Հայաստան-Արցախ վերամիավորումը օրինաչափ կդարձնի Երեւան-Բաքու բանակցությունը
Արցախյան խնդրում հետզհետե հասունանում է ԼՂՀ իշխանությունների անմիջական մասնակցության հարցը, ինչը թեժացնելու է ոչ միայն բուն խնդիրը, այլեւ՝ ադրբեջանահայերի, հայ փախստականների ու նրանց վերաբնակեցման կամ փոխհատուցման խնդիրներին առնչվող հարցերը:
Ադրբեջանի հայերի խնդիրներով զբաղվում են Հայաստանում, Արցախի ադրբեջանցիների հարցով էլ՝ Ադրբեջանում, ինչը նույնպես կթեժանա Արցախի անկախության ճանաչմանը զուգահեռ: Այս խնդիրները թերեւս կշահարկվեն նաեւ նախընտրական ժամանակահատվածում: Եվ ահա, «Ադրբեջանահայե-րի ասամբլեա» կազմակերպությունը, ի դեմս կառույցի նախագահ Գրիգորի Այվազյանի, հանդես է եկել բաց նամակ-հայտարարությամբ՝ դիմելով բոլորին. «Ադրբեջանահայ վտարանդի համայնքը խստիվ դատապարտում է որոշ նախկին հայ գործիչների միջամտությունն ադրբեջանահայ համայն-քի ներքին գործերին: Մեզ համար անընդունելի է նրանց կողմից փախստականների հարցի շահարկումը ներքին քաղաքականության ասպարե-զում՝ հանուն սեփական մահացած քաղաքական կարիերայի վերակենդանացման: Ուստի մենք չենք ճանաչում այսպես կոչված «Ադրբեջանահայության հա-մագումար»-ի լեգիտիմությունը եւ իրավունքը հանդես գալ ամբողջ ադրբեջանահայության անունից: Նրանց անվանումն անգամ յուրացված է մեզնից գրագողության կարգով: Մեր եւ նրանց միջեւ ոչ մի ընդհանրություն չկա, քանզի տարբեր են մեր նպատակները: Այս ինքնակոչ գրագո-ղերի գործունեությունը ոչ մի առնչություն չունի ադրբեջանահայ փախստականների իրական շահերի պաշտպանության հետ: Գոյություն ունի ադրբեջանահայերի միայն մեկ իսկական շարժում, եւ դա մեր շարժումն է: ՀՀ ներքաղաքական դաշտում մենք ոչ մի թշնամի չունենք, մեր միակ թշնամին Ադրբեջանում իշխող հանցավոր բռնատիրական վարչակարգն է»:
Կարծում ենք՝ այս փոքր հակամարտությունը պետք է արագ կանխվի եւ չծավալվի, քանզի մեր բոլոր ներքին հակամարտությունները արտաքին լուրջ խոչընդոտների են վերածվում եւ նպատակային գործածվում ինչպես մեր, այնպես էլ առկա խնդիրների լուծման դեմ:
Մինչ Կազանում կայացած նախագահներ Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիեւի եւ Դմիտրի Մեդվեդեւի հանդիպմանը եւս մեկ անգամ շեշտվել է ԼՂ հա-կամարտության կարգավորման հարցում սկզբունքների համաձայնեցման անհրաժեշտությունը, մեզանում մեկ այլ անհամաձայնություն է հասունանում՝ այն էլ այնպիսի մի հարցում, որը միջազգային ասպարեզում կարող է խնդիրներ առաջացնել Բաքվի համար: Ավելի քան կես միլիոն հայեր են գաղթել Ադրբեջանից, որոնց բարոյական ու նյութական վնասի փոխհատուցումը կարող է լուրջ խնդիրներ ստեղծել ադրբեջա-նական իշխանությունների համար: Իսկ Սումգայիթյան ցեղասպանության, Բաքվի եւ այլ բնակավայրերի զանգվածային կոտորածների հաստատումը կարող է վերջակետ դնել ադրբեջանահայերի վերադարձի խնդրի սին քննարկումներին (ինչը անհասկանալի համառությամբ չեն հասկանում եվրա-դեմքերը) եւ արցախահայերի՝ կրկին ադրբեջանահպատակ դառնալու հարցը:
Իսկ ԼՂ խնդիրը ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրները վերստին համարել են տարածաշրջանի ամենակարեւոր հարցը եւ ամեն ինչ անում են, որպես-զի կողմերը պայմանավորվածության գան նաեւ ի շահ ամբողջ տարածաշրջանի խաղաղության, բարգավաճման եւ զարգացման: Հունիսի վերջերին ԼՂՀ իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրի մոտակայքում: ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Ուիլյամ Պրայորը (Մեծ Բրիտանիա), Անթալ Հերդիչը (Հունգարիա) եւ Խրիստո Խրիստովը (Բուլղարիա): Հակառակ կողմից դիտարկման խմբում էին ԵԱՀԿ գրասենյակի համա-կարգող փոխգնդապետ Իմրե Պալատինուսը (Հունգարիա) եւ դաշտային օգնական Մարիուս Պուոձիունասը (Լիտվա): Դիտարկման ընթացքում կրակի դադա-րեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր, նա-խօրոք համաձայնեցված կետ, որի հետեւանքով ԵԱՀԿ դիտարկման խմբերը ստիպված են եղել դիտարկում կատարել ավելի հեռու տարածությունից: Եվ առա-ջին անգամ չէ, որ ադրբեջանական կողմն այսպես է վարվում, մինչդեռ վերոնշյալ երկրների ոչ մի ներկայացուցիչ չի խոսել այս մասին:
Ուստի, ԼՂՀ ՊԲ ուժերը պետք է պարտավորված լինեն միշտ թարմացնել զինուժն ու զինտեխնիկան: Օրինակ՝ վերջերս շատ խոսվեց ադրբեջանում առկա անօդաչու թռչող սարքերի մասին, որոնք իսրայելական արտադրության են: Բայց սրանք առավելապես գործնական առումով հետախուզական են, ինչպես ասում են՝ «ֆոտո կամ վիդեոնկարահանող թռչող սարքեր են»: Ներկայումս մենք էլ ունենք նմանատիպ սարքեր, որոնք, սակայն, հայկա-կան արտադրության են: «Նմանատիպ այլընտրանք Հայաստանն էլ ունի, սակայն այն հայկական արտադրության է, ինչը տակտիկական առավելություն է ար-դեն, քանի որ երրորդ կողմի մասնագետի խնդիր չկա»,- ասում են փորձագետները՝ ընդգծելով նաեւ, որ Բաքվի ձեռքի տակ չկան մարտավարական լայն հնա-րավորություններ ունեցող անօդաչու սարքեր, ինչը ադրբեջանական քարոզչամեքենան անընդհատ փորձում է համոզել:
Բայց Բաքուն համառում է տեխնիկայի հարցում, նշում է, թե հիմա էլ ադրբեջանական արբանյակը կարող է տեղեկություններ հավաքել Հայաստա-նի մասին: Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը հայտնել է, որ ՀՀ-ն պաշտպանված չէ ադրբեջանական «Azerspace» արբանյա-կից, որի գնման պայմանագիրը ստորագրվել է Բաքվում: Արբանյակը կարող է տեղեկություններ ստանալ Հայաստանի եւ Արցախի մասին արբանյակա-յին լուսանկարների միջոցով, բայց մենք այսօր ոչինչ չունենք հակադրելու ադրբեջանական արբանյակին: Ըստ Հ. Հարությունյանի, նման հարցերը կարող են լուծվել միայն պետական մակարդակով: «Azerspace/Africasat-1A» արբանյակի վաճառողը «Orbital Sciences Corporation» ընկե-րությունն է, ԱՄՆ Վիրջինիա նահանգի Դալլես քաղաքից, իսկ գնորդը՝ Ադրբեջանի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը:
Մինչ Բաքուն նոր խնդիրներ է առաջադրում, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փորձել է Թբիլիսիի հետ կարգավորել առկա խնդիրները, ինչ-պես վրացական կողմին, այնպես էլ ջավախքահայերին առնչվող հարցերում, նաեւ քննարկվել է արցախի խնդրի կարգավորման ընթացքը: Մինչ այդ՝ Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն հայտարարել էր, թե Վրաստանի խնդիրների լուծման բանալին Ռուսաստանում է, եւ գուցե դրա համար է Թբիլիսին Երեւանից ակնկալում իմանալ ոչ միայն հայ-ադրբեջանական, այլեւ ռուս-վրացական հարաբերությունների մասին կարծիք-ներ:
Իսկ Անկարան շարունակում է իր համաթուրքական քաղաքականությունը ԼՂ հարցում եւ փորձում է միջնորդական իրավունքներ ստանալ եվրակա-ռույցներից: Չնայած զլմ-ներում արծարծվում է նաեւ, որ Թուրքիային շահավետ չէ ԼՂ հարցի լուծումը: Նշվում է, թե պատահական չէր այն, որ ամենահոռետեսական սպասումները կազանյան հանդիպումից ուներ հենց Անկարան, քանզի կտրուկ առաջընթացն իր համար շահավետ չէ, որովհե-տեւ Թուրքիան տարածաշրջանում ձգտում է իշխող դեր ունենալ, եւ չլուծված տարածաշրջանային հակամարտությունը նպաստում է այդ դերի ուժե-ղացմանը: Բացի այդ, Թուրքիան շարունակում է արգելակել հայ-թուրքական հարաբերությունների գործընթացը՝ թաքցնելով իր իրական մտադ-րությունները ԼՂ-ի չլուծված հակամարտությամբ: Այսինքն՝ եթե արցախյան հարցը լուծվի, ապա Թուրքիան ստիպված կլինի նոր ծանրակշիռ պատ-ճառներ փնտրել, թե ինչու չի բացում Հայաստանի հետ սահմանները:
Սա է պատճառը, որ Անկարան անթաքույց ողջունում է Բաքվի հակահայ ռազմատենչ հայտարարությունները եւ հակաիրանական կեցվածքը: Իսկ մենք, միայն միջազգային կոչված հանրության վրա հույս դնելով, չպետք է բավարարվենք, քանզի 1915թ. այդ հանրությունը պարզապես վաճառքի հա-նեց Հայաստանն ու հայերին՝ հանուն իր շահերի, եւ Հայոց ցեղասպանությունն եղավ: Իսկ 1988 -1990թթ. բռնակալ խորհրդային երկրում Սումգայիթի եւ Բաքվի հայերը վաճառքի հանվեցին հանուն կայսերական իշխանության, եւ մի նոր ցեղասանություն եղավ: Ուստի՝ մենք պետք է ոչ միայն հնարավոր պատերազմին պատրատ լինենք, այլ հակառակորդի կողմից այն արդեն սկսելու դեպքում պետք է արագ նախահարձակման պատրաստ լինենք…
Իսկ միջնորդները Երեւանում վերստին կքննարկեն, թե Բաքվի նոր առաջարկներից որն է ընդունելի հայկական կողմի համար եւ էլի նման հար-ցեր, ինչը չպետք է թմրեցնող հանգամանք դառնա եւ մոռացության տա հնարավոր պատերազմը: Կազանում Ադրբեջանը նոր առաջարկություններ է ներկայացրել, որոնց մասին նույնպես մեր հանրությունը պետք է իմանա:
Հայաստանում բարձրաձայնում են նաեւ, թե ժամանակն է, որ ԵՄ-ն ակտիվորեն աջակցի ԵԱՀԿ ՄԽ-ին եւ ոչ թե թուրք-ադրբեջանական խաղերին տուրք տա: Նշվում է, որ ԵԱՀԿ ՄԽ-ն եթե Կազանում չկարողացավ ինչ-որ բանի հասնել, ապա կարող է հաջորդ քայլն անել ԵՄ-ն, ոչ թե փոխարինել Մինս-կի խմբին, այլ իր կողմից աջակցել խմբին:
Մեր թերթի նախորդ համարներում անդրադարձել ենք Պաղեստինի օրինակով Արցախի անկախության միջազգայնորեն ճանաչման խնդրին եւս: Ար-ցախի պաշտոնական ներկայացուցիչները նույնպես պետք է այցելեն մի շարք երկրներ եւ նրանց միջոցով ՄԱԿ-ում բարձրացնեն ԼՂՀ ճանաչ-ման հարցը: Պաղեստինի ինքնավարության ղեկավարությունը պաշտոնապես հայտարարել է ՄԱԿ-ում երկրի անկախության ճանաչման գործընթացը սկսելու իր պատրաստակամության մասին՝ ավարտելով տասնյակ երկրների (այդ թվում՝ Հայաստանի) հետ խնդրի քննարկումները: ՄԱԿ-ի Գլխավոր ա-սամբլեայի հերթական նիստում, որը կկայանա այս տարվա սեպտեմբերին, հարցը կդրվի քննարկման:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը արդեն մի քանի անգամ հայտարարել է Արցախի իշխանությունների՝ բանակցային գործընթացում մասնակցության կարեւրության մասին, բայց ավելի առաջ քայլ չի արվում: Դեռ Երեւանն է բանակցում Ստեփանակերտի համար: Եթե Հայաստան-Արցախ վերամիավորու-մը վերահաստատված լիներ, թերեւս Երեւան-Բաքու բանակցություններն օրինաչափ կդիտարկվեին, սակայն քննարկվում է միայն Արցախի կարգավիճակի հարցը:
Պաշտոնական Բաքուն այդպես չի մտածում, հակամարտությունը համարել եւ համարում է հայ-ադրբեջանական՝ Հայաստան -Ադրբեջան, եւ արդեն գոյութ-յուն ունեցող փաստաթղթին մոտավորապես 10 նոր առաջարկություն է ներկայացրել Կազանում: Այս քայլին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները արձա-գանքեցին միայն այսպես՝ տարաձայնությունները չպետք է խանգարեն սկզբունքների ընդունմանը…
Իսկ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մոտ օրերս տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ Արցախի Հանրապետության հռչակման 20-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման եւ համակարգման պետական հանձնաժողովի անդամների մասնակցությամբ:
ԼՂՀ իշխանություններին մենք վերստին առաջարկում ենք, որ Ստեփանակերտն ինքը նախաձեռնի ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման գործընթացը եւ ներկայացոցիչներ ուղարկի ՄԱԿ-ի անդամ այն երկրներ, որոնք վճռորոշ ձայն ունեն կամ որոնց որոշմանը կհետեւեն այլ երկրներ եւս: Հատկապես, որ ՀՀ հանդեպ պարտավորություններ ունի ՌԴ-ն, նաեւ՝ ԱՊՀ-ն: «Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է ՀԱՊԿ-ում՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով»,- մեջբերելով ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի Երեւանում կայացած ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթաժողովի ժամանակ ասված խոսքերը, հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան՝ ի պատասխան այն հարցի, թե ինչպիսին կլինի ՌԴ-ի եւ ՀԱՊԿ-ի վերջ-նական դիրքորոշումը, եթե Ադրբեջանը Հայաստանին ներքաշի պատերազմի մեջ: «Ես մտածում եմ, որ սրանով ամեն ինչ ասված է՝ եւ դաշնակցային պարտքի եւ միմյանց նկատմամբ պետությունների պարտավորությունների մասին»,- նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:
Արամ Ավետյան
«Լուսանցք» թիվ 26 (202), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



