Իշխանություն-ՀԱԿ երկխոսությունը սկսել է, բայց առայժմ այն հեռահար է իրականացվում՝ չնայած երկկողմանի ցուցադրական ջանքերին: Երբ Լ. Տեր-Պետրոսյանը վերջնականապես հայտարարեց, թե իշխանության հետ ՀԱԿ-ը պատրաստ է բանակցելու, խորհրդարանական ու արտախորհրդարական մի շարք ընդդիմադիր կուսակցություններ սկսեցին մեղադրել ՀԱԿ-ին՝ իշխանության հետ գործարքի մեջ մտնելու համար: Հատկապես բուռն արձագանքեցին խորհրդարանական ՀՅԴ-ն եւ «Ժառանգություն»-ը: Սա թերեւս տրամաբանական է, քանզի հաջորդ ընտրություններին ՀԱԿ-ի ԱԺ-ում ներգրավված լինելու դեպքում այդ ընդդիմադիր ուժերը կամ առավել քիչ պատգամավորներ կունենան, կամ էլ՝ գուցե առհասարակ չունենան, ո-րովհետեւ ընդդիմության «մենաշնորհը» ՀԱԿ-ը փորձում է սեփականացնել…
Բայց այստեղ էլ մեկ այլ խնդիր է առաջացել՝ արդեն ՀԱԿ-ի համար: Քանզի Կոնգրեսից, ճիշտը՝ ՀՀՇ-ից հեռացածները, ստեղծել են նոր կուսակ-ցություն՝ «Ազատ դեմոկրատներ», ըստ երեւույթին ՀԱԿ-ի դեմոկրատներին այլեւս դիտարկելով անազատ: Բայց ՀՀՇ նախկին փոխնախագահ Խ. Քոքո-բելյանի կողմից այս նոր քաղաքական ուժը ձեւավորելու փաստը չի զարմացրել ՀՀՇ-ին, եւ սա համարվում է շուրջ 1 տարի առաջ տեղի ունե-ցած խմորումների հետեւանք: ՀՀՇ ներկայիս փոխնախագահ Ս. Աբրահամյանը անդրադառնալով նոր քաղաքական ուժի ձեւավորմանը՝ ասել է, թե նորմալ են վերաբերում այդ ուժին, ինչպես կվերաբերեին որեւէ այլ ուժի ձեւավորման փաստին:
Ինչեւէ, ՀԱԿ-իշխանություն, առավել ստույգ ՀՀԿ-ՀԱԿ երկխոսությունը սկսված է: Եթե ընդդիմադիր դաշտում ՀԱԿ-ն արժանացավ մյուս ընդդի-մադիրների անհաճո ընդունելությանը, ապա իշխանության ոլորտում դեռեւս տհաճ միջադեպեր չկան: «Օրինաց երկիր»-ը հազիվ թե հետագա-յում էլ անակնկալներ մատուցի ՀՀԿ-ին, բայց ԲՀԿ-ի լռությունից սառնություն է փչում… Եթե ԲՀԿ-ն համոզվի, որ ՀԱԿ-ը ԱԺ-ում կհայտնվի իր ենթադրյալ մանդատների հաշվին, ապա անակնկալներ գուցե լինեն… «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները մեկ-նաբանություններ կանեն ԲՀԿ նախագահ Գ. Ծառուկյանի հետ խորհրդակցելուց հետո, երբ նա վերադառնա ՀՀ: Ամեն դեպքում՝ իշխանական կոալիցիայի մաս կազմող 2 կուսակցությունների՝ ԲՀԿ եւ ՕԵԿ ներկայացուցիչները կա՛մ խուսափում են լրատվամիջոցների հետ շփումներից, կա՛մ զերծ են մնում քաղաքական երկխոսության թեմայով հայտարարություններից:
Իսկ ՀԱԿ-ը մայիսի վերջերին ընտրեց իր պատվիրակության կազմը, որը պետք է բանակցի իշխանությունների հետ: ՀՀԿ-ի հետ բանակցելու կգնա-ն ՀԱԿ համակարգող Լ Զուրաբյանը, ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Դ. Շահնազարյանը, Կոնգրեսի տնտեսական հանձնախմբի անդամ Վ. Խա-չատրյանը, ՀԺԿ վարչության քարտուղար Ֆ. Խաչատրյանը եւ ՀՀՇ վարչության փոխնախագահ Ս. Աբրահամյանը: Բայց ՀՀԿ-ի գործիչները արագ եւ հստակ հայտարարեցին, որ Լ. Տեր-Պետրոսյանի ասածներն իրենց համար օրենք չեն ու իրենք ո՛չ խոսելու ու ո՛չ էլ երկխոսելու բան ՀԱԿ-ի հետ չունեն: Չեն պատրաստվում որեւէ պատվիրակություն կազմել՝ երկխոսելու ընդդիմադիրների հետ: Ավելին՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղե-կավար Կ. կարապետյանը նշեց, թե ՀԱԿ-իշխանություն երկխոսությունը ուռճացված է այնքան՝ կարծես թե խոսքը միջպետական բանակցությունների մասին է: Շեշտեց, որ բանակցություններն ընթանում են, խնդիր չկա, բայց արտահերթ ընտրությունների շուրջ երկխոսելու հարցադրում-ները պարզապես ինքնանպատակ են… ՀՀԿ մամլո խոսնակ Է. Շարմազանովն էլ ասել է. «Եվս մեկ անգամ հայտարարում եմ, որ այս թեման փակված է: ՀՀԿ-ն գնում է հերթական ընտրությունների: Արտահերթ ընտրությունների շուրջ մենք որեւէ մեկի հետ որեւէ քննարկելու բան չունեն-ք»:
Եվ զլմ-ները շտապեցին արձագանքել, որ արտաքին քաղաքականության մեջ «ֆուտբոլային դիվանագիտությամբ» գործող ՀՀ նախագահ Ս. Սարգսյա-նը, փաստորեն, ՀՀ 1-ին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանին ներքաղաքական «շախմատային դիվանագիտությամբ» մատ արեց…
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի եւ ՀՀԿ մամուլի քարտուղարի հայտարարությունններին ՀԱԿ ներկայացուցիչները վերապահումով են մոտենում, նրանք հայտարարում են, թե սպասում են ՀՀ նախագահի պատասխանին:
Իսկ մինչ այդ, մամուլում վերստին քննարկվում են ԱԺ նախագահի ու վարչապետի պաշտոնանկության մասին լուրերը: Սակայն ՀՀԿ-ից հերքում են այդ լուրերը: Այս խոսակցությունների վրա ազդում է նաեւ ՀԱԿ-ի այն հայտարարությունը, թե
«իշխանությունները ստիպված կատարել են իրենց 3 պահանջները եւ ստիպված կատարելու են նաեւ հաջորդ պահանջը, այն է՝արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ»:
Բայց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գ. Սահակյանը այս ամենը լուրջ չի համարել եւ անգամ հայտարարել է. «Ընդդիմության դաշտից չկա մեկը, որի հետ նստեմ ու բանակցեմ, սա իմ անձնական կարծիքն է»: ՀԱԿ-ի ընտրած ֆորմատը՝ պատվիրակություն կազմելը, Գ. Սահակյանը ոչ թե բացառում է, այլ ծիծաղելի է համարում. «Մենք նման մտքերին տուրք չենք տալիս, մենք դրա ժամանակը չունենք, քանի որ շատ խնդիրներ ունենք թե՛ երկ-րի ներքին, թե՛ արտաքին կյանքում: Իրենք ուզում են առանց ջանքեր թափելու գան, մենք ուզում ենք ջանքեր թափելով ժողովրդի առաջ հաշվետու լինենք»:
Ինչեւէ, ՀՀԿ-ն դեռ չի ձեւավորել այն պատվիրակությունը, որը պետք է երկխոսի ՀԱԿ-ի հետ. «Այդ հարցը, ինչպեսեւ՝ բանակցություններին մասնակցության ձեւաչափը կամ ընդհանրապես կմասնակցենք, թե ոչ, կորոշի նախագահ Սարգսյանը»,- ասել է ՀՀԿ մամուլի խոսնակը: Ավելի մեղմ է արտահայտվել ՀՀԿ խմբակցության անդամ Գ. Մելիքյանը՝ նշելով՝ ՀՀ նախագահը երկխոսելու կոչ է հղել բոլոր ընդդիմադիր ուժերին, եւ շատերն են արձագանքել: Ու լավ չի դիտվի մեկ ուժի հետ բանակցելը: Պատվիրակության խնդիր չկա, իսկ բանակցություններին գոնե պետք է մասնակ-ցեն նաեւ ԱԺ-ի ընդդիմադիր ուժերը:
Ինչ մնում է ՀԱԿ-ի 3 պահանջների կատարմանը, ապա ըստ վերլուծաբանների, ԼՂՀ խնդրի կարգավորումը մի այնպիսի փուլում է, որ ազդե-ցություն է թողնում ՀՀ իշխանությունների գործունեության վրա եւ դա է պատճառներից մեկը, որ իշխանությունները կատարեցին ՀԱԿ-ի, այսպես կոչված պահանջները, ինչը առավելապես Արեւմուտքի պահանջներն էին: Այս գործընթացի վրա ազդեցին նաեւ մոտեցող խորհրդարանական ընտրությունները:
Բայց իրականում դեռ երկխոսություն ասվածը չկա, քանի դեռ չեն հանդիպել ՀՀ 3-րդ եւ 1-ին նախագահները: Իսկ դա կարող է եւ չլինել, քան-զի չի բացառվում, որ կայանալու դեպքում իր հերթին ազդեցություն կունենա ՀՀ 2-րդ նախագահի եւ մյուս ընդդիմադիր ուժերի հետագա գործողությունների վրա…
Կա մի այլ վտանգ եւս: Իշխանություն-ընդդիմություն ներքին հաշտեցումից հետո, որն իրապես անպատկերացնելի էր (իրականում հենց պարտադրված է), Արեւմուտքը ձեռնամուխ կլինի նաեւ արտաքին հաշտեցմանը՝ Հայաստան-Ադրբեջան: Եվ եթե Արցախի խնդիրը դիտարկի որպես ներ-քին հաշտեցման հասնելու ազդեցիկ գործոն, ապա այն կարող է գործոն դառնալ նաեւ արտաքին հաշտեցման դեպքում: Սակայն, եթե ներքին հաշտե-ցումը կարող է հօգուտ երկրի ծառայել, ապա հայտնի չէ, թե արտաքին հաշտեցումը ինչ պայմաններով կպարտադրվի…
Չնայած ներքին հաշտեցմանն ուղղված քայլերը միանշանակ չեն ընկալվում մեզանում: ՀՀ 1-ին նախագահի թիմը քննադատության թիրախ է դարձել հատկապես ՀՅԴ-ի համար: Դաշնակցականները նաեւ չեն մոռացել, թե Լ. Տեր-Պետրոսյանի օրոք ինչ դժվարություններ կրեցին: ՀՅԴ բ-յուրոյի անդամ Վ. Հովհաննիսյանը վերջերս հայտնեց, թե՝ «Ուրախ է, որ վերջապես Հայաստանում գաղափարական, այլ ոչ թե տակտիկական, ինչ եղել է մինչ օրս, պայքար է մղվելու քաղաքական ուժերի միջեւ: Ու բոլորովին էլ կապ չունի, թե հենց իրենք են դարձել ՀԱԿ-ի թիրախը, շնոր-հակալություն են հայտնում հիսթերիկ, բացարձակապես անհիմն հարձակումների համար»… Իսկ իրենց գործելակերպի առումով նշել է, որ դա ամենեւին էլ մազոխիզմ չէ, «ուղղակի մեր տեսակն է այդպիսին՝ պայքարել, դիմադրել»: ՀՅԴ-ում համարում են, որ երկխոսությունը հրաշալի ու ճիշտ գործընթաց է, բայց նկատում են, որ իշխանությունն ու ընդդիմությունն այդպիսով համատեղ սկսում են հարձակում գոր-ծել Դաշնակցության վրա:
Իսկ մեկ այլ խորհրդարանական ուժի՝ «Ժառանգության» ղեկավար Ր. Հովհաննիսյանն Ազատության հրապարակում անցկացրած հանրային հավաքում նշեց, որ առաջիկա ժամանակահատվածում ժողովուրդն իր ակտիվությամբ կորոշի՝ հանրային ավելի մեծ հավաքներ, հանրահավաքներ անելու պահանջ ունի, թե ոչ, ակնարկելով, որ Լ. Տեր-Պետրոսյանի «սառեցված» հանրահավաքային քաղաքականությանը կարող են վերջ տալ: Նա նույնպես ողջունել է հրապարակային ու հանրային երկխոսություններն ու բանակցությունները, բայցեւ նշել է. «Եթե հայտնի երկխոսությունը բերի արտա-հերթ ընտրությունների, այս ահավոր կործանարար իրավիճակի արտահերթ լուծման, մենք միայն կողջունենք եւ կգնահատենք թե իշխանության, թե ընդդիմադիր մեր գործընկերների այդ բանակցությունը: Եթե լինի պայմանավորվածությունների նաեւ այլ օրակարգ, որտեղ կդիտարկվեն այլ հարցեր, հերթական լուծումներ՝ Արցախի հիմնահարցում անընդունելի զիջումներ, Թուրքիա-Հայաստան հարաբերություններում անըն-դունելի քաղաքականության շարունակություն, ապա իմ կարծիքով՝ ժողովուրդը կասի՝ ո՛չ մեղսակից համագործակցությանը, եւ մենք պետք է ա-մեն ինչ անենք, որ արտակարգ ու արտահերթ լուծումները գտնենք այս առաջիկա ամիսներին»:
Որոշակի դժկամություն կա նաեւ սփյուռքահայության շրջանում:
Հասկանալի է, որ ՀՀ քաղաքական մյուս ուժերն իրենց համակիրների մի-ջոցով ազդեցություն են ունենում նաեւ Սփյուռքի դիրքորոշումների վրա: Դա առավել ցայտուն արտահայտվում է, երբ Սփյուռքը դժգոհ է ՀՀ սփյուռքի նախարարից՝ բողոքելով Հ. Հակոբյանի գործունեությունից: Մասնավորապես դժգոհում են, որ նա հաշվի չի նստում Սփյուռ-քի կառույցների ու ներկայացուցիչների հետ, կարծում է, թե ինքը պետք է ղեկավարի Սփյուռքը: Մասնավորապես նախարարն առանձին դեպքե-րում հաշվի չառնելով տեղի համայնքների կարծիքը՝ ինքն է ներկայացուցիչ ընտրել, ինչը տարաձայնությունների տեղիք է տալիս:
Այսպես ներքին քաղաքական կյանքում այլեւս թվացյալ հաշտեցման գործընթացները վերստին տնօրինում են արտաքին ուժերը, ինչը ներքա-ղաքական կայունության չի հանգեցնի: Իսկ արտաքին քաղաքական ուղղությամբ կիրառվող նմանատիպ գործընթացները, ըստ ամենայնի, կդառնան տարածաշրջանային քաղաքականության բաղադրիչ մասը, որն իր հերթին կարող է նոր լարվածություն հաղորդել Արցախի խնդրին:
Բայց եթե ՀՀ քաղաքական ուժերը՝ իշխանական, թե ընդդիմադիր, կարողանան արտաքին ուժերից զատ իրենց հաշտեցումն իրականացնել, ապա արտա-քին ուղղությամբ նույնպես կարելի է հաջողություններ ակնկալել…
Արամ Ավետյան
«Լուսանցք» թիվ 22 (198), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



