Բնական մթերքի բնօրրան Հայաստանից բնական մթերքը վերանում է – 2
Սկիզբը՝ նախորդ համարում
70-ական թվականների սկզբից արագ տեմպերով սկսեց զարգանալ ռեկոմբինանտ ԴՆԹ-ի տեխնոլոգիան եւ ստեղծվեց նոր ուղղություն մոլեկուլյար գենետիկայում՝ գենային ինժեներիան: Գենային ինժեներիայի կարեւոր նպատակներից մեկը եղավ նոր տրանսգեն բույսերի, նաեւ՝ կենդանի-ների ստեղծումը: Նորաստեղծ օրգանիզմները, որոնց մեջ տեղադրել էին օտար գեներ, գիտնականներն անվանեցին տրանսգեն կամ գենետիկորեն ձե-ւափոխված օրգանիզմներ: Գենային ինժեներիայի մեթոդները թույլ տվեցին իրականացնել տրանսգենեզ, այսինքն՝ գենը մի օրգանիզմից տեղափոխել մեկ ուրիշ օրգանիզմի մեջ, ստեղծել նոր՝ ԳՁՕ-ներ, որոնք օժտված կլինեն նախօրոք տրված օգտակար հատկանիշներով: Մի կողմից գե-նային ինժեներիայի մեթոդները թույլ տվեցին հաղթահարել բազմաթիվ խնդիրներ արդյունաբերության եւ բժշկության բնագավառնե-րում, սակայն դրա հետ մեկտեղ ԴՆԹ-ի մոլեկուլների հետ գործողությունները առաջացրեցին նաեւ լուրջ մտավախություններ: Որպես հետե-ւանք, ի վերջո, կարող են առաջանալ պաթոգեն մանրէների եւ վիրուսների նոր տեսակներ, որոնք կայուն կլինեն բոլոր ներկայումս օգտագործվող անտիբիոտիկների նկատմամբ:
Գենային ինժեներիան հնարավորություն է տալիս հաղթահարել միջտեսակային պատնեշները եւ խառնել բացարձակորեն իրար հետ չկապված տեսակ-ների ժառանգական հաղորդագիրը, օրինակ՝ լոլիկի բջջում բնակեցնել ձկան հյուսվածքների սառեցումն արգելակող սպիտակուցի կոդավորող գե-նը, իսկ կարտոֆիլի բույսի բջջում՝ վնասատու միջատի համար մահացու թույն կոդավորող բակտերիայի գենը: Արհեստական ձեւափոխված առաջին մթերքը 80-ական թվականներին եղել է լոլիկը, որի հատկությունը չհասունացած վիճակում 12ց-ում պահպանվելն է, իսկ այնուհետեւ, տաք պայմաններում, մի քանի ժամվա ընթացքում հասունանալը: 1984թ. հանդես եկավ ԳՁ կարտոֆիլը, որը պաշտպանված էր կոլորադյան բզեզից: Այ-նուհետեւ խանութներում երեւացին այլ ԳՁՄ-ներ՝ կաթ, պանիր, միս, միրգ… Տրանսգեն բույսերի ցանքատարածություններն ամբողջ աշխար-հում կազմում են մոտ 60 մլն հեկտար, որից 60%-ը բաժին է ընկնում ԱՄՆ-ին, որտեղ եգիպտացորենի՝ 25, սոյայի՝ 38 եւ հլածուկի 10%-ը մշակվում է տրանսգեն ձեւերով:
ԱՄՆ-ում մթերքի 60%-ը, այդ թվում եւ մանկական սնունդը, պարունակում է տրանսգեն բույսերից ստացված թեկուզ մեկ բաղադրիչ:
Իսկ ՌԴ-ում, ուշադրություն դարձնենք, մոտ 70 ներկրվող տրանսգեն բույսեր գրանցված են օգտագործման, բայց ոչ մշակման համար թույլատրե-լի: Ռուս գիտնականները հարց են բարձրացնում, արդյո՞ք իրենց պետք է տրանսգենային տեխնոլոգիա: Հարցը չունի միանշանակ պատասխան: Այդ երկիրը դաշտերի մոլախոտվածության եւ վնասատուների պատճառով ամեն տարի կորցնում է հացահատիկի՝ 34.6, շաքարի ճակնդեղի՝ 42, արեւածաղկի՝ 37, կարտոֆիլի՝ 46.2 %-ը: ՌԴ-ում գործում են հատուկ հավաստագրված պահպանվող տարածքներ, որտեղ փորձարկվում են տրանսգեն բույսերը:
Այժմ Ռուսաստանում ԳՁՕ-ների գործածման դեմ մի իսկական արշավ է սկսվել: Այն, ինչ գիտնականները չեն համարձակվում արծարծել անգամ, բարձրա-ձայնում են բնապահպանները, հասարակական ամենատարբեր կառույցներ: Ռուսական կայքէջերը այնպիսի նկարներ են հրապարակում (բնության մեջ արդեն գոյություն ունեցող կամ սպասվելիք), որ սպառողը վախենում է անգամ նայել եւ այլեւս «դատապարտված» է սեփական առողջության մասին հոգ տանել: ՌԴ-ում խոսում են այն մասին, ինչին աշխարհի գիտնականները բավականին զգուշավորությամբ են մոտենում: Ռուսաստա-նում չեն թաքցնում, որ գենետիկորեն ձեւափոխված ուտելիք գործածելը տարիներ հետո հանգեցնելու է մարդու, կենդանու եւ ամենայն բնական ա-րարածի գենախեղման: Ասենք՝ հետեւանքը կլինի շնչող կենդանին, որ ոչ վագր կլինի, ոչ նապաստակ: Կամ՝ խնձորը կտրելիս նարինջ կհայտնաբերես, ականատես կլինես անանասի չափ ելակի: Կտեսնես սագի ոտներով խոզի, հորթի գլխով շնակերպի եւ այլն եւ այլն: Ընդունենք՝ սա սպառողի վրա ազ-դելու լավագույն ձեւն է: Ռուսաստանում անգամ գրվում է, որ երկիրը ԳՁՕ-ներով ներբեռնելը տվյալ պետության հանդեպ կենսաբանական զենքի գործածման պես մի բան է: Միայն մի տարբերությամբ՝ սարսափելի հետեւանքները տարիներ հետո են երեւալու:
Ի՞նչ վիճակ է մե՛ր երկրում: Մենք դեռ նոր ենք ցրցամ տվել, որ այդ թեմայից օրենքի շրջանակում խոսենք (ԳՁՕ-ների գործածման մասին օ-րինագիծը քննարկման փուլում է)……
Վ. Ավագյանը բացատրել էր, որ ընդհանրապես գիտնականները ԳՁՕ-ների լայն ներդրմանն իրենց կողմ կամ դեմ լինելը ընդգծված չեն արտահայտում: Նրանք միայն պահանջում են խստացնել ԳՁՄ փորձաքննության նորմերը՝ համարելով, որ գրանցված, ստուգված եւ հավաստագրված տրանսգեն մթերքը առողջության համար վտանգավոր չէ: Գիտնականները պետք է մշտապես հետեւեն, որպեսզի տրանսգեն սորտերը չկորցնեն դիմացկունությունը հերբիցիդների նկատմամբ, իսկ մոլախոտերը այն ձեռք չբերեն: «ԳՁ մթերքի առավելություններն ավելի քան ակնհայտ են: Միայն լրիվ պարզ չեն վերջինիս արտադրությունում ներդնելու եւ օգտագործելու հետեւանքները: Ուստի, շատ երկրների գիտնականներ չեն շտապում գենա-յին ինժեներիային մթերքի արտադրությունը ճանաչել որպես բարօրություն եւ զգուշացնում են, որ դրա տարածումը ամբողջ մարդկութ-յան համար կարող է ունենալ վնասակար հետեւանքներ»: Մոսկվայում դեռ 2003թ. կենսատեխնոլոգիային նվիրված միջազգային գիտաժողովում գիտ-նականներն արձանագրել են, որ ներկայի գիտելիքների մակարդակի չափանիշներով, գենային ինժեներիայի մեթոդներով ստացված մթերքն անվնաս է օգտագործման համար: Բայց գիտնականների խումբ էլ կա, որ գենային ինժեներիայի վտանգավորության 10 գիտական հիմնավորումներ է բերում: «Հարց է ծագում,-գրում է մասնագետը,- արդյո՞ք գիտելիքների մակարդակը բավարար է ԳՁ մթերքի անվտանգության մասին որոշում կայացնելու համար: Մինչեւ այժմ գոյություն ունեցող պահանջները անվտանգության ստուգման համար խիստ անբավարար են: Դրանք ակնհայտորեն չեն բխ-ում սպառողների շահերից: Գիտնականների մի մասը գերագնահատում է ԳԻ-ի ստացված արդյունքները եւ թերագնահատում վտանգը: Ոմանք համա-րում են, որ գենային ինժեներիայի աշխատանքները ոչնչով չեն տարբերվում բույսերի եւ կենդանիների ընտրասերման մեթոդներից, միայն արդյունքի կարելի է հասնել ավելի արագ»: … Մինչդեռ իրականում ԳԻ-ն փոխում է օրգանիզմի գենոտիպը, որը բնական պայմաննե-րում տեղի չի ունենում: Մարդը չի կարող արագացնել էվոլյուցիան: Երբ բույսի մեջ ներմուծվում է բակտերիայի գեն, իսկ միջատի մեջ՝ ձկան, դրանք կարող են ունենալ անսպասելի ազդեցություն բջջի մնացած գեների վրա: Առանձին դեպքերում դա նկատելի կլինի անմիջապես, այլ դեպքերում՝ միայն մի քանի սերունդ հետո:
Կենսաբանը ասել էր, որ ԳՁ բանջարեղենը, օրինակ, իր արտաքին տեսքով, չի տարբերվում սովորականից: Սակայն, մի շարք հետազոտողների կարծի-քով, ԳՁ մթերքը, մարդու համար որպես սննդի տարր ներդնելը, ինչպես նաեւ շրջակա միջավայրում դրանց տարածվելը, պոտենցիալ վտանգ է պարունա-կում: Բանն այն է, որ «առաջին գենոձեւափոխված մթերքի օգտագործումից մինչեւ այսօր, ԳՁՕ-ի համալիր հետազոտություններ չեն կատարվել: Հայտնի է միայն, որ ընկնելով շրջակա միջավայր, ԳՁՕ-ն կարող է տրամախաչվել բնական վայրի ցեղակից տեսակների հետ, եւ դուրս մղելով դրանց, նվազեցնել կենսաբազմազանությունը: Հայտնի են նաեւ այլ բացասական հետեւանքներ: Գենոտիպ ներմուծած նոր գենի գործելու ընթացքում սահմանափակվում է տեր բույսի «ձայնի իրավունքը»: Շատ հաճախ, առանց տեսանելի պատճառների, նոր գենը ակտիվորեն գործում է միայն որոշ ժա-մանակ եւ հետո հանկարծ «լռում»: Սակայն դրա կանխագուշակումը բացարձակ անհնար է»: Հերբիցիդներին դիմացկուն ճակնդեղի եւ հլածուկի տրանս-գեն ձեւերով մշակումը հանգեցնում է 20-30% վայրի ֆլորայի եւ անողնաշարավոր կենդանիների ցեղախմբերի կրճատմանը, այսինքն՝ կենսա-բազմազանության աղքատացմանը:
Երբ Անգլիայում փորձեր են արել, պարզվել է, որ ձնծաղկի գենով ձեւափոխված կարտոֆիլով կերակրված առնետների մոտ նկատվել է լյարդի քայքա-յում, իմունիտետի թուլացում եւ, նույնիսկ, ուղեղի փոքրացում: Արփադ Փոսթայը (սա է փորձարարի անունը) առաջարկել է խստացնել փոր-ձարկումների կանոնները, որպեսզի երաշխավորվի տրանսգեն օրգանիզմների կենսաանվտանգությունը: Դրանից հետո գիտնականի դեմ հետապն-դումներ են սկսվել, որովհետեւ, հասկանալի է, դա ձեռնտու չէր առեւտրային ընկերություններին: «Եթե ես ունենայի ընտրելու հնարավո-րություն, ապա հաստատ ԳՁՄ չէի օգտագործի: Սակայն ես համոզված եմ, որ գենային ինժեներիան իսկապես կարող է մարդկանց օգուտ բերել: Եթե մեզ հաջողվի ստեղծել տրանսգեն գյուղատնտեսական մթերք, որոնց անվտանգության համար հնարավոր լինի երաշխավորել, ապա դրանով մենք անգնա-հատելի ծառայություն կմատուցենք մարդկությանը: Ես դրանում չեմ կասկածում: Հենց այդ պատճառով պահանջում եմ խստացնել փորձարկումների կանոնները»,-ասել էր Ա. Փոսթայը:
Ընդհանրապես նրանք, ովքեր կողմ են ԳՁՕ-ներին, ասում են, թե օրինակ, ԳՁՕ-ով կարտոֆիլը վտանգավոր չէ մարդու առողջությանը, դիմացկուն է, մարդկությանը կփրկի սովից: Այն խումբը, որ դեմ է, ճիշտ հակառակն է պնդում. բացի այդ, ըստ բնապահպանների, արդեն մուտանտ բզեզներ կան, ո-րոնք հենց ԳՁՕ-ով հարուստ կարտոֆիլով են սնվում: Ասել է թե՝ միջատների բնական տեսակներն էլ են ոչնչանում: Ի դեպ, Ֆրանսիայի ագարակատե-րերը բողոքում են գենոինժեներիային բույսերի հայտնվելու դեմ եւ նույնիսկ հրապարակավ ոչնչացնում ԱՄՆ-ից ներմուծված տրանսգեն եգիպտացորենի սերմերը:
Ցավոք, բնական մթերքի բնօրրան մեր հայրենիքի այս հատվածն էլ՝ ՀՀ-ն էլ զերծ չմնաց ԳՁՕ-ով մթերքների ներմուծումից: Այդ իսկ պատճա-ռով մշակված է գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության մասին օրենքի նախագիծը, որ պիտի կարգավորի ՀՀ-ում գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների ստացման, փորձարկման, բազմացման, պահման, ոչնչացման կամ վնասազերծման, կապազերծման, ներմուծման, արտահանման կամ տարանցիկ փոխադրման, ինչպես նաեւ ԳՁՕ-ների կամ ԳՁՕ-ներից ստացված արտադրանքի շուկայահանման, արտահանման, ներմուծման կամ տարանցիկ փոխադրման հետ կապված հնարավոր անբարենպաստ ազդեցություններից մարդու կյանքի եւ առողջության, շրջակա միջավայրի, կենսաբազմազանութ-յան անվտանգությանն առնչվող հարաբերությունները: Օրինագծում, սակայն, չի նշվում, թե որն է ԳՁՕ-ների պարունակության թույլատրելի շեմը:
Նկատենք՝ ԵՄ երկրներում այդ շեմը 1%-ն է, իսկ մանկական սննդում ընդհանրապես արգելված է:
Մի բան հաստատ է. երբ խառնվում են բնության գործերին, պատիժն անխուսափելի է, իսկ հետեւանքը շտկելու համար գիտնականները դարեր շարու-նակ գլուխկոտրուկով են զբաղվելու:
Աստղինե Քարամյան
Կկապազերծե՞ն
ԳՁՕ-ների գործածության մասին ՀՀ օրինագիծը հիմնական սկզբունքներ է սահմանում. այն է՝ ցանկացած գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմի գործածության յուրաքանչյուր դեպք կարող է թույլատրվել միայն մարդու կյանքի եւ առողջության, շրջակա միջավայրի, կենսաբազմազանութ-յան վրա ուղղակի կամ անուղղակի վնասակար ազդեցության բացառման վերաբերյալ գիտականորեն հիմնավորված անվտանգության երաշխիքների առկա-յության դեպքում:
Օրինագծում հստակեցվում է ԳՁՕ-ների կանխամտածված կապազերծում ասվածը. սա այն է, երբ ԳՁՕ-ները ազատ են արձակվում շրջակա միջավայր՝ առանց կի-րառելու դրանց հետ շփումը սահմանափակող եւ պաշտպանողական միջոցներ՝ ուղղված մարդկանց, շրջակա միջավայրի եւ կենսաբազմազանության անվ-տանգության ապահովմանը:
«Լուսանցք» թիվ 25 (201), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



