչական մարմինները անտեսեցին: Այն իհարկե միջազգային դատարան էլ չհասավ… Թվում է՝ ամեն ինչ պարզ է՝ կամ ներկայացված հիմնավորումները հիմք պետք է ընդունվեին, եւ ՀՀ 2-րդ նախագահը կանչվեր հարցաքննության, կամ այդ հիմնավորումները ան-հիմն պետք է հայտարարվեին, եւ ՀՀ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը պետք է կանչվեր հարցաքննության: Ոչ մեկը եղավ, ոչ էլ՝ մյուսը:
Ավելին, վերջերս Ռ. Քոչարյանը ինքն արդեն մարտիմեկյան դեպքերի համար հրապարակավ մեղադրեց Լ. Տեր-Պետրոսյանին, սակայն էլի լռում են քննչական մարմինները: Իսկ «Մարտի 1»-ի գործի վերաքննությունն իրականացնող քննչական խումբը հայտարարեց, թե առայժմ նախկին նախագահ-ներին հարցաքննելու կարիք չկա…
Կարող ենք հիշեցնել տարբեր քաղաքական ուժերի, ԱԺ պատգամավորների, կառավարության անդամների եւ այլոց բազում հրապարակային ելույթ-ներ ու հոդվածներ, որտեղ պետական ու անձնական ծանր մեղադրանքներ են հնչել ՀՀ 3 նախագահների եւ այլ պաշտոնյաների հասցեին: Բայց քննչական մարմինները նորից լռում են՝ իրավական ոլորտը չեն ցանկանում քաղաքականացնել…
Այ քեզ բա՜ն: Ամեն մի հանցագործություն կարելի է քաղաքականացնել ըստ ցանկության եւ՝ հակառակը: Անգամ մանր գողությունը կարելի է պատ-ճառաբանել սովամահ լինելու քաղաքականությունից դրդված… Ի՞նչ են ասում իրավապահները քաղաքականություն հասկանալով՝ միայն քաղաքական ու պետական գործիչների՞ն, նրանց գործե՞րը:
Այսօր իրապես կարիք կա ՀՀ 3-րդ նախագահի նախաձեռնության հաջողությունն ամրապնդելու, ուստի խոսքի արժեքը պետք է անարժեք չլինի: Իսկ երբ երկրի նախագահների ու բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններն ու հրապարակային արտահայտությունները դատախազական կամ ոստիկանական մարմինների ուշադրությանը չեն արժանանում (խոսքը վերլուծությունների կամ տեսակետների բախման մասին չէ, ինչն ա-զատ է եւ սահմանափակելու կարիք չունի), ապա ի՞նչ վերաբերմունք պետք է դրսեւորվի սովորական քաղաքացիների հրապարակային խոսքին… Ար-դեն պարզ է:
Իշխանություն-ընդդիմություն հաշտության եւ համագործակցության եզրեր գտնելը ամենեւին չի նշանակում այլեւս անպատիժ իրավիճակ եւ անհասկանալի հանդուրժողականություն: Քաղաքական դաշտում ծանրագույն մեղադրանքներ են առաջադրվել միմյանց նկատմամբ տարիներ շարու-նակ, ու հիմա պետք է այս խնդիրն էլ կարգավորվի: Պարտադիր չէ ակնարկել, թե դատական կարգով պետք է միմյանց պատասխանատվության կանչեն կամ հերքվեն առաջադրված մեղադրանքները, դա կարելի է անել հրապարակային ձեւով, ինչպես անում են մեղադրողները: Եվ եթե դատավարության կարիք լինի, ապա թող քննչական մարմիններն այն ուղարկեն դատարաններ: Առանց այս հարցի կարգավորման, առանց խոսքի արժեքի ընկալման, հնարավոր չէ ինչպես քաղաքական ոլորտի, այնպես էլ մյուս ոլորտների կարգավորումը:
Այլապես ամեն մի լավ նախաձեռնություն անգամ վերջում կդառնա թատերական ներկայացում: Այժմ, երբ
 իշխանություն-ընդդիմություն հանդուրժող մթնոլորտ է կարծես եւ բացահայտ համագործակցության կոչեր կան երկկողմանի, արդեն իսկ թատ-րոն կա: Իշխանությունները հայտարարում են, թե ճանաչում են ընդդիմության գոյության փաստը, արտահայտվելու իրավունքը… բայց դա չի նշանակում, թե կլինեն արտահերթ ընտրություններ եւ այլ զիջումներ: Ընդդիմությունն էլ նույն բանն այլ բեւեռից է ասում՝ թե հաշտվելով իշխանությունների հետ, ճանաչելով նրանց լեգիտիմությունը, միեւնույնն է՝ արտահերթ ընտրություններ են պահանջում: Հիմա, եթե իշխանությունների տեսակետը գոնե ինչ-որ ձեւով ընկալելի է՝ ճանաչում ու տեղ են տալիս ընդդիմադիրներին, բայց հերթակա-նության մեջ, ապա ընդդիմադիրների տեսակետն իրոք անհասկանալի է՝ եթե այլեւս ճանաչվում է իշխանությունների լեգիտիմությունը, ապա ի՞նչ արտահերթ ընտրությունների մասին է խոսքը: Եթե պարզապես հաշտություն է կնքվել հին իշխանություններին իշխանության բե-րելու համար, ապա՝ կներեք…
Եթե իշխանություն-ընդդիմություն համերաշխությունը միայն քննարկելու է իշխանափոխության հարցը, ապա ինչպես ժողովուրդը կասեր՝ այս իշխանությունից էլ ենք գո՜հ, հնից էլ՝ առավե՜լ եւս… Ուրեմն այս համերաշխությունը սեփական կարիքները հոգալու, այստեղ եւ այնտեղ փայատեր դառնալու (հին ու նոր փայերը մարսելու) եւ միջազգային պատվիրատուներին հաճոյանալու համար է եւ՝ ոչ ա-վելին: Այս թատրոնն ուրեմն ժողովրդի համար չէ…
Կարող ենք մեջբերել տարբեր կուսակցապետերի, պատգամավորների, կառավարության անդամների կամ հասարակական -քաղաքական դաշտի ներկայացուցիչնե-րի նաեւ միմյանց նկատմամբ արված հայտարարությունները, որոնցում պակաս ծանր մեղադրանքներ չկան… Բայց միեւնույնն է՝ քննչական մար-մինները նորից լռելու են:
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն էլ կարծում է, թե քաղբանտարկյալների ազատ արձակումից հետո ՀԱԿ-ի եւ իշխա-նությունների միջեւ երկխոսություն չի սկսվի: «Միմյանց ուղղված մեղադրանքները, թուրքերի հետ քիրվայություն անել, լրտես, դա-վաճան, ավազակապետություն, թաթար-մոնղոլներ… Իմ տպավորությամբ այս հռետորիկայից հետո այդ մարդիկ նույնիսկ նույն մայթով չեն կա-րող քայլել, բայց, քանի որ Հայաստանում հայտարարություններ են անում, անելու համար, տեսնենք՝ ինչ կստացվի: Մեկն ասում է՝ արտահերթ ընտրություններ են լինելու, մյուսն ասում է՝ ոչ»: Այս գործիչը հայտնել է, որ ՀՀ իշխանությունները փորձում են օգտագործել ՀԱԿ-ի ռեսուրսը՝ միջազգային հանրությանը ցույց տալու համար, որ երկրի ներսում ամեն ինչ հարթ է, որ ՀՀ նախագահը «ցույց է տալիս, թե երկրում հանդուրժողական մթնոլորտ է, մարդկանց համար կարողանում է լավ բաներ անել, ազգային լիդերի կարգավիճակ է ձեռք բերել եւ ար-դեն կարող է ազգի համար հարցեր լուծել՝ ԼՂ հիմնախնդիրը, հայ-թուրքական հարաբերությունները լուծման կարիք ունեն»:
Հունիսին Ս. Սարգսյանը պետք է ելույթ ունենա Ստրասբուրգում, որից հետո նրան հարցեր կուղղեն ԵԽԽՎ պատվիրակները: ԵԽԽՎ մշտական կոմի-տեն իր նիստում, ի թիվս այլ հարցերի, քննարկել է կառույցում հայ պատվիրակ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի դիմումը: Այսպես ՀՀ նախագահը նորից խնդիրներ է ունենում, այս անգամ այլ ընդդիմադիր ուժի հետ: Եվ նույնը կարող է լինել այլ ուժերի հետ, եթե մեր վերոնշյալ՝ խոսքի արժեքի խնդիրը չկարգավորվի:
Իսկ վերջերս աշխուժացած ՀԿԿ կենտկոմի քարտուղար Ռուբեն Թովմասյանն էլ չհավատալով ՀԱԿ-ՀՀԿ համերաշխությանը, ընդդիմադիրների մասին ասել է. «Էնպես են գլուխ գովում, թե Ազատության հրապարակը գրավեցինք, ոնց որ Բաքուն են գրավել»… ՀԱԿ անդամ-կազմակերպություններից մեկի՝ ՍԴՀԿ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանն էլ չի հավատում իշխանությունների հրաժարականին: Նա ասել է. «Ոչ մեկից չես կարող սպասել կամ պահանջել, որ ինքն ինքնասպան լինի: Հետեւաբար, այստեղ ես չեմ կարող արմատական անցումներ ակնկալել»:
Իսկ վերջերս Երեւանում հանդիպած ավանդական 3 կուսակցությունները՝ ՀՅԴ, ՌԱԿ եւ ՍԴՀԿ, հաստատ իրենց տեսակետներն ունեն եւ նույնպես չեն բավարարվի ՀԱԿ-ՀՀԿ համերաշխությանը ծափահարելով: Անգամ իշխանական ԲՀԿ-ն կարող է միայն ծափահարելով չբավարարվել:
Վերջերս Հայաստանում տեղի ունեցավ նաեւ հայ ազգայնականների հավաք, որին մասնակցեցին ՀԱՄ-ի եւ ազգայնական դաշտի այլ ուժերի անդամնե-ր, ինչպես նաեւ  ազգայնականներ Սփյուռքից:
Եվ չի բացառվում, որ հայ արիականներն ու ազգայնականներն էլ իրենց տեսակետները հայտնեն ՀՀ 3 նախագահների գործունեության մասին, ովքեր ՀՀ նախագահի աթոռը փորձում են դարձնել եռակողմ օթյակի սեփականություն, իսկ քաղաքական դաշտն էլ՝ այդ սեփականությունը պահ-պանելու գործիք:

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 21 (197), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.