Կովկասի ինստիտուտի կլոր սեղանի ժամանակ գիտաշխատող Հրանտ Միքայելյանը նշել է, որ ՀՀ-ում ոչ մի լրատվամիջոց անհանդուրժողականութ-յուն չի քարոզում: Այդ գնահատականը նա հիմնավորել է ՀՀ-ում գաղափարախոսական միտումների վերաբերյալ Կովկասի ինստիտուտում անցկացված հետազոտության արդյունքների հիմամբ: «Ուսումնասիրության է ենթարկվել ազգային դիսկուրսը. այսինքն՝ ազգայնականության ինչպի-սի թեզիսներ գոյություն ունեն»,- պարզաբանել է Հ. Միքայելյանը՝ նշելով, որ ուշադրություն է դարձվել, թե տարբեր երկրներում տար-բեր իրադարձությունների վերաբերյալ ազգայնական շրջանակների ինչպիսի տեսակետներ կան: Ըստ որում «ազգայնականություն» ասվածը, նրա խոսքերով, հարաբերական կատեգորիա է, քանի որ նույն մարդը մի իրավիճակում կարող է հանդես գալ որպես ազգայնական, մեկ այլ իրավիճակում՝ ոչ»:
Փորձագետի խոսքով՝ հարեւան երկրների հանդեպ վերաբերմունքը «ամենամեյնսթրիմային մամուլի» անդրադարձներում հետեւյալն է՝ դաշ-նակիցներ են դիտվում Իրանը եւ Ռուսաստանը, թշնամիներ՝ Թուրքիան եւ Ադրբեջանը: Ցանկալի դաշնակիցներ են ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն, իսկ Վրաստանը «դժվար հարեւան» է: Հետազոտությունն արվել է ՀՀ մամուլի 10 ամենատարածված միավորներում: Ազգայնական դիսկուրսը կազմում է 3%:
Վահագն Նանյան
* * *
Անցյալով՝ ապագայում –
Գառնին՝ համաարիական կենտրո՞ն
Վերջերս տեղեկացանք, որ Գառնի տաճարին շնորհվել է Մելինա Մերկուրի միջազգային մրցանակը:
ՅՈւՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի որոշմամբ եւ միջազգային մրցանակաբաշխության հանձնաժողովի եզրակացության հիման վրա, «ՅՈւՆԵՍԿՕ-Հունաստան 2011թ. Մելինա Մերկուրի» հեղինակավոր մրցանակը կիսելու են Հայաստանի «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը եւ Պաղեստինի տարածքում գտնվող Բաթիր վայրը: Մրցանակի հանձնման պաշտոնական արարողությունը կայացավ մայիսի վերջերին ՅՈւՆԵՍԿՕ-ի կենտ-րոնակայանում՝ Փարիզում:
Այս միջազգային մրցանակը շնորհվում է 2 տարին մեկ անգամ այն անհատին կամ կազմակերպություններին, որոնք նշանավոր ավանդ ունեն մշա-կութային լանդշաֆտի պահպանման եւ կառավարման բնագավառում:
Մրցանակի հայտը համատեղ պատրաստվել եւ ՅՈւՆԵՍԿՕ-ի կենտրոնակայան էր փոխանցվել ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգե-լոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի եւ ՅՈւՆԵՍԿՕ-ի գործերով ՀՀ ազգային հանձնաժողովի կողմից:
Գառնո տաճարը տարածաշրջանում եզակի արիական-հեթանոսական տաճարն է, որտեղ նաեւ Հայ Աստվածների պաշտամունքն ունեցող արիադավան-հեթանոս հայերը արիադավան ծիսական եւ տոնական միջոցառումներ են անցկացնում:
Եվ տաճարի միջազգային մրցանակի արժանանալու հանգամանքը կարող է նըպաստել նաեւ մեր հինավուրց պատմության ու հայոց արիական-հեթանո-սական հավատի միջազգայնացմանը, խորքային ուսումնասիրմանը, ինչն էլ իր հերթին կարող է նպաստել Հայաստանի հայ արիների առաջարկի ընդունմանը՝ «Գառնին դարձնել տարածաշրջանի համաաարիական կենտրոն»:
Իսկ այս դեպքում՝ արվեստի ոլորտից բացի, Գառնո տաճարը կարող է դառնալ նաեւ գաղափարա-քաղաքական ու հոգեւոր-մշակութային միջազգային օջախ…
Նարե Մշեցյան
Աղավաղված գաղափարները կինքնամաքրվե՞ն
Վերջերս հրապարակվել է «համաշխարհային պրոլետարիատի մեծ առաջնորդ» Վլադիմիր Լենինի ավագ քրոջ նամակը, որում նա հայտնում է, թե ի-րենց պապն ուկրաինացի հրեա է եղել, ով ուղղափառություն է ընդունել՝ բարձրագույն կրթության հնարավորություն ունենալու համար:
Աննա Ուլյանովայի նամակն արդեն կարեւոր փաստաթուղթ է, որ ապացուցում է Լենինի հրեական ծագումը, եւ այն ցուցադրման է դրված Պատմական թանգարանում:
Եվ այսպես՝ «Լենին պապին էլ մեզ նման պստիկ, ժիր ու սիրունիկ մանուկ է եղել»… բայց ապրել է աղքատ հրեական ընտանիքում: Նա Ժիտոմի-րում բնակվող Մոիսեյ Բլանկի որդին է եղել:
Աննա Ուլյանովայի նամակը հասցեագրված է Իոսիֆ Ստալինին եւ թվագրվում է 1932թ.: Նա իր նամակով ցանկանում էր պայքարել հակասեմականութ-յան դեմ, որի ծավալներն աճել էին կոմունիստների մեջ: Ի դեպ, «ժողովուրդների հայր» Ստալինն արհամարհել էր նամակը եւ հրամայել բա-ցարձակ լռություն պահպանել:
Սակայն, հետո պարզվեց
, որ այդ լռությունը հարաբերական էր… ու նպատակային:
Նման լռություն Գերմանիայում պահպանեց Ադոլֆ հիտլերը, բայց՝ իր 1/4-րդ հրեական ծագման մասին…
Առ այսօր էլ «արիացիների հայր» Հիտլերի ազգականները այդ ազգանվամբ բնակվում են Իսրայելում:
Բոլոր գաղտնիքներն էլ իրենց ժամանակն ունեն, իսկ աղավաղված գաղափարներն ու տեսությունները՝ իրենց ինքնամաքրվելու:
Անի Մարության
Հ.Գ. – «Ժողովուրդների հայր» Ստալինի ծագման մասին էլ մեզ՝ հայերիս են մեղադրող խոսքեր ուղղել… թե ժամանակին եթե նրա հայազ-գի հայրը Վրաստանում «տեր կանգներ» որդուն՝ ապա հա՛մ շատ ժողովուրդներ կփրկվեին իրենց «հոր» դաժան վրեժից, հա՛մ էլ Հայաստանը մեծ տարած-քով, պայծառ ապագայով, ավելի անկախ կլիներ…
Երկրում անհասկանալի են գործերն Երկնքի –
Տիեզերական աղետներից մինչեւ երկրի աղբահանություն
Գուշակների աղետալի «կանխատեսումները» աշխարհի հերթական վերջերի մասին վաղուց հոգնեցրել են, իսկ ահա, արեւի ակտիվացումը, ըստ գիտնականների, կհանգեցնի երկրի վրա բազմաթիվ աղետների, նաեւ՝ բնապահպանական: «2012 թվականը արեւի ակտիվացման տարի է լինելու»,- նշել է Լեւ Զելենին՝ տեզերքի խնդիրներին նվիրված զեկույցում: Նա ասել է նաեւ, որ «2012-ը կլինի էքստրեմալ նաեւ Ռուսաստանի համար, սա-կայն գեոմագնիսական դաշտի կենտրոնը լինելու են ԱՄՆ-ն եւ Կանադան»: Իսկ նրա կոլեգան ՌԴ-ից՝ «Ռուսական տեզերական համակարգի» տնօրեն Յուրի Ուրիլիչիչը, հերքել է այդ տվյալները եւ նշել, որ ՌԴ-ում աղետների եւ աղտոտման հավանականությունը շատ ցածր է:
Այսպես աշխարհի գերտերությունները ձանձրացել են երկրային կռիվ-կռիվ խաղերից եւ միմիայն ահաբեկում են տիեզերական աղետներով եւ աղտոտությամբ…
Իսկ Հայաստանում տիեզերական աղետների ահաբեկչությամբ չեն զբաղվում, պարզապես ուսումնասիրում են երեւույթները: Օրինակ՝ վերջերս, ըստ Բյուրականի աստղադիտարանի մամլո հաղորդագրության, մայիսի սկզբներին նորից աստղեր «թափվեցին», որը դիտվեց Ջրհոսի համաստեղության ուղղությամբ: Հոսքի ինտենսիվությունն իր մաքսիմումում հասել է ժամում միջինում 12 ասուպի…
Այսպես, երբ ռուսները սարսափելի աղետներ են գուշակում Վաշինգտոնի ու Բրյուսելի ուղղությամբ, իսկ սրանք՝ Մոսկվայի, Երեւանը մտազբաղ է տիեզերական գործընթացների ուսումնասիրությամբ…
Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հ. Հարությունյանի տեղեկացմամբ, Բյուրականի աստղադիտարանը պատրաստվում է ա-ջակցել տիեզերական վթարների կանխարգելման գործընթացին:
Այդ նպատակով առաջիկայում կհաստատվի Ռուսաստանի աստղագետների հետ համագործակցությամբ իրականացվող «Տիեզերական աղբի դիտման եւ արձանագր-ման» ծրագիրը: Ռուսաստանյան կողմը 1-2 մլն. եվրո կտրամադրի Բյուրականի աստղադիտարանին՝ նոր աստղադիտակներ բերելու համար, որոնք հարմա-րեցված են լինելու այս աշխատանքի համար: Այսօր Երկրի շուրջ պտտվում է մոտ 6.000 տ մետաղ, ինչը մի քանի կարգով շատ է տիեզերքից երկրին մոտեցող բնական մասնիկներից: Առավել մեծ քանակության մետաղ կա 2-րդ շերտում՝ 40.000 կմ վրա: 2020-2030թթ. խիստ դժվար կամ անհնար է դառնա-լու դեպի տիեզերք նոր արբանյակներ արձակելը, քանի որ տիեզերքում մեծ արագությամբ պտտվող մասնիկները արդեն դառնում են գործող ար-կեր կամ փամփուշտներ, որոնք սպառնում են արբանյակներին:
Եվ մինչ մենք զբաղված ենք տիեզերական աղբի դիտման ու արձանագրման փաստերով, տեղեկանում ենք, որ Հայաստանում կուտակվող աղբի 40%-ը ան-վերահսկելի է:
Ըստ հայ-գերմանական հետազոտության, բացի այդ, աղբահավաք տեխնիկայի 80%-ը հին ու մաշված է, աղբ վերամշակողներ չկան:
Վերլուծվել է Հայաստանի 5 բնակավայրերի թափոնների բաղադրությունը եւ պարզվել, որ ՀՀ-ում կենցաղային աղբը սովորաբար հավաքվում է արդյունաբերական եւ գյուղատնտեսական թափոնների հետ միասին, ինչի հետեւանքով արդյունաբերական աղբի պատասխանատուներին հնարավոր չի լինում գտնել, իսկ քաղաքացին ստիպված է լինում ինքը կրել թափոնների ծախսերը:
Թափոնների շուրջ 70%-ի բաղադրությունն արժեքավոր նյութեր են, որոնց միայն մի մասը ՀՀ-ում տարբեր անհատներ են գնում, քանի որ վերամշակելու հնարավորություններ չկան:
Ոչ կենցաղային թափոն կոչվածի մասին ՀՀ-ում օրենսդրական ձեւակերպում չկա, իսկ հանրապետությունում կուտակվում է մոտավորապես 1 մլն. տոննա ոչ կենցաղային թափոն, որից 400 հազարն անվերահսկելիորեն թափվում է տարբեր տեղերում:
Հայաստանում նաեւ հարյուրավոր հնավայրեր են գտնվում բարձիթողի վիճակում, դրանց շրջակա տարածքը միշտ չէ, որ մաքրվում է կենցաղային աղբից:
Այնպես որ, իրապես շա՛տ կարեւոր համարելով տիեզերքի աղբահանությանն ուղղված մեր պետության ջանքերը, առաջարկում ենք մեկ-մեկ երկիր իջնել եւ զբաղվել մեր երկրային հոգսերով:
Արտակ Հայոցյան
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



