Հայաստանում շարունակվում է իշխանություն-ընդդիմություն երկխոսությունը, ինչը վստահաբար դրականորեն կազդի մեր ներքաղաքական ի-րավիճակի վրա, կկայունացնի ներազգային կյանքը, ինչն էլ իր դրական ազդեցությունը կունենա արտաքին մարտահրավերներին դիմակայելու գոր-ծում:
Իսկ ահա Ադրբեջանում ներքաղաքական իրավիճակը ավելի է բարդանում: Անգամ նախագահ Ալիեւին փոխարինողների «հերթ է գոյանում»… Նրանք բոլորն էլ փորձում են սիրաշահել Արեւմուտքին, չնայած կան նաեւ Ռուսաստանին սիրաշահողներ…
Թուրքիայի մամուլը նույնպես լայնորեն մեկնաբանել է Ադրբեջանի ընդդիմության «Հանրային պալատ» միավորման կողմից Բաքվում անց-կացված զանգվածային բողոքի ցույցերը՝ նախանշելով, որ «արաբական գարունը թափանցել է Ադրբեջան»…
Հանրային պալատի կողմնակիցները հավաքվում են ոչ միայն Բաքվի տարբեր վայրերում, այլեւ փորձում են երկրում քաղաքական բարեփոխում-ների ալիք բարձրացնել:
Զլմ-ները հայտնում են, որ չնայած իշխանության բոլոր արգելքներին, Ադրբեջանի ընդդիմությունը կրկին ցույցեր է անցկացնում իր համար ցանկալի վայրերում: Անվտանգության ուժերը ընդդիմության կողմնակիցների դեմ բռնություններ են գործադրում: Տասնյակ ընդդիմա-դիրներ արդեն ձերբակալվել են, եւ քաղբանտարկյալների հարցը Ադրբեջանում միջազգային միջամտության տեղիք է տալիս:
Արտակ Հայոցյան
Սահմանային նոր խնդիրներ
Իրանա-ադրբեջանական սահմանում տեղի է ունեցել հերթական միջադեպը: Պատճառն այն է, որ ադրբեջանական ուժերը անօրինական եւ անուշադիր պահվածք են դրսեւորել ԻԻՀ սահմանապահների «կանգնիր» հրամանի նկատմամբ՝ մուտք գործելով իրանական սահմանային տարածք: ԻԻՀ ԱԳՆ մամ-լո խոսնակ Ռամին Մեհմանփարաստը «ԻՌՆԱ»-ին տված հարցազրույցում նշել է. «Սովորաբար սահմանային շրջանում տարատեսակ միջադեպեր տեղի են ունենում, եւ այժմ հետաքննություն է իրականացվում՝ պարզելու դեպքի հանգամանքները»:
Իրանա-ադրբեջանական սահմանային հատվածում նաեւ փոխհրաձգություն է տեղի ունեցել, որի հետեւանքով ադրբեջանցի լեյտենանտ Ռուֆաթ Գու-լիեւը ծանր վիրավորվել եւ դեպքի վայրից տարհանման ժամանակ մահացել է:
* * *
Իրանի խաղարարար գործունեությունը
Իրանը ձգտում է բարելավել տարածաշրջանային երկրների հետ փոխհարաբերությունները: Տարածաշրջանային երկրների համար լավագույն վիճակ կստեղծվի այն դեպքում, եթե այլեւս չլինի երկրների` միմյանց ներքին գործերին միջամտելու միտումը, եւ դուրս բերվեն օտար երկր-ներում տեղակայված ռազմական ստորաբաժանումները, – Շիրազ քաղաքում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է ԻԻՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Ռ. Մեհմանփարասթը: Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակը նշել է, որ տարածաշրջանային անվտանգության եւ կայունության կարևորա-գույն գրավականներից են հավաքական շարժումները, որոնք բարենպաստ հող են նախապատրաստում տարածաշրջանային երկրների միջեւ փոխհարաբե-րությունների մակարդակի բարձրացման համար: Ռ. Մեհմանփարասթը երկրների հզորությունը պայմանավորել է ժողովրդական լայն զանգված-ների` իշխանություններին ցուցաբերած աջակցությամբ:
Վահագն Նանյան
Ստորագրվեց… Մնաց ռազմընկերությունը
Մոսկվայում կայացավ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը, որի ընթացքում նրանք մտքեր են փոխանակել արցախյան հիմնահարցի կարգավորման գործընթացի եւ վերջին զարգացումների վերաբերյալ:
ՌԴ ԱԳ պատասխանատուն վերահաստատել է իր երկրի դիրքորոշումը, առ այն, որ արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից զրույց են ունեցել նաեւ միջազգային եւ տարածաշրջանային հարցե-րի շուրջ, Հյուսիսային Աֆրիկայում եւ Մերձավոր ու Միջին Արեւելքում տեղի ունեցող գործընթացների ու զարգացումների վերա-բերյալ:
Հանդիպումից հետո Է. Նալբանդյանն ու Ս. Լավրովը ստորագրել են 1995թ. մարտի 16-ի «ՀՀ եւ ՌԴ միջեւ ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմա-կայանի մասին» պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին թիվ 5 Արձանագրության վավերագրերի փոխանակման մասին արձանագրութ-յունը եւ փոխանակել է վավերարգրերը, որով այն մտավ ուժի մեջ:
ՀՀ ԱԳ նախարարը ՌԴ շուրջ 2 տասնյակ առաջատար լրատվամիջոցների ղեկավարներին
ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնա-հերթությունները: Հանդիպում է եղել նաեւ հայկական համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որտեղ ՀՀ արտա-քին քաղաքական խնդիրներին զուգընթաց քննարկվել են նաեւ դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:
Կարեն Բալայան
Հուլիսի 7-ին արդեն ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն է աշխատանքային այցով ժամանել Հայաստան: Այցի ընթացքում նախատեսված են նրա հան-դիպումները ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Մերձդնեստրի հարցը
Մերձդնեստրի ճակատագիրը կարող են որոշել Ռուսաստանը եւ Գերմանիան: Հիմնահարցի կարգավորումը քննարկվելու է հուլիսի 19-ին, Հան-նովերում կայանալիք ՌԴ նախագահ Դ.Մեդվեդեւի եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հանդիպման ժամանակ: Այս մաին «Նեզավիսիմայա Գա-զետային» հայտնել է «Գերմանական արտաքին քաղաքականության» խորհրդին առնընթեր «Բայցի» անվան կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Ռա-րը: Նա ասել է, որ Եվրոպայում հետեւում են Մերձդնեստրում ընթացող գործընթացներին: Գերմանիան լծվել է Մերձդնեստրի հիմնահարցի լուծմանը եւ այժմ դրա շուրջ բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ:
«Մեդվեդևը պատմելու է Մերկելին, թե ինչ է արվում և ինչ առաջընթաց կա այդ հարցում»,- նշել է Ա.Ռարը: Քաղաքագետն ընդգծել է, որ եռանախագահ-ների՝ արցախյան հարցով կազանյան հանդիպման ձախողումից հետո Մեդվեդեւը կանի ամեն ինչ, որպեսզի «փրկի» Հաննովերում կայանալիք Մերձդնեստրի հիմնահարցին նվիրված գագաթաժողովը:
Մեդվեդեւի մտահոգությունը
ԼԴ նախագահը մտահոգված է, արեւմուտքը Ռուսաստանի նախագահի պաշտոնում ցանականում է տեսնել Պուտինին: Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, որ ցանկանում է առաջադրել իր թեկնածությունը 2012թ. նախագահական ընտրություններում, նաեւ մտահոգություն է արտահայտել այն բանի շուրջ, որ եթե ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինն էլ առաջադրի իր թեկնածությունը, ապա նման մրցակցությունը կարող է վնաս հասցնել երկրում տեղի ունեցող զարգացումներին:
Արևմուտքում սակայն, շատերը Ռուսաստանի ապագա նախագահի պաշտոնում ցանկանում են տեսնել Վլադիմիր Պուտինին: ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդե-նը, կարծես թե, նույնպես ցանկանում է, որպեսզի ՌԴ ապագա նախագահ դառնա Պուտինը:
Արման Դավթյան
«Լուսանցք» թիվ 26 (202), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



