Օտար ափերից հայագեն փաղանգ… Սուվորովյան գեներալանի (նշանավոր զորավարի հայազգի սերունդները)

Օտար ափերից՝ հայագեն փաղանգ –

Սուվորովյան գեներալանի

«Սերնդին իմ խնդրում եմ օրինակ վերցնել»
Գեներալիսսիմուս Սուվորով

Վերջին տարիներին հայ լրատվական դաշտում հայտնված «Լուսանցք» շաբաթաթերթը անվերապահորեն ու փաստարկված պաշտպանում է հայկական ամեն բան, հայի ու հայկականի իրավունքները, վեր է հանում հայությանն ու Հայաստանին վերաբերող պատմական, քաղաքական, գաղափարախոսական եւ այլ բնագավառների իրողությունները նորովի՝ առանց գրաքննության: Հուսամ՝ այս աշխատանքը եւս կլրացնի թերթի ընթերցողների սպա-սումները, քանզի հիրավի հանրահայտ զորավարի ու նրա գերդաստանի մասին է խոսքը:

Բազմաղբյուր պրպտումներս ի հայտ բերեցին սուվորովագիտության հետագա հարստացմանն առաքելված այն իրողությունը, որ զորավարն ինքը, ծագումով հայարմատ հարազատներն ու արյունակից զարմիկները, շուրջ 250 տարի ընդգրկող առնվազն 6 սերունդների ընթացքում, սերել են բարձրագույն սպայական (գեներալի) կոչման արժանացած՝ թվաքանակով առնվազն մի քանի ջոկ հիրավի ջոկածուրիկ զինվորականների: Սկզբի համար ընդհանուր գծերով «Լուսանցք»-ի էջերում ներկայացնենք նրանց:
1. Ա. Վ. Սուվորովի մոր՝ Ավդոտյա կամ Եվդոկյա (հայերեն անվանատարբերակները՝ Հռիփսիմե, Ռոզա, Թագուհի, Դշխուհի) Մանուկովայի (1711-1746) հայրը՝ Ֆեդոսեյ (հայեցի՝ Թեոդոս) Սեմյոնի (Սիմոնի) Մանուկով (1668-1738թթ. ոչ վաղ).
1725թ. Պետրոս Մեծի այրի Եկատերինա 1-ին կայսրուհուց ստացել է «բրիգադիր» զորավարական կոչումը («գեներալական եւ ծովակալական կազմ», 5-րդ -դաս)՝ դառնալով նորահռչակ (1721թ.) Ռուսաստանյան Կայսրության 1-ին հայազգի գեներալը:
– Բնորոշ է, որ Ալեքսանդր Վասիլիի Սուվորովի հորական պապ՝ Իվան Գրիգորիի Սուվորովի ծառայողական ցուցակում, թեկուզ ձեւականորեն, նույնպես հանդիպում է «գեներալ» եզրը. եղել է նշանավոր Պրեոբրաժենյան գնդի գլխավոր գրագիրը («չպվպՐՈսՖվՌռ տՌրՈՐՖ»): Հիշեցնենք, որ «գեներալիսսիմուս» նշանակում է «ամենագլխավոր» (լատիներեն):
– Ուշագրավ հետազոտություններ կան նաեւ Ա. Վ. Սուվորովի հոր՝ Վասիլի Իվանի Սուվորովի (1705, 1708 կամ 1709-1775) ենթադրյալ հայկական գե-ների վերաբերյալ, որոնք իհարկե, կարոտ են լրացուցիչ գիտափաստաթղթային (հայտնի են հատկապես բժիշկ, Երեւանի կենսագիրների ակումբի հիմնադիր նախագահ հարություն Մինասյանի վարկած հոդվածները, որոնք գեներալիսսիմուսի հորական տոհմաճյուղին վերագրում են պարսկա-հայ ծագումնաբանություն՝ «Սուվարյաններ», «Շահսուվարյաններ». ընդգծենք, որ արեւմտյան լայնածավալ գրականության բոլոր դրսեւորումնե-րում (ներառյալ համացանցում) օգտագործվում են բացառապես հայեցիակերպ՝ «Սուվարով», «Սուվարոֆֆ» ազգանունները):
Վասիլի Սուվորովը Պետրոս Մեծ կայսեր սանիկն էր, սպասյակը (նաեւ համհարզ), թարգմանիչը (1722թ.-ից. փաստն այս անուղղակի փաստարկ է հա-մարվում Հյուսիսային պատերազմից (1700-1721) հետո Պարսկաստանի հետ ռազմաքաղաքական առնչությունների թեժացման, իսկ Արցախի (,) հա-յության հետ՝ սերտացման փուլում հայր Սուվորովի՝ կայսերն անհրաժեշտ արեւելյան լեզուներ իմանալու, ավելին՝ հայկական ծագման օգտին), ի վերջո նույնպես կարկառուն զորավար՝ Ռուսաստանյան կայսրության գեներալ-անշեֆ, գեներալ-նահանգապետ աշխարհասփյուռ հայերիս հաս-ցեին դրվատանքներ շռայլած գերմանացի մեծ փիլիսոփա Իմանուել Կանտի «փոքր հայրենիքի»՝ Քյոնիսբերգի նահանգի (այժմ՝ ՌԴ Կալինինգ-րադի մարզ, նահանգապետ Գեորգի Բոսս, տատը՝ հայուհի. փայլուն առիթ՝ հիշելու արդեն շուրջ 180 տարի անց, ապագա մարշալ Հովհաննես Բաղրամ-յանի գլխավորած խորհրդային զորքերի հաղթարդյուն ռազմագործողություններն այս իսկ տարածքում), Եկատերինա II Մեծի վստահյալ մերձա-վորներից, ում հրամանագրով էլ, ըստ իս, դարձել է (1764թ.) Հայկական եւ Վրացական էսկադրոնների լուծարման զինվորական հանձնաժողովի անդամ:
– «Բրիգադիր» գեներալական կոչում է ունեցել նաեւ գեներալիսսիմուսի հորեղբոր որդին՝ Ֆյոդոր Ալեքսանդրի Սուվորովը (18-րդ դար):
2. Ինքը՝ առնվազն մոր գծով հայազգի, Համայն ռուսաստանյան ցամաքային եւ ծովային զորքերի գեներալիսսիմուս, Իտալական իշխան, Ռիմ-նիկյան կոմս, Ավստրիայի զորքերի ֆելդմարշալ, Պիեմոնտի զորքերի մեծ մարշալ, Սրբազան հռոմեական կայսրության կոմս, Սարդինիայի թագավորության ժառանգական արքայազն եւ արքայաթագի գրանդ (նույն ինքը՝ սարդինյան զորքերի ֆելդմարշալ), իր ժամանակի Ռուսաստանյան կայսրության բոլոր բարձրագույն շքանշանների ասպետ, Շվեյցարիայի ազգային հերոս, Ավստրիայի, Սարդինիայի, Բավարիայի, Ֆրանսիայի, Լեհաստանի 13 բարձրագույն շքանշանների ասպետ, մշտանվազ զինուժերով հանդերձ բոլոր 63 ճակատամարտերը շահած, Ալպյան մյուս հերոսապե-տերի ընտրանիում (Հաննիբալ Բարկա, Նապոլեոն Բոնապարտ, Ջուզեպե Գարիբալդի) ամենից բարդ եւ փառաբեր համանուն լեռնանցումն իրագործած, «Հաղթելու գիտության» հայր, բազմալեզվագետ-մտավորական, հայության հետ բազմակողմանի հանրաքաղաքական տուրեւառություններ ունեցած, վերականգնվելիք հայոց թագավորության քարտեզը ստորագրած զորավարապետ Ալեքսանդր Վասիլիի Սուվորով (1729 կամ 1730-1800թթ.):
3. Որդին՝ գեներալ-լեյտենանտ Արկադի Ալեքսանդրի Սուվորով (1784-1811թթ.), ով ընդամենը 14 տարեկան 9 ամսականում է «օծվել» գեներալ-մայոր եւ Պավել 1-ին կայսեր գեներալ-համհարզ (1799), ապա հոր գլխավորությամբ մասնակցել Ալպյան ռազմարշավին:
4. Թոռը՝ նախորդի որդին՝ գեներալ-համհարզ, ինֆանտերիայի (հետեւակազորի) գեներալ (լրիվ գեներալ) Ալեքսանդր Արկադիի Սուվորով (1804-1882թթ.):
Մասնակցել է հայոց տարածքներում մղված ռուս-պարսկական 1826-1828թթ. պատերազմին, աչքի ընկել Սարդարապատի բերդամրոցի պաշարման եւ գրավ-ման մարտերում, որի համար պարգեւատրվել է սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշանով (ժապավենով) եւ «Քաջության համար» մակագրությամբ ոսկե թրով:
5. Ծոռը՝ դուստր կոմսուհի Նատալյա Զուբովայի («Սուվորաչկա. 1775-1844թթ.) թոռը՝ գեներալ-համհարզ, գեներալ-լեյտենանտ Նիկոլայ Մե-զենցով (Մեզենցեւ. 1827-1878):
Մինչեւ սպանությունը եղել է Կայսրության ժանդարմական առանձին կորպուսի շտաբի պետ, Սեփական կայսերական գրասենյակի 3-րդ բաժանմուն-քի (փաստացի՝ պետական անվտանգության ծառայության) գլխավոր պետ:
6. Առնը (4-րդ սերունդ)՝ ծոռնուհի Նատալյա Մեզենցովայի որդին՝ պաշտոնաթող գեներալ-մայոր, կայսրեղբայր Մեծ Իշխան Վլադիմիր Ալեք-սանդրովիչի պալատի վարիչ Պլատոն Սերգեյի Օբոլենսկի (1850-1913թթ):
Հարեւանցի տեղեկույթի կարգով.
– Որոշ ուսումնասիրությունների (լուսահոգի գիտնական Սուրեն Այվազյան եւ այլք) պնդմամբ՝ ծագումով հայազգի մայր Աննա Իլարիոնի Բեկլեմիշեւայի զավակ հռչակավոր գեներալ-ֆելդմարշալ Միխայիլ Իլարիոնի Գոլենիշչեւ-Կուտուզովի (1745-1813թթ.) զարմիկ, կոմս Ա-լեքսանդր Վասիլիի Գոլենիշչեւ-Կուտուզովը (1846-1897թթ.), որ գեներալիսսիմուս Սուվորովի ծոռնդուստր (առնուհի) Վերա Օբոլենսկա-յայի ամուսինն էր, եղել է Բարձրագույն պալատի հոֆմարշալ, շքախմբի գեներալ-մայոր:
7. Մյուս առնը՝ ծոռնուհի Սոֆյա Մեզենցովայի որդին՝ Կայսրության հրետանու գեներալ (լրիվ գեներալ) Վլադիմիր Նիկոլայի Մասալսկի (1860-1940թթ.):
8. Գեներալիսսիմուսի քույր իշխանուհի Աննա Սուվորովա-Գորչակովայի որդին՝ Ֆեդոսեյ Մանուկովի ծոռը՝ ինֆանտերիայի (լրիվ) գենե-րալ, Ռուսաստանյան կայսրության զինվորական նախարարության կառավարիչ Ալեքսեյ Իվանի Գորչակով (1769-1817թթ):
Թաղված է Սուրբ Ալեքսանդր Նեւսկու մայրավանքի հայահիմն Լազարեւյան գերեզմանատանը:
9. Նախորդի եղբայրը՝ Ֆեդոսեյ Մանուկովի մյուս ծոռը՝ ինֆանտերիայի (լրիվ) գեներալ Անդրեյ Իվանի Գորչակով (1779-1855թթ.):
Անկախ սույն նյութի տրամաբանական համատեքստից, կարծիքովս, ինքնապես էլ ուշադրության է արժանի հայազգի մեծամեծն զորավարապետի ազգական-ների (զարմիկների) հարուստ տոհմաբանությունը, որոնց միայն ազգանունները (եզակի թվով) կներկայացնենք ստորեւ (հիմնաղբյուր՝ Բ. Գալենկո, «Սուվորովի ընտանիքն ու սերունդները»):
– Արական գծով՝ Սուվորով-Ռիմնիկսկի, Մոլոստվով, Գոլիցին, Մյունստեր-Լեդենբուրգ, Կորնիանի, Լիտկե, Խիտրովո, Դոգել, Կոզլով (գեներալիս-սիմուսի թոռնթոռնուհի՝ առնուհի Ապոլինարիա Կոզլովայի ամուսին՝ հայազգի Կառլ Աղաջանով՝ մահ.՝ 1940թ.), Բաշմակով, Օգնեւ, Պետկովիչ, Բարյաթինսկի (որոշ աղբյուրներով՝ նույնպես հայազգի), Նագոռնի (Նագոռնով), Պաշկով, Կանկրին, Գագարին, Բատուրին.
– Իգական գծով՝ Զուբով, Մեզենցով, Վոլֆ, Կուտուզով (Գոլենիշչեւ-Կուտուզով), Օբոլենսկի (Օբոլենսկի-Նելեդինսկի-Մելեցկի), Մասալսկի, Լեոնտեւ, Երշով, Ժերեբցով, Նառիշկին, Նեյդգարդ, Ստոլիպին (գեներալիսսիմուսի դուստր ծոռնուհի՝ առնուհի Օլգա Նեյդգարդի ամուսինն էր հենց Ռուսաստանյան կայսրության ամենաականավոր վարչապետ Պյոտր Ստոլիպինը (1862-1911). նրանց 6 զավակները կազմել են Ֆեդոսեյ Մա-նուկովի 7-րդ սերունդը, գեներալիսսիմուսի 5-րդ սերունդը՝ կոռներ), Սազոնով, Վսեւոլոժսկի, Տալիզին, Կիկին, Սուխով:
Առանձին թեմաներ են գեներալիսսիմուսի հայազգի քույրերի՝ Մարիա Օլեշեւայի (մեկ անզավակ ուստր՝ Վասիլի Օլեշեւ), իշխանուհի Ան-նա Գորչակովայի դուստրեր Ագրաֆենա Խվոստովայի, անզավակ Ելիզավետայի, անզավակ Եկատերինայի, հիշյալ ուստրեր Ալեքսեյ եւ Անդրեյ Գորչակովնե-րի ճյուղապատումները:
Ահավասիկ, վերոհիշյալ ազգանուններով բազմաթիվ այլ բարձրձագույն սպաներ՝ գեներալներ եւ ծովակալներ, հաջողությամբ ծառայել եւ (կամ) ծառայում են Ռուսաստանյան կայսրության, նախկին ԽՍՀՄ, ներկայիս ՌԴ, Ուկրաինայի, Բելառուսի եւ այլ երկրների զինված ուժերում, սա-կայն նրանց ազգային պատկանելության, գեներալիսսիմուսի մեծ գերդաստանի տոհմածառին աղերսվել-չաղերսվելու խնդիրները դեռ հարկ է պար-զել: Մեզ, մասնավորապես, առավել հետաքրքրական է թվում խորհրդային առաջին պաշտոնական գեներալների (1940թ.) փաղանգին դասվող, ԽՍՀՄ օ-դուժի գեներալ-մայոր Վասիլի Վասիլիի Սուվորովի կերպարը, ով զոհվեց Կովկասի համար օդային մարտերում (1943թ.):

Գարեգին Ղազարյան

Հ.Գ. – Հայության եւ հայ իրականության հետ, թերեւս, ամենահռչակավոր գեներալիսսիմուսի առնչություններին, դրանք լուսաբանող բազ-մաթիվ աշխատասիրություններին, որոնցից կառանձնացնեի լուսահոգի ակադեմիկոս Մկրտիչ Ներսիսյանի հայտնի գիտահոդվածները («Պատմաբա-նասիրական հանդեսի» համարներում) եւ գիրքը («Ը.Թ.հցՉՏՐՏՉ Ռ ՐցրրՍՏ-ՈՐՎÿվրՍՌպ ՏՑվՏՔպվՌÿ Չ 1770-1780-ւ չՏՊՈւ», ժՐ., 1981չ.), ինչպես նաեւ Դոնարա Քարիմյանի ծավալուն հոդվածը (որում ներկայացված մի շարք նոր անձանց, փաստերի ու կապերի բացահայտման համար հիմք են ծառայել տողերիս հեղինակի տրամադրած նյութերը. տե՛ս «խՌՑպՐՈՑցՐվՈÿ ԸՐՎպվՌÿ» հանդես, ժՐ. 2009չ.), արժե կարծում եմ, ավելացնել հետեւյալ ուշագրավ դրվագը: Ծրագ-րային նոթերից մեկում («1799չ. (վՏÿոՐՖ). իՈՎպՑՍՌ Ը.Թ.հցՉՏՐՏՉՈ տՏ տՏՉՏՊց ՊՈսՖվպռՔՌւ տսՈվՏՉ ՉՏռվօ…», Ը.Թ. հցՉՏՐՏՉ, «ԺՏՍցՎպվՑօ», Ց. IV, 1953չ, րՑՐ. 417-418), անչափ կարեւորելով պետականության, տվյալ դեպքում, իր խոսքերով՝ «թագավորության վերականգնման» դերը, Ա.Վ.Սուվորովը հատկապես շեշտում է. «ծպՑ վՌ ՎՈսպռՔպռ ոպջՏտՈրվՏրՑՌ Պսÿ չՏրցՊՈՐպռ, տՐՈՉՌՑպսՖրՑ, վՈՐՏՊՏՉ, վՐՈՉՏՉ, ՏոքպրՑՉ Ռ ՐպսՌչՌռ, պրՑՖսՌ վպ ՉՏրրՑՈվՏՉՌՑրÿ ՑՈՎ ՍՏՐՏսպՉրՑՉՏ. ԺպՑՌ ՀպՎՈ, վՈՉպՐվՏպ, ՏտՐՏՍՌվցՑ ՊՏ ՁՌչՐՈվՈ, Ռ ՑցՑ վպ րՑՈվպՑ ՉպսՌՍՏչՏ ԾՌՑՐՌՊՈՑՈ1», ըստ որում՝ հենց սույն տողատակում էլ, գրքի խմբագրի կողմից ռուսընթերց լայն լսարանի համար հակիրճ մեկնաբանված է մեր այդ ամենանշանավոր Տիգրան մեծ Արտաշիսյան (ԸՐՑՈՔպրՌՊ) արքայի պետականաշեն կերպարը.
«1 ՁՌչՐՈվ II Չ րՏþջպ ԾՌՑՐՌՊՈՑՏՎ VI Չպս ՉՏռվօ տՐՏՑՌՉ ՐՌՎսÿվ (63չ. ՊՏ վ.ֆ.). Կվ ոօս տՏոպՋՊպվ Ռ ՉօվցՋՊպվ ցրՑցտՌՑՖ Չրպ ջՈՉՏպՉՈվՌÿ, ՍՐՏՎպ ՉպսՌՍՏռ (տպագրված է փոքրատառով – Գ.Ղ.) ԸՐՎպվՌՌ» (իրականում, իհարկե, հայ-հռոմեական պատերազմն ընթացել է ավելի վաղ ու ավելի երկար՝ մ.թ.ա. 69-66թթ., ավարտվել Արտաշատի հաշ-տագրով: Այլ ցուցանշական զուգորդումներ (տՏՍՈջՈՑպսՖվօպ ՈրրՏՓՌՈՓՌՌ) հայոց այս երբեմնի մայրաքաղաքի տեղանքի ընտրությունների ու շի-նաշխատանքների ղեկավարում իր հերթին, հիշյալ արքայատոհմապետ, Տիգրան II Մեծի պապ Արտաշես I Աշխարհակալի (Բարեպաշտ) առաջարկով, իրականաց-րել է նույն հռոմեացիներից փախուստի դիմած եւ Մեծ հայքում ապաստան գտած սուվորովյան ալպարշավը շուրջ 2000 տարի առաջ «նախակարապետած» նույն Հաննիբալը): Սույն մեկնաբանությունն էլ գալիս է ամբողջացնելու վերոնշյալ գրքի անվանացանկը (ձՍՈջՈՑպսՖ ՌՎպվ). «ՁՌչՐՈվ II ԹպսՌՍՌռ (95-36չչ. ՊՏ վ.ֆ.) ՈՐՎÿվրՍՌռ ՓՈՐՖ, ՏոՕպՊՌվՌՑպսՖ ԸՐՎպվՌՌ» (րՑՐ. 486): Այստեղ եւս հարկ է ճշտում մտցնել՝ Տիգրան մեծի գահակալության վերջնա-թիվը դարձնելով «մ.թ.ա. 56 կամ 55թ.»:

«Լուսանցք» թիվ 25 (201), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.