Ադրբեջանն ահազանգում է «մահաբեր ատոմակայանների» մասին
Բայց ուզում է միջուկային երկրների առաջատարը դառնալ
Ստորեւ ներկայացվող նյութը տպագրվել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այս տարվա հունիսի 28-ի թողարկումում: Հաշվի առնե-լով թեմայի կարեւորությունը՝ «Լուսանցք»-ն այն ներկայացնում է նույնությամբ՝ հավելելով լուսանկարը՝ իբրեւ թյուրքական զավեշտ:
* * *
Այս զլմ-ների տնտեսական բաժինները ողողված էին սկզբում ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի՝ Վիեննա-յի եւ հետո՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ստրասբուրգյան ելույթների վերլուծություններով՝ մասնավորապես հայկական միջուկային է-ներգետիկայի մասով: Կրկին ստորագրահավաք նախաձեռնեցին՝ բայց այս անգամ ոչ միայն թուրքերի, այլեւ՝ «համայն մոլորակի» այն մարդկանց շրջանում, ովքեր ուզում են առողջ ապրել: Իսկ առողջ ապրելու համար նրանք պետք է միանային եւ ստորագրություն տային հանուն այն բա-նի, որ «աշխարհը ճնշի ու փակի հայկական ատոմակայանը»: «Համայն մոլորակի» մարդիկ ավելի լուրջ խնդիրներ ունեին, քան ադրբեջանական զավեշ-տին մասնակցելը: Հատկապես ադրբեջանական զլմ-ները համոզում էին, որ երբ ԵԽԽՎ-ում բանաձեւ են ներկայացրել՝ ուղղված Հայաստանում ատո-մակայանի փակմանը, ԵԽԽՎ 30-ից ավելի պատգամավորներ իբր ստորագրել են ու խոստացել, որ քննչական խումբ կստեղծեն ատոմակայանի անվտանգության հարցը քննելու համար, եւ որ այդ «քննչական խումբը արդեն ստեղծված է»:
Այսքանից հետո ադրբեջանցիք տեսան, որ «համայն մոլորակն» էլի տեղից չի շարժվում, սկսեցին խոսել «դիմակայող ու պայքարող Ադրբեջա-նի մասին, որ շրջապատված է մահաբեր ատոմակայաններով»: «Աշխարհի առաջատար երկրները հրաժարվում են միջուկային էներգետիկայից, բայց, ցա-վոք, Ադրբեջանը հայտնվել է այնպիսի երկրների շարքում, որոնք իրենց ապագան շարունակում են տեսնել ատոմային կայանների զարգացման մեջ»,-գրում է ադրբեջանական «Զերկալո»-ն՝ իբրեւ առաջին թիրախ ընտրելով Ռուսաստանին, հետո՝ Հայաստանին, Ղազախստանին:
Ռուսաստանին Բաքուն համարում է միակ պետությունը, որ շարունակում է նոր ատոմակայաններ կառուցելու լոբբինգով զբաղվել, ավելին՝ «ի-մանալով, որ Հայաստանը ակտիվ սեյսմիկ գոտում է գտնվում, Ռուսաստանը մտադիր է այստեղ նոր ԱԷԿ շարք մտցնել»: Ադրբեջանը դժգոհում է, որ, ի-հարկե, ոչ առանց Ռուսաստանի օժանդակության, շուտով ատոմակայան կաշխատի Իրանում, այնուհետեւ Ղազախստանում: Մեզ մնում է ավելացնել «մոռացվածը»՝ նաեւ Թուրքիայում: Հասկանալի է, որ ադրբեջանական կայքերը կենտրոնանում են հենց մեր ԱԷԿ-ի, այլ ոչ թե ղազախականի, ռուսա-կանի կամ իրանականի խնդրին: Տվյալներ են մեջբերում, թե որ երկրում այլընտրանքային էներգիայի ինչ աղբյուրներ են գործածում, ինչ հզորությամբ, ինչ գումարներ են ծախսում ու ինչպես մարդիկ ապրում են գոհ ու երջանիկ: Հետաքրքիրն այն է, որ ադրբեջանական կողմը ար-դարացումներ գտնում է բոլոր կողմերի՝ թե՛ ռուսականի, թե՛ ղազախականի եւ թե՛ իրանականի համար, թե ինչու են նրանք անհրաժեշտ համա-րում զարգացնել միջուկային էներգետիկան, բայց Հայաստանի համար ոչ մի արդարացում ոչ մի կերպ չի կարողանում գտնել: Ոչ մի անգամ չի ասվում, թե, օրինակ, ղազախական կողմը կարող է ատոմակայան չունենալ, որովհետեւ գազի հսկայական պաշարներ ունի…
Մի խոսքով, երեւի այն պատճառով, որ ադրբեջանական բլոգերները չկարողացան «համայն մոլորակից» ստորագրություններ կորզել ընդդեմ հայ-կական ԱԷԿ-ի, նաեւ՝ հանկարծ «մոռացան», որ օգնություն են աղերսում «ատոմակայանների մահաբեր ճիրաններում շրջափակված իրենց երկրի» հա-մար, սկսեցին խոսել Ադրբեջանում ատոմակայան կառուցելու անհրաժեշտության մասին՝ «չհիշելով», որ քիչ առաջ դեռ բացառապես այլընտրան-քային էներգետիկայի կողմնակից էին ձեւանում: Ահա այսպիսի տարերային ու զավեշտալի թյուրքական քաղաքականություն:
Ի դեպ, Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի ռադիացիայի հիմնախնդիրների հետազոտական ինստիտուտի տնօրեն Ադիլ Գարիբովը օրերս հայտարարել է, թե այս տարվանից հետո
Ադրբեջանում միջուկային ռեակտորի շինարարությոն է ծրագրվում, բայց դե… ռեակտորի շինարարության գործընթացը ձգձգվում է անհրաժեշտ կադրերի բացակայությամբ, ռեակտորի հարմար վայրի ընտրությամբ, վերահսկիչ մարմնի ստեղծմամբ պայմա-նավորված: Ավելին՝ Գարիբովը շեշտել է, թե իրենք, ոչ ավել ոչ պակաս, ծրագրում են «առաջանցիկ լինել» ատոմային էներգետիկայի ոլորտում նույնիսկ առաջատար երկրների նկատմամբ: Թե ինչպես, պետք էլ չէ մտածել, դա կարող է երեւակայել միայն ադրբեջանական ուղեղը: Ընդ որում՝ Ա-դիլ Գարիբովը նաեւ հստակ ասում է, թե ինչ էլ լինի, ատոմակայան պետք է կառուցեն՝ «անգամ չնայելով էներգիայի այլ աղբյուրներին»: «Ատո-մային էներգետիկայի զարգացումը պետք է լինի երկու ուղղություններով՝ գիտական եւ պրակտիկ: Այժմ գիտական ուղղությունն ենք զարգաց-նում»,-Գարիբովը նաեւ հավելում է, որ ատոմակայան ունենալը Ադրբեջանի մոտ ապագայի օրակարգային հարցերից է:
Երբ հերթը հասնում է իրենց, պետք է: Ողջունում են Գերմանիային, որ ուզում է հրաժարվել ատոմակայաններից, միջազգային ամենատար-բեր ատյաններում գոռգոռում են ու վայնասուն բարձրացնում ընդդեմ հայկական ԱԷԿ-ի, բայց ուզում են իրենց սեփականն ունենալ, որովհե-տեւ «աշխարհի զարգացումը վկայում է, որ ատոմային էներգետիկան այլընտրանք չունի»:
Շարունակենք՝ ըստ Գարիբովի, որ, ինչպես ասացինք, իրենց ակադեմիայի ռադիացիայի հիմնախնդիրների հետազոտական ինստիտուտի տնօրենն է. «Ադրբեջանը կունենա 4-րդ սերնդի ատոմակայան, որի տեխնոլոգիաները համարվում են անվտանգ եւ ձեռնտու տնտեսական տեսանկյունից»: Հիշեցնենք Գարիբովին, որ հայկական նոր ատոմակայանն էլ է լինելու 4-րդ սերնդի եւ ավելի՛ անվտանգ է շահագործվելու, որովհետեւ մենք, ըստ նույնիսկ ար-տերկրի մասնագետների, միջուկային լավ դպրոց ունենք, կադրերի պակաս չունենք: Վերջերս նույնսիկ ՄԱԳԱՏԵ-ի ՕՍԱՐՏ հանձնախմբի ղեկավարը նկատեց, թե մեր մասնագետներից շատ բան են սովորել: Բայց դե ինչ ասես ադրբեջանական ակադեմիայի ինստիտուտի մի տնօրենի, ով ատոմային էներ-գետիկայի զարգացումից խոսելիս ասում է, թե իրենք դա ասելով նկատի ունեն «հետազոտական միջուկային ռեակտորը», այլ ոչ թե «միջուկա-յին ռումբը»:
Այստեղ են ասել՝ սրտինը լեզվի ծայրին սպրդեց…
Արմենուհի Մելքոնյան
«Լուսանցք» թիվ 25 (201), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



