Հայկական խոհանոց եւ… Շաբաթվա մարզական կյանքից

Հայկական խոհանոց –

(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028)
(ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

Սոխով ոչխարի կամ գառան միս

Բաղադրությունը
Ոչխարի կամ գառան փափկամիս – 500 գ
բուսայուղ – 150 գ
ընկույզ – 50 գ
համեմ – 50 գ
քարի – 50 գ
լոլիկ – 500 գ
սոխ – 500 գ

Պատրաստման եղանակը
Փափկամիսը կտրատել 50 գրամանոց կտորների, 80 գ բուսայուղով տապակել: Սոխը լուսնաձեւ կտրատել, սա էլ տապակել 50 գ բուսայուղի մեջ՝ մին-չեւ ոսկեգույն դառնալը:
Ընկույզը ծեծել, համեմը, քարին, 20 գ բուսայուղը լցնել հավանգի մեջ, ծեծել՝ մինչեւ խյուս դառնա:
Կաթսայի տակ շերտ-շերտ լցնել սոխը, վրան միսը, սրա վրա էլ սոխը եւ ավելացնել խյուսը:
Հետո թավայի մեջ տապակել լոլիկը:
Տապակված լոլիկը դնել խյուսի վրա, 100 գ ջուր լցնել եւ դնել 30 րոպե մարմանդ կրակի վրա:
Անու՛շ լինի:

* * *

Շաբաթվա մարզական կյանքից –

Նոր գինեսյան ռեկորդ
Մարմնամարզիկ Դավիթ Ֆահրադյանը սահմանեց իր հերթական ռեկորդը, այս անգամ նա թարմացրեց իր նախորդ ռեկորդը՝ 350 մեծ անընդմեջ պտույտ-ները հասցնելով 450-ի: Հրանտ Շահինյանի անվան մարմնամարզության օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցն այսօր մարդաշատ էր. շատերն էին եկել տեսնելու իրենց հայրենակցի հերթական ռեկորդը. «Ճիշտն ասած՝ այս անգամ շատ դժվար գնաց, 200-ից հետո սկսեց կողքս ծակել, բայց ձեռքերս դիմացան»,- ասել է Դ. Ֆահրադյանը՝ խոստովանելով, որ երկար ժամանակ չէր մարզվել:
Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ֆիզիկական կուլտուրայի ամբիոնի դասախոս Դավիթ Ֆահրադյանը պայմանագիր ունի «Գինե-սի գրքի» հանձնաժողովի հետ, որի համաձայն կարող է տեսանյութն ուղարկելով թարմացնել ռեկորդը: Մարզիչ Գագիկ Քեշիշյանը նշել է, որ եղանակը խանգարեց ավելի շատ պտույտներ կատարելու համար. «Հաջողությունը կախված է երկուսից. մարզիկը պետք է բնական տվյալներ ունենա, մարզիչն էլ կարողանա ճիշտ ճանապարհով տանի մարզիկին»:
Հիշեցնենք, որ Դավիթ Ֆահրադյանն արդեն 2 անգամ «Գինեսի գրքի» տնօրինության կողմից ստացել է հավաստագիր: 2010թ. նոյեմբերի 13-ին պտտաձողի վրա մեկ ձեռքով 76 պտույտի համար, իսկ առաջին ռեկորդը նա սահմանել է 2009թ. հունիսի 21-ին, երբ պտտաձողի վրա կատարել էր 350 մեծ պտույտ:

Վերադարձան մեդալներով
Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում ավարտված աթլետիկայի Եվրոպայի թիմային առաջնության 3-րդ լիգայի մրցաշարում Հայաստանի հավաքա-կանը 15 թիմերի պայքարում զբաղեցրեց 7-րդ տեղը:
Մեր մի քանի մարզիկները հաջող հանդես եկան իրենց մրցաձեւերում եւ մրցանակային տեղեր զբաղեցրին՝ նվաճելով 9 մեդալ: Հատկապես լավ հանդես եկավ Ամալյա Շառոյանը, ով 400 մ վազքում եւ արգելավազքում գրավեց 1-ին տեղերը, իսկ 100 մ արգելավազքում նվաճեց բրոնզե մեդալ: Հեռացատկի մրցումներում փոքր ոսկե մեդալ շահեց Վարդան Փահլեւանյանը: Կանանց նիզակի նետման մրցումներում Քրիստինե Հարութ-յունյանը գրավեց 3-րդ տեղը՝ սահմանելով հանրապետության նոր ռեկորդ: Այն այժմ հավասար է 48,02 մ:

Հաղթելու հնարավորությամբ
ՌԴ Վորոնեժ քաղաքում ընթացող շախմատի միջազգային մրցաշարի նախավերջին 8-րդ փուլից հետո Գեւորգ Հարությունյանը վաստակել է 6 միավոր եւ 4 շախմատիստների հետ շարունակում է գլխավորել աղյուսակը: Վերջին փուլում նա կհանդիպի իր գլխավոր մրցակիցներից մեկի՝ Դմիտրի Կոկարեւի հետ:
Զավեն Անդրիասյանն ու Արթուր Գաբրիելյանը ունեն 5,5-ական միավոր եւ առայժմ բաժանում են 6-15-րդ տեղերը: Գեւորգ Հայրապետյանն ունի 4,5, իսկ Էդուարդ Բարսամյանը՝ 3 միավոր: Մեր 2 շախմատիստուհիները 8 փուլից հետո համեստ արդյունքներ ունեն՝ Լիլիթ Գալոյանը 4,5 միավորով 26-րդ տեղում է, իսկ Նելլի Աղինյանը 3,5 միավորով գտնվում է 53-րդ հորիզոնականում:

Ուժեղագույնների մրցաշարը
ՆԻԴԵ-ն հրապարակել է 12 շախմատիստուհիների ցանկը, ովքեր կմասնակցեն օգոստոսի 1-15-ը Ռոստովում կայանալիք շախմատի կանանց «Գրան պրի»-ի խաղարկության 1-ին փուլին: Նրանց թվում է նաեւ մեր գրոսմայստեր Էլինա Դանիելյանը: «Գրան պրի»-ի խաղարկությունը կանցկացվի 6 փուլով, որից մեկը հաջորդ տարի կանցկացվի Ջերմուկում:

Նախապատրաստվում են
Ֆուտբոլի մինչեւ 17 տարեկանների Հայաստանի պատանեկան հավաքականը Բուլղարիայում մասնակցեց միջազգային մրցաշարի: Մրցակիցներն էին Ռումինիայի, Հյուսիսային Իռլանդիայի եւ Բուլղարիայի թիմերը:

8 մեդալ Վրաստանից
Հայաստանի սուսերամարտի երիտասարդական հավաքականը 8 մեդալ նվաճեց Վրաստանի Քութայիսի քաղ
աքում անցկացված միջազգային մրցաշարում: Ճկա-սուսերի աղջիկների մրցումներում Արփինե Աթոյանը, ով ներկայացնում է Բյուրեղավանի «Քեթրին» ակումբը, զբաղեցրել է 1-ին տեղը եւ արժանացել ոսկե մեդալի: Նրա ակումբակից Հասմիկ Աղաբաբյանը գրավել է 3-րդ տեղը: Խոցասուսերի աղջիկների մրցումներում բրոնզե մեդալ է նվաճել Էմմա Պողոսովան:

Ճկասուսերի տղաների մրցումներում Նորագավիթի ՍՄԴ-ի սան Մայքլ Հովհաննիսյանը զբաղեցրել է 2-րդ տեղը, իսկ Էմիլ Դանիելյանը (Քաղաքապետարանի թիվ 6-րդ ՍՄԴ)` 3-րդ տեղը:
Խոցասուսերակիրների պայքարում Միքայել Միքայելյանը ճանաչվել է 2-րդը, իսկ Ռոբերտ Խաչատրյանն ու Արմեն Արազյանը գրավել են 3-րդ -տեղերը: Նշենք, որ մրցաշարին մասնակցել են սուսերամարտի Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքական թիմերի մարզիկ-մարզուհինե-րը:

Ձիասպորտի մրցաշար
Երեւանի Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնում կայացած «Սիլ» ակումբի Մեծ մրցանակներին տիրեց Գեւորգ Հովհաննիսյանը: «Մուլտի գրուպ» ակումբի նժույգավարը հաղթող ճանաչվեց եւ 1,20 մ, եւ 1,25 մ բարձրությամբ արգելքների հաղթահարման մրցումնե-րում:
Հավելենք, որ մրցաշարին մասնակցեցին ձիասպորտի յոթ ակումբների 15 անձնակազմեր, իսկ մրցանակային հիմնադրամը կազմում էր 1 մլն դրամ: Մրցաշարի ընթացքում տեղի ունեցավ նաեւ ցուցադրական ելույթ երիտասարդ ձիերի մասնակցությամբ: Վերջինիս արգելքների բարձ-րությունը 1 մ էր:

Համահայկականի սպասումով
Այս տարի օգոստոսին կայանալիք 5-րդ Համահայկական խաղերին ընդառաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է խորհրդակցություն, որին մասնակցել են Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետ-յանը, ազգային անվտանգության խորհրդի անդամներ եւ պաշտոնատար անձինք:
Նախագահը կարեւորել է Համահայկական խաղերը բարձր մակարդակով անցկացնելու հանգամանքը եւ տվել է համապատասխան հանձնարարականներ:

Արսեն Պետրոսյան

«Լուսանցք» թիվ 24 (200), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.