Հայկական խոհանոց եւ… Շաբաթվա մարզական կյանքից

Հայկական խոհանոց –

(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028)
(ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

Կճուճով ամառային ճաշ

Բաղադրությունը
Կոլոլակ – 200 գրամ
սոխ
լոլիկ
կարմիր տաքդեղ
դդմիկ
սմբուկ
այս ամենից՝ – 150-ական գրամ

չոր ռեհան
սեւ պղպեղ
թարմ մաղադանոս
այս ամենից՝ – 100-ական գրամ

սխտոր – 1 գլուխ
ձիթայուղ – 150 գրամ

Պատրաստման եղանակը
Այս ամենը հրակայուն կճուճի մեջ շերտ-շերտ կտրատել, շերտ-շերտ էլ աղ անել, ամենավերջում կտրատել կանաչիները, դնել ջեռոցը:
Հենց սկսի եռալ, լորի ձվի չափ փոքրիկ մսագնդիկները դնել ճաշի երեսին եւ լավաշով փակել կճուճի բերանը: Մատուցել հենց կճուճով:
Շատ համեղ է, դյուրամարս, արագ է պատրաստվում, մատուցելիս էլ գեղեցիկ է: Նաեւ անուշաբույր է՝ ամառային տրամադրություն հաղորդող:
Այս ամենը հրակայուն կճուճի մեջ շերտ-շերտ կտրատել, շերտ-շերտ էլ աղ անել, ամենավերջում կտրատել կանաչիները, դնել ջեռոցը:
Հենց սկսի եռալ, լորի ձվի չափ փոքրիկ մսագնդիկները դնել ճաշի երեսին եւ լավաշով փակել կճուճի բերանը: Մատուցել հենց կճուճով:
Շատ համեղ է, դյուրամարս, արագ է պատրաստվում, մատուցելիս էլ գեղեցիկ է: Նաեւ անուշաբույր է՝ ամառային տրամադրություն հաղորդող:

* * *

Շաբաթվա մարզական կյանքից –

Ֆուտբոլային խճանկար
Մեր ազգային հավաքականը հերթական հանդիպումն անցկացրեց Սանկտ Պետերբուրգում՝ Եվրո-2012թ. ընտրական փուլի շրջանակներում: Ռուսաստան-Հայաստան հանդիպումն ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով՝ 3:1: Մեր ֆուտբոլիստները ցավալի պարտություն կրեցին՝ ո՛չ խաղով եւ ո՛չ էլ պատրաստվածությամբ չզիջելով մրցակցին:

*  *  *
Իսկ Երեւանում Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականն իր անդրանիկ խաղը Եվրո-2013թ. ընտրական փուլի շրջանակներում ավարտեց հաղթանակով՝  4:1 հաշվով հաղթելով Մոնտենեգրոյի հավաքականին:

*  *  *
Թաիլանդում ավարտվեց ֆուտբոլի աշխարհի վետերանների առաջնությունը: Մեր հավաքականը գրավեց 2-րդ տեղը: Հայաստանի վետերանները խմբա-յին մրցաշարի վերջին խաղում հաղթելով Շոտլանդիայի թիմին՝ 10 միավորով զբաղեցրին 1-ին տեղը, բայց եզրափակիչում պարտվեցին Իրանի վետերաններին՝ 0:3 հաշվով, եւ դարձան արծաթե մեդալակիրներ:

Հրաշալի հերթափոխ ձյուդոյում
Բուլղարիայի Սլիվեն քաղաքում կայացավ փոքր տարիքի պատանիների ու դեռահասների 5 առանձին տարիքային խմբերի ձյուդոյի միջազ-գային մրցաշար: Հայաստանը ներկայացնում էին Երեւանի, Գյումրիի, Չարենցավանի, Նոր Հաճընի, Բյուրեղավանի թիմերը՝ թվով 25 ձյու-դոիստներ: 5 տարիքային խմբերում մեր ձյուդոիստները նվաճեցին 23 մեդալներ, հաղթողներ դարձան մեր 10 մարզիկներ: Թիմային ընդհանուր հաշվարկով ՀՀ-ն գրավեց 2-րդ տեղը:
 
Առայմ արծաթե գոտի
Ամերիկահայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ (նախկինում բնակվել է Աբովյան քաղաքում) Վանես Մարտիրոսյանը առայժմ անպարտելի է: Նա իր 30-րդ հաղթանակը տոնեց՝ Լոս Անջելեսում հաղթելով մեքսիկացի Սաուլ Ռոմանին: WBC վարկածով արծաթե գոտու նվաճմամբ 25-ամյա հայ բռն-ցքամարտիկը իրավունք ստացավ վիճարկել այդ վարկածով աշխարհի չեմպիոնի կոչումը մեկ այլ մեքսիկացի՝ ներկայիս չեմպիոն Սաուլ Ալվարե-սի հետ:

Հայաստանից 4 գավաթակրի թեկնածու
ՖԻԴԵ-ն հրապարակեց այն շախմատիստների ցուցակը, ովքեր օգոստոս-սեպտեմբեր ամիսներին կմասնակցեն շախմատի աշխարհի գավաթի խաղարկութ-յանը՝ ՌԴ Խանտի Մանսիյսկ քաղաքում: Ցուցակը գլխավորում է աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը, հաջորդում են նախորդ խաղարկության 4 լավագույն շախմատիստները՝ Բորիս Գելֆանդը, Ռուսլան Պոնոմարյովը, Սերգեյ Կարյակինն ու Վլադիմիր Մալախովը: ՀՀ-ից կմասնակցեն 4 շախմատիստներ՝ Լեւոն Արոնյանը, Արման Փաշիկյանը, Սերգեյ Մովսիսյանն ու Վլադիմիր Հակոբյանը:
Աշխարհի գավաթի խաղարկությանը ամենաշատ ներկայացուցիչներ կունենա Եվրոպան: 19-ական ներկայացուցիչ կունենան Ամերիկան, Ասիան եւ Օվ-կեանիան, 6 շախմատիստ՝ Աֆրիկան: Ընդհանուր առմամբ կմասնակցեն 128 շախմատիստներ:

Հաղթողից հետ մնաց կես միավորով
Գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը Չեխիայի Հուստոպեչ քաղաքում անցկացված արագ շախմատի մրցաշարում 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ նվաճեց 2-րդ մրցանակը: Նա միայն 0,5 միավորով հետ մնաց հաղթողից` չեխ գրոսմայստեր Վիկտոր Լազնիչկայից:

Էլի կես միավորի տարբերությամբ
Գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը 2-րդ տեղը զբաղեցրեց հնդկական Օրիսա քաղաքում ավարտված շախմատի միջազգային մրցաշարում: Նա վաստա-կեց 8,5 միավոր: Հաղթեց բելառուս շախմատիստ Ալեքսեյ Ալեքսանդրովը, ով մրցումներն ավարտեց 9 միավորով:

Արսեն Պետրոսյան

«Լուսանցք» թիվ 22 (198), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.