Հայկական խոհանոց եւ… Շաբաթվա մարզական կյանքից

Հայկական խոհանոց –

(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028)
(ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

Զովացուցիչ աղցան

Բաղադրությունը
Դդմիկ – 50 գ
վարունգ – 50 գ
լոլիկ – 50 գ
տաքդեղ – 50 գ
դանդուռ – 50 գ
նանա – 50 գ
լիմոնի հյութ – 50 գ

ձիթայուղ – 25 գ
օրիգանո – 5 գ

Անհրաժեշտ է նաեւ չորացրած,
կարմրացրած լավաշ

Պատրաստման եղանակը
Դդմիկը կտրատել, ավելացնել կտրատած վարունգը, լոլիկը, տաքդեղը, դանդուռը, նանան:
Լիմոնը քամել վրան, ավելացնել ձիթայուղը, օրիգանոն: Համեմել աղով:
Կտրատած լավաշը ձիթայուղով ու պղպեղով կարմրացնել: Ափսեի մեջտեղում լցնել աղցանը, կողքերը՝ լավաշը:
Ամառային այս տապին անու՛շ վայելեք ընդամենը րոպեների ընթացքում պատրաստվող այս զովացուցիչ, թեթեւ, շատ սննդարար աղցանը:

* * *

Շաբաթվա մարզական կյանքից –

Բացարձակ հաղթանակ
Ջերմուկում ավարտված 6-րդ պատանեկան միջազգային շախմատային օփենում բոլոր տարիքային խմբերում հաղթել են ՀՀ ներկայացուցիչնե-րը: Մինչեւ 10 տարեկանների մրցաշարում առաջին մրցանակը նվաճել է Շանթ Սարգսյանը, 12 տարեկանների առաջնությունում՝ Արման Հարութ-յունյանը: Մինչեւ 14 տարեկան Մարատ Մեժլումյանն ուժեղագույնն էր իր հասակակիցների շարքում, իսկ Մանուել Պետրոսյանը մրցակ-ցությունից դուրս էր մինչեւ 18 տարեկան շախմատիստների պայքարում:

Թիմայինը մեկնարկում է
ՀՀ շախմատի հավաքականը, ավարտելով Դիլիջանում կազմակերպած ուսումնամարզական հավաքը, մեկնել է Չինաստան, որտեղ հուլիսի 17-ին կմեկնար-կի աշխարհի թիմային առաջնությունը: Մեր հավաքականը հանդես կգա այսպիսի կազմով. 1-ին խաղատախտակ՝ Լեւոն Արոնյան, 2-րդ՝ Սերգեյ Մով-սիսյան, 3-րդ՝ Վլադիմիր Հակոբյան, 4-րդ՝ Գաբրիել Սարգսյան, 5-րդ՝ Ռոբերտ Հովհաննիսյան: Թիմի գլխավոր մարզիչն է Արշակ Պետրոսյանը: Հայաստանի հետ առաջնության մասնակիցներն են լինելու Չինաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի, Իսրայելի, Հունգարիայի, Հնդկաստանի, ԱՄՆ-ի եւ Եգիպտոսի շախմատիստները:

Երեւան՝ 3-րդ տեղ, Բաքու՝ 6-րդ
ՌԴ Կոլոմնա քաղաքում կայացած շախմատի «Սպիտակ նավակ» միջազգային մրցաշարում Երեւանի պատանի շախմատիստները, 28 հնարավորից վաստակելով 17 միավոր, զբաղեցրեցին մրցանակային 3-րդ տեղը: Գլխավոր մրցանակին տիրեց Բելառուսի Օրշա քաղաքի թիմը, իսկ արծաթե մեդալներին՝ էստո-նիայի մայրաքաղաք Տալինի թիմը:
Հավելենք, որ մրցաշարը նվիրված էր ԱՊՀ-ի ստեղծման 20-ամյակին, որին մասնակցեցին 10 երկրների 14 քաղաքների թիմեր: 4-14-րդ տեղերը գրավեցին համապատասխանաբար Սարատովի (Ռուսաստան), Լուգանսկի (Ուկրաինա), Բաքվի (Ադրբեջան), Մարիի (Թուրքմենստան), Բելգրադի (Սերբիա), Ալմե-տեւսկի, Տուլայի (երկուսն էլ Ռուսաստան), Կրամատորսկի (Ռուսաստան), Ռիգայի (Լատվիա), Կոլոմնայի (Ռուսաստան) եւ Պլեւլյայի (Չեռնոգորիա) թիմերը:

* * *
Գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը Իսպանիայի Բենասկե քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում 5 հնարավորից վաստակել է 5 միավոր եւ իսպանացի Էլիսբար Ուբիլավայի հետ գլխավորում է աղյուսակը: Մեր մյուս շախմատիստ Կարեն Մովսիսյանը 4,5 միավորով զբա-ղեցնում է 10-րդ տեղը, իսկ Զավեն Անդրիասյանը ընթանում է 21-րդ հորիզոնականում՝ 4 միավոր: ՌԴ-ն ներկայացնող մեր հայրենակից, մի-ջազգային վարպետ Կարինա Համբարձումովան նույնպես ունի 4 միավոր, սակայն լրացուցիչ հաշվարկներով առայժմ 41-րդն է:

* * *
Գրոսմայստեր Արթուր Գաբրիելյանը Ռուսաստանի Սամարա քաղաքում անցկացվող Լեւ Պոլուգաեւսկու հուշամրցաշարում 6 հնարավորից վաստակել է 3,5 միավոր: Մրցաշարային աղյուսակը 5,5-ական միավորով գլխավորում են գրոսմայստերներ Պավել Սմիրնովը եւ Դմիտրի Կոկարեւը:

Ծանրամարտի գավաթը
Ծանրամարտի Հայաստանի 2011թ. գավաթակիր հռչակվեց քասախցի ծանրորդ Սամվել Գրիգորյանը: 72 կգ անձնական քաշ ունեցող մարզիկը երկամարտում ցույց է տվել 322 կգ: Սինկլերի հաշվարկով 2-րդ տեղը զբաղեցրել է սաղամարցի ծանրորդ Վանիկ Ավետիսյանը՝ 309 կգ (70 կգ ԱՔ), 3-րդ՝ երեւանցի Ա-ղասի Աղասյանը՝ 352 կգ (70 կգ ԱՔ): Գավաթի խաղարկության արդյունքներով ձեւավորվեց մեր հավաքականի կազմը, որը օգոստոսին Չինաստանում կմասնակցի ամառային Ունիվերսիադային: Այդ մրցումներում մեր հանրապետությունը կներկայացնեն 5 ծանրորդներ՝ 77 կգ քաշային Աղասի Ա-ղասյանը, Արամ Անդրիկյանը (85 կգ), Նորայր Վարդանյանը, Վարդան Դավթյանը (երկուսն էլ 94 կգ) եւ Հայկ Հակոբյանը (գերծանր քաշ):

Մրցելու են պատանիները
Երեւանի «Դինամո» մարզադահլիճում օրերս տեղի է ունենալու «Պատանի սամբիստ-2011» թիմային առաջնություն՝ մասնակցությամբ մանկա-կան սպորտային ու մարզառազմահայրենասիրական ակումբների: Մասնակցելու են 1997-1998 թթ. ծնված՝ «կրտսեր պատանեկան» տարիքի շուրջ 100 ե-րեխաներ: Մրցումներն անցկացվելու են 12 քաշային կարգերում՝ սամբո մարզաձեւի գործող կանոններին համաձայն, ենթախմբերի միջեւ՝ շրջանաձեւ կարգով, եզրափակիչները՝ օլիմպիական եղանակով: Հաղթողներն ու մրցանակակիրները կպարգեւատրվեն գավաթներով, դիպլոմներով, համա-պատասխան կարգի մեդալներով, իսկ հաղթող թիմը իրավունք կստանա մասնակցելու հոկտեմբեր ամսին Մոսկվայում կայանալիք «Պատանի սամբիստ-2011» մրցաշարի եզրափակչին եւ ուժերը չափելու մյուս պետությունների նմանատիպ առաջնություններում հաղթած թիմերի հետ:

Խայտառակ ելույթ
Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկ»-ը ՈւԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի առաջին խաղում սեփական դաշտում 0:4 խոշոր հաշվով պարտվեց Չեխիայի առաջին թիմին՝ Պլզենի «Վիկտորիա»-ին:
«Շատ հիասթափված եմ: Չնայած մեր ունեցած կադրային եւ այլ խնդիրներին, մենք չպետք է նման հաշվով պարտվեինք: Ավաղ, թիմի փորձառու խաղա-ցողներն ավելի վատ խաղացին, քան երիտասարդները: Սա է մեր իրականությունը», – խաղից հետո հայտարարեց «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Վար-դան Մինասյանը:

«Օլիմպիադա-2020»-ը Թուրքիայու՞մ
Թուրքիայի սպորտի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որ Ստամբուլը կարող է հայտ ներկայացնել՝ կազմակերպելու 2020թ. ամառային Օլիմպիադան: Սպորտի նախարար Սուաթ Քըլըչի խոսքերով՝ Թուրքիան նման խոշոր մրցաշարերի համար անհրաժեշտ ենթակա-ռուցվածքներ ունի: Հայտի ներկայացման վերջին ժամկետը հուլիսի 29-ն է: Մոտ ժամանակներս երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջ-նական որոշում կկայացնի հայտի ներկայացման եւ «Օլիմպիադա-2020»-ի կազմակերպման իրավունքի համար պայքարելու մասին:
Հայտի ներկայացման դեպքում Ստամբուլը ստիպված կլինի պայքարել Հռոմի, Մադրիդի եւ Տոկիոյի հետ: «Օլիմպիադա-2020»-ի կազմակերպ-մամբ հետաքրքրված է նաեւ Կատարի մայրաքաղաք Դոհան:

1-ական աթլետներով
Եվրոպայի 2011թ. աթլետիկայի երիտասարդական առաջնությանը, որը հուլիսի 14-17-ը կանցկացվի Չեխիայի Օստրավա քաղաքում, Հայաստանից կմասնակցի 1 աթլետ: Դա կապանցի Հայկանուշ Բեկլարյանն է, ով հանդես կգա եռացատկ ձեւում: Եզրափակիչ կմտնեն լավագույն 12 արդյունքներ ցույց տվող մարզուհիները:
Իսկ ահա մեր պատանի հեռացատկորդ Գոռ Ներկարարյանը ներկայումս պատրաստվում է Եվրոպայի ավագ տարիքի եւ պատանիների առաջնությանը, որը տե-ղի կունենա Էստոնիայի մայրաքաղաք Տալինում, հուլիսի 21-24-ը:
 
Լեւոն Աղասյանը մտավ եզրափակիչ
Հայաստանի եռացատկորդ Լեւոն Աղասյանը ֆրանսիական Լիլ քաղաքում տեղի ունեցող աշխարհի աթլետիկայի պատանեկան առաջնությունում հաղ-թահարելով նախնական փուլը, մտել է եզրափակիչ եւ շարունակում է պայքարը մեդալների համար: 16-ամյա մեր մարզիկը որակավորման մրցում-ներում ցույց է տվել 15.22 մ արդյունք եւ իր խմբում զբաղեցրել 4-րդ տեղը: 12 ուժեղագույն եռացատկորդները կվիճարկեն 3 մեդալները:
Մեր մյուս մասնակիցները չկարողացան հաղթահարել առաջին արգելքը եւ դուրս մնացին հետագա պայքարից: Սարգիս Կոստանդյանը 100 մ վազքի մրցումներում 11,19 վրկ արդյունքով իր խմբում զբաղեցրել է վերջին` 8-րդ տեղը: Սամվել Գրիգորյանը 400 մ վազքում ցույց է տվել 4-րդ արդյունքը (49,64): Դիանա Խուբեսերյանը 100 մ վազքում գրավել է 5-րդ տեղը` 12,64 վրկ, իսկ Սաթենիկ Հովհաննիսյանը հեռացատկի մրցումներում` 8-րդ տեղը` 5,76 մ:

Արսեն Պետրոսյան

«Լուսանցք» թիվ 27 (203), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.