Մերժե՛նք՝ զգոն եւ բացահայտող քայլերով… Մասոնները չհաջողեցի՞ն Հայաստանում…

Մերժենք՝ զգոն եւ բացահայտող քայլերով

«Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կայացավ «Ֆրանսիայի Մեծ Արեւելք» ֆրանկմասոնական օթյակի համաժողովը: Այն ամփոփվեց կարծես թե ա-ռանց մեծ ցնծությունների: Կարծում ենք՝ մասոնների համար իսկապես անսպասելի էր իրենց սպասածին ոչ համարժեք բարձրացված աղմու-կը Հայաստանում, ավելին՝ որպես մեծ աղմուկի նշան, չարձանագրվեց անգամ որեւէ հիշարժան արձագանք: Իսկ իրարանցում համաժողովի շուրջ չծավալվեց բացարձակապես, ուստի նրանք այնքան էլ գոհ չեն հեռանա Երեւանից…
Այնպես չէր, որ հայերին չհետաքրքրեցին մասոնների հավաքը եւ բուն նպատակները, բայց տարիներ շարունակ բացահայտվում են այս գաղտ-նի ու մութ ուժերի կառույցները, ենթակառույցներն ու նպատակները, եւ մարդիկ անվստահություն ունեն մասոնական օթյակների նկատ-մամբ, իսկ եթե կա հետաքրքրասիրություն, ապա՝ միայն բացասական առումով կամ գաղտնազերծելու:

Համաժողովին ներկա գտնվելու, նաեւ քննարկվող հարցերին ծանոթանալու զլմ-ների բոլոր փորձերն անարդյունք եղան, իսկ մասոններն էլ պահպանելով իրենց հավաքների գաղտնիության ձեւն ու բովանդակությունը, կամա թե ակամա առավել հեռու մղեցին իրենց լուսաբա-նումը: Հյուրանոցի «Աշոտ Երկաթ» դահլիճի դուռը հսկվում էր մասոնների կողմից: Չնայած իմացողն ամեն բան նորից իմացա՜վ, իսկ չիմացողի համար հետագայում պարզաբանումներ կտրվեն…
Նույնիսկ այս փակ պայմաններում ընդգծվում էր ՀՀ-ում գործող մասոնական օթյակների՝ անգլոսաքսոնական եւ ֆրանկոմասոննական թեւերի միմյանց հանդեպ անհանդուրժողականությունը: Ֆրանկմասոններն այն կարծիքին են, թե անգլոսաքսոնական թեւի մասոնները կյանքին ու կենցաղին առնչվող խնդիրներով չեն զբաղվում, իրենց էլ բարձր են դասում, իսկ ահա, ֆրանկմասոնները ամենօրյա կյանքի բարգավաճ-ման համար են աշխատում (մոռանում են ասել՝ լոկ իրենց կյանքի…,- Հ.Թ.):
Վստահաբար նույնն էլ՝ հակառակ տրամաբանությամբ, ասում են անգլոսաքսոնականները: Սա շատ նման է «լավ եւ վատ ոստիկան» խաղին, երբ շփոթ-մունքի մեջ հայտնված անհատը սկսում է խոստովանել ու հավատալ «լավ ոստիկանին»… Այս դեպքում՝ ֆրանսիական «լավ մասոնին»:
Ֆրանսիայից ՀՀ ժամանած մասոնները կիրակի օրը՝ հուլիսի 17-ին կլքեն Հայաստանը (ուր էր թե՝ հավերժ): Նրանք հեռանում են՝ հայ-տարարելով այս անգամվա առաքելությունը կատարված: «Ֆրանսիայի Մեծ Արեւելք» մասոնական օթյակի մեծ վարպետ Գի Արսիզեն տեղեկացրել է, որ ապագայում ծրագրում են ՀՀ-ում ֆրանկմասոնական օթյակ ստեղծել: Չնայած ֆրանկոմասոնները հայտարարեցին, որ այս անգամ բացահայտ հանդես կգան, սակայն այդպես էլ չհրապարակեցին Հայաստանի ներկայիս մասոնների անունները: Ամեն անգամ նրանք պնդում են, թե իրենց գործու-նեությունը հիմնականում համարյա թե բարեգործական է, բայց չգիտես ինչու այդ բարեգործները մնում են ծպտյալ վիճակում, բայց դա հոգ չէ, քանի որ այդ ծպտյալ կարգավիճակը բացահայտելու մի քանի ձեւեր կան…
Հիշեցնենք, որ մասոնական համաժողովը մի քանի որ ուշացումով սկսվեց Երեւանում, ինչը նույնպես նպատակ ուներ մեծացնել հե-տաքրքրությունը, բայց ի վերջո մասոնները հասկացան, որ Հայաստանում այնպես հեշտ ու հանգիստ, պետական կամ այլ հովանավորչությամբ չի ընթանալու իրենց գործը, ինչպես Վրաստանում եւ Ադրբեջանում: Սա ամեն դեպքում հուսադրող է մեզ համար, որ նեղսրտած մասոննե-րը իրենց տարածաշրջանային կենտրոնը կպահեն Վրաստանում:
Մասոններն այնքան էին նեղսրտել երեւի, որ հայտարարեցին, թե իրենց նպատակն էր «մոնիտորինգ անցկացնել հայ հասարակության շրջա-նում եւ պարզել, թե ինչպիսի ընկալումներ կան մասոնների ու մասոնության վերաբերյալ Հայաստանում, որպեսզի պարզեն, արժե՞ այստեղ անցնել բացահայտ-հրապարակային գործունեության, թե ոչ»: Հիմա ինչպես չասենք՝ եթե դրա համար էր այս համաժողովը, ապա մա-սոնները խելքները գցել են. սոցիոլոգիական եւ այլ հարցումներ անողների մեծ մասը իրենց «եղբայրներն» են կամ լամուկները, եւ նման պարզաբանման խնդիր իրապես չունեն:
Իսկ եթե մասոնները խելքները չեն գցել (ինչպես կա իրականում), ապա նրանց համաժողովի այնքան էլ չը՛կարեւորումը մեզանում այնքան պարզունակ պարզաբանման մղեց համաժողովի կայացումը, որ մի անկարեւոր հարցի համար հավաքվելու պատճառ դարձրեց այդ «սու-պեր» հավաքը…

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 27 (203), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.