Ռուս հայտնի քաղաքագետ Անդրեյ Արեշեւը, մինչ կազանյան հանդիպումը, Ստրասբուրգում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը «շատ լավն էր» գնահատել: Նրա խոսքերով, այդ ելույթը բազում «մեսիջներ» էր պարունակում, բայց ամենակարեւորն այն է, որ հստակ ցուցանեց, թե Կազանում որեւէ լուրջ փաստաթուղթ չի ստորագրվի: Պարզ էր, որ հայկական կողմի համար գերակա են Լեռնային Ղարաբաղի անվտանգության ու կարգավիճակի հար-ցերը, եւ այդ գործում միակողմանի զիջումներ հնարավոր չեն:
ՀՀ նախագահն ամրագրել էր, որ «Ղարաբաղը եղել է, կա եւ կմնա Եվրոպայի մաս: Թեկուզ դեռ չճանաչված, բայց, միեւնույն է, մաս»:
Մինչ Կազան մեկնելը Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին ուղերձ էր հղել ՀՀ նախագահին եւ նշել, որ եկել է պահը ամրագրելու այն սկզբունքները, որոնց հիման վրա կարող են, այնուհետեւ կծավալվեն կարգավորման բուն բանակցությունները: «Իմացեք, որ բոլոր դեպքերում ես՝ որպես բարեկամ եւ ինձ հետ է Ֆրանսիան, որն իրեն համարում է քույրը Հայաստանի, հղում ենք Ձեզ այս վճռորոշ հանդիպման հաջո-ղության ամենաանկեղծ մաղթանքներ: Իմ երկիրը ջանք չի խնայի սատարելու Ձեզ այդ ճանապարհին»,- ասել է նախագահ Սարկոզին:
ՀՀ նախագահը նաեւ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: ԱՄՆ նախագահը կարեւորել է Կազանում տեղի ունենալիք Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը եւ նշել, որ «Հայաստանի եւ Լեռնա-յին Ղարաբաղի ժողովուրդները միշտ ձգտել են հակամարտության խաղաղ ու արդար կարգավորման, եւ եթե Կազանում ադրբեջանական կողմը ցուցաբե-րի կառուցողական մոտեցում, ապա կարելի է ակնկալել դրական արդյունքներ»:
Այսպիսի ուշադրության արժանացավ նախագահ Սարգսյանի՝ Ստրասբուրգից Կազան մեկնելու ժամանակահատվածը:
Իսկ Կազանում եղավ այն, ինչ ակնկալվում էր: Պետությունների ղեկավարները արձանագրեցին մի շարք հարցերի շուրջ փոխըմբռնման ձեռքբե-րում, որոնց լուծումը կնպաստի Հիմնական սկզբունքներին հավանություն տալու համար պայմանների ստեղծմանը: Եվ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները երախտագիտություն հայտնեցին ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների՝ ՌԴ-ի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի ղեկավարներին՝ Լեռնային Ղարա-բաղի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ նրանց մշտական ուշադրության համար եւ բարձր գնահատեցին «պայմանավորվածությունների ձեռքբերմանն օժանդակելու ուղղությամբ ՌԴ նախագահի անձնական ջանքերը»:
Ադրբեջանն այս անգամ էլ քաղաքական կամք չդրսեւորեց: ԱՊՀ երկրների ինստիտուտի երեւանյան մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկա-րովը նախագահների կազանյան եռակողմ հանդիպման արդյունքում ընդունված հայտարարությունը վերլուծելիս նկատել է. «Հանդիպման կարեւոր արդյունքն այն էր, որ կողմերը շարունակում են բանակցությունները համաձայնեցված որոշակի սկզբունքների շուրջ», բանակցային գործընթա-ցում առայժմ չի դիտարկվում այնպիսի տարբերակ, որի շրջանակներում փորձ կարվի մշակել նոր ֆորմատ, նոր սկզբունքներ եւ հնարավոր կլինի հասնել որոշակի արդյունքի: Ինչեւէ, կազանյան հանդիպմանը սկզբունքները չեն համաձայնեցվել, բայց, ըստ վերլուծաբանների, առաջընթաց գրանցվել է, չնայած մեծ հաշվով ոչ մի նկատելի տեղաշարժ չի գրանցվել, ինչն էլ երեւում է համատեղ հայտարարության բովանդակությունից:
Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը, Դմիտրի Մեդվեդեւը եւ Իլհամ Ալիեւը Կազանում կայացած հանդիպման արդ-յունքներով համատեղ հայտարարություն են ընդունել, որում նշվում է, որ ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման Հիմնարար սկզբունքների համաձայնեցման հարցում կողմերն արձանագրել են առաջընթաց. «Երկրների ղեկավարները փոխըմբռնում արձանագրեցին մի շարք հարցերի շուրջ, որոնց լուծումը կնպաստի հիմնարար սկզբունքների ընդունման համար նախադրյալների ստեղծմանը»: Փաստաթղթի համաձայն, հանդիպ-ման մասնակիցները քննարկել են հիմնարար սկզբունքների նախագծի համաձայնեցման նպատակով տարվող աշխատանքների ընթացքը:
Ադրբեջանը գնում էր Կազան՝ տապալելու բանակցային գործընթացը, եւ այդպես էլ եղավ: Ալիեւը հայտարարել էր, որ հետագա բանակցությունները շա-րունակվելու են այն հարցի շուրջ, թե ինքնավարության ինչ ձեւաչափ պետք է ունենա Արցախը Ադրբեջանի կազմում: Իսկ դա ազդանշան էր, որ Բա-քուն նախապես տապալում է բանակցային գործընթացը:
Ըստ վերլուծաբանների, կազանյան հանդիպումից առաջ ՌԴ նախագահ Մեդվեդեւի վրա որոշակի ճնշում էին գործադրում Ռուսաստանի փորձագիտական շր-ջանակները՝ շեշտելով, որ այնպիսի գերտերություն, ինչպիսին ՌԴ-ն է, պետք է կարողանա լուծել իր անմիջական սահմաններին գոյացած հակամար-տությունը: Ուստի՝ համարվում է, որ Մոսկվան տապալել է բանակցային գործընթացը: Սա թերեւս Բաքվի ցանկությունն է, որպեսզի ԵՄ Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովը նույնպես ներգրավվի կարգավորման գործընթացում: Սա նաեւ Անկարայի ցանկությունն է:
Բայց ոուս փորձագետները համարում են, որ ՌԴ-ն պետք է մնա ԼՂ հիմնահարցի կարգավորման գլխավոր միջնորդ: «ԼՂ հիմնահարցի լուծումը մեծապես կախված է նրանից, թե որքանով կողմերը հաշվի կառնեն Ռուսաստանի կարծիքը»,- ասել է Մոսկվայի պետական համալսարանի վերլուծական կենտրո-նի տնօրեն Ալեքսեյ Վլասովը եւ հավելել, որ բանակցային գործընթացի միջնորդները պետք է ավելի կոշտ դիրքորոշում որդեգրեն, որպեսզի կողմերը հավատարիմ լինեն Մադրիդյան սկզբունքներին: Արձանագրվում է, որ Վաշինգտոնի, Բրյուսելի եւ Մոսկվայի հեղինակության կորստի ռիսկերը ոչ ոք չեղյալ չի հայտարարել եւ կարեւոր է, որ մեղմ ճնշում գործադրվի Երեւանի ու Բաքվի վրա, որպեսզի անվերապահորեն կատարվեն Մադրիդյան սկզբունքները:
Կարծում ենք՝ Ս Սարգսյանը պետք է գոնե առժամանակ դադարեցնի հայկական կողմի՝ փոխզիջումային տրամադրվածությունը (եթե անգամ այն կատարվում է դիվանագիտական նկատառումներով), քանի որ ադրբեջանական կողմը դա գործածում է որպես իր ուժեղ կողմ՝ այն առավել ամրապնդելով ռազմատենչ հայտա-րարություններով: Ստացվում է՝ մենք զիջելու բան ունենք, պատրաստ ենք, իսկ ադրբեջանցիները չունեն եւ այլ ախորժակ ունեն… Իսկ մենք ի՞նչ ունենք զիջելու: Ազատագրված տարա՞ծք, թե՞ Արցախի անկախության կարգավիճակը……
Մի բան գոնե հստակ է, Երեւանը սկսել է խոսել արցախյան բանակցային գործընթացի հաջորդ փուլում ԼՂ-ի ավելի ակտիվ ներգրավվածության մասին: «ԼՂ կարգավորման գործընթացի 2-րդ փուլը կլինի այն ժամանակ, երբ Լեռնային Ղարաբաղը հիմնարար սկզբունքների վերաբերյալ իր համաձայ-նությունը տա: Այս առումով, մենք չենք կարող ակնկալել բեկում կամ առաջընթաց, որովհետեւ ի վերջո կոնֆլիկտը Լեռնային Ղարաբաղի ու Ադրբե-ջանի միջեւ է»,- ասել է ԱԺ պատգամավոր, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Մի շարք քաղաքագետների համոզմամբ՝ «Ալիեւի ագահության արդյունքում՝ բանակցող կողմերը չկարողացան հասնել ցանկալիին, այն ամենին, ինչ կարող էին ունենալ»: Ադրբեջանական կողմից պարբերաբար հնչող հայտարարությունը, թե եթե այս անգամ էլ բանակցությունները դրական չա-վարտվեն, իրենք կվերսկսեն պատերազմը, «շանտաժ» է որակվում այլեւս, քանի որ Բաքուն կրկին ստորագրեց ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման փաստա-թուղթը:
Միջազգային բոլոր գործակալություններն ու պարբերականներն անդրադարձան Կազանում անցկացված 3 նախագահների հանդիպմանը, որը նախապես միտված էր բեկումնային լինելու ԼՂ հակամարտության հանգուցալուծման հարցում: Ամերիկյան «The New York Times»-ը սակայն նշեց, որ նա-յած միջազգային հանրության, համանախագահների ու միջնորդ երկրների ղեկավարների հուսադրող հայտարարություններին, առաջընթաց չար-ձանագրվեց, ինչը մտահոգում է Վաշինգտոնին: «The Wall Street Journal»-ը, գնահատելով հանդիպման արդյունքները, գրել է. «Կազանյան հանդի-պումը վերջին 10 տարիների լավագույն հնարավորությունն էր Հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնություն ձեռք բերելու համա-ր», բայց դա տեղի չունեցավ: Այս թեման է շարունակել նաեւ «The Washington Post»-ը՝ նշելով, թե «կողմերը շատ հեռու են համաձայնությու-նից, սակայն հանդիպումներն օգտակար են կանխարգելիչ դիվանագիտության տեսակետից»:
Կազանյան հանդիպմանն անդրադարձել են նաեւ «Եվրոնյուզ», «ԲիԲիՍի» հեռուստաընկերությունները, «Ֆրանս Պրես», «Ռոյթերս» գործակալութ-յունները եւ այլ հայտնի զլմ-ներ: Նշվում է, թե բանակցային գործընթացի ձախողումը մտահոգվելու տեղիք է տալիս «ոչ այնքան հակամար-տության մեջ ներգրավված կողմերին, որքան միջնորդներին, մասնավորապես, վերջերս հակամարտության կարգավորման նախաձեռնությունը ստանձնած Ռուսաստանին»:
Այս մտահոգությունների մասին միշտ խոսել է հայկական կողմը, ինչի մասին խոսեց նաեւ Ս. Սարգսյանը Ստրասբուրգում, երբ զգուշացրեց, որ միակողմանի խաղաղության քարոզը պատերազմի դեպքում հոգեբանական առավելություն է տալիս ադրբեջանական կողմին: Իսկ սա իսկապես ա-նընդունելի է եւ այլեւս չի կարելի շարունակել: Հայկական կողմը շահագրգռված չէ սրելու իրավիճակը, բայց պետք է պատրաստ լինի սրմանը եւ պատրաստի նաեւ ՀՀ ու ԼՂՀ բնակչությանը:
ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանն ընդունել է ԱՄՆ պաշտպանության քարտուղարի ՌԴ-ի, Ուկրաինայի եւ Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Սելեսթե Վո-լանդերին, ում հետ քննարկվել են 2 երկրների պաշտպանական գերատեսչությունների միջեւ համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերը գո-հունակությամբ արձանագրել են, որ հայ-ամերիկյան ռազմական համագործակցությունը հաջողությամբ զարգանում է ինչպես երկկողմ ձեւաչա-փով, այնպես էլ Հյուսիս-Ատլանտյան պայմանագրի կազմակերպության (ՆԱՏՕ) շրջանակներում: ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալը հա-վաստիացրել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է աջակցել խաղաղապահության, ռազմակրթության, պաշտպանական բարեփոխումների ուղղությամբ Հայաս-տանի ջանքերին:
Շարունակվում է ռազմական համագործակցությունը նաեւ ռուսաստանյան կողմի հետ, եւ հայկական զինուժը պետք է կարողանա հիմնավորել միշտ մարտունակ եւ առավելագույնս զինված լինելու ձգտումը:
Հատկապես, որ եռակողմ հանդիպումները սկսում են նաեւ հոգնեցնել: ՌԴ նախագահն այնքան է «հիասթափված Կազանյան հանդիպումից, որ պատրաստ է դադարեցնել միջնորդական ջանքերը»,- նշել է ռուսական «Կոմերսանտ»-ը՝ հավելելով, որ բանակցությունների շարունակման ձեւաչափը հարցականի տակ է դրված: «Եթե մոտ ապագայում Ադրբեջանն ու Հայաստանը պատրաստակամություն չհայտնեն կուտակված խնդիրները լուծելու հարցում, մենք կհամարենք, որ միջնորդական առաքելությունն ավարտված է»,- ասել է պարբերականի Կրեմլի աղբյուրը եւ շարունակել. «Ավելին, Դ. Մեդվեդեւը փաստացի վերջնա-գիր է ներկայացրել հակամարտության մասնակիցներին. հաջորդ եռակողմ գագաթնաժողովը կկայանա այն ժամանակ, երբ կողմերը հստակ կհայտարարեն, որ իրապես պատրաստ են ստորագրելու ԼՂ կարգավորման Հիմնարար սկզբունքները հաստատող փաստաթուղթը»…
Այսպես՝ Կազանում բեկում չեղավ եւ չէր էլ կարող լինել: Առավելագույնը կարող էր համատեղ հայտարարություն լինել եւ այդպես էլ եղավ:
Գլխավոր պատճառն այն է, որ բանակցություններն ընթանում են թերի ձեւաչափով, քանի որ ԼՂՀ-ն անմիջականորեն չի մասնակցում: Իսկ ԼՂՀ իշխանությունները վաղուց են հայտարարել, որ իրենք չեն ընդունի որեւէ փաստաթուղթ, որի տակ չի լինի Արցախի հանրապետության ղեկավա-րի ստորագրությունը: Անգամ բարձրաձայնվում է նորից, որ Հայաստանը պետք է դադարեցնի բանակցությունները, որպեսզի միջազգային հան-րություն կոչվածը համաձայնի Արցախ-Ադրբեջան բանակցային ձեւաչափին:
Եթե միջազգային հանրությունը ԼՂ հարցում չվերանայի իր մոտեցումները, ապա բոլոր հանդիպումներն ունենալու են «կազանյան» ավարտ, ինչն էլ հղի է անկանխատեսելի հետեւանքներով:
Արամ Ավետյան
Պաղեստին պետություն ստեղծելու համար պետք է միջազգային աջակցություն
Պաղեստինյան պատվիրակությունները 12 երկրներ են այցելել՝ փորձելով ավելի շատ միջազգային աջակցություն ստանալ, որպեսզի ՄԱԿ-ը ճանա-չի Պաղեստինի պետությունը: «Պաղեստինյան պաշտոնյաները այցելել են Կանադա, Ավստրալիա, Նոր Զելանդիա եւ մի շարք այլ երկրներ, որոնք դեռ իրենց համաձայնությունը չեն տվել պաղեստինայն պետության ստեղծման վերաբերյալ»,- հայտարարել է պաղեստինյան լիբերալ կազմակեր-պության անդամ Հանա Ամիրեհը: Վերջերս Պաղեստինի ներկայացուցիչները եղան նաեւ Հայաստանում:
Պաղեստնի ԱԳ նախարար Ռիադ Մալիկինը Ռամալահ քաղաքում տեղի ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ հուլիսի սկզբին պաղեստին-յան բոլոր դեսպանները կհավաքվեն Մադրիդում՝ քննարկելու, թե ինչպես է պետք քաջալերել Եվրամիության անդամ պետություններին՝ կողմ քվերակել այն բանձեւին, ըստ որի պետք է պաղեստինյան պետություն հիմնել:
Եվ ահա, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ պատրաստ է գնալ որոշակի տարածքային փոխզիջման, բայց ոչ՝ 1967-ի սահ-մանների հիման վրա:
Կարծում ենք՝ Արցախի ներկայացուցիչները նույնպես պետք է որդեգրեն նմանատիպ մի գործելաոճ եւ արագացնեն ԼՂՀ անկախության միջազգային ճանաչումը:
Եվ եթե դա հաջողություն չունենա, ապա միանշանակ հասկանալի կլինի, որ Հայաստան-Արցախ վերամիավորումն այլեւս այլընտրանք չունի:
«Լուսանցք» թիվ 25 (201), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



