Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:
Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:
Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:
Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:
www.hayary.org-ի համակարգող
Հայ Արիական Միաբանությունը (ՀԱՄ) եւ Հայ Ազգայնականների Համախմբումը (ՀԱՀ) հունիսի 27-ին Կոտայքի մարզային գրասենյակում կազ-մակերպեցին Հայաստանի եւ Սփյուռքի ազգայնական կառույցների ու անհատների միասնական հավաք:
Մասնակցեցին նաեւ ՀԱՄ եւ ՀԱՀ ղեկավար մարմինների ու ՀՀ մարզային կառույցների կազմակերպիչները եւ ներկայացուցիչներ Արցախից, Ջավախքից, Իրանից, ԱՄՆ-ից ու ՌԴ-ից:
Հյուրի կարգավիճակով ներկա էին Ադրբեջանի (փախստականներ), Վրաստանի եւ Թուրքիայի հայության, ինչպեսեւ ՀՀ եզդի ու քուրդ համայնքնե-րի ներկայացուցիչներ:
Քննարկվեցին բոլոր առաջարկները՝
1. ՀՀ առաջիկա խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ խնդիրներ:
ա) ՀԱՄ, ՀԱՀ եւ այլ ազգայնական ուժերի ներկայացուցիչների հետ մեկ ազգայնական թիմով՝ «Հայաստանի Հայ-Արիական» կուսակցության (ՀՀԱԿ) ընտ-րացուցակով հանդես գալու հարցեր:
բ) ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ՝ ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական, բանակցելու հարցեր:
գ) ՀՀ իշխանական կազմակերպությունների հետ հանդիպման (առանձին) եւ որոշակի խնդիրների քննարկման հարցեր:
դ) ՀՀ ԱԺ ընտրություններին քաղաքական դաշինքով մասնակցության հարցեր:
ե) ՀՀ ԱԺ ընտրություններին որեւէ քաղաքական միավորման աջակցելու հարցեր:
Որոշվեց՝
ա) Մինչեւ հոկտեմբեր՝ ՀԱՄ եւ ՀԱՀ ղեկավար մարմիններին լիազորել վերոնշյալ խնդիրներով զբաղվելու համար:
բ) ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանին լիազորել՝ ՀՀԱԿ ընտրացուցակում առաջադրված թեկնածուների հետ հանդիպելու համար:
գ) Հոկտեմբերի կեսերին հրավիրել նոր միասնական հավաք՝ միասնական ու վերջնական տեսակետի հանգելու համար:
* * *
2. Հայաստան-Սփյուռք՝ հայ ազգայնական ուժերի համագործակցության ծավալման հարցեր:
3. Հայաստան-Սփյուռք՝ հայ արիադավան-հեթանոսական համայնքների աշխուժացման հարցեր:
4. Երեւանում Արիական տաճարի կառուցման խնդիրներ:
5. Երեւանում համաարիական եւ համաազգայնական (հայ ուժերի) համաժողովներ կազմակերպելու խնդիրներ:
6. Վիրահայության եւ ջավախքահայության հրատապ խնդիրներ:
7. Ադրբեջանի եւ Թուրքիայի հայության խնդիրներ:
8. Արեւմտյան Հայաստանի տարածքում արհեստական «Քուրդիստան» պետություն ստեղծելու վտանգներ եւ խնդիրներ, Արեւմտյան Հայաստանի հայապատկա-նության գործողություններ:
9. Արցախյան պատերազմի հնարավոր վերսկսման դեպքում հայ ազգայնականության մասնակցության հարցեր:
10. Մասոնական ու նմանատիպ կազմակերպությունների, ինչպեսեւ կրոնական ու սեռական փոքրամասնություն կոչվածների նկատմամբ միասնական վե-րաբերմունք ձեւավորելու հարցեր:
Որոշվեց՝
ա) ՀԱՄ եւ ՀԱՀ ղեկավար մարմիններին լիազորել՝ վերոնշյալ բոլոր հարցերի շուրջ ընդունված որոշումներն իրականացնելու համար:
բ) Կատարված եւ նախաձեռնված աշխատանքները ներկայացնել հոկտեմբերի կեսերին նախատեսվող նոր միասնական հավաքի ժամանակ:
Հայ Արիական Միաբանության լրատվական կենտրոն
28.06.2011թ.
Կոտայքի մարզ – Երեւան
«Լուսանցք» թիվ 25 (201), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



