Ներքին եւ արտաքին խնդիրներ. Ծպտյալ հայերը… Թուրքերի ու քրդերի վերջնագրերը… Տարածաշրջանի անվտանգո

Հայերը պետք է էթնիկ ծագման շուրջ միավորվեն, ոչ թե՝ կրոնի
Ծպտյալ հայերի «քրիստոնեացման» գաղափարը հղի է նոր ցեղասպանության վտանգով

«Panorama.am»-ը գրում է, որ Թուրքիայում աստիճանաբար մեծանում է իրենց ինքնության մասին բացահայտ խոսող ծպտյալ հայերի թի-վը, ովքեր, չնայած իրենց հայկական ինքնությանը, ապրում են սունի-մահմեդականի եւ քուրդ-ալեւիի կյանքով:
Այդպիսի մի հայ է դիարբեքիրցի Գաֆֆուր Թյուրքայը, ով 15 տարեկանում է իմացել, որ իր իսկական ազգանունն Օհանյան է: «Մահմեդականի կյանքով եմ ապրում, բայց իմ անցյալն ու մշակույթը չեմ մերժում: Ցանկանում եմ մայրենի լեզուս սովորել»,- ասել է նա եւ պատմել, որ քրիստոնյա հայերը մահմեդական հայերին թերագնահատում են: «Կարծես մենք ենք ընտրել այս վիճակը: Հայերը պետք է էթնիկ ծագման շուրջ միավորվեն, ոչ թե կրոնի»:

Նշենք, որ, ըստ Թուրքիայի պատմագիտական ընկերության նախկին նախագահ Յուսուֆ Հալաչօղլուի, ծպտյալ հայեր կան ոչ միայն Դիարբեքի-րում, այլ ամբողջ Թուրքիայում, եւ նրանք արդեն սկսել են խոսել իրենց ինքնության մասին:
Մենք նույնպես անդրադարձել ենք այս թեմային եւ զգուշացրել, որ ծպտյալ հայերի «քրիստոնեացման» գաղափարը հղի է նոր ցեղասպա-նության վտանգով: Կարիք չկա ժամանակից շուտ բացահայտել՝ որոշ տվյալներով ավելի քան 8 մլն. հայերի գոյությունը ներկայիս Թուրքիա-յում, եւ մահմեդականություն-քրիստոնեություն հակամարտությամբ վտանգել հատկապես Արեւմտյան Հայաստանի տարածքում բնակվող սունի-մահմեդական եւ քուրդ-ալեւի հայերի գոյությունը… Նրանք դեռ պետք են հայոց հողերի վերատիրման ժամանակ… Պարզապես պետք է միշտ հիշել, որ հայը գենետիկ որակ եւ էություն է եւ ոչ՝ կրոնական կամ կուսակցական:

Նարե Մշեցյան

Վերջնագիր հայերին կամ՝ ի՞նչ եղան եվրահայերի սիրած եվրաթուրքերը

«Թուրք վիրիժառուների բրիգադ» կազմակերպությունը Թուրքիայում այլախոհ հայացքներով հայտնի «Էվրենսել» պարբերականի խմբագ-րություն է ուղարկել բաց նամակ, որը 6 կետից բաղկացած վերջնագիր է: Այս մասին տեղեկացնում է «Բիանեթ» կայքը: Սպառնալից գրված վերջնագ-րում նշվում է, որ եթե մինչեւ օգոստոսի 15-ը չփակվեն «Էվրենսել» եւ «Ակօս» թերթերի խմբագրությունները, ինչպես նաեւ հայերն ու մի շարք թուրք քաղաքական գործիչներ չլքեն Թուրքիան, կազմակերպությունը Ստամբուլում եւ Դիարբեքիրում արյունալի հարձակում-ներ կիրականացնի նրանց դեմ:
«Ձեր թերթում լույս ընծայված հրապարակումներով շարունակում եք վիրավորել թուրքերին եւ թուրքական պետությանը: Այդ պատճառով ձեզ ներկայացնում ենք այս վերջնագիրը.
1. Մինչեւ օգոստոսի 15-ը դուք եւ ձեր հետ համագործակցող անձինք պետք է լքեն թուրքական հողերը, ինչի մասին պետք է հայտարարեք մա-մուլով:
2. Քրդստանի բանվորական կուսակցության պատգամավորները կամ ՔԲԿ–ի համակիրներն ու գրոհայինները մինչեւ օգոստոսի 15-ը նույնպես պետք է լքեն թուրքական հողերը:
3. Հայկական սփյուռքն ու նրա կողմնակիցները պետք է լքեն թուրքական հողերը:
4. «Ակօս» թերթն ու նրա կողմնակից զլմ-ները պետք է փակվեն, եւ նրանց աշխատակիցները պետք է լքեն թուրքական հողերը:
5. «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» քրդամետ կուսակցության գրասենյակները պետք է փակվեն, եւ կուսակցության կողմնակիցները պետք է լքեն թուրքական հողերը:
6. Բասքըն Օրանը (թուրք այլախոհ մտավորական, ով, ի թիվս այլոց, 2008թ. ձեռնարկեց հայերից ներողություն խնդրելու արշավը), Սեբահաթ Թունջելը (քուրդ պատգամավոր), Օսման Բայդեմիրը (Դիրաբեքիրի քաղաքապետ), Ահմեթ Թուրքը (քուրդ պատգամավոր, Ժողովրդավարական հասարակութ-յան կոնգրեսի առաջնորդ), Էթյեն Մահչուփյանը («Թուդեյզ Զաման»–ի հայազգի հոդվածագիր) եւ մյուսները մինչեւ օգոստոսի 15-ը պետք է լքեն թուրքական հողերը:
Եթե մինչեւ օգոստոսի 15-ը ներկայացված
պահանջները չիրականացվեն, Դիարբեքիրում, որտեղ քուրդ բնակչությունը մեծամասնություն է կազմում, գործողություններ ենք սկսե-լու եւ թշնամու տարրերին մեծ վնասներ ենք հասցնելու: Նույն օրը Ստամբուլում գործողություններ ենք սկսելու հայկական տարրերի դեմ… Որպես «Թուրք վրիժառուների բրիգադ»՝ վերջին անգամ ենք զգուշացնում: Շարունակելու ենք մեր պայքարն այնքան ժամանակ, մինչեւ ոչնչացնենք հայրենիքի դավաճաններին եւ թուրքի թշնամիներին»:
Ազգայնամոլական «Թուրք վրիժառուների բրիգադ» կազմակերպությունը 1970-ական թթ. Կիպրոսում եւ մինչեւ 1980թ. Թուրքիայում մի շարք մահափորձեր է իրականացրել ձախակողմյան հայացքներ ունեցողների նկատմամբ: Մինչեւ օրս որեւէ տեղեկություն չի հրապարակվել այդ կազմակերպության անդամների ու հատկապես ղեկավար կազմի մասին: 1980թ. սեպտեմբերի 12-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջումից հետո կազմակերպությունը դադարեցրել է իր գործունեությունը: Սակայն 1990-ական թթ. դարձյալ ասպարեզ է դուրս եկել: Ո-րոշ տեղեկությունների համաձայն՝ այդ կազմակերպությունը, որը սերտ կապեր ունի պաշտոնաթող բարձրաստիճան զինվորականների, հանցա-վոր աշխարհի ներկայացուցիչների եւ թուրքական ժանդարմերիայի հետախուզության գաղտնի ստորաբաժանման հետ, ահաբեկչական գործողութ-յուններ իրականացնելու նպատակով Թուրքիայում օգտագործում է «խորքային պետությունը»:

Արման Դավթյան

Հ.Գ. – Ըստ այդմ, նկատի ունենալով, որ այս ճանապարհին մեր հակառակորդների կողմից հնարավոր են տարատեսակ սադրանքներն ու դավերը «նուիրեալ ու հայրենասէր ուժերու նկատմամբ», Արեւմտյան Հայաստանի ազգային խորհուրդը եւ Արեւմտյան Հայաստանի վտարանդի կառավարությունը կոչով դիմել են հայության բոլոր խավերին, հայության ազգային, հասարակական-քաղաքական կառույցներին՝ սատարելու «Հայոց հիմնարար իրա-վունքներու համար ճամփա ելած գործընթացին՝ հնարավոր ու անհնարին, հայտնի ու անհայտ բոլոր միջոցներով… եւ համարժեք արձագանքելու այս գործընթացին նկատմամբ մեր հակառակորդներու կողմէ ձեռնարկուած բոլոր տեսակի սադրանքներուն ու դավերուն»: ԱՀԱԽ-ն եւ ԱՀՎԿ-ն նպատակ ու-նեն պաշտպանել եւ վերականգնել «հայութեան բոլոր բնական, ներպետական ու միջազգային, հիմնական ու հիմնարար, ինչպես նաեւ անբեկանելի ու անժամանցելի իրավունքներն իր սեփականութիւնն ու ժառանգութիւնը հանդիսացող Հայրենիքի՝ Հայկական լեռնաշխարհի նկատմամբ»:
Դե եթե այդպես է… ժամանակն է, որ բուն Արեւմտյան Հայաստանում իրապես զգացվի Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության շունչը…

Քրդերն էլ վերջնաժամկետ են նշում՝ հունիսի 15-ը

Թուրքիայի Իմրալը կղզում ցմահ բանտարկված քրդերի «ցմահ առաջնորդ» Աբդուլլահ Օջալանն իր փաստաբանների միջոցով հերթական նախազգու-շական ուղերձն է հղել թուրքական իշխանություններին: Նա առաջիկա հունիսի 15-ը համարել է վերջնաժամկետ ու վերջնագիծ, որից այն կողմ կսկվի մեծ պատերազմ, եթե Անկարան խելամիտ բանակցային գործընթաց չծավալի քրդական հարցի լուծման համար:
Հիշեցնենք, որ Թուրքիայում այսօր էլ խոսում են Ա. Օջալանի հայկական ծագման մասին, ով դժգոհել է թուրքական իշխանությունների՝ քրդերի հանդեպ վարած հետապնդման ու հալածանքների քաղաքականությունից:
«Հունիսի 15-ից հետո կամ ողջամիտ բանակցային գործընթաց, կամ մեծ ու ցնցող պատերազմ: Երկուսն էլ իմաստալի են, երկուսն էլ սուրբ»,- հայտարարել է քրդերի առաջնորդը:
Իսկ «Քուրդիստանի համայնքների միությունը» ժամանակին տարածել էր մի հաղորդագրություն, որում քրդերն անհրաժեշտ են համարում թուրքական պետության կողմից 5 կարեւորագույն քայլերի կատարումը:
1. Ռազմական եւ քաղաքացիական գործողությունների դադարեցում:
2. Հանիրավի ձերբակալված քուրդ քաղաքական գործիչների ազատ արձակում:
3. Հնարավորություն տալ առաջնորդ Ափոյին (Աբդուլլահ Օջալան) մասնակցել կարգավորման գործընթացին եւ երկխոսությունը հասցնել բանակ-ցությունների մակարդակին:
4. Գործընթացի առաջխաղացման համար հիմնել սահմանադրական ուսումնասիրությունների հանձնաժողովներ:
5. Վերացնել աշխարհում ոչ մի տեղ չհանդիպող ընտրությունների 10%-ի շեմը պարտադիր հաղթահարելու մասին օրենքը:

Արտակ Հայոցյան

Նախիջեւանը՝ Հայաստանի կազմում
«Ատլաս»-ը վերականգնել է պատմական արդարությունը, հերթը մերն է

Ռուսաստանում տպագրվող «Ատլաս» հանդեսն իր վերջին համարում հրապարակել է Իրանին նվիրված մի հոդված եւ նյութին կցել է տարածաշրջանի քարտեզը, որտեղ Նախիջեւանն ընդգրկված է Հայաստանի կազմում:
Սա իհարկե անչա՜փ զայրացրել է ադրբեջանցիներին, մասնավորապես Ղրիմի ադրբեջանական համայնքը բողոքի նամակ է հղել «Ատլաս»-ի հրատակ-չատանը՝ պահանջելով անմիջապես հերքում տպագրել: Զարմանալի է Բաքվի «հանդուրժողականությունը»…
Սակայն, ամսագրի խմբագրակազմը չի պատրաստվում իր հրապարակածից հրաժարվել: Պատասխան նամակում նրանք գրել են, որ հրապարակել են Իրանի քարտեզը, իսկ դրան հարակից տարածքները ներկայացված են «սխեմատիկ տեսքով»:
Ադրբեջանցիներին այս պատասխանը չի բավարարել եւ նրանք այժմ կատարվածի մեջ «հայկական հետք» են փնտրում…

Կարեն Բալյան

Բիզնես, որ նաեւ քաղաքական ենթատեքստ ունի

Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարար Քեմալադդին Հեյդարովը, ում արեւմուտքը դիտարկում է որպես նախագահ Իլհամ Ալիեւին փոխարի-նող, բացահայտ պատերազմ է հայտարարել Նախիջեւանի գերագույն խորհրդի նախագահ Վասիֆ Թալիբովի եւ Պետական նավթային ընկերության (SOCAR) ղեկավար Ռովնագ Աբդուլլաեւի դեմ:
«Արտակարգ» նախարարի կտրուկ ցուցումով Բիլասուվարի մաքսակետում ոչ պաշտոնապես արգելք է դրվել Նախիջեւան վառելիք փոխադրող ավտոմեքենա-ների բացթողնմանը, ինչի պատճառով, բուն հայկական այդ բռնազավթված տարածքում դիզելային վառելիքի 1 լ գինը հասել է 1 մանաթի (մոտ 1,25 ԱՄՆ դոլար):
Մաքսակետում հարյուրավոր ավտոմեքենաներ են կանգնեցվում եւ SOCAR-ից գնված վառելիքը բաց չեն թողնում Նախիջեւան, որպեսզի այնտեղ գնա միայն Բաքվի նավթաբազայից գնված վառելիքը, որի տնօրենը Ք. Հեյդարովի մերձավորն է: Սակայն Բաքվի նավթաբազայից դիզելային վառելիք գնել հնարավոր չէ, քանի որ այն վաճառվում է միայն պետական ձեռնարկություններին…
Հարցի հետ կապված քննարկում եղել է նաեւ Ադրբեջանի նախագահի աշխատակազմում, սակայն ոչ միայն արդյունքներ չկան, այլեւ այնտեղ չեն ցան-կացել անգամ լսել խնդիրը:
Ք. Հեյդարովը Վ. Թալիբովի կողմից, ով իրեն Նախիջեւանի «խան» է համարում, անցանկալի անձ է հայտարարվել ու նրան արգելվել է բիզնես հիմնել Նախիջեւանի տարածքում:
Նախարար Ք. Հեյդարովը միաժամանակ պայքար է մղում SOCAR-ի նախագահի դեմ, ով Նախիջեւանի «խանի» հետ նավթի բիզնեսում գործընկեր է: Իսկ Նախիջեւան տարվող վառելիքի մեծ բաժինն արտահանվում է Թուրքիա: Իսկ դա մեծ փողերի մասին է խոսում:
Հիմա սա միայն բիզնեսի խնդի՞ր է, թե՞ Ադրբեջանում առաջնային «դեմք» երեւալու՝ կպարզի ժամանակը, երբ կրկին խոսվի «արաբական հեղա-փոխական ալիքը» Ադրբեջան տեղափոխելու մասին: Իսկ անգամ թուրքական զլմ-ները դա չեն բացառում:

Կարեն Բալյան

Ազգային անվտանգություն՝ առանց ենթատեքստի

Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհամմադ Բաղեր Բահրամին հրավիրվել է Իրանի մեջլիսի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականութ-յան հարցերով հանձնաժողովի նիստին եւ պատգամավորների քննարկմանն է ներկայացրել Իրան-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ զեկույցը:
Իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է, որ մեջլիսի ազգային անվտանգության եւ արտա-քին քաղաքականության հարցերով հանձնաժողովը նիստեր է գումարել, որոնց ժամանակ քննարկվել են վերջին շրջանում տեղի ունեցած իրադար-ձություններին առնչվող հարցեր:
Խոսքը, վստահաբար, ադրբեջանա-իրանական սաստկացող տարաբնույթ տարաձայնություններին է վերաբերում, որոնցում առկա են եւ՛ համաթուրանական եւ՛ համաիսլամական եւ՛ տարածքային ու այլ խնդիրներ:
Վերջերս աշխուժացել են նաեւ ադրբեջանա-իսրայելական հարաբերությունները:
Իսկ Թեհրանում հանդիպել են Հայաստանի ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը եւ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլին:
Ահաբեկչության դեմ պայքարին նվիրված միջազգային համաժողովի շրջանակներում կայացած հանդիպմանը քննարկել են տարածաշրջանում կայու-նության ապահովման, ինչպես նաեւ էներգետիկայի, տրանսպորտի ոլորտներում երկկողմ համագործակցության մակարդակի բարձրացմանն առնչվող հարցեր:
Սայիդ Ջալիլին նշել է, որ «Տարածաշրջանային երկրների համագործակցությունը, ինչպես նաեւ մարդկանց կենսամակարդակի բարելավումն ու տնտեսության զարգացումը անհրաժեշտ գործոն են տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովման գործում»:
Արթուր Բաղդասարյանը տարածաշրջանում կայունության ապահովման գործում բարձր է գնահատել Իրանի դերը եւ ցանկություն հայտնել ընդլայ-նել հայ-իրանական հարաբերությունները՝ հատկապես տնտեսության եւ էներգետիկայի ոլորտում:

Վահագն Նանյան

«Լուսանցք» թիվ 25 (201), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.