Նոր փուլ՝ սպասումներ
Նախագահ Սերժ Սարգսյանն ի վերջո արձագանքելով իշխանություն-ՀԱԿ երկխոսության շուրջ բարձրացված հարցերին, ինչից էլ կարծես ուրվագծ-վում է իշխանության կողմից երկխոսության մասնակիցների հնարավոր թիմը՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյան, վարչապետ Տիգրան Սարգսյան, նա-խագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյան, 1-ական ներկայացուցիչ ՕԵԿ-ից եւ ԲՀԿ-ից:
«Երկխոսության, քննարկումների միջոցով խնդիրներին լուծումներ գտնելով առաջ շարժվելը միակ տրամաբանական եւ ընդունելի ճանապարհն է մեր ժողովրդի հոգսերով ու մեր երկրի զարգացմամբ մտահոգ ուժերի համար: Բոլոր մյուս ճանապարհները հղի են լուրջ վտանգներով, ան-խուսափելի կորուստներով: Այս մասին մենք բարձրաձայնել ենք անընդհատ եւ այսուհետ եւս չենք զլանալու կրկին ու կրկին հիշեցնել նույնը: 2008թ. նախագահական ընտրություններից հետո իմ առաջին իսկ հրապարակային խոսքը բոլոր քաղաքական ուժերին եւ հասարակական միավորումներին ուղղված համագործակցության կոչն է եղել: Հետագա ամբողջ ժամանակահատվածում իշխանության գործելաոճը մնացել է նույ-նը», – ասել է ՀՀ նախագահը: Ըստ նրա, ինչքան էլ բարդ, երբեմն նաեւ կոշտ բանավեճերով, քաղաքական կոալիցիան կարողացել է հանուն ՀՀ զարգաց-ման դրականորեն համագործակցել խորհրդարանական ընդդիմության՝ ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» հետ:
Երկար սպասումից հետո, երբ ՀՀ նախագահը խոսեց, լռելու հերթը ՀԱԿ-ինն է: Կոնգրեսը այս ելույթի կապակցությամբ հայտարարություն տա-րածեց, որտեղ մասնավորապես ասվում է. «Հայ Ազգային Կոնգրես-ՀՀ իշխանություն երկխոսության մասին Սերժ Սարգսյանի՝ հունիսի 17-ի հայտարարության առթիվ հայտնում ենք. նկատի ունենալով հայտարարության պարունակած որոշակի անհստակությունները եւ առանձին ձեւակեր-պումների բազմիմաստությունը, Կոնգրեսը նպատակահարմար է համարում դրա գնահատականը տալ՝ իր կառույցներում քննարկելուց հետո»:
Իսկ մինչ ՀԱԿ-ը կմտածի, դիտարկենք ՌԴ-ում նախընտրական պայքարի թեման, քանզի այն ինչ-որ կերպ առնչվում է մեր ընտրություններին: ՌԴ -նախագահը համարում է, որ ինքն ու վարչապետը միաժամանակ չեն կարող իրենց թեկնածությունը ներկայացնել 2012թ. նախագահական ընտրութ-յուններին: «Սա շատ դժվար է պատկերացնել նվազագույնը մեկ պատճառով: Այն է՝ մենք Պուտինի հետ, որը իմ գործընկերն է ու հին ընկերը, ներ-կայացնում ենք միեւնույն քաղաքական ուժը, ուստի այս իմաստով մեր միջեւ մրցակցությունը վնասաբեր կլինի այն խնդիրների ու նպատակ-ների համար, որ իրականացնում ենք վերջին տարիներին»,- ասել է Մեդվեդեւը եւ հայտնել, թե պատասխանն իմանալու համար մի քիչ պետք է սպասել: ՌԴ նախագահը հերքել է լուրերը, թե իր
եւ վարչապետի միջեւ լուրջ տարաձայնություններ կան: Կարծում ենք՝ այս երեւույթը շատ նման է Ս. Սարգսյան-Ռ. Քոչարյան հարաբերություններին եւ այստեղ էլ սպասելու խնդիր կա…
Վերջերս փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի գլխավորած պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում մասնակցեց Պե-տերբուրգյան 15-րդ միջազգային տնտեսական համաժողովին, որն անցկացվել է ՌԴ նախագահի հովանավորությամբ, որին մասնակցել են տարբեր երկր-ներից պետական, քաղաքական գործիչներ, գործարարներ, փորձագետներ՝ քննարկելու աշխարհի ամենահրատապ տնտեսական հարցերը: Իսկ փոխվարչապետի կա-պը ՀՀ 2-րդ նախագահի հետ…
Միաժամանակ ՌԴ Պետդուման վավերացրել է Ս. Սարգսյանի եւ Դ. Մեդվեդեւի միջեւ 2010թ. օգոստոսի 10-ին կնքված արձանագրությունը, ըստ որի՝ ՀՀ-ում ռուսական ռազմակայանների տեղակայման ժամկետը երկարաձգվում է մինչեւ 2039թ., ինչը կարեւորել են ՌԴ քաղաքական շրջանակները:
Իսկ Արեւմուտքը դրական է գնահատում ՀՀ նախագահի եւ ընդդիմության քայլերը՝ ՀՀ-ում կայուն իրավիճակ ստեղծելու ուղղությամբ, եւ այս առումով էլ ՀՀ ղեկավարը դրական միավորներ է հավաքում: ԵԽԽՎ-ում Ս. Սարգսյանը նշեց, որ հպարտանում է ՀՀ հասունությամբ. «Երկրում արձանագրվող առաջընթացի հիմնական դերակատարը եւ խթանող ուժը Հայաստանի ժողովուրդն է: Այսօր հենց այդ բազմակարծության պայմաննե-րում ենք մենք կառուցում ու զարգացնում մեր հաստատություններն ու ժողովրդավարությունը»: Ճիշտ է՝ 2008թ. մարտյան ողբերգական իրա-դարձությունների հետեւանքները դեռ մնում են, սակայն եվրակառույցները դրական են արձագանքել այն հաղթահարելու ուղղությամբ իշ-խանությունների քայլերին:
Ստրասբուրգում ՀՀ պատվիրակության ներկայացուցիչ, ընդդիմադիր պատգամավոր Զարուհի Փոստանջյանի՝ ՀՀ նախագահին հնչեցրած. «Չեք պատ-րաստվու՞մ արդյոք հրաժարական տալ եւ անցկացնել արտահերթ ընտրություններ, քանի որ ավտորիտար համակարգերը ուշ, թե շուտ քանդվում են, ավե-լի լավ է ձեր կամքով հրաժարական տվեք», հարցադրումը բուռն արձագանքի չարժանացավ:
Նախագահ Սարգսյանը տեղեկացրեց, որ իր համար անսպասելի չէր այս կարծիքը, եւ հավելեց. «Ոչ, ես չեմ պատրաստվում հրաժարական տալ եւ արտա-հերթ ընտրություններ անցկացնել, ոչ դրա անհրաժեշտությունը կա, ոչ էլ մեր Սահմանադրությունն է տալիս հնարավորություն այդքան հեշտությամբ արտահերթ ընտրություններ անցկացնել»:
Այսպիսով որոշակի հստակեցվում են եւ՛ իշխանությունների եւ՛ ընդդիմադիր տարբեր բեւեռների հնարավոր քայլերը: Մնացյալը կպարզվի թերեւս թեժ աշնանը:
Հայկ Թորգոմյան
«Լուսանցք» թիվ 24 (200), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



