Անձնական եւ անանձնական տիրույթներում
Հայ տեսակի յուրաքանչյուր ինքնաճանաչ ներկայացուցիչ սկզբունքային է համարում ազգի միասնությունն ու արյան մաքրությունը, բուն հայկական ակունք-արմատներին վերադառնալու անհրաժեշտությունը, հայրենիքի ազատությունն ու անկախությունը, ամբողջականությունն ու հզորությունը, եւ բոլոր ուժերով ու միջոցներով պայքարում է հանուն այս սրբազան նպատակների իրականացման:
Անցած հազարամյակների, նաեւ ներկա պայքարի փորձը, երկրում առկա իրադրությունը հանգեցրել են ազգի ինքնահաստատմանը եւ հայ տեսակի արարող արմատներին վերադառնալու գաղափարին: Առաջացել են բարդ ու տարաբնույթ խնդիրներ, որոնցից յուրաքանչյուրը ազգի գոյատեւման, ազատ, անկախ զարգացման, հայրենիքի միասնության համար կարեւոր են ու սկզբունքային…
Իսկ ամենակարեւորը, պետք է լինի ներքին համերաշխություն եւ նպատակների համազգային գիտակցում: Ներքին հանգստությունն ու անկողմնակալ մտածողությունը երաշխավորում են ազգի շարունակական օրինաչափ առաջընթացը, ապահովում հաղթանակը, իսկ հանդարտությունն ու քաղաքական իրատեսությունը՝ երկրի զարգացումը: Ակնհայտ է, որ իրականությունը պետք է ընկալել այնպես, ինչպես կա, այլ ոչ թե այնպես, ինչպես ցանկալի է: Գլխավորը երկրորդականից տարբերելու գիտակցությունն ու կարողությունը անհրաժեշտ են՝ իրադարձություններից մշտապես առնվազն մեկ քայլ առաջ գտնվելու համար, իսկ տարբեր տեսակետներից դժվարությունները տեսնելը եւ դրանց հաղթահարման հնարավորությունը ստեղծելը հաջողության հասնելու կայուն նախապայման են:
Ներազգային գիտակցումից է կախված նաեւ արտաքին առաջնահերթությունների գիտակցումը: Եվ իրադարձությունների վրա ազդելու կարողությունը առավելություն է, անփոխարինելի գերհզոր զենք: Պատրաստվածությունը՝ դիմագրավելու հնարավոր անսպասելի կամ կանխատեսելի իրադարձություններին, կանխում կամ նվազագույնի է հասցնում անցանկալի պատահականությունները: Իսկ դժվարին իրավիճակները հաղթահարելու ձգտումը իմաստավորում է կյանքը, զարգացնում կամքը, նպատակասլացությունը:
Համապարփակ գիտակցումը հանգեցնում է առողջ ու ազատ դիտողականության, իսկ դա անսխալ վերլուծելու եւ իրատեսորեն գործելու երաշխիք է: Հեռատեսությունը նպատակների եւ առկա խնդիրների իրականացման աներեւույթ, սակայն ապահով արահետ է, իսկ նախազգացողությունն ու ընկալունակությունն էլ նպաստավոր պայման են՝ իրադարձությունների հետագա ընթացքի վրա արագորեն ներգործելու համար: Ամենատարբեր իրադարձություններից դրական փորձի ձեռքբերման ունակությունը հզորացնում եւ իմաստավորում է, ուրիշին լսելու, հասկանալու եւ օգնելու ձգտումն էլ ուժեղի կեցվածք է, այն երկխոսության, փոխըմբռնման եւ հարաբերությունների կարգավորման լավագույն միջոց է:
Բայց միշտ պետք է հիշել, որ յուրաքանչյուր ազգ ունի պատմական հիշողություն, այդ հիշողությամբ առաջնորդվելու իրավունք եւ տերն է իր պատմական անցյալի, ներկայի ու գալիքի: Ամեն ազգ նաեւ ինքն է տերն իր բնական ու պատմական հայրենիքի՝ բնօրրանի, ու պետք է ապրի իր բնատուր հայրենիքում: Հայերիս բնական հայրենիքը Հայկական լեռնաշխարհն է: Ազգերը ներկայումս հաճախ են առաջնորդվում ինքնորոշման իրավունքի հիմքով, սակայն նման իրավունք ունեն բացառապես իրենց բնական-պատմական հայրենիքի տարածքի վրա եւ այն էլ պետականության կարգավիճակի շուրջ, օտար ազգերը ոչ հայրենիքի՝ Հայկական լեռնաշխարհի տարածքում ինքնորոշվելու, առավել եւս հայրենիք կերտելու իրավունք չունեն:
…Մեր հզոր նախնիներն առաջնորդվել են «մի՛ վնասիր խոսքով, գործով, մտքով եւ մի թող, որ քեզ վնասեն» սկզբունքով, սակայն աշխարհը փոխվել է, եւ արդար ուժի փոխարեն բիրտ ուժն է օրենսդիրը… Եվ «մի՛ արա այլոց այն, ինչ չես կամենում, որ անեն քեզ» գործելակերպը չի արդարացնում միակողմանի կիրառմամբ: Սակայն, միշտ պետք է զատել թացն ու չորը, եւ համատեղ չայրել, զի թացը դեռեւս վառելիք չէ եւ կրակի համար պղծություն է: Թացի տեղը կրակի կողքին չորանալն է: Իսկ նա, ով իրեն շրջապատում է արատներով, ինքն է դառնում արատավոր եւ հիմարանալով՝ տառապում է: Ուստի միշտ պետք է խնամել Կենաց (Գեների) Ծառը եւ երբեք այլ տեսակով այն չպետք է պատվաստել… Փչացած ոստերն էլ անհապաղ անհրաժեշտ է էտել ու այրել:
Ներազգային կյանքում (ապազգայիններին չի վերաբերում) չպետք է առաջնորդվել կասկածանքով, ենթադրությամբ, հակակրանքով կամ ատելությամբ: Պետք է լինել ուղղամիտ, արդարացի եւ բարեպաշտ, միաժամանակ՝ հաստատուն, հանդուրժող, զուսպ, հանդարտ եւ խոհեմ: Ոչ մի ձեւով, չափով, ժամանակով չի կարելի պակասեցնել սթափությունը, ընկալունակությունը: Սա նաեւ նախապայման է ճանաչելու բարին ու չարը…
Խոսքն արժեւորվում է գործով: Երբ անհրաժեշտ է կայացնել որոշում՝ ճիշտ չէ խուսափելը, քանզի միեւնույնն է, այն կայանալու է: Որտեղ անզոր է գիտակցությունը, ապավինում են սրտին: Վստահությունը ներքին ձայնին այն հիմքն է, որից կարող է ծնվել ցանկացած հայտնագործություն: Բայց պետք է ճիշտ քայլել: Հայ արիներն ասում են. «Քայլիր քո՛ արահետով, եթե մյուսը նույնիսկ թագավորական ճանապարհ է: Քայլի՛ր առանց կասկածելու, շրջվելու եւ վախենալու»… Այդ ճանապարհին պատրանքը իրականությունից զանազանելու խնդիր կա իհարկե:
Այստեղ է, որ գործադրել է պետք բոլոր կարողությունները մարդ կոչվելու եւ արժանի մարդկանց համար աշխարհ կառուցելու նպատակով: Եվ միայն ազգի որակը կրողը կարող է իրապես ղեկավար ու պետական այր լինել: Առանց ազգային ապրելակերպի՝ ազգային գաղափարախոսությունն ու քաղաքականությունը դեռեւս ազգային որակներ չեն: Առանց հայ Աստվածների պաշտամունքի՝ հոգին զրկված է ազգային գենետիկ – տեսակի արարչական զորությունից: Բնական համակարգը զուտ ազգային-ազգայնական կենսակերպ է, ազգային հավատի տեսլականը, սակայն ներկայումս կան արհեստածին համակարգեր, կառույցներ եւ այլադավ կրոններ: Ուստի՝ այս տիրույթում վստահում են բոլոր նրանց, ովքեր աներեր են իրենց խոստումներում: Միաժամանակ պետք է վստահել այնքան, որքան մարդն արժանի է վստահության, որպեսզի հետո մեղադրանքի պատճառներ չծնվեն…
Հարգել կարողանալու համար նախ ինքնահարգանք է պետք ունենալ՝ իհարկե խուսափելով եսամոլական անհատական եւ հավաքական դրսեւորումներից: Ճշմարտությունը ուժեղների՛ մենաշնորհն է, քանզի ներկայիս համար միարժեք են «ճշմարտություն» եւ «պատերազմ» եզրերը… Ուժեղն ազատված է մահվան երկյուղից ու իսկապե՛ս անկախ է ու անպարտ: Մահը տրված է մարդուն այն հաղթահարելու, ոչ՝ նրան սպասելու եւ տրվելու համար: Եվ երջանիկ ապրելուն ձգտելու մղում է անհրաժեշտ, քանզի երջանկությունը վաղանցիկ ոգեմտացնծության վիճակ է՝ պայմանավորված գոյիմաստական հաղթանակներով: Որքան բազում ու հարաճուն են հաղթանակները, այնքան տեւական է երջանկության զգացումը: Երջանկությունը պետք է տեսնել ինչպես անձնական, այնպես էլ ազգի հզորացման ու հայրենիքի բնական սահմանների վերականգնման մեջ:
Անձնական եւ անանձնական երջանկությունն է երաշխիքը հաջորդիվ հաջողությունների: Ուստի՝ պետք է կյանքում ձգտել ապագային, եւ կավելանա ներուժը: Սակայն պետք է սեփական անձին եւ ազգ-հայրենիքին ծառայել ամեն ինչով, բայց՝ ո՛չ ստորությամբ եւ ստրկությամբ: Ազգը կամ հայրենիքը ստրկատեր չեն, նրանց ծառայելն էլ՝ ստրկություն: Ազգին ու հայրենիքին ծառայելը՝ պաշտպանելն ու հզորացնելը, սեփական անձի եւ տեսակի հարատեւման ու առաքելության իրականացման երաշխիքն է: Գիտակցաբար եւ բնազդաբար ազգի հավիտենության համար կռվելու ու մեռնելու պատրաստակամություն ունենալ է պետք, իսկ այդ կռվում հաղթել է պետք, եւ եթե մեռնել՝ միայն անմահանալու համար:
Մահը թշնամի չէ՛, այն մարտահրավեր է, արժանի հակառակորդ: Պետք է մեռնել այնպես, որ մահն էլ ծառայի ազգին ու հայրենիքին: Հայրենիքին տեր լինելու անհրաժեշտ պայման կա, այլապես օտարը բռնությամբ կորդեգրվի մեր նախնիներին: Իսկ ազգն ու հայրենիքը իրավունքների չկոտրվող պատյաններ են: Քաղաքականությունը պայքար է՝ հանուն հավաքական իրավունքի: Իրավունքը ծնունդն է ուժի եւ արդարության: Ուժը եւ արդարությունը մաքրությամբ ու ճշմարտությամբ ոգեմարմնական մարզվածությունն է: Մաքրությամբ եւ ճշմարտությամբ ոգեմարմնական մարզվածությունը նախապայման է գերագույն էության իմաստավորման եւ իմաստության: Գերագույն իմաստությունը կայացած (իրականացված) Ոգու բաղձալի նպատակն է: Եվ իմաստուն ոգով առաջնորդված քաղաքականությունն արդար է ու հաղթական: Պետք է ճանաչել մեծագույն թշնամուն, որը ունայնությունը՝ սինն է: Կիսակույր է նա, ով չունի դրա ճանաչման ներհայեցողություն, բայց սինը կարող է գտնել ուրիշների մեջ: Ուրիշի սինը այնքան վտանգավոր չէ, եթե հաղթահարված է սեփական սինը: Ապազգային հատկանիշներով առաջնորդվող ժողովուրդը վերածվում է ամբոխի, եւ անբարո է դառնում հասարակությունը. բժիշկը երազում է շատ հիվանդ ունենալ, ինչպես ոստիկանը՝ հանցագործ, հրշեջը՝ հրդեհ, քահանան՝ առատաձեռն խաչհամբուրող, դագաղագործը՝ մեռել…
Խելացիին գրագետից, կիրթ մարդուն՝ ուսյալից, իմաստունին՝ գիտունից, հանճարին՝ տաղանդավորից տարբերելու խնդիր կա նաեւ: Եվ հավատալ ու գործել է պետք՝ ունենալով լրացուցիչ տարբերակներ: Հայ արիներն ասում են. «Տիեզերքն ամփոփված է մտքի մեջ, միտքը սփռված է Տեզերքով մեկ: Տիրապետի՛ր մտքիդ»: Հետեւելով մտքի ընթացքին, կարելի է խուսափել հենց նույն մտքի պատժից, քանզի ով իշխում է մտքին՝ այն նրա բարեկամն է, ով չի իշխում՝ միտքը դառնում է նրա մեծագույն թշնամին: Պայքարը կյանք է. նա ներդաշնակորեն պետք է ներառի ինչպես ուժ եւ վճռականություն, այնպես էլ՝ սեր եւ քնքշանք: Պարզապես բնական լինել է պետք. բնական է այն, ինչը մաքուր եւ արարչական է: Որտեղ վերջանում է առաքինությունը, այնտեղ դադարում է արարումը: Որտեղ դադարում է արարումը, այնտեղ սկսվում է ավերումը, որտեղ սկսվում է ավերումը, այնտեղ իշխում է կիրքը, որտեղ իշխում է կիրքը, այնտեղ ձեւավորվում է տգիտությունը, որտեղ ձեւավորվում է տգիտությունը, այնտեղ վերջանում է առաքելությունը: Որտեղ վերջանում է առաքելությունը, այնտեղ մեռնում եւ կանգ է առնում ամեն ԲԱՆ: Եվ ուրեմն՝ առաքինությունը նախապայման է առաքելության լինելիության:
Բոլոր արարածներն Արարչի ստեղծածն են, բայց Տեր Ամենայնին բոլորին չէ ընտրյալ ստեղծել, եւ բոլորը չէ, որ ընկալում են աստվածայինն ու արարչականը: Չպետք է մոլորվել Աստծո երեւակայական դրսեւորումներով, այլ անհրաժեշտ է գիտակցել աստվածայինի ու արարչականի արտահայտչամիջոցները. ջրի մեջ՝ մաքրագործությունը, հողի մեջ՝ բերրիությունը, օդի մեջ՝ թթվածինը, հրի մեջ՝ ջերմությունը, եթերի մեջ՝ լույսի անսպառությունը, սիրո մեջ՝ ազատությունը, արարածի մեջ՝ առաքելությունը, պսակի մեջ՝ ընտանիքը, սեռայինի մեջ՝ ուշիմ երեխաներ ունենալը, կյանքի մեջ՝ երջանկությունը, հյուրընկալության մեջ՝ օթեւանը, զորության մեջ՝ արդարությունը, ցերեկվա մեջ՝ արարումը, գիշերվա մեջ՝ քունը, գաղտնիքի մեջ՝ լռությունը, լռության մեջ՝ անդորրը…
Այս ամենին հասնելու համար ինքնաճանաչ լինելու խնդիր կա՝ պետք է ճանաչել Էությունը: Լինել էաճանաչ՝ ճանաչել բնությունդ, բնաճանաչ՝ ճանաչել ցեղը, ցեղաճանաչ՝ ճանաչել տիեզերքը, տեզերաճանաչ՝ ճանաչել Գերագույն Էությունը: Ճանաչելով Գերագույն Էությունը՝ տարածության եւ ժամանակի մեջ բացարձակ է ընկալվում ամեն ԲԱՆ…
Կյանքը ինչպես արարման, այնպես էլ քայքայման դանդաղ գործընթաց է ծննդի եւ մահվան միջեւ: Ինչ որ այդ պահին արվում է, հնարավոր է՝ վերջին արարքը լինի: Կյանքը գործունեության ասպարեզ է եւ տրված է սահմանափակ ժամանակով: Պետք է ընտրել ինչ-որ բան եւ այն անվանել սկիզբ, այնուհետեւ գիտակցել հետագա յուրաքանչյուր գործողությունը: Անցյալը, ներկան եւ ապագան մի ամբողջություն է, ոգու դրսեւորման ու կատարելագործման հարատեւ ընթացք: Ուստի՝ բացի հայրենիք-բնօրրանից, պետք է ունենալ հոգեւոր հայրենիք:
Մարդու մարմինը նյութեղեն է, սակայն կենաց սկզբունքի եւ ոգու առաքելության իրականացման նախապայման է: Նյութեղեն է այն, ինչ զգայական է (ընդհուպ մինչեւ գենետիկ հիշողության երեւակումները): Տիեզերքն էլ նյութ է ու լողում է Գերիմաստության Հոգեւոր Անեզրության մեջ: Գերիմաստության Հոգեւոր Անեզրությունն անսկիզբ է, անվերջ, այն հավերժ է: Հավերժը Տեր Ամենայնի՝ Գերիմաստության Առաքելությունն է: Ոչինչ պատահական չէ եւ անհետեւանք չի՛ ավարտվում…
Արմեն Ավետիսյան
Հայ Արիական Միաբանության առաջնորդ
«Լուսանցք» թիվ 23 (199), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



