(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028)
(ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)
Եզան լեզվով տոլմա
Բաղադրությունը
Բլղուր կամ ծեծած ձավար – 1 բաժակ
կտրատած գլուխ սոխ – 2 բաժակ
կտրատած մաղադանոս – 1 բաժակ
կտրատած սամիթ – 1 բաժակ
կտրատած համեմ – 1 բաժակ
աղացած կարմիր թարմ տաքդեղ – 1 բաժակ
ձիթայուղ – 150 գրամ
սեւ պղպեղ
աղ
եզան լեզու
Բլղուրը կամ ծեծած ձավարը, սոխը խառնել, համեմել կանաչիներով, տաքդեղով, ավելացնել ձիթայուղը, համեմել սեւ պղպեղով եւ աղով:
Փաթաթել եզան լեզվով, եփել 15-20 րոպե:
Ընդհանրապես եզան լեզուն նպաստում է երկարակեցությանը, սննդարար է ու դյուրամարս: Վայելե՛ք ու առո՛ղջ ապրեք:
* * *
Շաբաթվա մարզական կյանքից –
Հաղթեց մեր հավաքականը
Մոսկվայում անցկացված Դվորկովիչի հուշամրցաշարում մեր շախմատի պատանեկան հավաքականը վերջին փուլերում էլ հաղթանակներ տոնեց եւ վաստա-կելով 24 միավոր՝ ճանաչվեց մրցաշարի հաղթող:
Չինացիները 23 միավորով հաստատվեցին 2-րդ հորիզոնականում, եռյակը եզրափակեց Ուկրաինայի հավաքականը՝ 18 միավոր: Ադրբեջանի թիմը 15 միավորով հանգրվանեց 4-րդ տեղում՝ Ռուսաստանի հավաքականից առաջ անցնելով 4 միավորով:
Մեր շախմատիստուհու ռեկորդը
Շախմատի միջազգային ֆեդերացիայի հրապարակած շախմատիստուհիների դասակարգման աղյուսակը գլխավորում է հունգարուհի Հուդիթ Պոլգա-րը:
Մեծ առաջընթաց ունի Էլինա Դանիելյանը, մայիսից հետո նա 15 կետով բարձրացրել է վականիշը (2521) եւ հասել իր համար ռեկորդային ցու-ցանիշի: Մինչ այդ ամենաբարձր վարկանիշն Էլինան ունեցել է 2008թ. հոկտեմբերին (2513): Ցուցակում նրա զբաղեցրած 12-րդ տեղն էլ ռե-կորդային է վերջին 2 տարիների ընթացքում: Իսկ լավագույն արդյունքը կրկին գրանցվել է 2008թ. հոկտեմբերին (10-րդ տեղ):
2463 վարկանիշով Լիլիթ Մկրտչյանը ցուցակում 33-րդն է, մայիսին նա 2468 վարկանիշով 31-րդն էր: 12-ով վարկանիշը (2389) բարձրացրել է Լիլիթ Գալոյանը, ով 87-րդ տեղից տեղափոխվել է 72-րդ հորիզոնական:
Ավերապահ հաղթանակ
21-ամյա երեւանցի շախմատիստ Վարդգես Թովմասյանը հասավ մեծ հաջողության Ուկրաինայի Զապորոժիե քաղաքում ավարտված Երմակի 7-րդ հու-շամրցաշարում՝ միանձնյա նվաճելով առաջին մրցանակը: Թովմասյանը, չկրելով ոչ մի պարտություն, 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր:
Մրցաշարին մասնակցում էին 67 շախմատիստներ, այդ թվում՝ 4 գրոսմայստերներ եւ մեծ թվով միջազգային վարպետներ:
«Փյունիկ»-ը նախապատրաստվում է
Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկ»-ը նախապատրաստվելով ՈւԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի հանդիպ-մանը, ստուգողական խաղ անցկացրեց Հայաստանի մինչեւ 19 տարեկան ֆուտբոլիստների հավաքականի հետ եւ հաղթեց 2:1 հաշվով:
Հիշեցնենք, որ «Փյունիկ»-ը ՈւԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլում մրցելու է Չեխիայի չեմպիոն «Վիկտորիա»-ի հետ: Թիմերի առաջին հանդիպումը տեղի կունենա հուլիսի 12-ին, «Հանրապետական» մարզադաշտում: Այդ հանդիպման գլխավոր մրցավար է նշանակ-վել 38-ամյա շվեդացի խաղավար Մայքլ Լերջյուսը, ով 3-րդ անգամ է սպասարկելու եվրոգավաթի հանդիպում:
Եվրախաղեր…
Ռուսթավիում կայացավ Եվրոպայի լիգայի որակավորման 1-ին փուլի «Մետալուրգ»-«Բանանց» պատասխան խաղը: Այն ավարտվեց 1:1 հաշվով: Սակայն Երեւա-նի թիմը զրկվեց հետագա պայքարից, քանի որ վրացական թիմը Հայաստանում հաղթել էր 1:0 հաշվով:
* * *
Եվրոպայի լիգայի խաղարկության որակավորման 1-ին փուլի «Ուլիս»-«Ֆերենցվարոշ» պատասխան խաղը ավարտվեց հյուրերի՝ հունգարացիների հաղթանակով՝ 0:2: Առաջին խաղում էլ մեր թիմը զիջել էր մրցակցին` 0:3 հաշվով:
Արցախցիների մեդալները Հայաստանին
Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում տեղի ունեցավ Սամբոյի աշխարհի գավաթի փուլերից՝ Ալբերտ Աստախովի հուշամրցաշարը:
Հայաստանը ներկայացնում էին ստեփանակերտցիներ Մարտին Միրզոյանը եւ Աշոտ Դանիելյանը, վերջինս այս տարվա նախորդ փուլերից երկու-սում՝ Ղազախստանի Ուրալսկ եւ Ռուսաստանի Մոսկվա քաղաքներում կայացած մրցաշարերում նվաճել էր արծաթե մեդալներ:
Այս անգամ Սամբոյի եւ ձյուդոյի Օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սաներ Աշոտ Դանիելյանը 82 կգ. քաշային կարգում մարտական սամ-բոյից գրավեց 1-ին տեղը՝ արժանանալով ոսկե մեդալի, իսկ Մարտին Միրզոյանը
մարզական սամբոյից‘՝բրոնզե մեդալի (62 կգ. ք/կ):
Հարուստ ավար կարատեից
Սարգիս Եղիազարյանը Դոնի Ռոստովից դարձել է աշխարհի կարատեի կրկնակի չեմպիոն:
Մոսկվայում, որտեղ կայացավ կարատեի աշխարհի առաջնությունը, մեր մարզիկները նվաճել են 5 ոսկե, 4 արծաթե եւ 6 բրոնզե մեդալներ: Առաջ-նությանը մասնակցել են մարզիկներ աշխարհի ավելի քան 50 երկրներից:
Ադրբեջանցի մրցավարը «կոտրեց» մեր մարզիկին
Բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը (15-16 տարեկաններ) Եվրոպայի առաջնության ժամանակ կրկին բախվել է մրցավարական խնդիրների հետ: Թիմի գլխավոր մարզիչ Ֆեդյա Ալեքսանյանը ասել է, թե 54 կգ քաշային Տարոն Սողոմոնյանը քառորդ եզրափակիչում պարզապես դատապարտված էր անհաջողության, քանի որ ռինգի մրցավարը Ադրբեջանից էր, իսկ մրցակիցը վերջինիս հոգեհարազատ Թուրքիայից. «Մենամարտից առաջ մեր պատվիրակ Սամվել Գասպարյանը մրցաշարի գլխավոր մրցավարին խնդրեց փոխել ռինգի մրցավարին՝ բացատրելով պատճառները: Մեր առաջարկը չըն-դունվեց: Արդյունքում, ադրբեջանցի մրցավարը անհարկի զգուշացումներով պարզապես կոտրեց մեր մարզիկին, իսկ ահա թուրք բռնցքամարտի-կին, հակառակը, ամեն ինչ թույլ էր տալիս»:
Մեր թիմը Հունգարիայում նվաճեց երկու պարգեւ. 66 կգ քաշային Գոռ Ջեւելիկյանն ու 70 կգ Նարեկ Մանասյանը նվաճեցին բրոնզե մեդալ:
Միլենան պայքարում է զուգախաղերում
Հայաստանի պատանի թենիսիստուհի Միլենա Ավետիսյանը Չեխիայում անցկացվող «Նովոտեխ գավաթի» միջազգային մրցաշարում հասավ մինչեւ 1/8 եզրափակիչ: Նա առաջին փուլում 6:3, 6:3 հաշվով հաղթեց գերմանուհի Լավինյա Ռիցին, սակայն 2-րդ փուլում պարտվեց չեխացի Կարոլինա Բերանկովային՝ 1:6, 3:6:
Աղջիկների զուգախաղերում Միլենա Ավետիսյանը վրացուհի Նինո Մեմիշվիլու հետ արդեն մտել է 1/4 եզրափակիչ, որտեղ նրանք կմրցեն Մոնիկա Բեհունկովա-Դենիսա Հրիչկովա չեխական զույգի հետ:
12 տարեկան պատանիների մրցումներում հանդես եկած Արման Մուրադյանը առաջին իսկ խաղում 3:6, 2:6 հաշվով զիջեց տեղացի Դավիդ Կովարիկին եւ դուրս մնաց պայքարից:
Արսեն Պետրոսյան
«Լուսանցք» թիվ 26 (202), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



