Թեհրանը զգուշացրել է Բաքվին
Իրանցի հոգեւորականներն արդեն պարբերաբար քննադատում են Ադրբեջանի կառավարությանը այն բանի համար, որ այդ երկրի մամուլում հաճախ են հայտնվում վիրավորական հոդվածներ Մոհամմադ մարգարեի վերաբերյալ, ինչը իրանական կողմը կապում է Ադրբեջան-Իսրայել հարաբերություննե-րի լավացման հետ: «Երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մասնակցում է հրեաների մշակույթի կենտրոնի բացմանը եւ իր քայլը բացատրում իբրեւ այդ երկրում ազատության ու հանդուրժողականության դրսեւորում, ապա նմանօրինակ հակաիսլամական դրսեւորումների նկատմամբ որոշ շրջանակներ ինչու՞ են լռություն պահպանում»,- նշում են իրանական կայքերը: Անգամ Բաքվում հակաիսլամական նյութ է հրապարակվել ԻԻՀ նա-խագահ Մահմուդ Ահմադինեժադի՝ Ադրբեջան կատարելիք այցի նախաշեմին:
«Արաննյուզ.իռ» կայքն էլ, ներկայացնելով որոշ մանրամասներ, գրում է.«Այն տարածքը, որն այժմ կոչվում է Ազերբայջանի Հանրապետություն, նախկինում կոչվել է Արան եւ Շիրվան, ու մինչեւ 1918թ. այդ տարածքը երբեք չի կոչվել Ազերբայջան: Թուրքմենչայի պայմանագրով այդ տարածքն անջատվել է Իրանից եւ անցել Ռուսաստանի տիրապետության տակ: Եվ միայն 1918թ. Մուսավաթական կուսակցությունը Օսմանյան Թուրքիայի հրահր-մամբ ստեղծում է Ադրբեջանի հանրապետություն»:
Իհարկե կան այլ մանրամասներ եւս, որոնց մասին անդրադարձ եղել է նաեւ «Լուսանցք»-ում, երբ ներկայացրել ենք սիոնա-մասոնա-բոլշե-ւիկյան ծրագրով «Ադրբեջան պետության» եւ «ադրբեջանցի ժողովրդի» ստեղծման (բառացի՝ հենց արհեստական ստեղծման) մասին: Ներկայացրել ենք նաեւ հայկական ու պարսկական տարածքային խնդիրներին առնչվող հարցերը, ուստի այստեղ չենք արծարծի այն նորից:
Իսկ «Ֆարս» գործակալության փոխանցմամբ, «Իսլամական կոնֆերանս»-ի անդամ Ադրբեջանը վերածվել է սիոնիստական վարձկանների հավաքատեղիի: Այս իսլամական երկրում ծավալված հակաիսլամական շարժումների ներքո այդ երկրի որոշ հրատարակչություններ ու լրատվամիջոցներ իսլամական սրբությունների նկատմամբ վիրավորական վերաբերմունք են ցուցաբերում, «Բաքվի կառավարությունը չպետք է դառնա սիոնիստական ռեժիմի կամակա-տարը»,- զգուշացնում են Թեհրանից: Հատկապես վերջերս նշվում է նաեւ ավելի քան 5 հազար հրեաների՝ Ադրբեջանում բնակեցնելու մասին…
Իրանի անվտանգության աշխատակիցները նույնպես բողոքում են: Ադրբեջանցի մարմնավաճառների հանցավոր խումբ է բացահայտվել, որը իսլամա-կան հանրապետության տարածքում անառակության բիզնեսով է զբաղվել: Իրանցի ոստիկաններն ադրբեջանցի մարմնավաճառներին պատկանող հասարակաց տանը հայտնաբերել են թմրադեղեր, ոգելից խմիչքներ, ձայնասկավառակներ եւ այլն: Ոստիկանական ուժերի հրամանատարը հայտարարել էր նաեւ, թե Ադրբեջանի հետ ունեցած սահմանային հարցերում պետությանը անհանգստացնող խնդիրն այն է, որ Ադրբեջանը կարող է վերածվել Աֆղանստանից ապօ-րինի թմրամիջոցների տարանցման ճանապարհի:
Թեհրանում մտավախություն ունեն նաեւ համասեռականների ներթափանցման առումով, քանզի Ադրբեջանում բացվել է ոչ ավանդական՝ սեռական փոքրա-մասնությունների առաջին ռեսուրսը՝ Կովկասում սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների առաջին կայքը: «Մենք կատարելագոր-ծելու ենք կայքը: Ցավոք, դա միշտ չէ, որ արագ է ստացվում, բայց մենք աշխատելու ենք այդ ուղղությամբ»,- գրել են կայքի հեղինակները եւ խոստացել, որ դրանում լինելու են «ֆորումներ, հոդվածներ, բլոգեր, վիդեո եւ ֆոտո ֆայլեր, լուրեր»:
Այս առումով ադրբեջանցիները բնական «հունար» ունեն՝ տարածաշրջանում առաջատար դառնալու…
Այսպես հակասիոնիստական հստակ քաղաքականություն որդեգրած Թեհրանը Թել Ավիվի հետ զինադադարի մեջ է հայտնվել, բայց դարձել է Իսրայելի հետ համագործակցող Բաքվի ոչ միայն տարածքային պահանջների թիրախ, այլեւ՝ հակաիսլամական, հակաիրանական, անբարո եւ սեռամոլագարական ու այլ դրսեւորումների նշանակետ…
Արման Դավթյան
Արհեստական պետություն՝ ստեղծված փորձանք դառնալու համար
Բաքուն «Նաբուկո»-ով խաղացնում է Եվրոպային
Պատմական կտրվածքով միայն վերջերս ստեղծված Ադրբեջանի Հանրապետությունը ոչ միայն վտանգավոր է տարածաշրջանի խաղաղության ու կայունության համար, այլեւ Եվրոպայի գլխին էլ է դեռ փորձանք դառնալու: Բաքուն խաղացնում է (Անկարայի հետ միասին) «Նաբուկո»-ի գործոնը, բայց քանի դեռ Ռուսաստանից շահ ունի, այդ ծրագիրն այդպես էլ
«օդից չի իջեցնի»: Ապացու՞յց՝ խնդրեմ:
Նախ՝ արդեն «Նաբուկո»-ի հետ կապված Թուրքիայում (մենք Ադրբեջանն ու Թուրքիան առանձին չենք դիտարկում) մի քանի անգամ պայմանագրեր են ստորագրվել ու վերաստորագրվել, բայց սայլը տեղից չի շարժվում: Հետո՝ «Նաբուկո»-ի հիմնական մատակարարը պիտի դառնա Ադրբեջանը, որ ասում է ա-յո, բայց չի հաստատում դա, որպեսզի խողովոկաշարը սկսեն կառուցել «Նաբուկո»-ի կոնսորցիումի մեջ մտնող երկրները: Կամ՝ Եվրոպային չի ա-սում, որ ինքը իր արդյունահանած գազով հազիվ հասցնում է Ռուսաստանի հետ կնքված պայմանագրի դրույթները բավարարել: Կամ… չնայած ես Եվրո-պայի համար ապացույց բերողը չեմ: Եվրոպան էլ հաստատ լավ է հասկանում թյուրքական խաղը, դրա համար անընդհատ ներկայացուցիչ է ուղարկում Բաքվի դուռ, բայց այո-ն չի հաստատվում ու չի հաստատվում: Եվրոպան ուրիշ ճար չունի, ստիպված Բաքվին համոզելու տարբեր եղանակներ է մտածում՝ հուսալով, որ մի օր կնվազեցնի իր էներգետիկ կախվածության մակարդակը Ռուսաստանից… Հայկական կողմը հարկ է, որ ուշադիր հետեւի ընդհանրապես միջազգային էներգետիկ զարգացումներին, քանզի Բաքուն ու Անկարան մշտապես իբրեւ փոխհատուցում Արցախն են ուզում… Համոզված եմ՝ Եվրո-պան սա քաջ գիտակցում է…
Ինչեւէ, երկու օր առաջ Թուրքիայում ստորագրվել է «նաբուկոյական» հերթական համաձայնագիրը, բայց ոչինչ էլ չի փոխվել:
«Nabucco Gas Pipeline GmbH» ընկերության գործադիր տնօրեն Ռեյնհարդ Միտչեկը, ով մշտապես ահազանգում է, թե «Նաբուկո» ծրագրի հետ կապված ֆինանսական խնդիրները լուծում չեն ստանում, իսկ այդ նպատակով վարկերի ստացման հնարավոր գործընթացը դժվարանում է, կրկին հերթակա՛ն անգամ նշել է, թե հերթակա՛ն պայմանագրով գազատարի հիմքերը դրվեցին: Իսկ «Նաբուկո»-ի շահագրգիռ մի կողմը՝ ադրբեջանականը, նկատի ունենալով այն փաստը, որ կոնսորցիումը (խոշոր բանկերի միավորվածություն) պլանավորել է դիմել միջազգային ֆինանսական կազմակերպություններին եւ գործակալություններին՝ վարկային միջոցներ ստանալու նպատակով, կարծում է, որ դա հազիվ հաջողվի, քանզի Եվրոպայում ոչ բոլորն են, որ հավա-տում են նշյալ նախագծի իրագործմանը: Այդ երկրներից կարելի է առանձնացել Գերմանիային, Ֆրանսիային եւ Իտալիային, որոնք թերահավատո-րեն են տրամադրված նշյալ գործարքին ու դա ամենեւին էլ չեն թաքցնում:
«Նաբուկո» նախագծին մասնակցելու երաշխիքներ դեռեւս չի ներկայացրել նաեւ նախագծի շահագրգիռ մյուս կողմը՝ Թուրքմենստանը: Թյու-րըմբռնումների տեղիք չտալու համար ասենք, որ, այո, Ադրբեջանը պետական մակարդակով հետաքրքրվածություն է հայտնել այն մասին, թե ուզում է մասնակցել «Նաբուկո»-ին, թե պատրաստ է քննարկել իր կողմից գազամատակարարման ծավալները, բայց երաշխիք, որ կվկայի «Նաբուկո»-ին պարտադիր մասնակցությունը, չի տվել: ««Նաբուկո»-ի առջեւ ոչ մի պարտավորություն Ադրբեջանը չի ստանձնել»,-հայտարարել է այդ երկրի արդյունաբե-րության եւ էներգետիկայի նախարարը:
Հստակեցնենք, այս պահի դրությամբ «Նաբուկո»-ի մասնակիցներն են ավստրիական OMV-ն, հունգարական MOL-ը, բուլղարական Bulgargaz- ը, ռու-մինական Transgaz- ը, թուրքական Botas-ը, գերմանական RWE-ն, որոնցից յուրաքանչյուրի մասնաբաժինը 16,67 տոկոս է: «Նաբուկո»-ի ընդհա-նուր արժեքի 30 տոկոսը կվճարեն նշյալ բաժնետերերը, իսկ մնացյալ 70 տոկոսը վարկատուների միջոցներով կլինի:
Այնուամենայնիվ, դեռ ամենասկզբում հայտարարված՝ «Նաբուկո»-ի շինարարության մեկնարկի տարեթիվը (ինչպես կանխատեսել էի եւ այդ մասին ա-ռավել մանրամասն գրել «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում)` 2010-ը` ձգձգվեց, 2011թ.-ն՝ նույնպես: Երկու օր առաջ էլ Թուրքիա-յում խոսել են արդեն 2013թ. ծրագրին մեկնարկ տալու մասին:
Իսկ ռուսական կայքերը գրում են, թե «Նաբուկո»-ն չծնված՝ մահացել է: Բանն այն է, որ Իրանն ու Պակիստանը «համաձայնագիր էին ստորագրել գազա-մուղ կառուցելու մասին, որը կարող է ցրել «Նաբուկո» գազամուղի ծրագրի իրականացման հետ կապված վերջին հույսը»: Իրանն ու Պակիստանը գա-զամուղի կառուցման համաձայնագիրը, որով իրանական գազը պետք է առաքվի Պակիստանի Բալուջիստան եւ Սինդ նահանգներ, ստորագրել էին Թուր-քիայում: Պակիստանի նավթի նախարարը հայտարարել է, որ գազամուղի շինարարությունը սկսվել է անմիջապես ստորագրումից հետո: Այս՝ 2,1 հազար կմ երկարությամբ գազամուղը կարժենա, նախնական հաշվարկներով, 3-4 մլրդ դոլար եւ կմեկնարկի արդեն 2014թ.: Այլ կերպ՝ ճիշտ այն ժամանակ, երբ ծրագրված էր «Նաբուկո»-ով գազամատակարարումը: Իրանա-պակիստանյան գազամուղը ոչ միայն կբավարարի Պակիստանի գազի պահանջարկը, այլ նաեւ կա-րող է ունենալ հեռահար նպատակներ՝ Հնդկաստանով հասնելով Չինաստան:
Ռուսաստանի մասնագետներն արդեն սկսել են ծաղրել «Նաբուկո»-ն՝ ասելով, թե «կարեւորը գազախողովակը կառուցելն է, գազը՝ հետո»: ՌԴ ազգային է-ներգետիկ անվտանգության ֆոնդի տնօրենը նկատում է, որ Թուրքմենստանը հազիվ թե միանա «Նաբուկո»-ին, քանզի պատրաստվում է Չինաստանին գազ մատակարարել:
«Նաբուկ
ո»-ի փորձություններն առջեւում են, որովհետեւ այս նախագիծը ստեղծված է հենց աշխարհաքաղաքական ենթատեքստով…
Արմենուհի Մելքոնյան
«Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր
«Լուսանցք» թիվ 22 (198), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



