Մեր երկիրը պետք է խուսափի անառողջ սնունդից… Ծերացող երկիր Հայաստանս… Հղիների հանգիստ՝ օրացուցայի

Մեր երկիրը պետք է խուսափի անառողջ սնունդից
Թույլ չտանք, որ մեզ աղբով կերակրեն

Մենք անդրադարձել ենք գենետիկորեն ձեւափոխված սննդամթերքին, այլ կերպ՝ «մուտանտ» ուտելիքին, դրա վնասներին,  եւ թե ինչու են լռում աշխարհի գիտնականները կամ այդ ինչի մասին է, որ չեն խոսում նրանք: Նաեւ ընդգծել ենք, որ աշխարհի համեմատ ՀՀ-ն դեռ աղտոտ-ված չէ եւ կարող է բնական, մաքուր մթերք արտադրել: Միայն թե դրա համար պետք է զարգացնել գյուղատնտեսությունը՝ ընդ որում՝ աշխատե-լով, գյուղացու մասին հոգ տանելով, ոչ թե ճառելով ու աստծո վրա հույս դնելով… Ինչեւէ, այս լուսանկարների կանայք աշխարհի ամենա-գեր կանանցից են, նրանց գիրանալու պատճառները տարբեր են՝ ֆունկցիոնալ խանգարում, գերաճ ու… սնունդ: Գիրանալու պատճառն էլ սնուն-դի շատն ու քիչը չէ, այլ այն, որ այդ սնունդը իրականում սնունդ չէ, մարդուն ոչ թե սննդարար տարրեր է տալիս, այլ բտում է: Այս կարգի լուսանկարները հրապարակելով են Ռուսաստանում պայքարում «մուտանտ» ուտելիքների եւ սննդային հավելումների գործածման դեմ:

Արդեն մեր նախորդ թողարկումներում ասել ենք, որ մեր երկիր էլ ներմուծում են գենետիկորն ձեւափոխված ուտելիքներ, տեղում սննդային հավելումներով մթերք արտադրում, եւ թեեւ ճիշտ է, չափերն ահագնացնող չեն, բայց հենց այսօր պետք է կանխել դրանց տարածու-մը, այլապես վաղն անդառնալի կորուստ կունենանք: Սպառողներին հուշենք՝ պետք չէ վախենալ, բայց պետք է զգուշանալ: Եվ, ի դեպ, սպառողն ինքը իրեն պետք է հարգի, այնպես անի, որ գործարարները՝ արտադրողները կամ ներմուծողները իրեն աղբով չկերակրեն. առանց չափազան-ցության՝ սպառողը պարզապես պետք է, ասենք, բնական, մաքուր, թեկուզ մի քիչ թոշնած խնձորը չփոխարինի քանոնով գծած, փայլուն, միանման խնձորների հետ: Կամ՝ ավելի լավ է ուտել մի փոքրիկ տեղական հավի  ճուտ, քան օրինակ բրազիլական 2 կգ-անոց հավ (չնայած երկուսն էլ կարող են նույն գինն ունենալ): Անբնական սնունդը ազդում է մարդու առողջությանը եւ, ի վերջո, տարիների ընթացքում հանգեց-նում նաեւ գենետիկ փոփոխության:
Հարկ է, որ սպառողը ուշադիր լինի սնունդ գնելիս, նաեւ ժամանակ վատնի՝ մակնշումներին հետեւելու եւ, ինչու ոչ, կասկածելի գրագ-րությամբ մակնշումներին չհավատալու: Կառավարությունը հաստատել է սննդային հավելումներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը, որով սահմանվում են այդ հավելումների առավելագույն չափաքանակները (այն, որ առողջությանը վնասակար չէ): Սպառողին օգ-նելու համար որոշ պարզաբանումներ ներկայացնենք:
Հարկ է իմանալ, որ եթե մթերքի մակնշման վրա կա E դասիչը, ապա սա նշանակում է, որ տվյալ մթերքը սննդային հավելում է պարունակում: Կան իհարկե սննդային հավելումներ, որոնք թույլատրվում են, բայց դրանք այնքան շատ են, որ սպառողը հազիվ մտապահի՝ առանց գրպանում այդ ցանկը պահելու: Այդ թույլատրելիներից են, օրինակ, E 100-ը, որ կուրկումինն է եւ որ ներկանյութ է, E 174-արծաթը, E 175-ոս-կին, E 220-ծծմբի երկօքսիդը, E 221- նատրիումի սուլֆիտը, E 284 – բորաթթուն եւն:
Սննդամթերքում թույլատրվող սննդային հավելումների օգտագործման առավելագույն թույլատրելի չափաքանակներն էլ սահմանված: Օրինակ, E 950 դասիչը, որ կալիումի ացեսուլֆամն է եւ գործածվում է որպես քաղցրացուցիչ, համի եւ բույրի ուժեղացուցիչ, կաթնային հիմքով ըմպելիքներում 1 կգ-ում առավելագույն չափաքանակը, որ կարելի է օգտագործել 350 մգ-ն է: Կամ՝ E 129 սննդային հավելումը, որ կարմիր հրապուրիչ ներկանյութն է, հալած պանրի 1կգ-ում կարելի է օգտագործել 100մգ-ից ոչ ավելի: Կամ՝ նույն E 100-ը առավելագույնը 20 մգ է թույլատրվում աղացած մսից, թռչնամսից եւ վայրի կենդանիների մսից արտադրանքի 1 կգ-ում:
Սպառողը պետք է իմանա, որ ըստ սննդային հավելումներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգի, մեր երկիր ներմուծվող սննդային հավելումների մակնշումը պետք է համապատասխանի սննդային հավելումների վերաբերյալ հայերեն տեղեկատվության մակնշ-ման ձեւերին եւ բովանդակությանը ներկայացվող որոշմամբ սահմանված պահանջներին: Մեկ մթերքում կարող են լինել մի քանի սննդա-յին հավելումներ: Հիշենք, որ արգելվում է E 127, E 154, E 160b, E 161g, E 173  եւ E 180 սննդային հավելումների (ներկանյու-թեր) իրացումը մանրածախ առեւտրի կետերում:  Արգելվում է նաեւ E 425 սննդային հավելման օգտագագործումը դոնդողանման հրուշակեղե-նում եւ  փոքր տարաներում փաթեթավորված դոնդողներում: Արգելվում է E 400, E 401, E 402, E 403, E 404, E 406, E 407, E 407a, E 410, E 412, E 413, E 414, E 415, E 417, E 418 եւ(կամ) E 440 սննդային հավելումների օգտագործումը փոքր փաթեթավորմամբ (մեկանգամյա ուտելու համար) դոնդողներում, դոնդողանման հրուշակեղենում:
Մի խոսքով՝ եկեք սննդամթերք արտադրողներին եւ ներմուծողներին ինքներս թելադրենք պահանջարկը, ոչ թե այն ձեւավորենք նրանց ա-ռաջարկածով:

Աստղինե Քարամյան

Ծերացո՞ղ, թե՞ ծերացած երկիր

Երկիր մոլորակի բնակչության օրվա
առիթով հրապարակվեց, որ ըստ ՄԱԿ-ի ազգաբնակչության բաժնի կանխատեսումների՝ Հայաստանի բնակչութ-յունը 2050թ. կլինի 2,3-2,5 միլիոն (այժմ՝ շուրջ 3,5-4 մլն. է): Օրը նշվում է 1987թ., երբ մոլորակի բնակչությունը դարձավ 5 մլրդ.: 2011թ. հոկտեմբերի 31-ին բնակչության թիվը կհասնի մոտ 7 մլրդ.-ի: Ամեն տարի աշխարհի բնակչությունն ավելանում է մոտ 78 միլիոն մարդով: Չնայած 200 տարվա ընթացքում աշխարհի բնակչությունը 1 մլրդ.-ից դարձել է 7 մլրդ., բայց ՀՀ-ն կանգնած է ժողովրդագ-րական մի շարք խնդիրների առջեւ.  ահազանգում են մասնագետները:

«Միջին եկամուտ ունեցող երկրներում, որոնց թվին է պատկանում նաեւ Հայաստանը, նկատվում է ծնելիության անկում ու ծերացող ազգաբ-նակչության աճ»,- ասել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը:
Մասնագետները նշում են նաեւ արտագաղթն ու մահացության աճը: «Մեր հանրապետությունում ներկայումս ծնունդների խրախուսման նպատակով իրականացվող ամենից շատ արդյունք տված միջոցառումը 3-րդ եւ հաջորդ երեխայի խրախուսումն է, որի չափը յուրաքանչյուր տա-րի վերանայվում է, ներկայումս կազմում է 430 հազար դրամ»,- ասել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագ-րության բաժնի պետ Վանիկ Բաբաջանյանը:
Փորձագետ եւ ժողովրդագիր Ռուբեն Եգանյանն էլ նշել է, որ ծնվածների թիվը 13-14 հազար մարդով է գերազանցում մահացածների թվին, մինչդեռ 1980-ական թթ. գերազանցում էր 60 հազարով: Նրա պնդմամբ՝ Հայաստանը ոչ թե ծերացող, այլ արդեն ծերացած երկիր է, ինչը հա-մաշխարհային խնդիր է ու բոլորին է սպառնում: Մեր խնդիրը առավելապես է մեզ մտահոգում, եւ այս թվերը պետք է սթափեցնեն մեզ՝ բազմազավակությունն ու ներգաղթը խթանելու եւ պետականորեն խրախուսելու համար:

Վահագն Նանյան

Հղիների հանգիստն էլ՝ օրացուցայինով

Կառավարության երեկվա կայացրած որոշման համաձայն, հղիության եւ ծննդաբերության դեպքում անաշխատունակության թերթիկներ են տրա-մադրում կանանց կոնuուլտացիաների բժիշկները, իuկ եթե այդպիuիք չկան՝ ընդհանուր բժշկական հաuտատությունների մանկաբարձ-գինեկո-լոգները: Այդպիuի մաuնագետներ չլինելու դեպքում անաշխատունակության թերթիկ է տրամադրում ընդհանուր ընդունելություն կատա-րող բժիշկը:
Անաշխատունակության թերթիկ է տրվում վարձու աշխատողին եւ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին՝
ա) 140 օրացուցային oր տեւողությամբ արձակուրդի ժամանակաշրջանի համար (հղիության՝ 70 oրացուցային oր, ծննդաբերության՝ 70 oրացուցային oր), բ) 155 օրացուցային oր տեւողությամբ արձակուրդի ժամանակաշրջանի համար (հղիության՝ 70 oրացուցային oր, ծննդաբերության՝ 85 oրացուցային oր)` բարդ ծննդաբերության դեպքում, գ) 180 օրացուցային oր տեւողությամբ արձակուրդի ժամանա-կաշրջանի համար (հղիության՝ 70 oրացուցային oր, ծննդաբերության՝ 110 oրացուցային oր)` միաժամանակ մեկից ավելի երեխաներ ծննդաբերելու դեպքում:
Հղիության եւ ծննդաբերության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրամադրվում է մեկ անաշխատունակության թերթիկ:
Իսկ բարդ ծննդաբերության եւ միաժամանակ մեկից ավելի երեխաներ ծննդաբերելու դեպքում, որպես նախորդ անաշխատունակության թերթի-կի շարունակություն, լրացուցիչ տրվում է նոր անաշխատունակության թերթիկ` համապատասխանաբար 15 եւ 40 օր տեւողությամբ` անաշխա-տունակության թերթիկում նշելով նախորդ անաշխատունակության թերթիկի uերիան ու համարը:

Գոհար Վանեսյան

«Լուսանցք» թիվ 27 (203), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.