ՀՀ-ում պետք է ազգի՛ իրավունքների պաշտպան… Ի գիտություն ՄԻՊ-ի՝ Հայաստանում եւ այլուր անբարո երեւույ

ՀՀ-ում պետք է ազգի՛ իրավունքների պաշտպան

Ծաղկաձորում կայացել է համաժողով, որին մասնակցել են այսպես կոչված քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները եւ մարդու իրա-վունքների պաշտպանը, հրավիրված են եղել տարբեր ոլորտների իրավապաշտպաններ, ովքեր ներկայացրել են իրավիճակը ՀՀ-ում:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) եւ «Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք» հ/կ միջեւ փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել՝ նույնասեռական, երկսեռական, գենդերափոխ անձանց (ԼԳԲՏ համայնք) իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցելու ուղղությամբ: Դրանով նախատեսվում է, որ համագործակցության ընթացքում կողմերի միջեւ ոլորտում գործող հասարակական կազմակերպութ-յունների կողմից կատարված ուսումնասիրությունների, հետազոտությունների, առաջ քաշված առաջարկների քննարկում է տեղի ունենալու եւ անհրաժեշտության դեպքում ՄԻՊ-ի կողմից օրենսդրական նախաձեռնության առաջարկներ են արվելու կառավարությանը կամ ԱԺ-ին: Իսկ ԼԳԲՏ հա-մայնքի ներկայացուցիչների իրավունքների պաշտպանության ոլորտում գործող կազմակերպությունները ՄԻՊ-ին վերահասցեագրելու են իրենց ստացած դիմում-բողոքները:

Նշված հկ-ն մարդու իրավունքների ոլորտում մի քանի ուղղություններով է աշխատում՝ ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանություն, ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց շահերի պաշտպանություն եւ գենդերային հիմնահարցեր: Այս դեպքում ԼԳԲՏ համայնքի իրավունքների պաշտպա-նության հարցով է համագործակցությունը ՄԻՊ-ի հետ:
Մեր 3-րդ ՄԻՊ-ը՝ Կարեն Անդրեասյանը, գերազանց եվրոպական նախասիրություններ դրսեւորեց եւ առաջին 2 ՄԻՊ-երի՝ Լարիսա Ալավերդյանի եւ Արմեն Հարությունյանի՝ մարդու պաշտպանությանն ուղղված «ճաշակները» սխալ համարեց: Այսպես՝ մարդու մեծամասնական տեսակի իրավուն-քները, որ առավել կարեւորվում էին առաջին 2 ՄԻՊ-երի կողմից, փոխարինվեց մարդու փոքրամասնական տեսակի բաղձալի՜ պաշտպանությամբ… Նախկինում, եթե բողոք եղել է ՄԻՊ-ին, ապա հստակ դիտարկում է եղել ու անիմաստ եվրախաղեր չեն կատարվել, տարեկան հաշվետվություններում էլ չեն ներառվել, քանի որ անիմաստ բաներ չեն ծրագրվել (այսինքն՝ ՀՀ-ի վրա քարեր չեն գլորվել): Հիմա, այս հուշագրի կողմերը մի աննա-խադեպ եվրաառաջընթա՜ց են արձանագրել՝ ուզում են, որ խնդի՛ր լինի եւ տարեկան հաշվետվություններում նշվե՛ն այդ խնդիրները…
Այս ապրիլի 15-ին սեռական փոքրամասնությունները լռության օր նշեցին եւ մի պահ կարծեցինք, թե որոշել են լռել այլեւս, ու հանգստացանք: Բայց ինչպես ասում են՝ փոթորկից առաջ միշտ խաղաղ է լինում… Աշխարհի բոլոր ծայրամասերում, իրենց տոնի նախաշեմին համասեռականները լռության օր հայտարարեցին, որին արձագանքեցին նաեւ «հայ» ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները:
Այդ օրը արտոնյալ փոքրամասնությունը չպատասխանեց ոչ մի էլեկտրոնային նամակի, հեռախոսազանգի, առհասարակ ոչ մի միջոցառում չկազ-մակերպեց:
…Երբ Ադրբեջանում բացվեց Կովկասի համասեռականների միջազգային կայք եւ Բաքուն այսօրինակ մարդկանց իրավունքների կենտրոն դառնալու քայ-լեր նախաձեռնեց, մտածեցինք. թե եվրաարժեքները թափով ճանապարհվեցին Բաքու… Բայց էլի շտապեցինք: Հիմա վստահ ենք՝ ՀՀ ԼԳԲՏ համայնքը իր պատվավոր տեղը կունենա այդ կայքում…
Մինչեւ «կովկասյան ավանդույթներով» շարժվող Հայաստանում, Ադրբեջանում ու Վրաստանում սեռական փոքրամասնությունների կարիքներն են նախեւառաջ հոգում, գերտերություն Ռուսաստանում հասկանում են, որ հզոր մնալու համար պետք է արգելեն անգամ գեյ-շքերթները: Նույ-նիսկ մասնակիցների ձերբակալություններ եղան վերջերս Մոսկվայում: ԱՄՆ պետքարտուղարությունը իհարկե դատապարտեց, բայց ՌԴ-ում դա հաշվի չառան…
Այսօր, երբ հայն ու Հայաստանը բազմաթիվ խնդիրներ ունեն լուծելու, խնդիրներ, որոնք առնչվում են մեր տեսակի, հայրենիքի գոյատեւ-մանը, մենք նորից տարաբնույթ խաղերի մեջ ենք ներքաշվում՝ մասոնական համաժողովներ, գենդերային խաղեր, համասեռական հուշագրեր, ա-ղանդավորական ազատություններ…

Արտակ Հայոցյան

Հ.Գ. – Tert.am-ը գրել է, որ Չինաստանում հարսանիքի ժամանակ մի համասեռական հարսնացուից փախցրել է «փեսացուին»: Չինական զլմ-նե-րիի տեղեկացմամբ, հարսանեկան զույգին «զագս» գնալու ճանապարհին մոտեցել է մի տղա եւ փորձել խոսել փեսացուի հետ:
Երբ պարզվել է, որ նա գեյ-փեսացուի զուգընկերն է, միջամտել է հարսնացուն եւ մի քանի հարված հասցրել «փեսացուի» «փեսացուին»:
Վիճաբանության ընթացքում համասեռականը բռնել է իր զուգընկերոջ՝ հարսնացուի փեսայի ձեռքը ու փախել:

800-ը կծանոթանա՞ն ազգային արժեքներին

Սփյուռքի նախարարությունում կայացել է «Արի տուն» 2011թ. ծրագրի առաջին փուլի բացումը: Նախարար Հրանուշ Հակոբյանը կարեւորել է պետական եւ ՏԻ մարմինների ներկայացուցիչներին, հյուրընկալ ընտանիքներին՝ ծրագրի իրագործմանն աջակցելու համար: Ծրագրի նպատակն է սփյուռքահայ երիտասարդներին ճանաչելի դարձնել Հայաստան-Հայրենիքը, նրանց մեջ արմատավորել ազգային արժեքային համակարգը, ծանոթաց-նել հայ ընտանիքին, հայ մարդու հոգեկերտվածքին, աջակցել Հայաստան-Սփյուռք բարոյահոգեբանական, կրթամշակութային մերձեցմանը:
Հունիսի 20-ից սեպտեմբերի 25-ը 10 փուլով կազմակերպվող «Արի տուն» ծրագրին կմասնակցի Սփյուռքի շուրջ 800 երիտասարդ: 2011թ. ծրագ-րում փոփոխություն է կատարվել. մասնակիցները 10 օր ապրելու են հյուրընկալ ընտանիքներում, իսկ 4 օր՝ Աղվերանի «Արի տուն» ճամբա-րում:
Ծրագրի 1-ին փուլին կմասնակցի 81 երիտասարդ՝ Ֆրանսիայից, Ռումինիայից, Ռուսաստանից, Թուրքիայից, Ավստրալիայից, Վրաստանից, Իսպա-նիայից, ովքեր կբնակվեն Երեւանի եւ Արարատի մարզի տարբեր համայնքներում:

Հուսանք, որ սփյուռքահայ 800 երիտասարդներն իրապես կծանոթանան հայոց ազգային արժեքներին, այլ ոչ թե մեզանում ամրացող (ավելի շուտ՝ ամրացնելու փորձեր արվող) եվրաարժեքներին: Այլապես անիմաստ է եվրոպաներից նրանց բերել-տանելը:

Կարեն Բալյան

Ի գիտությու՛ն ՄԻՊ-ի

«Հայկական էստրադայի աստղերը խելքները լրիվ են գցել», – ասում է «Ճանաչիր քո երկիրը»
«Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնությունը «Լուսանցք»-ին հայտնում է, որ համացանցում հայտնվել են լուսանկարներ, ո-րոնցում «պատկերված ռեփեր Սուպեր Սաքոյի մի ձեռքում հրաձիգ է, իսկ մյուս ձեռքով նա քաշում է մերկ աղջկա մազերից»:
Տեղյակ լինելով հայկական ««աստղերի» արժեհամակարգին, նման սադիստական մոտիվներով լուսանկարները որեւէ զայրույթ չէին առաջացնի, եթե միայն դրանց ֆոնին պատկերված չլիներ Լոռվա մարզում գտնվող Հաղպատի հանրահայտ վանական համալիրը (X դար)»:
Երիտասարդները նշել են նաեւ, որ «իրենք իրենց մտավորական համարող հայկական «պոպսայի» ներկայացուցիչները, երկրի առջեւ ծառացած խնդիր-ները բարձրաձայնելու փոխարեն, զբաղված են առանց այդ էլ պետության եւ Մայր աթոռի կողմից մոռացության մատնած հնադարյա վանքերի պա-տերի տակ սատանիզմի մոտիվներով լի ֆոտոսեսիաներ կազմակերպելով եւ դրանց արդյունքում ստացված սադիստական լուսանկարները համացանցում տարածելով»:
«Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնությունը «այս խայտառակությունը դիտարկում է որպես հայ ժողովրդի պատմության, կրոնի եւ մշակույթի հանդեպ անհարգալից վերաբերմունքի դրսեւորում, ինչպես նաեւ երիտասարդության շրջանում ազգային արժեքների դեմ ուղղված չգիտակցված քարոզչություն»:
Սեփ. լրատվություն

Հ.Գ.  – Հայտարարության մեջ նշվում է նաեւ, որ «Հաղպատավանքում է մի քանի տարի ապրել Սայաթ-Նովան…»:
Իսկ հիմա՞ ովքեր են «ապրում» ու ստեղծագործում…

*  *  *
Պարզվում է՝ գրադարանը վայր է, որտեղ ոչ միայն գրքեր են ընթերցում եւ պահպանում, այլեւ՝ ընթերցասերը կարող է այլ խնդիրներ լու-ծել… Ամերիկյան անչափահասները կարիք չունեն այլեւս թաքցնել մեծահասակների համար նախատեսված ամսագրերը կամ համակարգչային հիշո-ղությունից ջնջել իրենց այցելած կայքերը, քանի որ նրանք կարող են պոռնո-ֆիլմեր դիտել Նյու Յորքի ցանկացած գրադարանում:
Կենտրոնական Բրուկլինյան գրադարանի աշխատակցի խոսքով՝ հաճախ կարելի է տեսնել, թե ինչպես են 13-14 տարեկան երեխաները մի մոնիտորի շուրջ հավաքված ծիծաղում… Գրադարանները շատ են փոխվել, եւ երեխաների հետաքրքրությունների շրջանակում գիրքը ամենափոքր տեղն է զբա-ղեցնում: Չնայած բոլորն էլ հնարավորություն ունեն պոռնո նայելու բազամաթիվ կայքերում, բայց ահա գրադարաններում նույնպես «զարգացնում» են երեխաներին: Արեւմուտքն ուրի՜շ է՜……
 
*  *  *
Ըստ համացանցային լուրերի, Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյի կաթոլիկ եկեղեցում մի երիտասարդ զույգ է ձերբակալվել, որը «եկեղեցա-կան արարողության ժամանակ փորձել է զբաղվել սեքսով՝ անմիջապես խորանի մոտ: Դա ոչ թե կրքերի րոպեական բորբոքում է եղել, այլ շվեդա-կան էկոլոգիական-էրոտիկ «Fuck for forest» կոչված շարժման հերթական ակցիան»:
Եկեղեցական ծեսն իրականացնող հոգեւորականը, ցնցված այդ իրադարձությունից, ոստիկանություն է կանչել, իսկ եկեղեցում գտնվող  զայրացած հավատացյալները փորձել են հեռացնել տղային ու աղջկան իրարից: Վերջիններս հասցրել են հանել շորերն ու պատրաստվել են սեռական գործո-ղության: Ոստիկանությունը ձերբակալել է ոչ միայն նրանց, այլեւ՝ այդ ամենը տեսախցիկով նկարահանող շարժման եւս մի մասնակցի: «Մենք պետք է կամ 16 օր անցկացնեինք բանտում, կամ վճարեինք փոքր տուգանք: Ընտրեցինք տուգանքը, որովհետեւ չէինք ցանկանում այդքան երկար ժամանակ անցկացնել առանց սեքսի»,- ոստիկանական բաժանմունքից դուրս գալով՝ ասել է «ազատ մարդու» «ազատ պահվածքի» մասնակիցներից մեկը:
Շվեդական «Սեքս հանուն անտառի» շարժումը ձգտում է իր այս գործելաոճով հասարակության ուշադրությունը հրավիրել հատվող անտառների խնդ-րին: Շարժման անդամները համոզված են, որ դա նրանց «կհաջողվի միայն հասարակական կարգի նմանատիպ խախտումներ ենթադրող ակցիաներ իրականաց-նելու միջոցով»… Այստեղ են ասել՝ դե ե՛կ, վարդապետ ու մի՛ խենթացիր:…

Արտակ Հայոցյան

«Լուսանցք» թիվ 24 (200), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.