Երեւանը «չի՛ արդարացնում» Անկարայի եւ Բաքվի հույսերը – Ստրասբուրգից Կազանը չերեւաց…

Երեւանը  «չի արդարացնում» Անկարայի ու Բաքվի հույսերը

…Ավելի քան 20 տարի ԼՂ հարցը գտնվում է մեր հանրային կիզակետում, իսկ միջազգային մակարդակում այն առաջնային խնդիր է հատկապես տարա-ծաշրջանային հարցերում: Կազանում նախագահների սպասվելիք հանդիպումից առաջ մեր հանրությունը փորձում է նորից գտնել որոշ հար-ցերի պատասխաններ, սակայն ամեն բան դեռ շղարշված է մնում: Մասնավորապես այն, թե գերտերությունների կողմից ի՞նչ լուծում կառաջադրեն այս անգամ, եւ Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների լարված բանակցությունները չե՞ն վտանգի մեր ազգային շահերը: Առավելապես մտահոգիչ է, թե Մադրիդյան սկզբունքների հիմամբ կազմված ինչ-որ փաստաթղթի տակ ստորագրողները արդյո՞ք սխալ չեն գործի: Այդ սխալ ասվածը ազատագրված տա-րածքները զիջելուն եւ ԼՂՀ անկախ կարգավիճակը կորցնելուն է վերաբերում, ինչը հայության կողմից վստահաբար դավաճանություն կորակվի…

Մինչ այս արցախյան խնդրում հակամարտող կողմերի գլխավոր ու սկզբունքային անհամաձայնության կետը թերեւս եղել է ոչ թե Արցախի կարգավիճակի, այլ՝ ազատագրված հողերի ապագա պատկանելության հարցը: Մյուս խնդիրները, այդ թվում՝ կարգավիճակի հարցը, փախստականների վերադար-ձի խնդիրը, նյութական փոխհատուցումների համաձայնեցումը եւ այլ հարցերը քայլ անգամ առաջընթաց չեն արձանագրել:
ԵԱՀԿ ՄԽ միջնորդությունն այս հարցերում դեռեւս ընթացիկ վիճակում է: Եվ ահա, հիմա էլ Եվրամիությունն է ցանկանում ներգրավվել ԼՂ-ի հիմնախնդրի կարգավորման գործընթացում: Եվրախորհրդարանի արտաքին կապերի կոմիտեի ղեկավար Միրոսլավ Լայչակը հայտարարել է, թե ԵՄ-ն պատ-րաստ է ներգրավվել ԼՂ-ի հարցի կարգավորման բանակացային գործընթացում, քանի որ այս հակամարտությունը միակն է, որտեղ Եվրամիությունն ուղղակիորեն ներգրավված չէ:
ԵՄ-ի քայլերն ու հայտարարությունները պետք է հայկական կողմի ուշադրության կենտրոնում լինեն, քանի որ այդ կառույցի կայքում ժա-մանակին տեղադրվեց մի փաստաթուղթ, որը սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը: Փաստաթղթում տեղ է գտել հետեւյալ արտահայտությունը. «Լեռնային Ղարաբաղը տարածք է Ադրբեջանի ճանաչված սահմաններում՝ մեծ մասամբ հայազգի բնակչությամբ»: Ավելին՝ փաստաթղթում նշվում է, որ «Հայաստանը շրջափակման մեջ է», սակայն շրջափակող երկրները եվրաչինովնիկների կողմից որեւէ քննադատության չեն ենթարկվել:
Ադրբեջանի նավթով հարստանալու մղումը հերթական անգամ կուրացրել է ժողովրդավարական արժեքներից առավոտից իրիկուն բարբաջող եվրոպական խամաճիկներին: Սրանք ցանկություն ունեն Արցախի հայերին ամեն գնով մղել Ադրբեջանի կազմ, որպեսզի հանգիստ վայելեն իրենց հարս-տությունները: Իսկ մնացյալը՝ հայերի նկատմամբ նոր ցեղասպանության վտանգը եւ այլ կործանարար հետեւանքները, նրանք եվրալայնաբերան ժպիտներով անտեսում են՝ ինչպես միշտ… Հատկանշական է, որ հունիսի 15-ին՝ Եվրախորհրդարանի լսումներից հետո, վերոհիշյալ փաստա-թուղթը անհետացավ ԵՄ պաշտոնական կայքէջից՝ պատրանք ստեղծելու համար, թե իբր ԵՄ լայնաբերանները այլեւս Արցախի ու առհասարակ հայութ-յան համար վտանգավոր չեն…
Իսկ պաշտոնական Բաքուն հոխորտում է իր այդ սին եվրահաղթանակով: Ավելին, Ադրբեջանն իբր այսպիսով արդեն կարգավորել է իր տարածքային ան-ձեռնմխելիության հարցը, «նավթ՝ հողի դիմաց» կարգախոսը դարձրել է եվրաարժեք, եւ հիմա էլ փորձում է «եղբայրական» Թուրքիայի հարցերը կարգավորել:
ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մելիքյանը այսպես է արտահայտվել. «Խղճում եմ այն երկրներին, որոնց համար պաշտպանի դեր է ստանձնել Ադրբեջանը: Չեմ հասկանում, թե ինչու է Բաքուն փորձում իր «կոտրած շերեփով» խառնվել հայ-թուրքական հարաբերությունների խնդրին»: Բայց չէ, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը անդրադարձել է այդ խնդրին: Նա արձա-գանքել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ CNN-ին տված հարցազրույցում Թուրքիայի վերաբերյալ հնչեցրած այն հայտարարությանը, թե Հա-յաստանը պատրաստ է առանց նախապայմանների հարաբերություն հաստատել Թուրքիայի հետ, եւ իրեն իրավունք է վերապահել Թուրքիայի անու-նից նշելու, որ Անկարան եւս պատրաստ է առանց նախապայմանների հարաբերությունների հաստատմանը, սակայն մինչ այդ «Հայաստանը պետք է դուրս բերի իր զորքերը Ադրբեջանի օկուպացված տարածքներից»:
Չնայած սա համաթուրքական այն խաղի «գնդակներն» են, որոնք սկսվեցին հայտնվել հայ-թուրքական «ֆուտբոլային» դիվանագիտությունից հետո…
Գուցե ժամանակին Թուրքիայում կարծում էին, թե Ռուսաստանի ռազմական գործընկեր Հայաստանի հետ կարող են խոսել նաեւ ուժի դիրքերից եւ շտապեցին խառնել հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարցերը՝ մտածելով, թե Հայաստան-Արցախ արգելքները միասնաբար կվերացնեն…
Եվ գուցե այս անգամ իրապե՛ս հայկական դիվանագիտությունը կարողացավ խաղալ իր խաղը՝ օգ
տվելով հենց այդ՝ Անկարա-Բաքու շտապողականությունից:

Այն, որ Մոսկվան հավաստել է իր ռազմա-քաղաքական աջակցությունը Հայաստանին՝ հայ-ռուսական ռազմական պայմանագրի երկարաձգմամբ եւ թարմաց-մամբ, արդեն իրողություն է, եւ սա արձանագրել են նաեւ Թուրքիան ու Ադրբեջանը:
Իսկ այն, որ Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ գործընկերության ասպարեզում նույնպես հաջողություններ է արձանագրել, Թուրքիան եւ Ադրբեջանը դեռ չեն նկատում:
Վերջերս ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է «28+Հայաստան» ձեւաչափով ՆԱՏՕ-ի քաղաքական եւ գործընկերության կոմիտեի նիստին, որի ընթացքում քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ պլանավորման եւ վերանայման գործընթացի գնահատման 2011թ. զեկույցը, ինչպես նաեւ ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի նո-րացված նախագծում ՀՀ պաշտպանության ոլորտին առնչվող նպատակները եւ ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքները:
ՆԱՏՕ-ի անդամ 28 երկրները ողջունել են ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման ավարտը եւ պատրաստակամություն հայտնել աջակցել վերա-նայման արդյունքում ձեւավորված պաշտպանական բարեփոխումների ուղենիշների իրականացմանը: ՆԱՏՕ-ի անդամ երկրները բարձր են գնահատել նաեւ Աֆղանստանում ՀՀ զորախմբի եռապատկումը, Կոսովոյում խաղաղապահ առաքելության շարունակումը եւ ՀՀ-ՆԱՏՕ պլանավորման ու վերա-նայման գործընթացի գործընկերության նպատակների իրականացման գործում գրանցված առաջընթացը: ՀՀ պատվիրակությունն էլ իր գոհունակութ-յունն է հայտնել նիստի արդյունքների վերաբերյալ, ինչպես նաեւ ՀՀ անվտանգության ապահովման ու պաշտպանության ոլորտների զարգացման ջանքերին աջակցելու պատրաստակամության համար:
Կարծում ենք, ինչպես Մոսկվայի, այնպես էլ Բրյուսել-Վաշինգտոնի հետ հարաբերություններում պաշտոնական Երեւանը նույնպես «չի արդա-րացնում» Անկարայի ու Բաքվի հույսերը…
Այսօր ՀՀ նախագահը աշխատանքային այցով մեկնել է Կազան, որտեղ ՌԴ նախագահի նախաձեռնությամբ տեղի կունենա եռակողմ հանդիպում Հայաս-տանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ՝ նվիրված ԼՂ-ի հակամարտության կարգավորմանը: Խիստ կասկածելի է, թե Կազանում նախատեսված Սարգսյան-Մեդվեդեւ-Ալիեւ հանդիպման ընթացքում ԼՂ-ի խնդրով որեւէ փաստաթուղթ կստորագրվի: Վստահաբար հերթական կոչ-հայտարարության ակա-նատեսը կլինենք:
Թերեւս, ազատագրված տարածքների «վերադարձի» հարցին ի պատասխան, հայկական կողմը պետք է պահանջի նաեւ հայկական տարածքների այն մասն էլ, ո-րոնք դեռ գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո՝ Շահումյանը, Գետաշենը, Մարտակերտի հյուսիսային հատվածը, Արծվաշենը եւ այլն:
Իհարկե, դեռ սպասելիքներ չկան, որ Երեւան-Ստեփանակերտ կողմը կառաջադրի Արցախի անկախ կարգավիճակի հարցը եւ ԼՂՀ նախագահ Բ. Սահակյանն ինքը կդառնա բանակցային կողմ Ի. Ալիեւի հետ: Իսկ Ս. Սարգսյանը Երեւանը կդարձնի միջնորդ կողմի եւ արցախա-ադրբեջանական հակամարտության բանակ-ցավայր… Առավել եւս, դեռ չենք կարող ակնկալել, որ ՀՀ նախագահը հաշվի առնելով թուրք-ադրբեջանական վտանգավոր քաղաքական խաղերը, կհայտարարի Ար-ցախը Հայաստանին վերամիավորված…
Ամեն դեպքում Կազանից առաջ ԼՂ-ի հիմնախնդրի կարգավորման գործընթացում մի այսպիսի իրավիճակ է փոխվել, երբ վերլուծաբաններն արձա-նագրում են, որ երբեք նման իրավիճակ չէր եղել, երբ մինչեւ հանդիպումը չասվեր, թե ամեն ինչ պատրաստ է՝ մնում է ստորագրել: Այսինքն՝ այլեւս «ամեն բան պատրաստ չէ» եւ պետք է ամեն բան անել, որ պատրաստ լինի հօգուտ մեզ: Թեկուզ հիմնարար սկզբունքների ստորագրման փու-լում անրաժեշտ համարվի ԼՂ-ի մասնակցությունը: Անգամ միջազգային հանրություն կոչվածն է արդեն խոսում, որ հիմնարար սկզբունքնե-րի ստորագրման փուլում անրաժեշտ է ԼՂ-ի օրինական իշխանությունների մասնակցությունը:  ԵԱՀԿ ՄԽ համանախագահները արդեն օգտագործել են «հակամարտության բոլոր կողմերը» ձեւակերպումը, ինչը հանգեցնելու է Ստեփանակերտի ներգրավվմանը: Հատկապես, որ միջազգային հան-րությունը դատապարտում է «ռազմական ագրեսիայի» տանող բոլոր քայլերը, որոնք նախաձեռնում է Ադրբեջանը:
Կազանում եռանախագահների հանդիպումից առաջ արված հայտարարություններից առանձնացնում է նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի
անձնական ներկայացուցչի դեսպան Անջեյ Կասպրշիկի հարցազրույցը, ըստ որի նա նշել է հիմնարար սկզբունքների մանրամասները, որպես-զի հենց Ադրբեջանի հանրությունը ծանոթանա այդ փաստաթղթի հետ, քանի որ իրենց խեղաթյուրված են ներկայացնում իրողությունը:
Վերլուծաբանների կարծիքով՝  համանախագահների՝ Լ՛ Աքվիլայում եւ Մուսկոկայում արված հայտարարություններից հետո, ԼՂ-ի հակամարտութ-յան շուրջ միջազգային հանրության դիրքորոշումը «գնում» է դեպի ազգերի ինքնորոշման սկզբունք:
 Գուցե ա՛յս հարցը կազանյան հանդիպմանը դառնա Լ
ՂՀ անկախության միջազգային ճանաչման թեմա…

Իսկ այս օրերին Եվրախորհուրդ աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ նախագահը հանդիպել է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստա-նի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտի, ԵԽ ԽՎ նախագահ Մեւլութ Չավուշօղլուի, նաեւ ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համ-մարբերգի եւ ԵԽ Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ: Ս. Սարգսյանն այցելել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որտեղ նա հանդիպել է ՄԻԵԴ նախագահ Ժան-Պոլ Կոստայի հետ: ՀՀ նախագահը մասնակցել է ԵԽԽՎ լիագումար նիստին, որտեղ ելույթ է ունեցել:
Հունիսի 25-26-ին էլ Թեհրանում կայանալիք Ահաբեկչության դեմ պայքարին նվիրված միջազգային համաժողովին կմասնակցի ՀՀ ԱԱԽ քար-տուղար Արթուր Բաղդասարյանը: ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադն իր հատուկ բանագնաց Մոհամմադ Ռեզա Շեյբանիի միջոցով վերոնշյալ համաժողովին մասնակցելու հրավերը հանձնել է ՀՀ նախագահին, սակայն ԼՂ հակամարտության շուրջ Կազանում սկսված եռակողմ հանդիպման պատ-ճառով նախագահը չի մեկնել անձամբ: ՀՀ եւ ԻԻՀ նախագահների միջեւ կայացել է հեռախոսազրույց, որի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր, նաեւ՝ անդրադարձել տարածաշրջանային զարգացումներին ու փոխգործակցությանը:

Արամ Ավետյան

*  *  *
Ստրասբուրգից Կազանը չերեւաց…
ՀՀ նախագահը Ստրասբուրգում նշել է, որ դժվար է վստահաբար ասել, թե հունիսի 25-ին Կազանում կհասնենք դրական արդյունքի, բայց Մինսկի խմբի ձեւաչափը խնդրի լուծման համար լավագույն ձեւաչափն է: Իսկ ԵԽ-ում գործող Լեռնային Ղարաբաղի ենթահանձնաժողովի մասին ասել է. «Առանց Հայաստանի մասնակցության հանձնաժողովի աշխատանքը աննպատակ է, եւ սա պետք է հաշվի առներ Բյուրոն… հասկանալի չէ, թե ինչ ակնկա-լիք ունի այս հանձնաժողովից Վեհաժողովը»: Ըստ նրա՝ շատ ավելի կարեւոր է կատարել քայլեր, որոնք չեն վնասի գործին եւ կնպաստեն խաղա-ղության հաստատմանը: Ենթահանձնաժողովի աշխատանքը հայկական պատվիրակությունը բոյկոտում է: ՀՀ նախագահն ընդգծել է, որ եթե վաղը պատե-րազմ սկսվի, ապա Ադրբեջանը կունենա առավելություն, հասկանալի է՝ հոգեբանական, քանի որ Բաքուն իր ժողովրդին տեւական ժամանակ պատրաստում է պատերազմի: Իսկ Երեւանը ընդհակառակը՝ իր ժողովրդին պատրաստում է խաղաղության, ուստի պատերազմը վտանգավոր կլինի նախ եւ առաջ հայկական կողմի համար: Իհարկե հասկանալի է Ս. Սարգսյանի ելույթի այսօրինակ ձեւակերպումը՝ որ եվրոպացիները հասկանան, թե խաղաղության քա-րոզը ինչ ծանր հետեւանքներ կունենա, եթե անսպասելի պատերազմ սկսի, չնայած մենք (նաեւ օտարները) վստահ ենք հայկական զինուժի մարտու-նակությանը: Բայց ավելի լավ է՝ նախահարձակման եւ հաղթանակի քարոզ լսեցնել…
Այսքանից հետո, ՀՀ նախագահը պետք է այլեւս կարեւորի Արցախի անկախության ճանաչման խնդիրը, բայց նա նշել է, որ կարեւորվում է հակամար-տության կարգավորման գործընթացում առաջ շարժվելու անհրաժեշտությունը՝ հավելելով. «Անկախ նրանից, թե ով ինչպես է պատկերացնում ղարա-բաղյան հակամարտության վերջնական կարգավորումը, մի բան հստակ է. Ղարաբաղը եղել է, կա եւ կմնա Եվրոպայի մաս: Թեկուզ դեռ չճանաչված, բայց, միեւնույն է, մաս: Գիտակցո՞ւմ ենք արդյոք, որ Ղարաբաղի այսօրվա հանրությունը Եվրոպական հանրության՝ եվրոպական ընտանիքի մասնիկ է՝ անկախ իր պետության քաղաքական կարգավիճակից: Եվ ժամանակը չէ՞ արդյոք, որ Եվրոպայի խորհուրդը ուղղակիորեն աշխատի Ղարաբաղի հետ՝ իր իսկ գործառույթների կարեւորագույն դաշտով՝ Մարդու իրավունքների պաշտպանություն, քաղաքացիական հասարակության ձեւավորում, ժողովրդավա-րություն, հանդուրժողականություն եւ այլն»: ՀՀ նախագահը չի մոռացել նշել, որ «ընդամենը վերջերս՝ Ռասիզմի եւ անհանդուրժողակա-նության դեմ եվրոպական հանձնաժողովի՝ Ադրբեջանի վերաբերյալ հերթական զեկույցը կրկին հաստատեց հայատյացության ու ռասիզմի այն ծայրահեղ աստիճանը, որը տիրում է այդ երկրում: Սա մեզ համար ցավալի է, որովհետեւ դժվար է պատկերացնել, որ Եվրոպայի խորհրդի անդամ երկ-րում կարող է լինել նման իրավիճակ: Ցավալի է, քանի որ հստակ պատկերացնում ենք, որ անհանդուրժողականության այդ թույնը ամենամեծ հարվա-ծը հասցնում է հենց թույնը կրող հասարակությանը: Բայց սա մեզ նաեւ անհանգստության տեղիք է տալիս, քանի որ՝ Ադրբեջանը մեր անմիջա-կան հարեւանն է, քանի որ մեր անմիջական հարեւանությամբ է դեռեւս չլուծված մնում ղարաբաղյան հակամարտությունը, քանի որ մենք կարե-ւորում ենք հակամարտության կարգավորման գործընթացում առաջ շարժվելու անհրաժեշտությունը»:

«Լուսանցք» թիվ 24 (200), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.