Կենտրոնական բանկը չի վերահսկում… «Նաիրիտ»-ը չինական չպետք է լինի… Ֆիննախի հոգսերը…

Կենտրոնական բանկը չի վերահսկում վճարային քարտերի դաշտը

«Լուսանցք»-ի այս տարվա թիվ 24 թողարկումում տպագրել էինք ՀՀ քաղաքացի, «Ռուսալ Արմենալ» ՓԲԸ աշխատակից, «Առէքսիմբանկի»-ի քարտա-պան Ալեքսանդր Մելքումյանի դիմումը՝  հասցեագրված ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին:
«Լուսանցք»-ը նյութը հրապարակել էր «Փողերը կորում են, բանկերը տեր չե՞ն կանգնում» վերնագրով՝ պատրաստ լինելով տպագրել նաեւ «Առէք-սիմբանկի»-ի պարզաբանումը:
«Առէքսիմբանկի»-ի պարզաբանումը մենք չստացանք: Փոխարենը տուժյալ Ալեքսանդր Մելքումյանը Կենտրոնական բանկից ստացել էր այնպի-սի մի պատասխան, որ մեզ ստիպեց նախորդ հրապարակման վերնագրի հարցականը այլեւս հաստատական նշանով ընդունել՝ «Փողերը կորում են, բան-կերը տեր չե՛ն կանգնում»:
Սա նշանակում է, որ մեր երկրում ապահովագրված չէ եւ ոչ մի քարտապան: Թերեւս միայն  բանկիրները…
Ստորեւ տպագրում ենք Ալեքսանդր Մելքումյանի պարզաբանումը՝ ԿԲ-ից ստացած պատասխանից հետո:


* * *
Այս տարվա հունիսի 16-ին դիմել եմ ՀՀ ԿԲ նախագահ Ա. Ջավադյանին՝ խնդրելով, որպես ՀՀ բանկային համակարգի գերագույն հսկող եւ կարգավո-րող ատյանի ղեկավար, պահանջել ԱՌԷՔՍԻՄԲԱՆԿ-ից անցկացնել անաչառ եւ ամբողջական քննություն իմ վճարային քարտի հաշվից կատարված գումա-րային խոշոր (520 հազար ՀՀ դրամ) հափշտակության առիթով (տես «Լուսանցք», N-24):
Ըստ ԿԲ սահմանված կարգի՝ ես պետք է պատասխան ստանայի 5 օր անց, սակայն լոկ հուլիսի 11-ին՝ 25 օր անց, իմ բազմակի հիշեցումներից հետո ԿԲ իրավաբան Լեւոն Սահակյանի կողմից ինձ հանձնվեց պատասխան-նամակ՝ «Բանկային գաղտնիք» խորագրի ներքո ԿԲ իրավաբանական վարչության պետ Վարուժան Ավետիքյանի ստորագրությամբ: Սույն գրությունը վկայում է, որ ԿԲ-ն խուսափում է իրականացնել իր հիմնական գործառույթնե-րից մեկը՝ ՀՀ բանկային համակարգի վերահսկողությունը: Վերաշարադրելով ԱՌԵՔՍԻՄԲԱՆԿ-ի վարկածը ինձ հետ կատարվածի վերաբերյալ եւ փաստացի հավանություն  տալով այն հանգամանքին, որ բանկոմատի տեսախցիկը նկարահանում է գաղտնագրի հավաքման պահը՝ ՀՀ ԿԲ-ն ոչ մի գործնական առաջարկ եւ որակում չի տալիս վճարային քարտից կատարված հափշտակության կապակցությամբ:
Հատկապես տարակուսանք է հարուցում այն հանգամանքը, որ ԿԲ իրավաբանանական վարչության պետ Վարուժան Ավետիքյանն անտեսում է ԱՌԷՔՍԻՄԲԱՆԿ-ի կողմից հափշտակության դեպքի թաքցնելն իրավապահ մարմիններից. հանցագործության մասին իրազեկվելու օրն իսկ ԱՌԷՔՍԻՄԲԱՆԿ-ը, ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն, պետք է տեղյակ պահեր իրավապահ մարմիններին, ինչն այդպես էլ չի կատարվել ցայսօր:
Այդուհանդերձ շնորհակալ եմ ԿԲ-ին, որ ինձ խորհուրդ է տալիս սպասել իմ կողմից հարուցված քրեական գործի ավարտին եւ դիմել դատարան: Կհետեւեմ այդ խորհրդին, սակայն ի՞նչ պետք է անեն այն հարյուր հազարավոր կենսաթոշակառուները, որոնց համեստ գումարներն ի պահ են տրված ԱՌԷՔՍԻՄ եւ ՎՏԲ բանկերի բանկոմատներին եւ բնավ ապահովագրված չեն ինձ հետ կատարվածի կրկնությունից:
Ով կարող է պնդել, որ նրանց գաղտնագրերը եւ պլաստիկ քարտերի կրկնօրինակները չեն հայտնվի նույն հանցագործների ձեռքում: Ժամանակն է ստեղծել ՀՀ քարտապանների շահերի պաշտպանության կազմակերպություն՝ հատկապես մեր պարագայում, երբ ՀՀ ԿԲ նորմատիվային ակտերով բո-լոր ռիսկերը դրվում են լոկ քարտապանների վրա, ի տարբերություն այլ երկրների, որտեղ ռիսկերը կիսվում են՝ քարտապանի եւ սպասարկող բանկի միջեւ:

Տուժյալ՝  Ալեքսանդր Մելքումյան

«Նաիրիտ»-ն աշխատեցնելու համար պետք չէր չինական «Նաիրիտը» «դնել»

Մեր իշխանությունները հիմա ամբողջ օրը գլուխ են ջարդում՝ թե ինչպես աշխատեցնեն քիմիական հսկան՝ քաջ գիտակցելով, որ «Նաիրիտ»-ի արտադրանքի պահանջարկը կա միջազգային շուկայում: Դեմ չեմ, շատ խնդիրներ կան: Բայց աշխատեցնել չկարողանալու ամենամեծ պատճառը թե-րեւս այն է, որ կա մրցակիցը՝ չինական «Նաիրիտ»-ը, որ ստեղծված է նաեւ հայկական կողմի թեթեւ ձեռամբ:  Գիտե՞ք սա ինչի նման է.- որ կոշկա-կարը իր կողքին բերի մեկ այլ կոշկակարի, սովորեցնի բոլոր գաղտնիքները եւ հետո ասի՝ դե արի մրցակցենք: Չի կարող, որովհետեւ այն մե-կը, որ աշակերտել էր, ավելի աչալուրջ էր, ավելի էժան կոշիկ է կարում ու արդեն հաճախորդներ էլ է գտել… Պարզունակ բացատրություն է, բայց նաեւ իրական պատճառներից է:
Հիմա էլ այնպիսի տպավորություն է, որ ավելի շատ մտածում են ոչ թե «Նաիրիտ»-ն աշխատեցնելու մասին, այլ՝ ամեն օր պնդելու, որ «Նաիրիտ»-ում վարչապետ Տիգրան Սարգսյանը կամ նրա եղբայրը «փայատերեր» չեն:
Հավատացեք, բաժնետեր են, բաժնետեր չեն, բանվորին դա շատ քիչ է հուզում, փաստն այն է, որ բանվորը ամիսներով աշխատավարձ չի ստանում: Եվ դա է հանգեցնում նրան, որ նա իր աշխատավարձը չստանալը կապում է այն հանգամանքի հետ, որ վարչապետը կամ իր եղբայրը բաժնետերեր են, գործարա-նը աշխատեցնել չեն ուզում, ավելի հեշտ է՝ եղածը վաճառելը, գումարը կուտակելը…
Համապատկերում առաջնային է մի բան. «Նաիրիտ»-ը չի աշխատում, եւ մեղավորը տնտեսության ոլորտի համար պատասխանատուներն են:
Ընդհանրապես, մենք կարծես այնքան էլ հակված չենք արդյունաբերություն զարգացնելու: Իսկ թե ինչքան պետք է դիմանանք սպասարկելով, հա-սկանալի է.- այնքան, որքան սովորաբար դիմանում են սպասարկողները:
Վստահաբար՝ եթե իշխանություններն ուզեն, ապա կաշխատեցնեն գործարանը:
Այժմ գանք գործարանի վիճակին:
Դեռ 2006թ. ՀՀ կառավարության թիվ 1130-Ա որոշման հիման վրա կնքված պայմանագրով «Նաիրիտ գործարան» ՓԲԸ բաժնետոմսերի 90 %-ը որպես սեփականություն անցել է «Հայգազարդ» ՓԲ ընկերությանը, իսկ 10%-ը՝ ՀՀ կառավարությանը: 2006թ. «Հայգազարդ» եւ RhinՏville Property Limited ՓԲ ընկերությունների միջեւ կնքված համաձայնագրով վերջինիս է վաճառվել «Նաիրիտ գործարան» ՓԲԸ բաժնեմասի 90%-ը: «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ 90% բաժնետոմսերի սեփականատեր RhinՏville Property Limited-ը Մեծ Բրիտանիայում գրանցված ընկերություն է, ստեղծվել է 2002թ.: Այն հոլդինգ է, որի կազմում, բացի  «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ից, ընդգրկած են եւս երկու քույր-ընկերություններ՝ ավելի քան 1 մլն դոլար կանոնադրական կապիտալով: «Նաիրիտ գործարան» ՓԲԸ սեփականատերն իր լիազորություններն իրացնում է ընկերության հիմնադիր-ների ընդհանուր ժողովի եւ տնօրենների խորհրդի կողմից ընդունված որոշումներով:  
2007-2008թթ., գործարանում նախորդ երեք տարիների համեմատ, կաուչուկի արտադրության միջին տարեկան ծավալն ավելացել էր 20,6%-ով: Սա-կայն, 2008թ. հոկտեմբերից մինչեւ 2009թ. մարտ, նախորդ կիսամյակի համեմատ, անկում էր ապրել 2,5 անգամ:
Հետո գործարանում սկսեց իրականացվել հակաճգնաժամային ծրագիր, բայց ջանքերը հաջողությամբ չպսակվեցին:
Հարկավոր է նոր ծրագիր եւ ներդրող: Հետաքրքրության հայտ է ներկայացրել գերմանական մի ընկերություն, եղել են նաեւ ուշացած հայտեր: Գերմանականի հետ պայմանավորվածություններ ձեռք չբերելու պարագայում կամ ուշացած հայտերը կուսումնասիրվեն կամ հետաքրքրութ-յունների նոր հայտերի ընդունման մասին կազդարարվի:
Դեռ որոշ ժամանակ առաջ ասվել էր, որ անհրաժեշտ է մոտավորապես 400-500 մլն դոլարի ներդրումներ, որպեսզի «Նաիրիտ»-ի հարցը վերջնակա-նապես լուծվի, եւ այն համապատասխանի միջազգային չափանիշներին:

Աստղինե Քարամյան

Ի՜մը լինեին հոգսերը ֆիննախի

Մեր ֆինանսների նախարարությունը էլ բա՜ն ու գործ չունի, արդեն մեկնաբանում է  «Forbes» ամսագրում հուլիսի 5-ին հրապարակված Դա-նիել Ֆիշերի «Ամենավատ տնտեսությունները աշխարհում» հոդվածը: Ֆիննախից, օրինակ, ասում են. «Նշված հոդվածի վերնագիրը խոստանում է հետաքրքիր ընթերցանություն, այնուամենայնիվ ոչ պարզ եւ անհասկանալի մեթոդաբանությունը, ինչպես նաեւ հաշվարկներում գործածված երկրների փոքր ընտրությունը, խիստ սահմանափակում է վարկանշման օգտակարությունը: Չնայած մեթոդաբանությունը վիճելի է (ինչու միայն 4 ցուցանիշ, ինչու են ընտրված հատկապես այդ ցուցանիշները, ինչու 3 տարվա համար եւ այլն), սակայն մենք փորձել ենք նշված մե-թոդաբանությամբ կատարել նույն  հետազոտությունը՝ օգտագործելով ԱՄՀ տվյալների բազան (համատեղելիությունը ապահովելու համար): Միեւնույնն է, արդյունքները ամենեւին մոտ չեն իրար, եւ դա նվազեցնում է վերլուծության արժանահավատությունը… Դժվար է գտնել ո-րեւէ տնտեսագիտական տրամաբանություն՝ օգտագործված մեթոդաբանության վերաբերյալ. ինչու է գնաճի համար վերցվել միայն մեկ տարվա փաստացի ցուցանիշ եւ 2 տարվա գնահատական (2011-2012), իսկ մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի, ընթացիկ հաշվի եւ ՀՆԱ-ի աճի համար՝ վերջին 3 տարիների փաստա-ցի ցուցանիշները: Նշված տվյալները, տարբեր ժամանակահատվածների դիտարկման պատճառով, անհամադրելի են, ինչն աղավաղում է իրական պատկերը»:

Անի Մարության

«Լուսանցք» թիվ 27 (203), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.