Մարդկության տվյալները վաղուց ունեն, դրանց խնդիրը Բարու տիրույթին ընդդիմանալն է
Անգլիայում ֆիզիկոսներն ասել են. «Զգուշացի՛ր ֆիզիկայից, այն կարող է խենթացնել»: Իսկ պատճառը հետեւյալն է՝ ֆիզիկական երե-ւույթների ու տարիներ շարունակ ընթացող օրենքների բացահայտումները հաճախ հանգեցրել են այն իրողությանը, ինչը շատ պարզ ար-ծարծվում է բազում դարեր առաջ ստեղծված առասպելներում ու հեքիաթներում… Եվ այստեղ է, որ ֆիզիկան՝ բնագիտությունը, կարող է խեն-թության հասցնել, քանզի խորհրդավոր երեւույթները վաղու՜ց պարզաբանված եւ հանրամատչելի ձեւերով մատուցված են մեր փառահեղ ու ի-մաստուն նախնյաց կողմից:
Հայ քրմերը նույնպես այսպես են մատուցել տիեզերական ճշմարտությունները՝ առասպելների, հեքիաթների կամ բանահյուսական այլե-ւայլ դրսեւորումների միջոցով, քանզի հարյուր հազարավոր մարդկանց այլ կերպ՝ հնարավորինս հասանելի հնարավոր չէր (այժմ էլ) բացատ-րել, որ Հայ Աստվածների հետ շփվելու համար պետք է բարձրանալ մինչեւ 7 երկինք կամ 7 դուռ պետք է բացել նպատակին հասնելու համար, հաճախ դա 7 սար այն կողմում ձեւակերպելով… Հեքիաթներում մարդիկ հաճախ են 3 ճանապարհների հանդիպում եւ երբ սրտի թելադրանքով ընտրում են նեղ կածանն ու արահետը, հանկարծ հաջողության են հասնում, որովհետեւ արահետը բնորոշել է Արարչի Հետքը… ՀԱՄ կենսադրույթներում էլ մի նշում կա. «Քայլիր քո՛ արահետով, եթե կողքինն անգամ թագավորական ճանապարհ է»… Կարող ենք էլի օրինակներ բերել, բայց այս հոդվա-ծում այլ խնդիր ենք արծարծելու:
Իսկ մարդկությունը վաղուց է հրաժարվել Տիեզերակարգից (իմա՝ Արարչից տրված մարդու առաքելությունից) եւ խախտելով մարմնի ու հոգու ներդաշնակ գոյակցությունը՝ տրվել է մարմնին-նյութին, այսպիսով եւ՝ Չարին… Ուրեմն՝ նաեւ Երկիր մոլորակն է վաղուց հայտնվել Տիեզե-րական Չարի տիրույթում ու, հետեւաբար, նրանց կողմից էլ այն հանձնված է Երկրային Չարի տնօրինմանը (հաճախ նշում ենք՝ գաղտնի եւ մութ ուժեր)…
Այսպես մոտեցանք բուն թեմային, որն է՝ ժամանակին մեր պայքարի թիրախ դարձած անհատական (այժմ սոցիալական) քարտերի դեմ գաղափարա-քաղաքա-կան ուղին, ինչը հիմա վերաճելու միտում ունի կենսաչափական փաստաթղթերի վտանգավոր օրենքի ընդունման դեմ պայքարի: Նախորդ դեպքում հակադրությունը պսակվեց օրենսդրական հաջողությամբ՝ հաղթանակով, բայց միայն այդ համակարգի ներդրումից եւ գործարկումից հետո: Ինչը հետեւաբար բարոյական հաղթանակ է պարզապես, որով փորձեցին հանգստացնել մարդկանց՝ իբր վտանգն այլեւս վերացված է:
Մեզ համար գոնե ակնհայտ է, որ Տիեզերական Չարի տիրույթում հայտնված մեր մոլորակը վաղուց գաղտնիքներ չունի Չար ուժերից, հետեւաբար նաեւ մարդկության գաղտնիքներն ու տվյալներն են վաղուց հայտնի Երկնային Չարին, որն էլ դրանց որոշակի մասը հայտնել ու հայտնում է Երկրային իր համախոհներին… Այդ թվում՝ մարդկանց, ազգերին, երկրներին վերաբերող տվյալները:
Այսինքն՝ մարդկանց, ազգերի ու շատ երեւույթների տվյալները (ընդհանրական ու մնայուն) նոր չէ, որ պիտի ձեռք բերվեն Երկնային ու Երկ-րային Չարերի կողմից, բայց մարդկանց, ազգերի մի զգալի մասը խոսել ու խոսում է Բարի առանցքին, Տիեզերական Բարի տիրույթին ներգ-րավվելուց… Ուստի՝ մարդկանց գաղտնիքների, ենթագաղտնիքների մասին պարբերաբար խոսել է պետք, եւ սարսափ տարածելով մարդկային գիտակցութ-յունը հնարավորինս սառեցնել-փակելու անհրաժեշտություն կա…
Մարդկանց դեռ հնարամտորեն պահում են մղձավանջի ու անհասկանալի վախի մթնոլորտում: Եվ սա է գլխավոր երաշխիքը, որ մարդկության առավել գիտակից մասը ժամանակ չի գտնի եւ իմաստնություն չի ունենա գիտակցելու իր բնածին լինելու, արհեստածին երեւույթներից հրաժարվե-լու, Բարի Առաքինությունների Առաքելությամբ առաջնորդվելու համար…
Մարդկությունը վաղուց է հեռացել բնարմատից եւ իր ուղին պատվաստել է արհեստական մի մայրուղու, որն այլեւս չի ընթանում Հավեր-ժության Ճանապարհով, չի միանում Տիեզերական Արահետին՝ Արարչի Հետքին…
Մարդիկ անգամ առասպելների կամ հեքիաթների հերոսների բնազդային, բանական ու բնագերբնական պատկերացումները չունեն…
Մի փոքր էլ շեղվենք (իրականում սա շեղում չէ) կենսաչափական տվյալների ներկա վտանգից՝ մարդու, ազգային տեսակի գենետիկ ու այլեւայլ ծածկա-գիր տվյալներն իմանալու մութ ուժերի մոլուցքն իրապես հասկանալու համար:
Երկիր մոլորակի տարիքը մեր հռչակավոր ազգակից Վիկտոր Համբարձումյանը 5-10 մլրդ. երկրային տարի է գնահատել, որոշ գիտնականներ այն հասցրել են 13,7 մլրդ. տարվա, իսկ Ալեքսանդր Ֆրիդմանն իր մաթեմատիկական հաշվարկներով՝ մինչեւ 18 մլրդ. տարվա: Այսպիսի հաշվարկներում մարդկությանը տրվող 7-8 հազար տարվա վաղեմության կյանքն արդեն իսկ ծիծաղելի է թվում (անգամ հեքիաթի հետ չի համեմատվի), նույնիսկ հաստատակամ խոսում են 4-5 հազար տարվա մասին միայն, քանզի ինչ-որ բաներ են պեղել-գտել ու հաշվել, թե մի քանի հազար տարի է ինչ մարդ-կությունն առաջացել է: Միայն պատկերացնելը, թե մարդը առաջացել է 5 հազար տարի առաջ՝ ասենք 15 մլրդ. տարեկան Երկիր մոլորակում… անպատկե-րացնելի է:
Հին Արիական Վեդաներում (ըստ էլի մասամբ պահպանված տվյալների), երբ մոլորակին տրվում է շուրջ 1,8 մլրդ. երկրային տարի, այս դեպքում անգամ մարդու առաջացումը թվագրվում է 1,3 մլրդ. տարի առաջ…
Եթե անգամ առաջնորդվենք Հայկական լեռնաշխարհի հնագույն գտածոներով, վերծանենք եւ վերահաշվարկենք հնավայրերն ու հնագույն իմաստութ-յունները, ապա կարող ենք ազատ խոսել տասնյակ հազարամյակների մարդկային կյանքի մասին: Օրինակ՝ Քարահունջի աստղադիտարանը հավաստում է, որ 7-8 հազար տարի առաջ գիտական մեծ եւ լուրջ ունակությունների հասած մարդը (այս դեպքում՝ հայ մարդը) գոնե տվյալ քաղաքակրթությանը հասնելու համար առնվազն 40-50 հազարամյա պատմական զարգացում պետք է ապրեր (այս մասին նշել է նաեւ Պարիս Հերունին): Իսկ 50 հազար տարվա ծագումնաբանության եւ մարդու արարման խնդիրները մեկ այլ իրողություն կբացահայտեն՝ ավելի հին, եւ այդպես շարունակ: Բայց միայն 1700-ամյա քրիստոնեությամբ ու 4-5 հազարամյա պատմությամբ դողդողուն ու կասկածներով խոսացող հայությունից այսօրինակ մտածելակերպ սպասել դեռ չենք կարող…
Արարչական ծնունդ ունեցող հայ տեսակն այնքան է վախեցած ու վարժեցրած դարձել (ինչպես եւ մյուս ազգերը), որ երբ խոսում ենք 40-50 հազա-րամյա (հաստատ շատ ավելի, հիշենք թեկուզ Արիական Վեդաների թվագրությունը) Հայ-արիական պատմությունից ու Հայ Աստվածների հավատքային համակարգից, ապա այդ մարդ-մարմինը գենետիկ-ծինաբանական մի անարձագանք մարմնի տպավորություն է թողնում լոկ…
Հայտնի է, որ Արիական Վեդաները մեզ համար եզակի հնագույն այն աղբյուրներից են, որտեղ հայության ու Հայաստանի մասին կան հստակ հի-շատակումներ, եւ խոսքը մեկ կամ մի քանի հազարամյակների մասին չէ միայն… Իսկ այն հնագույն ու մանրամասն հիշատակումները, որոնք արձանագրված էին հայոց քրմական մատյաններում, տաճարներում՝ պահպանված եւ հաջորդիվ շարադրված տասնյակ հազարամյակներ, այրվեցին քրիստո-նեության «բարի» ու «հայասիրական» մուտքի հետ միասին…
Եթե Արիական Վեդաներում մարդու ծագումը թվագրվում է 1,3 մլրդ. տարի առաջ, իսկ Արարատյան (Հայկական) լեռնաշխարհը համարվում է Մարդկության Արարման Օրրան, ապա միայն պատկերացնել կարելի է, թե կրակին տրված մեր նախնիների արձանագրություններում, գրքերում ինչ թվեր են հիշա-տակվել… Երբ դեռ այն ժամանակ իմացել են, որ Արեգակնային համակարգի 1 տարին 25.920 երկրային տարի է, Գալակտիկական 1 պարբերությունը՝ 8.640.000 երկրային տարի է, (ըստ Վեդաների՝ ներկայումս մեր Գալակտիկան՝ Ծիր Կաթինը, կատարել է մոտ 51,5 նման պտույտ), Միջգալակտիկական-Տիե-զերական 1 պարբերությունը՝ 8.640.000.000 երկրային տարի է եւ այլն:
Հիմա դառնանք կենսաչափական տվյալների, մարդու համարակալման եւ այլ տվյալների կուտակման խնդրին:
Այն պահից ի վեր (ինչը տասնյակ հազարամյակների հետ է առնչվում), երբ Երկիր մոլորակը հայտնվեց Երկնային Չարի տիրույթում, վստահաբար ինչպես վերը նշեցինք, մարդկանց բոլոր գաղտնիքները վաղուց հասու են Վերին Չարին եւ «աշխարհի գաղտնի կառավարության» կողմից պարբե-րաբար ընթացող համարակալումների ու այլ տվյալների արծարծումը մշտառկա վախի մթնոլորտը պահպանելու համար է: Այսպիսով մարդկանց գիտակ-ցությունը վախի թմբիրի մեջ խեղդելու խնդիր կա միշտ…
Մի բան էլ, Երկնային ու Երկրային Չարիները հուզվում են, քանզի քաջ գիտակցում են, որ համարակալումները, մատնահետքերը, չիպերի տե-ղադրումը եւ նման այլ բաները գրեթե չեն ազդում բնածին ազգերի բնականոն ապրող մարդկանց գենետիկ կարողությունների վրա…
Այսինքն՝ անհատական տվյալներով անհատական ծածկագրերը ոչ միշտ է հնարավոր պարզել ու ոչ բոլորի մոտ: Հայն էլ ա՛յն ազգերից է, որ ունի Ա-րարչական Ծագում, եւ մաքրարյուն հային գաղտնազերծելը բացառապես Վերին Էության գործառույթ է:
Պարզապես համընդհանուր վախի մթնոլորտում փորձ է արվում հայտնաբերել մաքրարյուններին (ովքեր ճշմարիտ ու դիմադրական կամք ու-նեն)՝ հայերի եւ մյուս բնածին ազգերի մեջ… իսկ հետեւությունների մասին կարելի է ենթադրել: Կամ էլ՝ մտածում են, թե վախի ընդհա-նուր սփռմամբ կփակեն դեպի Տիեզերական Բարին ձգտող մարդկանց միտքը (իսկ Միտքը Տիեզերքինն է), ազգերի բնատուր զգացողությունները եւ կշարունակեն իշխել Երկրում եւ մարդկության վրա…
Արմեն Ավետիսյան
Հայ Արիական Միաբանության առաջնորդ
* * *
Մարդկանց համարակալեցին, այժմ էլ նրանց ճակատագրերն են տնօրինում
Կենսաչափական փաստաթղթերը չիպավորման համակարգի նախնական քայլերն են
Տարիներ շարունակ հայ հանրության մի զգալի մասը պայքարեց այսպես կոչված սոցիալական քարտերի համակարգի ներդրման դեմ՝ բազմիցս հիմնավորելով դրանց վտանգավորությունը ազգային ու պետական անվտանգության տեսանկյունից: Նախնական օրենքում հստակ էր, որ դրանք անհատական բնույթի քարտեր են եւ իրականում համարակալման խնդիր են լուծում: Օրենքով թույլատրվում էր մարդու (իմա՝ ազգի) կյանքին առնչվող բո-լոր տվյալները հավաքել ու կուտակել մեկ տեղում՝ կենտրոնացված, որը նույն օրենքի համաձայն կարող էր ձեռք բերել անգամ միջազգային ո-րեւէ կազմակերպություն (պարզ է՝ նաեւ թշնամի պետությունը՝ քողարկված ձեւով): Այսպես ՀՀ բնակչության մեկտեղված-համակարգված տվյալները հավաքվեցին մեկ միջազգային համակարգչում եւ դրանք փոխանցվեցին այնտեղ՝ որտեղից էլ վճարել էին այդ համակարգի ներդրումն իրականա-ցնելու համար:
Եվ ՀՀ բնակչության մասին բոլոր անհրաժեշտ տեղեկություններն այսօր գտնվում են «աշխարհի գաղտնի կառավարություն» ասվածի տնօրինման տակ: Այսպես այդ գաղտնի եւ մութ ուժերը հավաքել են աշխարհի բնակչության մասին հնարավոր բոլոր տվյալները, բայց մարդկանց համարակալու-մը շարունակվում է:
Սոցքարտերի ներդրման օրենքի վտանգները հայ պաշտոնյաները օրենսդրորեն վերացրեցին մի քանի տարի անց, միայն այն բանից հետո, երբ համակարգն արդեն իր գործն ավարտել էր եւ իմաստ չկար այլեւս օրենքի այդ «աչք ծակող» ձեւակերպումները պահպանել…
Այդ տարիներին հիմնավորումներ էին բերվում (դրա մասին բազում նյութեր կան համացանցում) նաեւ մարդկանց չիպավորման համակարգի ներդրման անհրաժեշտության մասին, ինչն այդ ժամանակվա իշխանությունները հերքում էին անհավանական լինելու պատճառաբանությամբ: Ան-գամ այն դեպքում, երբ չիպերի արտադրության մասին հավաստի տվյալներ հայտնվեցին լրատվամիջոցներում:
Այժմ, երբ մարդկանց համարակալման հերթական փուլն ավարտված է եւ սոցիալական քարտերը մոռացության են տվել անհատական, ազգային ու պետական գաղտ-նիքների՝ օտարին հանձնման մտահոգությունները (ոմանց մոտ անգամ հավատքային առումով վախը), սկսվել է նոր փուլ՝ բիոմետրիկ-կենսաչափա-կան նույնականացման փաստաթղթերի ներդրումը:
Սա նույնպես համամարդկային վտանգ է: Բիոմետրիկ փաստաթղթերի ներդրման հետեւում կանգնած են նույն ուժերը, որոնք թաքցնում են, որ կենսաչափական պարամետրերը պարունակում են տեղեկություններ անձի առողջական ու հոգեբանական առանձնահատկությունների մասին, եւ որ չիպը բիոմետրիկ փաստաթղթերում հանդիսանում է չիպ-ռադիոկայան:
Այս նույնականացման քարտերը չիպ-ռադիոկայանով նույն՝ կատարելագործված սոցքարտերն են, որոնք չնայած գործում են, բայց դատապարտվեցին անգամ Սահմանադրական դատարանի կողմից:
Սոցքարտերի ներդրումը հոգեբանական միջոց ծառայեց ավելի վտանգավոր նախագծի՝ նույնականացման քարտի եւ բիոմետրիկ անձնագրի ներդրման հա-մար:
Արդեն մասնագետների կողմից փաստաթղթեր կան հրապարակված, որ սրանից հետո, երբ արդեն մարդկանց հոգեբանորեն կկոտրեն ու կստիպեն հանձնել մատնահետքերը բիոմետրիկ փաստաթղթերի համար, կսկսեն պահանջել ուրիշ բիոմետրիկ պարամետրեր, օրինակ, աչքի ծիածանափայլ թաղանթը:
Սոցքարտերի գաղտնիության համակարգի խոստումները դեռ օդում էին, երբ Ռուսաստանի «սեւ շուկայում» դրանք արդեն վաճառվում էին: Հայաս-տանի մասին խոսելն ավելորդ է… Հիմա էլ անձնական տվյալների պաշտպանություն են խոստանում, մինչդեռ համակարգչահենները բացում են անգամ Կրեմլի եւ Պենտագոնի կայքերը: Իսկ մի՞թե պարզ չէ, որ համակարգչային համակարգի տերերը «աշխարհի գաղտնի կառավարության» վարձկան-ներն են: Վստահ ենք, որ կենսաչափական տվյալների համակարգչային վերլուծությունների միջոցով ծրագրավորում են հայտնաբերել ու ոչնչաց-նել այն իրատեսական եւ բնականոն մտածելակերպ ունեցող մարդկանց, ովքեր կարող են մութ ուժերի իշխանության համար վտանգ ներկայացնել:
ՀՀ-ում այժմ էլ քննարկվում է այս նախագիծը, ինչը մի նոր վտանգ է ներկայացնում մեր անկախ պետության ազգային անվտանգության համար, քա-նի որ բիոմետրիկ բժշկական եւ հոգեբանական տեղեկությունները ապագա պետական, քաղաքական, տնտեսական, մշակութային եւ այլ գործիչների, մասնա-գետների ուժեղ ու թույլ կողմերի մասին առավել հանգամանալից են հայտնի լինելու միջազգային սիոնա-մասոնական ուժերին, որոնք կանգնած են նաեւ այս նախագծի հետեւում: Այս տեղեկությունները կարող են ստանալ նաեւ Հայաստանի ու հայության անմիջական թշնամիները:
Վերջերս բիոմետրիկ փաստաթղթերի ջատագովները որոշել են ՀՀ-ում մատնահետքերը նույնականացման քարտի չիպ-ռադիոհաղորդչի մեջ չմտցնել եւ դրանք թողնել միայն էլեկտրոնային անձնագրում՝ արտասահման գնալու համար: Սակայն դա առաջին պահը հաղթահարելու հոգեբանա-կան փորձված խորամանկություն է:
Հայ Արիական Միաբանություն
Երեւան – 06.06.2011թ.
Հ.Գ. – Ըստ մասնագետների, չիպը էլեկտրոնային տվյալների պահոց է եւ ունի պասսիվ ռադիոհաղորդիչ, որը ստանում է էներգիա՝ Էլեկտրամագ-նիսական ինդուկցիայի միջոցով RFID-րիդերից: Միանալով, չիպը փոխանցում է բիոմետրիկ տվյալները RFID-րիդերին: RFID նշանակում է՝ Radio Frequency Identification, ռադիոհաճախականական նույնականացում:



