Փնտրում են հեղափոխությա՞ն, թե՞ իշխանափոխության պահանջ
Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով՝ ներքին քաղաքական գործընթացների դանդաղում է տեղի ունենում. «Կողմերը կփորձեն պահել գործընթացը, մամլո ասուլիսներ կլինեն, բայց ռեալ քաղաքական շարժեր կսկսվեն աշնանից, երբ նախընտրական արշավ մեկնարկի: Կարծում եմ, արմատական հռետորաբանությունը որոշակիորեն կուժեղանա, քանի որ նրա նվազումը կողմերի համար ակնհայտորեն կո-րուստների է հանգեցնում»: Արդեն ավելի բացահայտ են տեսակետներ հնչում, որ ո՛չ ընդդիմությանը, ո՛չ իշխանությանը պետք չէ ընդունել որպես միատարր կառույցներ՝ երկուսն էլ այդպիսին չեն: Կա ոչ թե մեկ ընդդիմություն, այլ ընդդիմություններ, ոչ թե իշխանական կուսակ-ցություն, այլ իշխանությունների կուսակցական դաշինք: Երկուսում էլ կան խմորումներ եւ բազմակարծություն:
Բայց Լ. Տեր-Պետրոսյանը դեռ վստահ է, որ ՀՀ նախագահ Ս. Սարգսյանն, անպայման, պատվիրակություն կստեղծի ՀԱԿ-ի հետ երկխոսելու համար: Նա նաեւ մինչեւ սեպտեմբեր ժամանակ տվեց իշխանություններին՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու համար:
Իշխանություններն էլ հստակ հայտնել են, որ պատրաստ են երկխոսել բոլոր քաղաքական ուժերի հետ եւ բացառապես երկխոսության մեջ են տեսնում քաղաքական գործընթացների իրականացումը: Պատրաստակամ են երկխոսելու նաեւ ՀԱԿ-ի հետ: Ահա սա էլ չի բավարարում ՀՀ 1-ին նախագա-հին եւ իր թիմին: Ստացվում է՝ խաղի մեջ կմտնեն նաեւ ՀՀ 2-րդ նախագահն իր թիմով, ՀՅԴ-ն ու «Ժառանգություն»-ը, ինչպես նաեւ արտա-խորհրդարանական ընդդիմադիր ուժերը, ինչը կնվազեցնի ՀԱԿ-ՀՀՇ-ականների հնարավորությունները գալիք ընտրություններում:
Ուստի, ՀԱԿ-ը կձգտի արտահերթ ընտրությունների, որպեսզի մյուսները քիչ ժամանակ ունենան: ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանի կարծիքով, ՀՀ-ում արտահերթ ընտրությունները ձեռնտու են ինչպես ՀԱԿ-ին, այնպես էլ՝ իշխանությանը. «Եթե այսօր արտահերթ ընտրութ-յուններ տեղի ունենան, ձեռնտու կլինի իշխանությանը, քանի որ նա միշտ պատրաստ է իր վարչական ու ֆինանսական լծակներն օգտագործելու ընտ-րությունների ժամանակ: Մյուս կողմից՝ դա ձեռնտու կլինի փողոցային ընդդիմությանը»:
Կան ընդդիմադիր ուժեր, այդ թվում հայ ազգայնականներ-արիականները, որոնց հուզում է երկրում տիրող հոգե-բարոյական վիճակը, սոցիալ-տնտեսական ծանր պայմանները, ինչպես նաեւ՝ ազգային-պետական մի շարք հարցեր՝ հատկապես Արցախի խնդիրը: Եվ այս ուժերը առավելապես կարող են համախմբվել այն ուժերի շուրջ, որոնք կներկայացնեն առավել լուծելի տեսակետներ ու նկատելի քայլեր կանեն այդ ուղղությամբ: Հնա-րավոր է ազգային բնույթի ուժերը համախմբվեն միմյանց հետ, բայց չի բացառվում, որ կարող են համախմբվել այս կամ այն բեւեռի շուրջ (իշխանական, թե ընդդիմադիր), որոնք կբավարարեն այս ուժերի մտահոգությունները: Ազգայնական ուժերն ընդդիմանում են իշխա-նություններին ոչ թե պարզապես նրանց փոխելու համար, այլ՝ իրենց գաղափարների իրականացման, ինչը չի բացառում համագործակցութ-յունը նաեւ իշխանության հետ: Նույնն է նաեւ ընդդիմության պարագայում: Մասնավորապես ազգայնական ուժերը իրենց գաղափարա-քաղաքա-կան հայացքներով, անգամ կեցական պատկերացումներով ընդդիմադիր են ինչպես իշխանություններին, այնպես էլ՝ ընդդիմությանը:
Իսկ իշխանական կոալիցիայի պառակտման մասին լուրերը չեն դադարում, ինչն առավելապես առնչվում է ՀՀԿ-ԲՀԿ հարաբերություններին: Հե-տաքրքիր է, որ արդեն պառակտվում են նաեւ մարզպետները, քաղաքապետերն ու գյուղապետերը, հանրային տարբեր շերտերը, եւ սա նշանակում է, որ նախընտրական գործընթացն արդեն սկսել է լրջանալ: Չնայած այս ամենին, ՀՀԿ պատասխանատուները հայտարարում են, որ մտահոգվելու պատճառ չկա, քա-նի որ չկա հեղափոխության հասարակական պահանջ:
Մտահոգվելու պատճառ կա սակայն, եւ դա նախընտրական կամ քարոզչական չէ, դա երկրում տիրող սոցիալ-տնտեսական, իրավական անարդար ու անբավարար վիճակն է եւ արտաքին մարտահրավերների սրացումը: Եվ չմտահոգվել միայն այն բանի համար, որ իշխանափոխության հարցը սրված չէ, նշանակում է պատ-կերացում չունենալ, որ ազգի ու հայրենիքի շուրջ օղակվող մտայնությունները վաղը ոչ միայն իշխանական մտահոգություններ կծնեն, այլեւ՝ գոյատեւման…
Արման Դավթյան
* * *
Իշխանություն, որ միայն կանխատեսում է
Գործադիրը երեկ քննարկեց եւ հաստատեց 2012-2014թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը:
Ըստ այդմ, ՀՆԱ-ի նկատմամբ պետական բյուջեի եկամուտների հարաբերության ցուցանիշը 2012-2014թթ. կտատանվի 21.17-21.72 % սահմաննե-րում, իսկ ներքին ռեսուրսների հաշվին ձեւավորվող եկամուտների դեպքում՝ 20.85- 21.64 % սահմաններում: Հիմք ընդունելով պետական բյուջեի եկամուտների կանխատեսումային իրական ծավալները, կառավարությունը ծրագրում է 2012-2014թթ ծախսերի միջին տարեկան մակարդակը պահպանել ՀՆԱ-ի 24.3-24.1% սահմաններում:
2011թ. հունվար-ապրիլին գրանցվել է տնտեսական ակտիվության աճ: Ընդ որում՝ տնտեսական ակտիվությանն ամենամեծ նպաստումն են ունեցել ծառա-յությունների ճյուղի (2.6 տոկոսային կետ) եւ արդյունաբերության ճյուղի (1.1 տոկոսային կետ) համախառն թողարկումների իրական աճե-րը, իսկ շինարարությունը եւ գյուղատնտեսությունը աննշան ազդեցություն են ունեցել ակտիվության աճին: 2011թ. առաջին ամիսների դրական զարգացումները եւ համաշխարհային տնտեսությունում աճի կանխատեսումները հիմք են 2011թ. տնտեսական աճի տեմպի կանխատեսման համար: Այսպիսով, 2011թ. համար ծրագրված է 4.6 % տնտեսական աճ, իսկ 2012-2014թթ. իրական ՀՆԱ-ի տարեկան աճը կանխատեսվել է համապատասխանաբար՝ 4.2, 4.5 եւ 4.8 %-ի չափով, որին հիմնականում կնպաստեն ծառայությունների եւ արդյունաբերության ճյուղերը (նպաստումը 2012-2014թթ. ՀՆԱ-ի միջին 4.5 % աճին կկազմի համապատասխանաբար 1.7 եւ 1.1 տոկոսային կետ):
Արդյունաբերության ճյուղում ավելացված արժեքը ակնկալվում է, որ մինչեւ տարեվերջ իրական արտահայտությամբ կաճի 4.4 %-ով, իսկ 2012-2014 թթ, կդրսեւորի միջինում 7.1 % աճ, պայմանավորված հանքարդյունաբերության ոլորտում եւ մշակող արդյունաբերության մի շարք ենթաճյուղերում ներդրումների աճով:
Ընթացիկ տարվա առաջին չորս ամիսների զարգացումների համատեքստում տարեվերջին ակնկալվում է գյուղատնտեսության իրական աճ շուրջ 9 %-ի շրջանակներում՝ հիմնականում բուսաբուծության հաշվին: Կանխատեսման համար հիմք են ընթացիկ տարվա 4 ամիսների զարգացումները, տարվա հաջորդ ամիսներին գյուղատնտեսության ենթաճյուղերի կշիռների փոփոխությունը, ինչպես նաեւ հաշվարկման փոքր բազան, որի հետե-ւանքով հետագա ամիսներին ճյուղում աստիճանաբար կարձանագրվի աճի տեմպերի արագացում: 2012-2014թթ. ճյուղի միջին աճը կկազմի 3.4 %:
Շինարարության ճյուղի ավելացված արժեքի աճը 2011թ. կկազմի շուրջ 1.8 %, իսկ միջնաժամկետում՝ շուրջ 4.0 %:
Ինչ վերաբերում է ֆինանսական շուկային, ապա 2011թ. ապրիլին փողի զանգվածն աճել է 16%-ով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ, ընդ որում բանկային համակարգից դուրս կանխիկ դրամի եւ դրամային ավանդների նպաստումը եղել է 4.1 եւ 8.2 տոկոսային կետ, իսկ արտարժութա-յին ավանդներինը՝ ընդամենը 3.7 տոկոսային կետ:
Հաշվի առնելով, որ 2011թ. տարեսկզբից իրականացվում է կոշտ դրամավարկային քաղաքականություն, ակնկալվում է, որ դրամավարկային ցուցանիշնե-րը կունենան առավել զուսպ աճի տեմպեր, քան արձանագրվում էր մինչ ճգնաժամը: 2011թ. փողի բազայի աճը կկազմի մոտ 12.3 %, իսկ փողի զանգվածի աճը՝ 15.3 %: Միջնաժամկետ հատվածում, արդեն տնտեսական զարգացումներին համահունչ, 2012-2014 թթ. համար փողի բազայի եւ փողի զանգվածի միջին աճերը կկազմեն համապատասխանաբար 8.8 եւ 9.7 տոկոս,- այսպես վստահեցնում է կառավարությունը:
Գոհար Վանեսյան
«Լուսանցք» թիվ 26 (202), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



